alik

 

Նախ էկեք ֆիքսենք հետևյալը. ես, համենայն դեպս, հնարավորինս կփորձեմ խուսափեմ հայերեն քֆուրներից, որտև հայերեն քֆուրները շատ կոպիտ են ու դրա պատճառով էլ գռեհիկ են հնչում: Դաժը «քֆուր» բառն ա մի տեսակ անդուր հչում. «Նյը, քյֆուր»,- Սենց հոգեպես մի տեսակ պպզում ես: Բայց մյուս կողմից էլ ի՞նչ ասես, հայհոյա՞նք: Ոնց որ ընդհանրապես ինչ-որ ուրիշ բան նշանակի,- «Էս ստամոքսիս հատվածում սենց մի տեսակ անդուր հայհոյանք եմ զգում»։ Կամ հո չե՞ս ասի «ուշունց»: Ուշունց էլ չի բռնում, ինքը քֆուրի նման չի, ինքը ոնց որ ազգանունի ա նման. Ուշունց… Արթուր Ուշունց: Գրող ա կամ բանաստեղծ ա: Ինչ-որ տեղ տենց իրար հետ խմելուց են էղել Շիրազը, Սևակը, Չարենցը ու Ուշունցը: Պռոստը, իրա անունով դաժը կոնյակ չկա:

Ու երկրորդ… Ընթացքում ինչ-որ մեկը կարող ա մտածի, որ ես հոռետես եմ, ամեն ինչի մեջ միանգամից բացասականն եմ տեսնում, իմ համար բաժակը միշտ կիսով չափ դատարկ ա… Չէ: Մի քիչ ծեծված բան կարող ա ասեմ, բայց… Ես երբեք առանձնապես չեմ մտածել՝ իմ համար բաժակը կիսով չափ լինքն ա՞, թե՞ դատարկ: Բայց եթե ես ինչ-որ մեծ բիզնես ունենայի, հնարավոր ա՝ իմ համար բաժակը լիքը լիներ կիսով չափ: Ու էդ նրանից չի, որ էդ դեպքում ես լավատես կլինեի: Պռոստը ես կիմանայի, թե կոնկրետ ով ա վերցրել մյուս կեսը: Հիմա ինչ-որ անուն չնշեմ, հա՞… Սա շիկ թեմայ ա… գործ չունենք:

***

Ուզում եմ ձեզ պատմեմ իմ ատամների մասին, հա՞, ձեզ բոլորիդ երևի շատ հետաքրիր ա… Պռոստը, իմ ատամները ահավոր անհավասար են: Իմ ատամները… Իրանք դասավարված են նենց, ոնց որ պատերազմել են իմ բերանում հայտնվելու համար: Իմ ատամները չգիտեն իրանց տեղը էս աշխարհում, իրանք չգիտեն՝ ինչ անեն, ինչ ա իրանց հետ լինելու վաղը, իրանք ուղղակի, սենց, անհույս շպրտած են իմ լնդերի վրա, ոնց որ գեյերի ճակատագրերը Չեչնյայում:

 Ի դեպ, չգիտեմ՝ դուք ոնց, ես իրանց, տենց, նորմալ եմ վերաբերվում: Այսինքն, կան մարդիկ, որ «Արա դրանց վառել ա պետք, քայքային»,- բայց իմ համար լրիվ մեկ ա, վաբշե չի հետաքրքրում: Ու իրականում էդ բոլորի՛ համար ա մեկ: Երբ որ երգ ես լսում չես մտածում չէ՞ – «Տենաս կիթառիստը գե՞յ ա, թե չէ: Եթե գեյ ա, չեմ լսում: Էդ գօմօսեկ ակկորդները չպիտի իմ թմբկաթաղանթներին կպնեն»։ Քո համար ի՞նչ տարբերություն քո կյանքը փրկած բժիշկը գեյ կլինի, թե չէ: Քո համար մեկ կլինի, չէ՞: Իսկ եթե չէ, ուրեմն դու անշնորհակալ պիդռ ես, ում վրա չարժեր ժամանակ ծախսել: Երբ որ ես գնում եմ բժշկի, ինձ հետաքրքրում ա մենակ էն, որ ինքը ինձ օգնի, ասում եմ մերսի ու դուրս գալուց հետո չեմ մտածում. «Տենաս՝ գոմիկ էր, թե չէ»,- Հա, կարող ա հետո ինձ հիշելով ինքը դռօչիտ ա անում, եսիմ, չգիտեմ… Նկարիս վրա… Կստածի, իմ համար տենց էլ գաղտնիք մնաց՝ որտեղի՞ց իրան իմ նկարը:

Բայց կա սենց մի հատ հարց. «Այ կուզենայի՞ր, որ քո տղեն գեյ լինի»,- Ը-ը-ը, հո դու տուպոյ չե՞ս: Կա տենց մարդ, ում համար էդ էրեխա ունենալու ամենաուժեղ մոտիվացիան ա՞: Ինչի՞ պիտի ուզենաս, որ էրեխեդ գեյ լինի: Սկզբում մի հատ տղա ու մի հատ աղջիկ էիր ուզում, հետո հասկացար, որ ֆինանսապես էրկու էրեխա չես ձգի, որոշեցիր համատեղե՞ս: Թե՞ կարող ա մի օր… մաֆիա խաղալու համար մի հատ գեյ չհերիքի: Չէ, իհարկե չեմ ուզենա: Ու ես գիտեմ՝ ինչ ա պետք անել, որ էրեխեդ ոչ մի դեպքում գեյ չլինի. պետք ա էրեխա չունենալ: Իմ կարծիքով ամենաիդեալական տարբերակն ա. չկա էրեխա – չկա գեյ էրեխա: Վսյո: Ճիշտն ասած, ես ունեի էրեխա, բայց ինքը արդեն չկա: Իրականում, ինքը երբեք չի էլ եղել, ուղղակի նենց մի տեսակ ավելի տխուր ա հնչում: Չգիտեմ՝ ինչի, բայց ինչ-որ բան չունենալը ինչ-որ բան կորցնելու չափ վատ չի: Չգիտեմ՝ ինչի «արդեն»-ը «երբեք»-ին կրում ա: ՈՒ երկրորդ. ես հաշվեցի ու… դյուռեքսը վսյօ-տակի ավելի էժան ա նստում:

ԲԱՅՑ… Ես դեմ եմ, որ Հայաստանում գեյ պառադ անեն, դեմ եմ: Դեմ եմ, որտև… բերաններդ կջարդեն, գործ չունեք, շառից փորձանքից հեռու: Որտև մեր մոտ մարդկանց մեծ մասը էդքան տոլերանտ չեն, որ ասեն,- «Հա, օքեյ, իրանք էլ սենց են, ինձ չեն խանգարում: Էկեք, էրեխեք, էկեք. վերջում սալյուտ ա լինելու»:

«Մենք էս գեյ պարադը անում ենք, որտև մենք էլ ենք մարդ վերջ ի վերջո: Հա բա, չենք ուզում թաքնված ապրենք, չենք ուզում, որ մեր հասարակ, մարդկային իրավունքները ոտնահարեն, հարազատս, չարդ տանեմ»,- Էս ինքը գեյ ա, պռոստը, չգիտեմ, ինքն էլ էս ձևի ա հիմա, եսիմ,- «Ուզում ենք ապրենք, աշխատենք, արարենք մեր իսկ երկրում, չենք ուզում արտագաղթած ունենաք: Սծյոպիկ, դուրս արի կադրից, խանգարում ես, չե՞ս տենում՝ տալիս եմ… Արա չէ՝ ինտերվյու… Սծյոպիկ, գնա, սումչկես կտամ գլխիդ… կյանքս»,- Եսիմ, կարող ա իրանց մեջ կան նաև սե՞նց: Էն որ, հա, գեյ ա, բայց… հավեսով, մի հատ օտ դուշի անձնավորություն: Կյանքի տղա: Ընգերությանը նվիրված տղայ ա: Պռոստը չերեսչուռ նվիրված ա, հա… Բայց էն որ երբ պետք ա, գիշրվա որ ժամին պետք ա կգա, կհասնի, դրությանդ մեջ կմտնի… դուրս կգա, կմտնի, դուրս կգա… Բա ոնց… Հետո մի հատ կծխի, նորից կմտնի… Բա իհարկե… Հո մի անգամվա համա՞ր չեն:

 ***

Ես ունեմ մի հատ ունքով ընգեր… Այսինքն, իրա էրկու ունքերը իրար կպած են ու իրա մոտ ընդհանուր՝ սենց, մի հատ գլոբալ ունք ա: ՈՒ ես շուտկա էի ուզում ասեի դրա մասին, բայց մտածեցի, որ մարդու արտաքինի վրա ծիծաղելը սիրուն չի: Պետք չի տենց բաներ խոսալ: Ավելի լավ ա խոսալ սիրուց. իրա ունքերը սիրահարված են, դրա համար էլ միասին են:

 Կստածի, ես բուսակեր եմ ու էս նախորդ թեմայի հետ կապ ունի էնքանով, որ մեկ-մեկ լինում են սենց մարդիկ, որ երբ իրանց ասում եմ, որ ես բուսակեր եմ, ինձ նայում են ինչ-որ մի տեսակ հարցական հայացքով, ոնց որ փորձում են հիշեն, թե որ գեյ պոռնոյի մեջ են ինձ տեսել,- «Էդ դո՞ւ էիր ընդեղ 3 ազիատների հետ, դու էիր, չէ՞: Բուսակեր… Ձեր տղան ա՞, հա՞: Ոչինչ չէ՞, որ թքեմ իրա դեմքին»:

Ես միս չեմ ուտում արդեն 5 տարի, բայց մինչև հիմա, ամեն անգամ մարդիկ հաց ուտելուց էդ թեման քննարկում են: Ինձ թվում ա, եթե ես մի օր նորից սկսեմ միս ուտել, սաղ սենց,- «Համբա՛լ, բա մենք հիմա ինչի՞ց ենք խոսալու: Պռոստը նստելու ենք ու հաց ուտե՞նք: Յախք, էդ նորմալ ա»,- Չէ, անպայման ինչ-որ պահի,- «Իսկ այ ինքը միս չի ուտում»,- «Օօօ, ո՞նց ա էդ հնարավոր, դու սեկտա՞նտ ես, հա՞, էդ հավատի հարց ա՞, ո՞նց կարելի ա միս չուտել»,- Մի անգամ ես չգիտեի՝ ոնց պատասխանեմ էդ հարցին, որտև էդ հարցը տվող կինը էնքան չաղ էր, որ… ոչ թե պռոստը չաղ, այլ էնքան չաղ, որ եթե ինքը գնա կինոյի քասթինգի, իրան կվերցնեն որպես մասսովկա: Վստահ եմ՝ իրան դաժը ծննդաբերությունից հետո բժիշկը առաջինը էդ ա հարցրել. «Տանելու՞ եք, թե ստեղ եք ուտում»,- Ու ես չգիտեի՝ ոնց իրան բացատրեմ՝ ոնց կարելի ա միս չուտել: Ես չգիտեի՝ ոնց իրան բացատրեմ, որ վ պրինցիպի, մեկ-մեկ կարելի ա չուտել: Հենց-նենց, հավեսի համար: Պռօստը, մի որոշ ժամանակով բերանդ հանգիստ թող, ու տես՝ ինչ կլինի:

«Դե, բայց աստված ստեղծել ա կենդանիներին ուտելու համար»,- Չէ՛: Եթե աստված ուզենար, որ դու կենդանիներին ուտես՝ միանգամից երշիկ կստեղծեր:

Մի բան էլ, էս՝ պռօստը… երբ որ էղավ էդ ջրհեղեղը, հա՞, փրկվեցին մենակ նոյը ու իրա ընտանիքը: Ստացվում ա, որ մենք բոլորս նոյի հետնորդներն ենք: Հիմա ինձ հետաքրքիր ա. եթե ես ֆիլիպինկայի հետ սեքս անեմ, էդ կհամարվի՞ ինցեստ:

Print

Թողել մեկնաբանություն

Your email address will not be published. Required fields are marked *

two × one =