Իտալացի գրող Անտոնիո Տաբուկկին Antonio Tabucchi(1943-2012) հայտնի է նաև իր հականացիոնալիստական դիրքորոշմամբ։ Զբաղվել է պորտուգալական գրականությամբ, Ֆերնանդո Պեսոային նվիրված երեք գիրք հեղինակել: Դասախոսել է Ջենովայի, Սիենայի համալսարաններում:Առաջին գիրքն է «Իտալիայի հրապարակը» (1975): Հայտնի ստեղծագործություններից են՝ «Հնդկական նոկտյուրն», «Ձախողված երկխոսություններ», «Պաշտպանում է Պերեյրան», «Տրիստանը մահանում է»:
Այս պատմվածքը (Notte, mare o distanza) թարգմանված է 1991-ին տպագրված «Սև հրեշտակ» (L’angelo nero) ժողովածուից է:

Ամեն անգամ, երբ երևակայում էր, թե ինչպես կարող էին դառնալ այդ գիշերվա դեպքերը, նրա ականջին հասնում էր Տադեուշի ռնգային և հեգնական ձայնը, որ վանկարկում էր մեկն իր այն խոսքերից, որով ցանկանում էր ասել ամեն-ինչ և ոչինչ. լավ սկիզբ է: Եվ շուտով ամբողջը սկսում էր կերպարանավորվել և ուրվագծվել մի շրջանակում. Պրինչիպե Ռեալ պարտեզը՝ հարյուրամյա ծառով և դեղին տների շարքով, նեղ ճանապարհը, ճանապարհով անցնող երկաթուղին, այդ ցուրտ գիշերը՝ հեռավոր 1969 թվին, երկրորդ հարկում գտնվող սենյակը՝ լեփ-լեցուն գրքերով, փոքր, ներսում ընկերները, նրանք չորսն են՝ անցյալի դեմքերով, արդեն հասուն կանայք ու տղամարդիկ: Ա՛յո, բայց անցյալի հիշողություններում իրենց իրական տարիքից ավելի փոքր էին երևում, ո՞վ գիտի ինչու, թերևս հագնվելու ոճը կամ մազերի կտրվածքն էր պատճառը: Համենային դեպս նրանք քսանն անց չորս երիտասարդներ էին՝ լի հույսով և բարի կամքով, նրանք զրուցում էին անվանի բանաստեղծի հետ, ով այժմ արդեն գրեթե ծեր էր, ով երիտասարդ տարիներին պատերազմասեր էր ու կատաղի, բայց ժամանակի ընթացքում տեղի տվեց՝ հպատակվելով կյանքին ու դեպքերի ընթացքին, կատաղությունը փոխվեց հեգնանքի ու դառնության, իսկ մարտնչելու մղումը՝ սկեպտիկության մի մարդու, ով պայքարել էր ու պարտվել, ով համարում էր, որ ճակատամարտում պայքարելն անիմաստ բան է:

Ամեն անգամ, երբ երևակայում էր այդ գիշերվա դեպքերը, փորձում էր խուսափել Տադեուշի այդ դավադիր խոսքից, որ նման մի տարօրինակ դժկամության, համարյա թե նողկանքի, նրան դրդում էր այդ եզրակացության, ապա դրա հանգուցալուծմանը և պատիժը, որին զոհերը պետք է դիմակայեին և այդ ժամ նրանց՝ այդ փոքր խմբին տեսնում էր արդեն ճանապարհ ընկնելիս. Միմյանց բարի գիշեր մաղթելիս, հետո նրանցից մեկը էլի երեք կամ չորս րոպե մի հարվածով կամ մի ավել արտահայտությամբ հստակ չհիշելով գիշերվա դեպքերը, և այդ պահին գալիս էր անողոք հանդիպման մեքենան, որը վերաբերվում էր մի փորձառության, որ հենց նրանք պիտի հաղթահարեին: Բայց այդ պահին նույնքան անողոք հնչեց Տադեուշի այդ խոսքը, գրեթե անիմաստ և կեղծավոր: Եթե լավ մտածենք, ապա նրա երևակայությունը, նրա, ով այսքան ժամանակ անց փորձում էր երևակայել այդ գիշերվա դեպքերը, հետ է տանում չորս ընկերներին, ինչպես ֆիլմում հետ գնացող կադրը և նրանց տեսնում էր թիկունքից՝ աստիճանները բարձրանալիս, վերադառնում են Տադեուշի շեմքի մոտ, մտնում են տուն: Ահա տանն էին՝ նորից պատրաստ հրաժեշտի: Բոլորը պատրաստ վերապրելու այդ նախաբանը, դիպվածը, որ իրենց հետ կատարվելու էր այդ գիշեր, դռան մոտ էին և բարի գիշեր էին մաղթում ծեր պոետին՝ ողջ երեկո պոեզիայի մասին խոսելուց հետո:

Լավ սկիզբ է այնուհետև կկրկնի Տադեուշը իր այն խոսքերից մեկը, որն արտահայտում է ամեն-ինչ և ոչինչ: Գուցե լավ սկիզբ է-ն վերաբերում է պոեզիայի՞ն։ Ի՞նչ նկատի ունի։ Սա կմնա առեղծված բոլորի համար, ովքեր կանգնած են դռան մոտ` վերարկուներն հագած: Դե, բարի գիշեր ընկերներ, չաո Լուիզա, Տիագո, Տադեուշ, օրեվուար Միշել, ապա քիչ անց ինչ-որ մեկն ասաց. Գիշեր, ծով, տարածություն: Թերևս Տիագոն էր, որ միշտ վերադառնում էր այն խոսակցություններին, այնքան բնորոշ իրեն, որ թվում էին սպառված: Խոսքն ակնհայտորեն վերաբերվում էր Լավ սկիզբ է արտահայտությանը, դա հասկացան բոլորը: Նաև այս պատճառով էր, ով գիտե, որ նրանցից մեկը կրկին փակեց դուռը: Նորից մեկական բաժակ. մեղք է չդատարկել շիշը, որ բերել էր Միշելը, դու միշտ մի շիշ խմիչքով ես գալիս, Միշել, արի, աջակցիր շշի պարունակության սպառմանը, և հետո, բանաստեղծության մեջ այդպես չէ, պետք է ասել գիշերվա, ծովի և հեռավորության համար. ոչ տարածության, տարածություն, էական տարբերություն կա, ասաց Տադեուշը: Բայց սա չէր պատճառը, որ նրանք մնացին, նորից բացելու համար այն պոետներից մեկի գիրքը, որ կարդում էին այդ երեկո և բանաստեղծությունը, որտեղ իսկապես ասվում էր՝ եթե գիշեր է, ծով է, հեռավորություն է…: Ոչ, դա գիտեին բոլորը, մնացել էին մի այլ բանի համար, հատկապես այն բանի համար, որ դրսում գիշեր էր, ծով կամ հեռավորություն և Տիագոյի այդ արտահայտությունը այն զգացումն էր հայտնում, որ ունեին բոլորը, սակայն բացահայտ ցուցադրելու քաջություն՝ ոչ ոք. Անհանգստություն՝ նման տկարության, ո՛չ վախ, անապահովության և տառապանքի խառնուրդ, որ զգում են փախստականները մի քաղաքում, որն իրենցն է եղել և կարոտի զգացում են ապրում այդ նույն քաղաքի հանդեպ, բայց մի այլ ժամանակում, ոչ այդ թշնամանքով լի երեկոն, այդ երեկոն՝ իր չարազդեցիկ ալիքներով, որ քարուքանդ էր անում շուրջբոլորը: Հենց սա էին զգում նրանք ողջույնի ժամանակ դռան մոտ կանգնած. կրկին հանեցին վերարկուները, որ հազիվ հագել էին և մտնում են փոքրիկ հյուրասենյակը՝ լեփ-լեցուն գրքերով, իսկ Տադեուշը ավելի լավ բանի չէր էլ սպասում, քան մի քիչ էլ ժամանակ անց կացնել նրանց հետ, և երբ պոեզիա էր կարդում, մոռանում էր ժամանակի մասին: Ասաց. «Երբ ես գրում եմ ժամանակը ֆսսսսսս՜՜ է անում, ինչպես օդապարիկը թռնելիս, սկսում է ապրել անմթնոլորտ մի աշխարհում, դատարկության մեջ, նույն բանն է նաև ընթերցելիս, դուք նման բան չեք զգո՞ւմ»։ Ընկավ մի թիկնաթոռի՝ գիրքը ձեռքերում և ֆսսսսսս՜՜ արեց, բոլորը ծիծաղեցին, քանի որ Տադեուշը իրեն երիտասարդ էր զգում այդ պահին, դա լավ գիտեր: Նա ծեր չէր, բայց ամեն պարագայում իր ունեցած հիսուն տարիները, ապրված կյանքը իրենց դրոշմն էին թողել դեմքին: Հիմա ձևացնում էր, ինչպես և բոլորը, թե քսան տարեկան է: Նա ֆսսսսսս՜՜ է անում և ասում՝ հոգին դուրս պիտի գա ինչ-որ տեղից, վերից-վարից, կարևոր չէ, հոգին դուրս է ուզում գալ, մի ծակն էլ բավական է, այլապես կխեղդվի: Բոլորը ծիծաղում են, քանի որ շուտով հասկանում են՝ ինչ է ուզում ասել, քանի որ այդ գիշեր անհրաժեշտ էր ծիծաղել: Հազվադեպ մեքենաներ էին անցնում, լապտերները մարած էին, ոստիկանների մտահղացումն էր, որպեսզի ճանապարհին խռովարար խմբեր չձևավորվեն: Ամբողջ ճանապարհին լուսավորված էր միայն «Ադեջա Վալ դո Րիո»-ի դարպասը և քիչ հեռու գտնվող «Գիտարրա դորադա» ցուցանակը՝ նեոնե կիթառով, ինչպես դրոշ, որի լարերից մեկը վնասված էր, իսկ ներքևում լուսարձակում էր նեոնե գրվածքը՝ խեցեմորթեր և կակղամորթեր: Տիագոն մոտեցավ պատուհանին և ասաց, թե երևում է՝ լույսերը մարել են և ձեռքերը ծալեց կրծքին, ասես մի տարօրինակ երդում էր տալիս կամ ասես ինչ-որ բան նրան ճնշում էր, ասաց այս անգամ չեն կարողանա հաղթել, չեն կարողանա կեղծել այս ընտրության արդյունքները: Արագորեն շրջվելով պատուհանների կողմը՝ շշնջաց. Ինչու՞ պետք է թողնենք նրանց հաղթանակել, արդեն քառասուն տարի է, ինչ իշխում են: Ապա ինչ-որ մեկը ծիծաղեց, ով գիտե ո՞վ էր, թերևս ոչ ոք, գուցե հառաչանք էր՝ նման նյարդային ծիծաղի, այդ պահին հեռվում լսվեց շտապօգնության կամ ոստիկանության սիրենայի ոռնոց, և քողարկելու համար այդ չարագուշակ ձայնը, Յոանան ասաց էլի՛ կարդանք, և տագնապալից աչքերով նայելով չորս կողմը, երիտասարդ աղջկա աչքերով, որ ցանկանում էր հավատալ կյանքին և պոեզիային, ձեռքերը նյարդային շարժում էր, թերևս, քանի որ, շուտով բոլորը հասկացան նրա խնդրանքը և չկարողացան շնորհել նրան հույսի և երևակայության տարբեր զգացողություններ:

