hero

 *

Պոեմ #1

 

Արար1

Վալոդը պառկել էր փորի վրա։ Բարձը արդեն տաքացել էր։ Վալոդի գլուխը բարձի մեջ էր։

— Ոռս կպաչե՞ս,- հարցրեց Վալոդը:

— Չէ, – ջղայնացավ Ռուզիկը։

Վալոդը նեղվեց։

Արար2

Վալոդը պառկել էր փորի վրա։ Բարձը արդեն տաքացել էր։ Վալոդի գլուխը բարձի մեջ էր։

— Դու ինձ սիրո՞ւմ ես, – հարցրեց Վալոդը:

— Հա,- ժպտաց Ռուզիկը:

— Ոռս կպաչե՞ս, – հարցրեց Վալոդը:

— Չէ,- ջղայնացավ Ռուզիկը:

Վալոդը նեղվեց։

Արար3

Վալոդը նստած էր սեղանի մոտ։ Ռուզիկը փոքրիկ տորթը ձեռքին մոտեցավ։

— Էսօր մեր ամուսնության մի տարին ա,- ասաց Ռուզիկը:

— Այդքան անցավ արդեն,- զարմացավ Վալոդը:

— Հա, ոնց որ երեկ լիներ ,- զարմացավ Ռուզիկը:

— Դու ինձ սիրո՞ւմ ես ,- հարցրեց Վալոդը:

— Հա ,- ժպտաց Ռուզիկը։

— Ոռս կպաչե՞ս,- հարցրեց Վալոդը։

— Չէ, – ջղայնացավ Ռուզիկը։

Վալոդը նեղվեց։

Արար4

Վալոդը գործից տուն մտավ։ Վալոդը գրկեց Ռուզիկին։ Ռուզիկի խալաթի գոտին արձակվեց։ Բարձրացրեց փեշը։ Իջեցրեց ծիծեռնակը։ Համբուրեց հետույքը։

—Դու ինձ սիրո՞ւմ ես,- հարցրեց Վալոդը։

— Հա,- ժպտաց Ռուզիկը։

— Ոռս կպաչե՞ս , – հարցրեց Վալոդը։

— Չէ, – ջղայնացավ Ռուզիկը։

— Ես քոնը պաչեցի , – պնդեց Վալոդը։

— Իմս ոռ չի՝ տուտուզ ա, – ջղայնացավ Ռուզիկը։

Վալոդը նեղվեց։

Արար5

Վալոդը հեռուստացույց էր նայում։ Ռուզիկը գիրք էր կարդում։ Վալոդը լուրեր էր լսում։

— Ասում են պատերազմ ա սկսել,- ասաց Վալոդը։

— Հա, — հաստատեց Ռուզիկը։

— Ի՞նչ պետք է անենք,- հարցրեց Վալոդը։

—Չգիտեմ,- պատասխանեց Ռուզիկը։

— Դու ինձ սիրո՞ւմ ես , – հարցրեց Վալոդը։

— Հա , – ժպտաց Ռուզիկը։

—Ոռս կպաչե՞ս – հարցրեց Վալոդը։

— Չէ,- ջղայնացավ Ռուզիկը։

Վալոդը նեղվեց։

Արար6

Վալոդը պաչեց Ռուզիկի վիզը։ Մի ձեռքով մեջքից գրկեց։ Մյուս ձեռքը անցկացրեց բարձի տակ։ Գլուխը դրեց բարձին։

