tig

 

ռեպետիտիվ տեխնիկա ռեպետիտիվ տեխնիկա

ռեպետիտիվ տեխնիկա ռեպետիտիվ տեխնիկա

ռեպետիտիվ տեխնիկա ռեպետիտիվ տեխնիկա

ռեպետիտիվ տեխնիկա ռեպետիտիվ տեխնիկա

վայրկյանն իր կրկնությունն ա գտնում հաջորդ վայրկյանի մեջ

ռեպետիտիվ տեխնիկա ռեպետիտիվ տեխնիկա

ռեպետիտիվ տեխնիկա ռեպետիտիվ տեխնիկա

ի սկզբանե էր Բանն և Բանն էր առ Աստուած և Աստուած էր Բանն

ռեպետիտիվ տեխնիկա ռեպետիտիվ տեխնիկա

ոչինչ գոյություն չունի ու չի կարող ունենալ եթե չլինեն բառերը

ռեպետիտիվ տեխնիկա ռեպետիտիվ տեխնիկա

ռեպետիտիվ տեխնիկա ռեպետիտիվ տեխնիկա

այս բանս ջուր ա որի մեջ լուծում եմ ամբողջ աշխարհը

ամենը տարրալուծվում ա անվերջանալիորեն կրկնվող այս բանիս մեջ

ռեպետիտիվ տեխնիկա ռեպետիտիվ տեխնիկա

ռեպետիտիվ տեխնիկա ռեպետիտիվ տեխնիկա

ու կրկնվում ա բանս անընդհատ

Ինչպես ծովի ալիքները կրկնվում են ծովափին

ռեպետիտիվ տեխնիկա ռեպետիտիվ տեխնիկա

ռեպետիտիվ տեխնիկա ռեպետիտիվ տեխնիկա

որ կողմ էլ գնում եմ գլուխս ջարդվում ա պատերին

ընդհանրապես ուր գնալ եթե երկիրը կլոր ա ու

ցանկացած քայլդ քեզ ավելի ա մոտեցնում սկզբնակետիդ

ու եթե պիտի այդքան հեռու գնաս որ հասնես մեկնակետիդ ապա էլ ինչի գնալ

ոեպետիտիվ տեխնիկա ռեպետիտիվ տեխնիկա

ռեպետիտիվ տեխնիկա ռեպետիտիվ տեխնիկա

ոչ մեկնակետ կա ոչ էլ վերջակետ

մենք երբեք էլ մեր տունը չենք գտնի եթե չջարդենք էս պատերը

էս ինչ պատեր են

ողջ աշխարհն անցա բայց էս պատերից անցնել չստացվեց

ուղեղս ա խփում գանգիս պատերին

թե ես եմ գանգս խփում պատերին

մեզ խաբել են տանը դպրոցում

իսկ ճշմարտությունը պետք էր փնտրել հենց ներսում

ռեպետիտիվ տեխնիկա ռեպետիտիվ տեխնիկա

ռեպետիտիվ տեխնիկա ռեպետիտիվ տեխնիկա

ռեպետիտիվ տեխնիկա ռեպետիտիվ տեխնիկա

ռեպետիտիվ տեխնիկա ռեպետիտիվ տեխնիկա

ես երբ մեռած էի մորս տանն էի

դուրս արեց տնից հենց սիրտս խփեց

ռեպետիտիվ տեխնիկա ռեպետիտիվ տեխնիկա

չկան տներ որ մի հոգուց ավել տեղավորեն

մարդ ծնված օրվանից անտուն ա

ռեպետիտիվ տեխնիկա ռեպետիտիվ տեխնիկա

մեր տունը պատերից էն կողմ ա

մենք թափառում ենք դեռ այս կողմերում

ռեպետիտիվ տեխնիկա ռեպետիտիվ տեխնիկա

ռեպետիտիվ տեխնիկա ռեպետիտիվ տեխնիկա

ռեպետիտիվ տեխնիկա ռեպետիտիվ տեխնիկա

ռեպետիտիվ տեխնիկա ռեպետիտիվ տեխնիկա

ու ջղագրգիռ ներվային անհեթեթ

Ու տարերային ցնդած խելագար մենք քարշ ենք գալիս գինետներից գարեջրատուն գարեջրատներից փախնում օղետուն

տուն տուն տուն տունիկ

անտնությունից մերկանում ենք մենք

մտնում իրար մեջ

փակում ենք աչքերն ու ջերմություն փնտրում

թվում ա ըհը գտել ենք տունը

էդ էլ ա պրծնում

ու մենք մրսում ենք ու տուն ենք փնտրում

գտածներս օղետուն գինետուն գարեջրատուն

տուն տուն տուն տունիկ

գերեզմանատուն

տուն իմ հողե տուն

ռեպետիտիվ տեխնիկա ռեպետիտիվ տեխնիկա

ռեպետիտիվ տեխնիկա ռեպետիտիվ տեխնիկա

հնարավոր կլինի տեսնես էս երկիրը բահերով փորել ու հրթիռներով տեղափոխել ուրիշ մոլորակ

խելագարություն կամ մահ

ռեպետիտիվ տեխնիկա ռեպետիտիվ տեխնիկա

կենդանի գառնուկների կողքին կախված են մորթված գառնուկները

էրեկ լավ գառան խորոված կերանք

ռեպետիտիվ տեխնիկա ռեպետիտիվ տեխնիկա

ես հրաժարվում եմ էս բանն հասկանալ

ռեպետիտիվ տեխնիկա ռեպետիտիվ տեխնիկա

ռեպետիտիվ տեխնիկա ռեպետիտիվ տեխնիկա

ռեպետիտիվ տեխնիկա ռեպետիտիվ տեխնիկա

ոչինչ գյություն չունի բառերից էն կողմ

ոչ միայն գործիվ այլ նաև բանիվ որովհետև ի սկզբանե էր բանը ու հետո մնացածը

ռեպետիտիվ տեխնիկա ռեպետիտիվ տեխնիկա

ռեպետիտիվ տեխնիկա ռեպետիտիվ տեխնիկա

դժվար ա ասել

արդյոք գոյություն ունի աստված կամ լոխնեսյան հրեշը

բայց վստահ կարելի ա ասել որ գոյություն ունի բանը

ու եթե բանին բան չասենք գոյություն կունենա արդյոք բանը

ռեպետիտիվ տեխնիկա ռեպետիտիվ տեխնիկա

ռեպետիտիվ տեխնիկա ռեպետիտիվ տեխնիկա

պոեզիան պետք ա հասկանալ

զատելով այն գրականությունից

ռեպետիտիվ տեխնիկա ռեպետիտիվ տեխնիկա

պոեզիան պետք ա հասկանալ առանց գրականության

ռեպետիտիվ տեխնիկա ռեպետիտիվ տեխնիկա

պոեզիան պետք չի հասկանալ

ռեպետիտիվ տեխնիկա ռեպետիտիվ տեխնիկա

պոեզիան պետք ա լսել որպես երաժշտություն

ես չեմ հասկանում իրերի իմաստը

 

այս բանս ջուր ա որի մեջ լուծում եմ ամբողջ աշխարհը

պղտոր պղտոր ջուր

ռեպետիտիվ տեխնիկա ռեպետիտիվ տեխնիկա

ռեպետիտիվ տեխնիկա ռեպետիտիվ տեխնիկա

 

 

Print

Մեկ արձագանք ռեպետիտիվ տեխնիկա

Թողել մեկնաբանություն

Your email address will not be published. Required fields are marked *

13 + one =