Երեկոյի այդ պահն էր: Դեռ վաղ էր, բայց ասես խորը գիշեր լիներ և գիշերը իր ներկայությամբ վաղաժամ տիրացել էր այդ տարածությանը, գոյացել էր մի անշարժ կույտ, անեծք, որում՝ ինչպես կախարդանքի մեջ, որ ինչ-որ բան պետք է կոտրեր, նրանք զգում էին իրենց այդ սենյակում փակված բանտարկյալներ: Ով իմանա կլիներ այդ կախարդանքը կոտրողը, նրանցից մեկը շարժվեց, հնարավոր չէ ասել Տիագոն էր, թե Միշելը, և շուտով հասկացավ, որ նրանց բանտարկած կախարդութունը ի չիք է դարձել, որ նրա խոսքը հնչում էր ինչպես եթե լիներ երդմնեցուցչություն, բարձրացնում է բաժակը և ձայնով, որ մաղթանքի էր նման բայց որ մտախոհ էր ասաց. 1969 թվականի նոյեմբերի համար, սալազարիզմի ռեժիմի անկման ամսի համար: Տարօրինակ էր՝ ինչպես այս նոյեմբերին վերհիշեց այն խոսքերը: Հոկտեմբերյան պարզ օր էր, ժամանակ էին անց կացնում լողափին, վերցրել էին միրգ և սենդվիչ: Նրանցից մեկը քաջություն էր գտել սուզվելու օվկիանոսում, արևը ջերմ էր, ապա վերադառնալով տուն՝ զգացին, որ դեմքերն այրվել են: Եվ այժմ, անակնկալ կերպով նոյեմբեր էր՝ իր ներկայությամբ, պատուհաններից լսվում էր Բուսաբանական այգու ծառերի շառաչը, արթնացել էր չարմիտ քամին, որ սուլում էր ճեղքերում և քամուց պոկված տերևները սահում էին պատուհանների առջևով:

Անհրաժեշտ էր ևս մի բաժակաճառ, զգում էին, սեղանին դրված գրքի համար, տպարանից նոր էր դուրս եկել, մի փոքրիկ գիրք, որ Տադեուշը նախքան վաճառքի դուրս գալը վերցրել էր տպարանից՝ այդ գիշեր նրանց համար բանաստեղծություններից հատվածներ կարդալու նպատակով: Բայց նա, թվում էր, խուսափում էր այդ բաժակաճառից, ասես շփոթություն կամ չկամություն էր զգում կամ մի խուլ ամոթ այդ նոյեմբերին պոեզիա գրելու և հրատարակելու համար, նոյեմբեր՝ լի պատրանքներով շատերի համար, բայց իր համար զուրկ ամեն տեսակ պատրանքից, արդեն պարտություն արձանագրած ամիս, որի հետ լավ էր ոչ մի հույս չկապել: Մինչև որ ինչ-որ մեկը, թերևս Լուիզան կամ Յոանան, կամ գուցե երկուսն էլ, հետաքրքիր զուգադիպությամբ, երկչոտությամբ, որով հաճախ տարբերվում են տեղացիները, բարձրացնում են բաժակները և միաձայն ասում՝ պոեզիայի համար: Եվ Տադեուշը, իր ռնգային և հեգնական ձայնով մրմնջաց. լավ սկիզբ է:

Միայն այդ պահին, նա՝ ով երևակայում էր, թե ինչպես կարող էին դառնալ այդ գիշերվա դեպքերը, նկատում է, որ Տադեուշի արտահայտությունը ստեղծում է մի չարագուշակ փակ շղթա, քանի որ այդ պահին ընկերները, եզրակացնելով Տադեուշի արտահայտությունից, որ հրաժեշտի ժամանակն է, հագնում են վերարկուները, մոտենում են դռանը, բացում են, դեռ մի քանի վայրկյան մնալով շեմին՝ հրաժեշտ տալու համար, և այդ պահին, Տադեուշը կրկնում է երդմնեցուցիչ կամ հեգնական մաղթանքը. լավ սկիզբ է : Ինչ-որ մեկն պատասխանեց. Գիշերվա, ծովի և տարածության համար. Թերևս Տիագոն էր, նաև նրա համար, որ ով գիտե ինչպես, ինչ-որ մեկը կրկին փակում է դուռը և Տադեուշը ասում է. ևս մի բաժակ. մեղք է Միշելի բերած շիշը մինչև վերջ չդատարկելը:

Եվ ամբողջը նորից է սկսվում երևակայության մեջ նրա, ով երևակայում էր այդ գիշերը, ինչպես մի մնջախաղ կամ կախարդանք, դռնից դեպի բազկաթոռները, բազկաթոռներից դեպի դուռը խեղճ կախարդված և դատապարտված արարածների գործողությունների անմիտ կրկնություն՝ ստիպված ձևացնելու և վերապրելու սոսկալի արկածի նախերգանքը, որ սպասվում էր այդ գիշեր, և նա, ով երևակայում էր այդ գիշերը իր մեջ համարձակություն չէր գտնում ապրելու այն ինչ որ իրականում եղել էր:

Բավական է, վերջ: Հիմա դուրս են եկել, վերջապես իջնում են աստիճաններով,առաջին հարկի լապտերը այրվել է, ինչ-որ մեկը սայթաքում է, լսվում է մեկի ծիծաղը, Տիագո մի հրիր, (Լուիզայի և Յոհանայի ձայներն են) մի կոտրատվեք (Տիագոյի ձայնն է) և վերջապես առաջին հարկում են, կոճակի զսպանակը գործի է գցում փականքը, 1 սեղմում և ահա դրսում են, ա՜հ, վերջապես ազատվեցին այդ արտահայտության չարագուշակ շղթայից, որ նրա երևակայության մեջ, ով երևակայում էր, թե ինչպես պետք է դառնային այդ գիշերվա դեպքերը, նրանք պահվում էին որպես բանտարկյալներ: Վերջապես դրսում են, գիշեր է, Պրինչիպե Ռեալ պարտեզը աղոտ լուսավորված է, անցորդներն հազվադեպ են, ավելին՝ շուրջը ոչ ոք չկա, իրոք նման է պարեկային ժամի, շուրջբոլորը ուրվական-քաղաքն է, պատուհանները ճաղապատ են, նրանք մայթի վրա են, միմյանց բարի գիշեր են մաղթում, ոմանք անմեղ կատակներ են անում վանելու համար մելամաղձությունը, որ այդ գիշեր խոնավ շղարշի պես պարուրել էր նրանց:

Մեքենան մոտեցել էր մարած լուսարձակներով, անձայն և երբ նկատեցին այն կանգնել էր մայթեզրին մի խորամանկ ոստիկանապետի հետ , պատուհանը կիսաբաց էր, ներսում՝ մութ, անհնար ճանաչելու ներսում գտնվողին, միայն ատրճանակի փողն էր ուղղված նրանց վրա, որ անտեսանելի փոխում էր թիրախը, փոքրիկ շարժումներով, նրանց հերթով նշանակետի տակ է առնում, ասես երկմտում է՝ում վրա կրակել: Հետո շատ բարձր, բայց հանդարտ մի ձայն ասաց. Կանգ առե՛ք, պարոնայք, այժմ կանգ առեք մի պահ, պտտվեք մեջքով դեպի ինձ և բարձրացրեք թաթիկները. Այդպես էլ ասաց թաթիկները և այդ անհարմար փաղաքշականության մեջ կար մի խտացած բռնություն, նրանք զգում էին, ինչ-որ աղտեղի փաղաքշականություն և վտանգ, որ նրանց ստիպում էր թիկունքում զգալ ինչպես մի պաղ հանկարծակի և ուժգին հով, որ սարսռացնում էր նրանց: Կանգ առան որոշ ժամանակ, նայելով պատին, հնարավոր չէ ասել ինչքան ժամանակ, բայց երկար, նրանց թվում էր անվերջանալի և անհեթեթ: Մի քանի րոպե առաջ նրանք խոսում էին պոեզիայից, իսկ այժմ մի անծանոթ ձայն ատրճանակի օգնությամբ գամել էր նրանց պատին: Հիմա ձեր բաճկոնները, մտերմիկ ասաց ձայնը, դրանք բերեք հերթով, առանց շրջվելու: Առաջինը Տիագոն էր երկարեց ձեռքը մի բազկաչափ, առանց շրջվելու, ասես խուսափում էր ցանկացած ուղիղ շփումից իրենց սպառնացողի հետ: Զգում է, որ թափահարում է բաճկոնը, զգում է՝ ընկնում են մանրադրամներն ու բանալիները, ոչինչ չունեմ բաճկոնումս, եթե փող եք փնտրում՝ այն պահում եմ տաբատիս գրպանում: Ձայնը գրեթե բարեսիրտ ծիծաղեց և հետո նետեց. Գյոթ Կոմունիստ, ինձ գո՞ղ ես անվանում: Տիագոն ուժ գտավ կրկնելու և հարցնելու, բայց նա ո՞վ է, ի՞նչ է ուզում։ Եվ ձայնը պատասխանեց. Դա քեզ հետո կասեմ, մկնիկ: Ձեռքը, որ երկարել էր մեքենայի պատուհանից փնտրեց մյուս երկու բաճկոններն էլ, որ բերել էին լարվածությամբ և մեկ առ մեկ խուզարկելուց հետո թույլ է տալիս ընկնել առվակի մեջ, որ հոսում էր մայթի և մեքենայի միջև: Իսկ հիմա ձեր պայուսակները, օրիորդներ, ասաց. Առաջինը քոնը, արքայադուստր, ասաց Յոհանային, հետաքրքիր է պրպտել քո փոքրիկ գաղտնիքները, բնական է որ քո՝ Կույս Մարիամի դեմքով ով գիտե քանի գաղտնիք ունես քո պայուսակում, ճի՞շտ է։ Ձեռքը թափանցեց պայուսակի մեջ, ձեռքը մեծ էր, վերնամասը թեթևակի ուռած, իսկ մատներն՝ ուժեղ ու կարճ:

Եվ այդ պահին էր, որ հայտնվեց ձուկը: Ճարպոտ, փայլփլուն, յուղոտ ձուկ էր, որ դուրս էր պրծել հատակին մեքենայի մթությունից, որը սպառնում էր այդ գիշերվա զոհերին: Պատուհանից ուռած ձեռքի գեր և կարճ մատների հետ միասին երևում էր ձկան դունչը, որ շնչահեղձ էր լինում: Ինչ անհեթեթություն էր, 1969-ի նոյեմբերյան մի գիշեր Ռուա Դոմ Պեդրո Կուինտոում սև մեքենայի պատուհանից երևացող ձեռք և ձկան դունչ:

Բայց սա տեղի էր ունենում երևակայության մեջ նրա, ով մտածում էր, թե ինչպես կարող էին դառնալ այդ գիշերվա դեպքերը: Այսպես, այդ պահին նրա երևակայությունը ծնում էր ձուկ: Եվ ամենից տարօրինակն այն էր, որ թվում էր բնական, այդ խավար գիշերում՝ գրեթե կրակմար, նոր-նոր մաղող անձրևը, քամուց պոկված տերևները, բոլորին բնական է թվում, որ այդ սարսափազդու մեքենայի պատուհանից ձուկ է ցած ընկնում: Պլաֆ: Ձուկը պլստաց և ընկավ մեքենայի և մայթի միջև հոսող առվակը, այն նույն տեղը, ուր ձեռքը ատրճանակով նշանառության տակ էր պահել նրանց, տղաների բաճկոններն ու աղջիկների պայուսակները գցել: Եվ այդտեղ՝ կեղտոտ առվակում, ձուկը անշարժ պառկեց դեռ որոշ ժամանակ անուժ թափահարելով պոչը, շնչահեղձ: Մահանում էր: Մեծ, շնչահեղձ լինող ձուկ էր, որ մահանում էր: Ձեռք չտալ նրան, գոռաց Տիագոն: Նա գոռաց Յոհանային, որ ծնրադրել էր և երկարել ձեռքերը, անմտորեն, ասես երեխայի էր օրորում: Ձեռք չտալ, կրկնեց Տիագոն, ձուկը կեղտոտ է: Բայց Յոհաննան, թվում է՝ չէր լսում այդ զզվանք և խուճապ արտահայտող գոռոցը: Չի կարելի թողնել մահանալու այս խեղճ կենդանուն, ասում է շփոթված, և Տիագոն վերսկսեց. Ես կոմունիստ չեմ, ես դեմոկրատ եմ և այս պահին ցանկանում եմ իմանալ ով եք Դուք: Ձայնը մեքենայի միջից ճչաց, լսեց լսեց հետո ոռնաց. «Գյոթ դեմոկրատ, ինձ գողի տեղ ես դրե՞լ»։

Հնարավոր է՝ Տիագոն այդպես էլ ասել է, որ ինքը դեմոկրատ է և ուզում է իմանալ ո՞վ է այդ մարդը։ Այդ գիշեր իսկապես դա պիտի ասեր, և, իհարկե, չխոսեր ոչ մի ձկան մասին, քանի որ ոչ մի ձուկ չկար այդ պահին, եթե ոչ նրա մտքում, ով երևակայում էր թե ինչպես պետք է դառնային այդ գիշերվա դեպքերը: Մինչդեռ այդ գիշեր կար միայն մութը՝ Պրինչիպե Ռեալ այգու առաջ և նրանք չորս սարսափահար և անշարժ ընկերներ մեքենայի պատուհանից իրենց վրա ուղղված ատրճանակի նշանակետի տակ: Նաև «Գիտարրա դորադա» գրվածքով նեոնե ցուցանակն էր հանգել, սպիտակ գոգնոցով մատուցողը բացել էր դուռը և նայում էր շուրջը, շուտով տեսնելով անջատած լուսարձակներով մեքենան և չորս ձեռքերը վեր պահած մարդկանց, այնպես հապճեպ փակեց ռեստորանի մետաղյա շարժական դուռը և մնաց ներսում՝ առանց լույսը միացնելու:

Բայց այնուամենայնիվ նրանց հետ միասին ձուկը կար: Անգամ եթե այդ գիշերը չէր էլ եղել, այժմ, այս գիշերվա մեջ վերհիշում էր նրան, և Յոհանան երկարել էր ձեռքերը և թվում է՝ օրորում էր ու մոլորված շուրջը նայում: Տիագոն նրան ասում էր ի՞նչ ես անում։ Ցած դիր նրան, գցիր նրան կոյուղու մեջ, չես տեսնո՞ւմ, որ նեխած ձուկ է։

Յոհանան խոնարհվեց առվակի առաջ և վերցրեց իր պայուսակը, որը ձեռքը գցել էր պատուհանից. Ձեռքը, որ հիմա սեղմել էր մի նամակ ասում էր. սա է գաղտնիքը, ճիշտ է արքայադո՞ւստր։ Հավանաբար Յոհանան հեկեկոցից խեղդվում էր կամ հեծեծանքից և խոսելու փորձ արեց, բայց չստացվեց, Տիագոն խոսեց նրա փոխարեն. Սա նրա նշանածի նամակն է, դուք իրավունք չունեք դա կարդալու: Ա՜հ, ասաց ձայնը, ինչ հետաքրքիր է: Ձեռքը արագորեն խլեց նամակը, բացեց և ձայնը՝ այդ մթության մեջ՝ ասես կատվի աչքեր ուներ, կարդաց. Սիրելի Յոհաննա, գրեթե բոլոր վկայականները պատրաստ են, հավատա, որ կարող ենք ամուսնանալ մեկ ամսից՝ դեկտեմբերին: Ձայնը ընդհատեց ընթերցանությունը և ծիծաղեց. Ո՜հ, ինչ ռոմանտիկ է: Դուք իրավունք չունեք կարդալու այդ նամակը ասաց Տիագոն` մոտենալով պատուհանին: Այն պահն էր, որ մեծ ձեռքը, որ բռնել էր նամակն ու ատրճանակը հանկարծ անհավատալի արագությամբ, ասես թռչում էր ատրճանակի փողով վիրավորեց Տիագոյին՝ վնասելով շրթունքը, լսվեց թափվող ատամների աղմուկը, Տիագոն խոնհարվեց՝ դուրս թափելով ատամներն ու արյունը, մեքենայի դուռը բացվեց և մարդը իջավ՝ լայնեզր գլխարկով, որ ծածկում էր դեմքը և ասաց. Քաղաքական ոստիկանություն, փաստաթղթերը: Նա դարձավ Տիագոյին՝ այլևս հետ դնելով ատրճանակը, ձեռքերը դնելով գրպանը և հայացքը խոնարհելով, ասես իր բանտարկյալների կոշիկներին էր նայում, բայց դառնում էր Տիագոյին, քանի որ կրկնում էր. քո փաստաթղթերը, գյոթ դեմոկրատ, և Տիագոն՝ թաշկինակը շուրթերին պահած՝ արյունահոսությունը ընդհատելու համար, ինչ-որ բան քրթմնջաց, որ նման էր պատասխանի, բայց որ թվում էր հռնդյուն, հետո գլխով բացասական նշան արեց, ձեռքերով սեղմեց ծնոտը, բնական է՝ ցավում էր, և թերևս այդ պահին էր, որ Տադեուշը իջել էր աստիճաններից և նայում էր դարպասի մոտից:

Նա, ով երևակայում էր, թե ինչպես կարող էին դառնալ այդ գիշերվա դեպքերը, տեսնում էր Տադեուշին, որ իջել էր դարպասի մոտ հենց այդ պահին, մինչ Տիագոն դուրս էր թափում արյունը և հռնդում՝ թաշկինակի մեջ՝ անկարող պատասխանելու և այլևս թվում էր կորած: Բայց ինչն էր տարօրինակ: Նա, ով մտածում էր այս ամենը երևակայության մեջ չէր կարողանում չերևակայել Տադեուշին պատուհանի վարագույրի հետևում, այնտեղ վերևում՝ երկրորդ հարկում՝ պարուրված իր սենյակի մթության մեջ: Եվ ինչո՞ւ նա չէր իջել սկզբում։ Հարցնում էր իր երևակայության մեջ, ի՞նչու էր սպասում, որ իրադարձությունները հասնեն այս կետին: Ամեն դեպքում անօգուտ էր այս նկատառումից կառչելը, այն որ Տադեուշը հիմա այնտեղ էր՝ նրանց հետ, իջել էր, ներկա էր բացել էր դուռը և հարցնում էր բարձր և լուսավոր ձայնով. Այս պարոնը իմ ծանոթներից է, կարող եմ երաշխավորել նրա համար:

Ինչ պատահեց հետո նրան, ով մտածում էր այդ գիշերվա մասին դժվար էր ասել: Նրա երևակայությունը այդ կետում ասես անշարժանում է կամ քնում: Գործողությունների և իրադարձությունների ընդհատումը, որ ընդհատում և անշարժացնում էր նաև այդ տեսարանի բոլոր հերոսներին: Եվ նրա աչքերը պատկերը հեռու էին տանում, ներկաները և մասնակիցները հեռանում էին, ասես ինչ-որ բան քաշելով տանում էին հեռու իր մտքից, ասես ուժեղ հովը այդ սառցե քամին ծանրորեն տեղափոխում էր նրան Պրինչիպե Ռեալե պարտեզի նստարանին պապիրուսի տնկերի խուրձի մոտ, որ թափվել են լճակի ափին. Այդ հեռավորությունից անհնար էր հասկանալ ով էր շարժվում և ով էր խոսում և ով էր որոշում Տիագոյի հետ գնալ, նա պետք է բերեր փատաթղթերը իր մեքենայի միջից, որ կայանել էր Ռուա Սամպաիո Պինա փողոցում, հենց Յոհաննայի տան առջև` մոտ քսան թաղամաս այն կողմ կամ ուղիղ մեկ կիլոմետր, եթե լավ մտածենք: Թերևս Տադեուշը ասաց, որ ցանկանում է գնալ Տիագոյի հետ և նաև մյուսները ՝ բոլորը, իհարկե, ամեն ինչ հենց այսպես էլ ընթանում էր: Բայց մարդը խորագիտությամբ և սիրաշահելով պատասխանեց. Դո՛ւ, պոետ, քո տնակի մեջ մնա քո գրքերի և պոեզիայի հետ: Այդպես պետք է պատասխաներ: Եվ Լուիզային ասաց, դու չքացիր օրիորդիկ, շուտ տուն գնա: Եվ ինչու Տիագոյի հետ միասին մնացին Յոհաննան ու Միշելը առեղծված էր: Իհարկե, նրան չէր անհանգստացնում, որ Միշելը օտարերկրացի է, եթե մի քիչ ավելի երկար մտածեր կհասկանար, որ տեսարանի մասին պետք չէր, որ իմանա օտարերկրացին՝ օտարերկրյա ամսագրերում կարող էր լուսաբանվել դիպվածը: Ամեն դեպքում Տադեուշը վերադարձավ դարպասի մոտ և կանգնած մնաց վառված լույսերի ներքո՝ ուսը կռթնած դռանը: Լուիզան ճանապարհն ի վար իջնում էր և արագ քայլերով հեռանում գետի կողմը, մինչ Տիագոն, Միշելը ու Յոհաննան նստեցին մեքենան և սլացան: Եվ նա ով երևակայում էր թե ինչպես կարող էին դառնալ այդ գիշերվա դեպքերը պարտեզի նստարանին նստած մնաց   երևակայելու և միայն այդ պահին հասկացավ որ դա հին մակնիշի մերսեդես էր, հարգի մեքենա, մի քիչ նորաձևությունից դուրս եկած, նրանցից որ սովորաբար վարում են հետևի նստարանին նստած ծեր տիկնանց համազգեստով վարորդները:

Բայց քիչ անց նա նրանց հետ էր: Այնտեղ էր նաև նա, հիմա, Յոհաննայի և Միշելի մեջտեղում: Տիագոն դիմացի նստարանին էր՝ թաշկինակով սեղմած շրթունքը, մարդը արագ էր վարում, ծուռ և փողոցի նեղ հատվածներում բարձրանում մայթեզրի վրա: Թերևս գինովցած էր կամ գրգռված էր, վարում էր կատաղությամբ և կամ ոչ, մեկ այլ միջոց էր ցուցադրելու իր վայրագությունը և արհամարանքը իր կյանքի հանդեպ:

Ահա Սուրբ Աստվածամոր եկեղեցին և հետո Ռատոյի հրապարակի տունը, որի կողքով սլացան, հետո Ամորերիաս այգու սյուների կողքով, հետո Ռիթզով՝ երկու կանաչ համազգեստներով դռնապանների առջևով, օդը մեռելական էր, բայց նաև Ռիթզն էր թվում անբնակ, սրահների լույսերը անջատված էին: Վերջապես Ռուա Սամպաիո Պինան: Բայց մարդը, ասես վախենալով, որ նրա երեք բանտարկյալները ազատ շունչ կառնեն, կթեթևանան՝ կոշտությամբ նետեց, կանգնեց մայթի մոտ և ասաց. Առաջին քաղաքական դասը՝ սիրիր սեփական երկիրը: Այժմ նորից գրպանից դուրս հանեց ատրճանակը խաղալով հպելով տաբատին: Հասկանո՞ւմ եք ինչ եմ ուզում ասել, պարոնայք։ Ասաց, դուք դա չեք հասկանում, քանի որ ոչինչ չեք հասկանում: Դա գիտեմ ձեր չափ և ձեզանից էլ ավելին, Տադեուշի արտահայտությունը, հիսուն տարի է, որ ճանաչում եմ այս երկիրը, խնայեք ձեր խոսքերը: Դա ասում էր բարձր և գոհ ձայնով, բայց գազազած, նա էր, որ խոսում էր, որովհետև այդ մեքենայի մեջ էր նաև նա, ինչպե՞ս կարող էր չմտածել նա ով երևակայում էր այդ գիշերվա դեպքերը, որ Տադեուշը երբեք թույլ չէր տա, որ այդ երեք երիտասարդները միայնակ գնային այդ կեղտոտ անձնավորության ընկերակցությամբ։ Ոչ, Տադուշը, իհարկե, պնդել էր, որպեսզի ինքն էլ գնար, թերևս կանգնել էր մեքենայի առջև՝ պարզած ձեռքերով, այդ պարագայում թատերական խաղ կզգացվեր, այդ պարագայում գրոտեսկային կթվար և հաստատամտությամբ կասեր. Նաև ես եմ գալիս նրանց հետ:

Եվ այսպես, նա ով երևակայում էր այդ գիշերվա դեպքերը, պետք է նորից երևակայեր տեսարանը և Ռուա Պեդրո Քուինտոյի փողոցի վերջին ռեստորանի մարած ցուցատախտակի մթության մեջ, տեսնում է Տադեուշին սև Մերսեդեսի առջև, լուսարձակների լույսից կուրացած, սպիտակ, գույնը գցած և հետո այնտեղ՝ լռության մեջ տեսնում է բոլոր չորսին՝ երեք երիտասարդներին և Տադուշին, բայց նա որ երևակայում էր, թե տեսնում է ամենը հանկարծական քամու օգնությամբ տեղափոխվել էր Պրինչիպե Ռեալե այգու նստարանին և այդ հեռավորությունից անհնար էր ասել ինչ հերթականությամբ են նրանք նստած մեքենայի մեջ:

Ձեզնից հերոսներ մի սարքեք, պատասխանեց մարդը, իմ գործառույթն է ձեզ կյանքի դասեր տալ և եթե անգամ դուք դասը արդեն անգիր գիտեք այն ևս մեկ անգամ լսելը միշտ էլ լավ է: Այսպես խոսելով թվում էր ավելի հանդարտ, պակաս նյարդային, այնուամենայնիվ Տադեուշի հետ խոսելիս նա դուք ձևն էր օգտագործում և այդ պահին ատրճանակը դրեց գրպանը, ասաց Տիագոյին որ գնա և վերցնի փաստաթղթերը, քանի որ ակնհայտորեն ճանաչում էր Տիագոյի մեքենան:

Տիագոն վերադառնում է և ասում. Այստեղ է: Մարդը դրանք նայեց ուշադրությամբ և վերադարձրեց և թվում էր՝ ամեն ինչ ավարտվեց: Ուստի, բարի գիշեր, ասաց Տադեուշը: Ակնհայտորեն ոտքի վրա չէր մնում, ուժասպառ էր և իր ներկայությունը այլևս անօգուտ էր համարում, ոտքով գնաց, ձեռքերը գրպանում, գրեթե որոշ հանդգնությամբ, այդպես էր մտածում նա, ով երևակայում էր, թե ինչպես կարող էին դառնալ այդ գիշերվա դեպքերը: Եվ երբ Տադեուշը արդեն հեռու էր Ռոդրիգո դա Ֆոնսեկա փողոցի անկյունում, հրեական մսավաճառանոցի առջև, մարդը նորից հանեց ատրճանակն ու ասաց. Նստեք մեքենան: Նրանք երեքով նստեցին հետևի նստարանին և մարդը դրսում ոտքի վրա կանգնած ասաց. Հիմա ինձ լավ լսեք, քանի որ քաղաքական դասը միայն նոր է սկսվում: Քաղաքական դասի առաջին կանոնը՝ սիրել սեփական երկիրը: Գիտե՞ք ինչ է նշանակում սեփական երկիրը սիրել։ Դա չգիտեք, քանի որ երեք ոջլոտ կոմունիստներ եք կամ դեմոկրատներ, մեծ տարբերություն չկա: Ես կասեմ դա ինչ է: Դա նշանակում է ատելություն: Ատելություն պաշտպանելու համար մեր քաղաքակրթությունն ու մեր ռասան: Եվ գիտե՞ք ինչպես ճանաչել ճիշտ քաղաքակրթությունն ու ճիշտ ռասան։ Մեկ ուրիշ ռասայի տիրապետության տակ առնելով: Իսկ այդ հին ոճին դիմելու համար, մեկ այլ ռասային տիրապետելու համար պետք է սկզբում սեռական տիրապետություն ունենաս ինչն էլ անում էր ստորագրյալը՝ Պորտուգալիայի քաղաքացին Լուանդայում և Լորենսու Մարքիշեում ծառայելով օրհնյալ 1964-1968 թվականներին: Այսպես, իմ թանկագին ապուշներ, այս թռչնակի օգնությամբ: Եվ մինչ խոսում էր իջեցրեց տաբատը և ցույց տվեց առնանդամը` աջ ու ձախ շարժելով և միզելով մթության մեջ: Հետո բարձրացրեց տաբատն ու ասաց. Այս թռչնակի օգնությամբ ես պաշտպանել եմ մեր ռասան՝ բռնաբարելով այդ ՄՊԼԱ-ի[1] բոզի տղերքի աղջիկներին, որ ծուղակ էին լարում մեր հերոս զինվորների դեմ, որ թողել էին իրենց օջախները՝ պաշտպանելու համար այդ զուլուսական երկրները կոմունիզմից: Ես նրանց մի լավ բռնաբարում էի, ինչպես հարկն է, բոլորն էլ անորոշ տարիքի էին, բայց կարող եք հավատալ խոսքերիս, բոլորը 13 տարեկանից ցածր էին, քանի որ սևամորթները 13 տարեկանում արդեն բոլոր իմաստներով կին են, դրանից ես հասկանում եմ: Եվ երբ ես ինչպես հարկն է վայելում էի նրանց իմ այս ատրճանակի օգնությամբ, որին կոչում եմ Մարիա դե Լոուրդես, քանի որ ինձ միշտ փրկում է, իմ այս ընկեր-ատրճանակի օգնությամբ էլ ավարտում էի աշխատանքը, փորձում էի այդ պոռնիկների հետույքները, այսինքն ես ներս էի մտցնում փողս հետույքը և նրանք ինչպե՜ս էին թպրտում, ա՜հ, տեսնել էր պետք և ես պում պում, երկու հարված, միայն երկուսը, իսկն է ծակելու համար նրանց աղիքները, իսկ այդ զորացուցիչ հյուրասիրությունից հետո պետք էր տեսնել ինչպես են նրանց հայրերը շատախոս դառնում, վերջապես մերժելով իրենց եղբայրներին, այն բանից հետո, երբ իրենց աղջնակներին վերադարձնում էին՝ երկու փամփուշտ փորի մեջ, քանի որ այդ ակտիվիստները երեխաներ շատ ունեին, է՜հ, այո, սևամորթները պարկերով երեխաներ ունեն, բայց բախտներս բերել է՝ մենք էլ պարկերով փամփուշտ:

Այդ ժամանակ Յոհաննան երերալով դուրս եկավ մեքենայից, մոտեցավ մի ծառի և կիսով չափ հենվեց, ասես փսխում էր կամ հեծեծում էր հետո ծիծաղում էր, ասես հիստերիայի մեջ էր կամ տարօրինակ բացականչում էր, մինչ մյուս երկուսը վազեցին օգնության, սև մերսեդեսը արդեն հեռվում էր, լռություն էր, երևում էին արգելակների լապտերը Էդուարդ 7-ի այգու խաչմերուկում Միշելն ու Տիագոն ասացին. Յոհաննա, քեզ տուն կհասցնենք: Բայց նա ասաց ոչ, ուզում էր գիշերային թարմ օդ շնչել և հետո հանդիպել տնեցիներից մեկին, ոչ, շնորհակալություն, թող ընկերակցեն մինչև մուտքը և հետո հեռանան, ուզում է մի փոքր միայնակ մնալ: Եվ երկուսով գնացին կողք կողքի և կախ գլխով, ասես իրենց մեղավոր էին զգում, մեղավոր ամենի համար, հետո, երբ շրջվեցին ձեռքով ցտեսություն անելու նա ժպտում էր անբնական և վախեցած ժպիտով:

Այս պատմությունը պետք է այս կետում ավարտվեր, երբ բոլորը հեռու էին, յուրաքանչյուրն իր գործին, գիշերվա մեջ: Հեռու մարդիկ, որ այդ ձախ գիշերը կապեց միասին նրանց ճակատագրերը, հեռու մեքենան իր զազրելի վարորդով, վերջապես հեռու գիշերը, որ իր գագաթնակետին էր և մնում էր զիջելու տեղը նոր ծագող օրվան: Բայց նա, ով երևակայում էր թե ինչպես պիտի դառնային այդ գիշերվա դեպքերը այս կետում անբացատրելի հուզմունք էր զգում, և ցավ, որ ամենը այդպես էլ պետք է ավարտվեր, արձակվեր կամ գտներ մի ծալք, որի մեջ պահվեր, ամենը որ ըմբոստանում էր մեկ ուրիշի հոգում: Եվ հիմա երևակայությունը նրա, ով մտածում էր այդ գիշերվա մասին հետևում էր Յոհաննային, որ իջնում էր փողոցով, քանի որ Յոհաննան տուն չէր մտել այլ ճանապարհ էր բռնել Բրաանկամպի կողմը և նա հետևում էր նրան մինչ նա անցնում էր Ալեքսանդրե Հերկուլանո փողոցով, Յոաննան քայլում էր դանդաղ, ասես այդ ամենը անխուսափելի էր, տեսնում էր թե ինչպես է նա կտրում անցնում Ռոդրիգո դա Ֆոնսեկան, որտեղ ջակարանդայի ծառեր կային, շրջվեց դեպի Ռուա դե Սաո Մամեդե, ապա Ռուա դա Էսկոլա Պոլիտեկնիկա, հետո Ռուա Դոմ Պեդրո Քուրինտո, կըտ-կըտ, նրա կրունկները կտկտում էին սալահատակի վրա 1969-ի այդ ցուրտ գիշերը դրսում բացի նրանից ոչ ոք չկար: Յոհաննան վերադարձավ Տադեուշի տան մուտքի մոտ, և դռանը կռթնած այնտեղ էր նա՝ Տադեուշը, որ ոչինչ չասաց, բայց ժպտաց՝ ասես խոսեր. Քեզ սպասում էի, գիտեի, որ կվերադառնաս, որ չես ընդդիմանա փորձությանը: Եվ նա հավանության նշան արեց՝ ասես ընդունելով, որ եկել է քանի որ պետք է գար և չի կարող ընդդիմանալ նրան ինչը պիտի լինի: Նա խոնհարվեց դեպի առվակը, որ վազում էր մայթով, վերցրեց ձկանը,որ ձեռքերի մեջ շնչահեղձ էր լինում և ասաց Տադեուշին՝ չեմ կարող թույլ տալ որ այս խեղճ արարածը մահանա, պետք է նրան ներս տանենք և ջուրը դնենք և նա լուռ թույլ տվեց նրան անցնել: Եվ մինչ Տադեուշը փակում էր դուռը նա ով երևակայում էր այդ գիշերվա դեպքերը երևակայեց արտառոց տեսարան, ինչպես են նրանք բարձրանում աստիճանները՝ հեծած այդ մահամերձ ձկանը: Եվ հետաքրքիր է, որ ձուկը պոչի ամեն մի թուլացող շարժման հետ ավելի էր արագանում. Մեկ անգամ, երկու անգամ, երեք անգամ վերջում մտնում է մի հորձանք որ դուրս է գալիս տանից պատերի և ժամանակի միջով: Կամակոր, յուղոտ, մահամերձ, բայց անխոնջ ձուկը առաջ է շաժվում տարին տարվա հետ վերջապես հասնելու նրան, Նրան որ հիմա երևակայում էր տարիներ առաջվա այդ գիշերը: Վերջապես հասնելու նրան և վերջապես որտե՞ղ։


[1] MPLA- Movimento Popular de Libertação de Angola, Անգոլայի ազատագրմանն ուղված ազգային շարժում, որ պայքարում էր Պորտուգալիայի դեմ

Show Comments Hide Comments

Leave a Reply

Your email address will not be published.