— Կամավոր եմ գրվել , – ասաց Վալոդը։

— Խի՞ , – տխրեց Ռուզիկը։

— Իմ երկիրն ա ,— պատասխանեց Վալոդը։

— Գիտեմ ,- հաստատեց Ռուզիկը ու վրա բերեց , – ես քեզ սիրում եմ։

— Ոռս կպաչե՞ս , – փոքրիկ դադարից հետո հարցրեց Վալոդը։

— Չէ,- ջղայնացավ Ռուզիկը։

— Իսկ եթե մեռնե՞մ,- հարցրեց Վալոդը։

— Ապուշ , – ջղայնացավ Ռուզիկը։

Արար7

Ռուզիկը մաքրություն էր անում։ Դռան զանգը տվեցին

— ԶԶԶԶԶԶԶԶԶԶԶԶԶԶ

— Մի րոպե,- գոռաց Ռուզիկը։

— զզզզզզզզզզզզզզզզզզզ

— Ասեցի, մի րոպե – գոռաց Ռուզիկը։

Ռուզիկը հանեց խալաթը։ Ռուզիկը հագավ ջինսե տաբատը։ Ռուզիկը հագավ վիզը փակ վերնաշապիկը։

— ԶԶԶԶԶԶԶԶԶԶԶ

— Մի րոպե,- գոռաց Ռուզիկը։

Ռուզիկը հիշեց Վալոդին։ Վալոդն էր ծննդյան առիթով նվիրել վերնաշապիկը։

—ԶԶԶԶԶԶԶԶԶԶԶԶ

—Մի րոպե,- գոռաց Ռուզիկը։

Ռուզիկը նայեց հայելու մեջ։ Բացեց դուռը։

— Բարև ձեզ , – ասաց Զինվորականը։

— Բարև ձեզ, – անհանգստացավ Ռուզիկը։

— Բարև ձեզ,- կրկնեց Զինվորականը։

— Բարև ձեզ,- կրկնեց Ռուզիկը։

— Բարև ձեզ,- կրկնեց Զինվորականը։

— Բարև ձեզ,- ջղայնացավ Ռուզիկը։

— Վալոդը հերոսացավ ,- ասաց Զինվորականը։

— Այսի՞նքն , – անհանգստացավ Ռուզիկը։

—Վալոդը իր կյանքի գնով փրկեց դիրքապահ երեք շուն, հինգ Կալաշնիկով ավտոմատ, երեք հետևակային մեքենա և չորս ցինկ փամփուշտ,- ասաց Զինվորականը։

— Այսի՞նքն – հուզվեց Ռուզիկը։

— Հատուկ նախագահի հրամանագրով նրան ներկայացրել են հերոսի կոչման,- ասաց Զինվորականը։

— Այսի՞նքն – լացեց Ռուզիկը։

— Դուք հպարտ պետք է լինեք ձեր ամուսնով,- ասաց Զինվորականը։

— Այսի՞նքն – լացում էր Ռուզիկը։

Ավարտ

Պատվո պահակախումբ էր կանգնած հերոս Վալոդիայի դռան առջև։ Հոգեհանգստին եկել էր ՀՀ նախագահը։ Հոգեհանգստին եկել էր ՀՀ վարչապետը։ Հոգեհանգստին եկել էր ՀՀ ԱԺ նախագահը։ Հոգեհանգստին եկել էին բոլոր նախարարները, բացառությամբ ՀՀ սփյուռքի նախարարի։ Հոգեհանգստին եկել էին հարյուր երեսունմեկ պատգամավորներից հիսունյոթը։ Յոթ պատգամավոր դիրքերում էին։ Հիսունհինգ պատգամավոր արտերկրում էր։ Մնացածը անհարգելի բացակայում էին։ Եկել էին հարյուրավոր վարչության պետեր և հազարավոր բաժնի պետեր։ Բարեգործները մի քանի տասնյակ ծաղկեպսակ էին բերել։ Որոշները մի քանի հազար դոլար գումար տվեցին Ռուզիկին։ Երեկո էր արդեն։ Վալոդը մեջքով պառկած էր։ Անշարժ գլուխը ընկղմված էր սառը բարձի մեջ։ Հոգեհանգստի գիշերային հերթապահություն էր։ Նստած էին երկու եղբայրները։ Մեծը եկել էր Ֆրանսիայից։ Փոքրը եկել էր Ռուսաստանից։ Նստած էր Հայրը։ Հայրը եկել էր ԱՄՆ-ից։ Նստած էին երկու հորեղբոր տղաները։ Երրորդը չէր եկել։ Հինգ հորաքրոջ տղաները։ Չորս մորաքրոջ տղաները։ Քեռու տղաները Սիբիրում էին։ Ռուզիկը հագել էր սև շրջազգեստը։ Կոճակները մինչև վերջ կիպ կոճկել էր։ Մտավ սենյակ։

— Խնդրում եմ ինձ իմ ամուսնու հետ միայնակ թողնեք,- խնդրեց Ռուզիկը։

— Ախր, Ռուզան ջան , – ուզում էր շարունակել Հայրը։

— Խնդրում եմ, պապ, ինձ մենակ թողեք, – հեծկլտաց Ռուզիկը։

— Բայց ախր աղջիկ ջան,- վրա բերեց Հայրը։

— Խնդրում եմ, մի կես ժամով,- խնդրեց Ռուզիկը։

— Լավ, – արցունքների միջից ասաց Հայրը։

Սենյակից դուրս եկավ Հայրը։ Սենյակից դուրս եկան եղբայրները։ Սենյակից դուրս եկան հորեղբոր տղաները։ Սենյակից դուրս եկան հորաքրոջ տղաները։ Սենյակից դուրս եկան մորաքրոջ տղաները։ Քեռու տղաները չէին եկել։ Ռուզիկը մնաց միայնակ։ Ռուզիկը փակեց սենյակի դուռը։ Ռուզիկը զննեց վարագույրները։ Ռուզիկը կիպ ծածկեց վարագույրները։ Ռուզիկը մոտեցավ Վալոդին։ Ռուզիկը բացեց շրջազգեստի վերևի երկու կոճակները։ Ռուզիկը բացեց Վալոդի զինվորական շալվարի կոճակները։ Ռուզիկը հանեց զինվորական բարակ գոտին։ Ռուզիկը փորձեց շրջել Վալոդին։ Առաջին անգամ չկարողացավ։ Երկրորդ անգամ կիսատ շրջեց։ Իջեցրեց Վալոդի շալվարը։ Ուշադիր նայեց։ Երկար նայեց։ Ուշադիր նայեց։ Բարձրացրեց շալվարը։ Կոճկեց կոճակները։ Կապեց զինվորական բարակ գոտին։ Ետ շրջեց։ Դուրս եկավ։

*

Պատմվածք #2

 

_ Տիկ ջան, էս մի բաժակն էլ խմենք ընտանիքի կենացը, ապրես, որ հետ էկար՝ կպսակվես, կմիամտվես:

_ Գիտես, Ռուսաստան գնալս մենակ փողի համար չէր, չէ, էդ կա, ի՞նչ պետք ա անեմ քիմիկոսի դիպլոմով՝ ոչ գործարան կա, ոչ բան, իսկ շինարարության գործը փող բերում ա, Մարտունու դվայորդնի քեռուս հիշո՞ւմ ես, ինքը կանչեց, բրիգադիր ա, ասեց արի՝ փող կաշխատես, բայց էդ չէր էականը, ասի գնամ, մի քիչ կյանք կանեմ, ռուս քաձերը լիքը, դե նենց չի գեշ տղա եմ, Վալոդ ջան:

_ Ապե, ընտանիքի կենացը ձգում ենք, խմի՝ կպատմես:

_ Անուշ, հա, ինչ էի ասում, դեմի մի շաբաթ տեղավորվում էի, տենց հինգ հոգի էինք, Օչերով փողոցի վրա էրկու սենյականոց էինք վարձում, տենց էրկու հարյուր դոլար մարդ ա, վատ տեղ չէր, կողքը սուպերմարկետ կար, գործի տեղն էլ էրկու փողոց էն կողմ՝ սկլադ էինք սարքում, դեմի մի շաբաթ հարմարվում էի, հետիններս Մարտունու գեղերից էին, տենց մի թավուր էին խոսում՝ չէի ջոկում, հետո մի տեսակ փնթիոտ, իրանք իրար հետ, ոչ մի հետաքրքրություն, ապե, փող հավքեին, էդ ա, հետո գրաֆիկի հարց կար, քեռին ասեց առավոտ յոթին պետք ա լինենք էդ սկլադը, մինչև իրիկուն իննը տասը պախատ էի անում:

_ Ապե, արի էս բաժակով էլ խմենք հարազատության կենացը՝ քեռուդ գլխավորությամբ, ինքը չլներ, ոչ հիմա ըստե խմելու փող կլներ, ոչ օփել աստրան կառնեիր, ոչ էլ տանդ դուռ լուսամուտը կփոխեիր:

_ Ճիշտ ես, Վալոդ ջան, անուշ ախպեր, չպատմե՞մ:

_ Տիկ ջան, պատմի այ ախպեր, հետաքրքիր ա, ասում ես լավն էին ռուս պցե՞րը:

_ Դե չես թողում պատմեմ:

_ Չէ այ ախպեր, արանք տեղ խմում ենք, հոմ անիմաստ չենք խմելու:

_ Հա, ապ, էդ սուպերմարկետում մի հատ ծիտ կար, Լյուբա, մարալ, ապե, ոտերը պորտից, բարակ, ինքը սպիտակ, մաշկը մաքուր, մի հատ մազ չէիր գտնի:

_ Ըհը, հըլը մանրամասնի:

_ Տո, այ ախպեր, մի ամիս վիզ դրեցի, մտնում անկապ բան ման էի առնում: Վերջը ասի՝ արի մի քիչ շփվենք, ժպտաց, ասում ա՝ ես ազատ եմ, բայց դու ինձ հետաքրքիր չես, ի՞նչ ունես, վեշնի բանվորական վիճակ, վրիցդ ֆարշ դուխու հոտ ա գալի, մի խոսքով՝ չորեց, ապե, մանթոս կոխեց: Նենց չէր, որ ժամանակս հերիքացնում էր. մագնիտկի աշխտողներին էի տենում, մեր սկլադի Լյուդա տոտան էր, հարևաններիս սկի դեմքով չեմ էլ տեսե էս կես տարվա մեջ, մի հատ կողքի շենքի Նատա կար, էդ էլ յոբռ ուներ, գալիս Պրադոյով տանում բերում էր, բանը, մի ամիս անիմաստ ծախսեցի էդ Լյուբայի վրա, էն էլ լոմկեց, նենց չէր, որ չկար, բայց դե էդ անտեր քաղաքը:

_ Արա, եքա Մոսկվա, մի հատ ծակ չես կարացե գտնե՞ս, անբաշար հոմ չե՞ս, ստե լավ էլ կպցնում էիր:

_ Էդ եմ պատմում, հոգնած-տրաքած, գործից հետո, ամեն օր չէի կարում դուրս գայի, գալիս հագնվում էի, հելնում էի կողքի Պրիբերեժնի այգի, պտի փող հավքեի, էդ անտեր քաղաքը թանկ ա, սենյակը էրկու իրեք հազար ռուբլի օրը, էն էլ տրաքած տռախադռոմ, արա, որտի՞ց տայի, աշխտածս էր մի քիչ ավել, քեռին շաբաթվա համար հազարհինգ էր տալիս ծախսի, ասում էր վերջում կտամ, տամ՝ կծախսես:

_ Արի էս բաժակով էլ խմենք հեռատեսության կենացը, որ քեռիդ տենց չաներ, էսօր ոչ էստեղ խմելու փող կլներ, ոչ էս օփել աստրան կքշեիր, ոչ էլ տան դռներ լուսամուտները կփոխեիր:

_ Ճիշտ ես, ապե, անուշ, կարծեմ երրորդ ամիսն էր, մի հատ աղջիկ տեսա էդ այգում, նենց ոչինչ, լավիկն էր, խոսացինք, տուդա սյուդա, մառոժնի առա կերանք, բան, հաջորդ օրն էլ հանդիպեցինք, տենց մի քանի օր, տաքացրի էլի, շխկցնելու մոմենտներ, ասի՝ գնանք ձեր տուն, էն էլ ասեց մոր հոր հետ ա՝ չենք կարա:

_ Պահ, ասեիր՝ հորդ բերանը, թողում ա կոխվես, չի թողում տուն բերես:

_ Արա, մի քրֆի, լավն էր արա, ձեռս փող չկար սենյակի, ճլեցինք ճլեցինք, հեն ա իրիկվայան ծառերի տակ հարմարվեցինք, որ պտի կոխեի, էն էլ պահակը բռնցրեց, շլվարս իջցրած՝ չհասցրի թռնեմ, մլիցա կանչեց, ձեռիս փողը տվի՝ չպրծա, տարավ բաժին, խայտառակ վիճակ, էս Օլյայի տնեցիք էկան սրան հանին, հիմա մնացել եմ բորտին, արա, քեռուս զանգեցի, եկավ, արա, հոմ չքֆրտեց, արա, կանտռոլի տակ էի ֆռում, էս մարտունեցիք էլ, հենց տնից դուրս էի գալիս, զանգում էին քեռուս, ոչ էն ա ասես՝ հոմ բոզ չեք, արա, վսյոտկի քեռիս մլիցա հոմ չի, ոչ էն ա ուրիշ բան:

_ Ապե, արի էս բաժակով խմենք մեր մեծերի հոգատարության կենացը, իրենք շատ կյանք են տեսե, լիքը բանի մեջ են մտե հելե, ջոկում են որտեղ ոնց, որ քեռիդ չլներ, հիմա մենթնոց լռված էիր ու ոչ էսօր խմելու փող կլներ, ոչ էս օփել աստրան կունենայիր, ոչ էլ տանդ դռներ լուսամուտները կփոխեիր:

_ Ճիշտ ես ասում, Վալոդ ջան, տենց էլի, ապե, սկլադը հանձնինք, սիրուն սարքել էինք, խույարիտ արինք գնաց:

_ Տիկ ջան, էս մի բաժակով էլ ուզում եմ խմենք հայրենիքի կենացը, չարչարանքիդ ապաշխարանք, ախպեր, ընչի հմար ես ոռ տվե, որ էսօր քո տունը դզես, դուռ լուսամուտդ սարքես, ավտո քշես, որ քո երկրի մեջ բնավորվես, տնավորվես, ուր էլ էթանք, առաջ հետ մեր հողն ա, ստե ենք թաղվելու, ախպեր ջան:

_ Արա հա, ախպեր, սամալյոտից ոտս դրի հողին, տատիպապիի պլակատը դեմս հելավ, հուզվել էի, ճիշտ ա ասում. «Ի՞նչ ես դու արել Արցախի համար »:

 

Print

Մեկ արձագանք Պոեմ#1 և Պատմվածք #2

  1. Ռուզան -ը ասել է:

    Ամոթ է, չի կարելի այսքան ճղճիմ կերպով և գռեհիկ բառապաշարով այսպիսի կարևոր թեմայի կողքով նույնիսկ անցնել: Դուք մայր, քույր չունե՞ք: Ահավոր է, ապրիլյան զոհերի շիրիմները դեռ չեն քարացել, նրանք հայրեր, եղբայրներ ունեն, չեք վախենո՞ւմ: Քեզանից ի՞նչ գրող, էն էլ հայ, ափսոս է, որ քեզ տեղ են տալիս: Ջնջեք էս անամոթությունը

Թողել մեկնաբանություն

Your email address will not be published. Required fields are marked *

9 + 4 =