Բանաստեղծություն

Ես Կարիկ Պասմաճեանին համար բանաստեղծութիւն չեմ գրեր: Անոր թաց մօրուքին, լուսէ՜ Երուսաղէմին, անոր լքուած ճակատագրին ու մոռցուած ակնոցներուն համար չեմ գրեր:

քամի քամի քամի քամի քամի քամի քամի քամի
քամի քամի քամի քամի քամի քամի քամի քամի
քամի քամի քամի քամի քամի քամի քամի քամի

ու մենք մեր խոնավ մարմինները փռեցինք ավազին՝ պատրաստ նորից ծաղկելու,
անտարբեր, ասես մահը մեր միակ ընդհանուր բնավորությունն է,
ասես ուրիշ ոչինչ երբեք չի պատահում

Մենք տալիս ենք

փիլիսոփայական մի հարց՝

կա՞ արդյոք կյանք մահվանից առաջ:

Մենք այս ամառ Հայաստանում

հռչակում ենք

արտաքին աշխարհի և ներաշխարհի կոնֆլիկտի ավարտը:

Թուրքիայի հայերին եկեղեցին սպասարկում է մինչև երեկո:

Դրանից հետո Աստծո տան դռները փակվում են

հայ-թուրքական հարաբերությունների պատճառով,

և իմ ու թուրք ընկերներիս ջերմ բարեկամության տակ

թաքնված ա մի մեծ ու ահավոր թշնամություն,

Դինքից հետո...

Կատարինեին օրը սկսվում ա օրը սկսվում ա բարձիս վրայի չոբանի շան ձագի աչքերին նայելով ամեն դեպքում էս շները լրիվ ուրիշ են չոբանը մեկ ա ուրիշ ա դեռ երեկոյան վրայից...

ի՞նչ ազատություն ի՞նչ բան
ես վանդակում եմ
կյանքի սարքած վանդակում ու չեմ կարում անեմ էն ինչ ուզում եմ
տաի՛շա տաի՛շա դու վանդակում ես ինչպես բոլորը
բայց իրանք էդ մասին...