hero

Ու սիրել եմ աքաղաղականչ եռակի այն

մատնությունը,

երբ անդրադարձդ է ներսդ կողոպտում:

ԱՆՎԵՐՆԱԳԻՐ ՈՒՂԵՐՁ

թարգմանիչ. Մարկ Նշանեան

Հնարաւոր է այսօր փորձել կրօնական բնոյթ ունեցող շարժում մը, տեսակ մը «Եկեղեցի», որ գոյութիւնը պիտի միաւորէր ո՛չ միայն ուժերու բաղադրումի մը անմիջական պէտքերուն պատասխանելու նպատակով, այլ նոյն այդ գոյութիւնը ազատագրելու նպատակով։

Captain America

Ջուրը կարեւոր է, առանց անոր միզապարկնին չի լեցուիր եւ ստիպուած կ՚ըլլան տոպրակը ոչ թէ դեղին հեղուկով լեցնել, այլ պարզ ջուրով: Բայց քիչ քիչ մէզին գոյնն ալ կը բացուի եւ շատ չի տարբերիր ջուրին գոյնէն:

Սուրբ բանաստեղծություններ

թարգմանիչ. Աննա Դավթյան

Սուրբ է ասեղը, որ խրվում է թեւի մեջ, սուրբ է ծուխը, որ լողում է օդում, սուրբ են դեղերը, որ ճամփորդում են երակիդ միջով սուրբ ծխելիք սուրբ ծխած

Սուրբ դրախտ ու սուրբ դժոխք

Սուրբ է Աստված, որ չկա: Սուրբ է ծակդ, ու սուրբ է հոգիդ:

Բանաստեղծություններ

հուշից դեպի հույզ – ճամփաբաժանին կամ փայլատակումի՝ աստղի այն երազահունչ գուցե իրական, սակայն՝ վերջինը…

Զանգվի բարդույթ

Ո՜ւր էր քեզ ընթացք լայնահուն շնչով, արժանապատիվ հաստատ շարադրանք. հազիվ ծերպից ծերպ, պղտոր գետնի տակ կուրացած Գետառ Զանգվի բարդույթով. - ճղճիմ, ոխակալ ու շնչակտուր՝ փրփուրը բերնիդ.- հանկարծ սոթ չտաս քյոխվայի դիրքից՝ հարիֆ չկարծեն:

Բրախած կին լինելու անհարմարության մասին

բացի Մօդնիյ պրիգովոռից ու ռուսական էստրադայի աստղերի սեռական կյանքից ինքը դժվար ինչ-որ հետաքրքրություն գտնի ու առհասարակ դժվար մի բան փոխի իր կյանքում…

ԻՆՔՆՈՒԹԵԱՆ ՏԱՐԲԵՐՈՒԹԻՒՆՆԵՐԷՆ ՄԻՆՉԵՒ ՀԱՍԱՐԱԿԱՑ ԻՆՔՆՈՒԹԻՒՆ

Ինչպէս Երեւանի մէջ, եթէ օդը նպաստաւոր ըլլայ, Արարատը կը տեսնեն երեւանցիք, բայց զայն միայն իրենց սրտին մէջ ունին…, այնպէս ալ սփիւռքահայը Հայաստանը իբրեւ ամբողջ իրականութիւն, կորսուածը եւ ներկան, իբրեւ երկիր, ունի իր մէջ, կը կրէ, եւ թերեւս մանաւանդ մշուշոտ օրերուն կրնայ տեսնել զայն:

Կոնային աչքը

թարգմանիչ. Մարկ Նշանեան

Այդպէս կապուած, անասնական ճիչեր արձակող բերանը հող կը կլլէ, եւ ընդհակառակը սրբանային ճեղքուածքը, պոռոտ վարդագոյն, երկնքին դարձած է ծաղիկի մը պէս (ցիցին ծայրը մտցուցած է փորին եւ ծալլուած սրունքներուն միջեւ)։ Այդ մասը միայն, իր ապշեցուցիչ յայրատութեամբ, դուրս կ՚ելլէ փոսէն վեր։

Դիարբեքիր` քուր

Որ ներողություն խնդրողը ես լինեի, չէի խնդրի, չէի կարողանա, կուզեի գետինը բացվի, մտնեմ մեջը:

Մի Օր` «Օրիորդ» Օլգան ու Գրաշարը

Մարմինը վաճառող Օլգայի մեջ Գրաշարը կրկնում է իր օրվա մահը, բայց մեռնելով հաճույքից, որ բոլոր մահերից կարծես ամենադժվարն է, ամենաանցանկալին, քանզի սադո-մազոխիստական սիրո-հաճույքը այն մահն է, որը Գրաշարը վերապրել է ուզում:

Վիլյամ Ս. Բարոուզի հարցազրույցը

Սյուժեն միշտ ունեցել է և կունենա թատերական ռեժիսուրայի հստակ գործառույթ՝ կերպարներին այստեղից այնտեղ հասցնելու գործառույթ, մինչդեռ նոր տեխնիկան, ինչպիսին cut-up-ն է, դիտողի հնարավորությունների առումով շատ ավելին է առաջարկում: Այն հարստացնում է ամբողջ գեղագիտական փորձառությունը, ընդլայնում է այն:

«Ոչնչի» և «ինչ-որ» բանի միջև սահմանագիծը իբրև ստեղծագործական ռիսկ

Հայ մեղեդու մեջ նախադասություն կազմող տրոհման բաժանարար գծերը սովորաբար նվազ ընդգծված են: Մեղեդիական ծորուն շարժումը իր տաղաչափական ներքին տրամաբանությունն ունի, որ երբեմն կարող է հիշեցնել անհանգ բանաստեղծության (vers libres) հյուսվածքի խորքերում ընթացող ռիթմական հոսքի բարդ, երբեմն կամայական շարժումը: Եվրոպական դասական երաժշտությանը հայտնի ութ տակտայնությունը իր բոլոր հատկանիշներով, այստեղ մեծ մասամբ չի աշխատում, բացակայում է:

Ինտրա. խենթություն և լեզու

Ինչպէ՞ս անցնիլ «ես»էն անեզրութիւն… «Ես»էն անեզրութեան միջեւ կան խորհրդանշանները: Ասիկա սթրուքթուրալ կացութիւնն է գիրքին՝ ես - խորհրդանշաններ- անեզրութիւն:
Ինտրա կը ստեղծէ իւրայատուկ լեզու մը իր բանաստեղծութիւններուն համար՝ զերոյէն սկսած:… բառերուն բուրգը, որուն է՛ն ծայրը կը գտնուի վերջին իմաստը… Բառեր պէտք է ստեղծել՝ բառերէն խուսափելու համար, հասնելու համար այն կէտին, ուր բառերը անհրաժեշտ չեն: Խորհրդանիշերը պէտք են՝ փախչելու համար խորհրդանիշերէն: