Բանաստեղծություններ 03/09/2018 Ժողով էր. հավաքվել էին պոետները (Բոդլերը, Փաունդը և Բրոդսկին): Պճնված ֆրանսիացին արտասանեց իր ճառը՝ ազդարարելով մոդեռնի գալուստը։ Ֆաշիստական համազգեստով ծերուկը գոռում էր (Ստեղծե՜ք նորը)… Էմիգրանտը, նայելով երկուսին, վերցրեց գրիչը. նամակ ուղարկեց Մարիային: