Խորը շնչի՝ մեկ երկու, մեկ երկու, մեկ երկու: Քանի ամիս ա մոտդ չէր կրկնվել: Իմ ասած ձևով ես չէ անում: Ֆելդշե՛ր, մի հատ ֆիզռաստվոռ: Հաց չե՞ս ուտում ախպերս: Բա որ ուտում ես ինչի ա վրեդ ոսկորն ու կաշին մնացել այ Կիրակոսյան:

Մեկ երկու երեք, մեկ երկու երեք, մեկ երկու երեք: Մեր դասարանի Ամալիկը ամենասիրունն ա դասարանում, դպրոցում, քաղաքում ու երևի մոլորակում: Բացի Ճապոնիայից՝ իրանք ավելի սիրուն են: Մեկ երկու երեք, սաղ ուզում են իրա հետ պարեն վերջի զանգի վալսը, իսկ ինքը՝ իմ: Իսկ ես չեմ ուզում, որովհետև ես չեմ սիրում վերջին զանգը, Ամալիկին էլ չեմ սիրում ու ոչ մի բան: Բայց հիմա ամեն ինչ էլ սիրում եմ, դասարանի ամենագեշին էլ ու նույնիսկ վերջին զանգը: Որովհետև անձրև էր գալիս, պարում էինք, նկարվում շորերով, որ էլ ոչ մի անգամ չէինք հագնելու, հետո էլ պիվա խմեցի առաջին անգամ: Իսկ էս անտեր չոլերում, ուր ա պիվա ու առավել ևս անձրև:

Զարթնի արա, զարթնի: Այ բոզ, էս ուզում ես սաչկավատ անես: Ոչ էլ հիվանդ ես, էլ պցավարի ձևեր մի թափի: Արի, մենակ եմ: Լավ է, քեզնից մարդ դուրս չի գա, տղամարդ չես դառնա դու: Հետ գաս քթիցդ եմ բերելու:

Այն, ցվայն, դղայ, ֆիա, ֆյոնֆ, ասենք ում խեռին գնացի գերմաներեն սովորելու: Խռխռխը հըհը: Ունո, դոս, տղես, կլրիս տռես: Եթե էս պատերազմը իսկական ա ու պրծնի մի օր անպայման Եվրոպա եմ գնալու, հա: Սկզբից մի քիչ ոտս կախ կգցեմ Կիրովականում, մերոնցից կարոտս կառնեմ ու սիկտիր կեղնեմ ցիվիլ կյանք: Հա բա, ես սրան եմ արժանի, էս ինչ ա: Տեր Աստված, ես գիտեմ, որ դու չկաս, բայց ինչի ես ինձ պատժում իմ բախտավորության համար: Ուվալնյատ եղնեմ խնդրում եմ էլ չպատժես էլի, չի դզում:

Ուխ, ինչ լավ ա պառկած տեղերի մեջ: Բա չէ էն գյոթ ավտոն: Ա չնայած իմ ԳԱԶ վացունվեցը կարգին ավտոյ ա, մենակ թե թողան նորմալ քնեմ: Էս զինվորականները վատ մարդիկ չեն, բայց դեբիլոտ են մի քիչ: Չգիտեն, որ քնից թանկ բան չկա կյանքում: Հըհը, էն որը ոնց էին խառնվել՝ հել հել, մինամյոտով կրակմ են, հել: Է խեռիս չեն կրակում, երեք օր չեմ քնել: Ես ինչ անեմ, որ դու դալբայոբ ես ու ոչ մի բանից չես հասկանում լեյտենանտ ջան, իմ ալկաշիկ: Նախ ես մեռնելու իրավունք ունեմ, երևի, հետո էլ եթե էտ մինամյոտի սնարյադներից մոտիկ ընկած լիներ արդեն մեռած կլնեինք: Հա, Ադրբեջանցիք էլ են մեր նման ապուշ, կոորդինատների հետ մի բան էն չի: Նենց որ սենց խառնվելու, գժի նման վազելու իմաստը որն ա ես չեմ հասկանում: Կարելի ա չէ հանգիստ կշռադատված միջին արագությամբ հետ գնալ: Հետո էլ կասեն ես եմ գիժը: Հաճելի ա, ինչ խոսք: Եթե կռիվը պրծնի, ավելի ճիշտ՝ եթե չսկսի, քիչ պատժի ամենազոր Ատված, Տիեզերք, Ալլահ, Ջահ, խույ եվո ինչ, դաոս գրկել պառկել եմ:

Մադոյան, ինչ եղավ: Արա Մադոյան քսանվեց տարեկան լուրջ տղա ես, ինչի ես քաքել տակդ, երկրորդ յառուս թռել: Ինչ մուկ, արա ամոթ ա: Մի հատ քեզ նայի, հետո մկանը, հետո էլի քեզ նայի, հետո… Իա, էս ինչ ջուր ա: Բոզը, նիխույա տղերք, պախոդու ջրհեղեղ ա: Սաղ պալատկեն ջուր ա լցվել: Բայց շատ բարձր չի, նույնիսկ հետաքրքիր ա: Կեղտաջրի մեջ ինչ ասես չկա: Էլ օձ, էլ գորտ, էլ բիչոկ, լաթ: Ուր ա լաթերս, թու, սապոգներս էլ չկա: Լավ, ոչինչ, վաղը կգտնվի:

Մեկ երկու երեք չորս հինգ վեց յոթ ութ իննը տաս: Չէ, սա միշտ էլ չի աշխատել, ավելի լավ ա երգ լսեմ: Այո, սա թագավորական կյանք ա էսօր, էս պալատկում: Պյուրեն բերում են, մենակ ես եմ, ճանճերը ու իմ փլեյլիստը: Երանի սենց օրեր շատ լինեն: Նանանանա նանա նանա, նանա նանանա

Ելակ, վիշնյա ու հրեշտակի գարնանային պաչիկ,
Իմ ամառային գինին իսկականից սրանցից ա սարքած,
Ես քաղաքով քայլում եմ արծաթե զանգուլակներով,
Որ իմ հետ նույն երգն էին շվշվացնում
Որը ես քչերին եմ երգում:

Նա տեսավ իմ զանգուլակները ու ասավ
Արի ռաստվենք՝
Ես քեզ գարնանային գինի կտամ
Օ օ օ գարնանային գինի

Show Comments Hide Comments

Leave a Reply

Your email address will not be published.