Ուղղագիծ հավասարաչափ

Այսուհետ բոլոր թաղումներին կգնամ

Ու չեմ լացի,

Երևի հենց սենց էլ մեծանում են մարդիկ՝

Չլացել սովորելով,

Ու էդ գիտելիքը՝ միջնակարգ դպրոցի պես,

Առանց մեզ հարցնելու խցկում են մեր․․․

Բռնաբարում են

Բոլորիս

Անխտիր։

Դրանից հետո կամ ծխել, կամ վազել ենք սովորում

Կամ՝ երկուսն էլ,

Կարևոր չի,

Էլ ոչ մի բան կարևոր չի,

Ու ես ընկնում եմ ուղղագիծ հավասարաչափ դեպրեսիայի մեջ։

Ինձ էլ դժվար չի հասկանալ,

Թե ինչ էին զգում էն մարդիկ,

Ում ես ստիպեցի մեծանալ,

Հասկանալ,

Թե ինչի են մեծահասակները սառած տոլմաներ,

Որովհետև մենակ կաղամբով փաթեթավորված ուղեղը

Կարա բռնաբարվելուց հետո շորերը թափ տա

Ու գնա գործի,

Ու Ստոգհոլմի սինդրոմի անունը դնի “Love”,

Ու էշ-էշ կրկննի “Love is all we need”:

Մենակ ամենավերջին կաղամբը կարա

Էս դժոխքում եռա

Ու չգժվի

Ու գնա գործի,

Սկսի ծխել կամ վազել,

Կարևո՛ր ա,

Կարևոր ա ամեն ինչի գնով ողջ մնալը,

Որ տեսակը շարունակվի,

Որ շատանանք,

Որ կաթսայում միշտ բավականաչափ տոլմա լինի,

Իսկ օդում՝ սեր։

Պախմելի թան

Քո ձանձրույթն էսօր իմ շորերն ա հագել

Ու իմ դմեքը,

Ու անտարբեր քո ձայնն ինձ կսթափեցնի

Մի դույլ սառցաջրի

Կամ պախմելի թանի պես․․․

Առանց էդ ձայնի ես կսուզվեի իմ մեջ

Ու կկորեի այնքան խորը,

Որ կամ արվեստ կստեղծվեր

Կամ կդառնայի մի խղճուկ երկտող՝

Հերթական մոխրագույն քարի վրա։

Տե՛ս,

Ես քո տեսադաշտի ժամանակավոր պաշտոնակատարն եմ՝

Մառախուղ եմ․․․

Ու քո սթափեցնող, արթնացնող ձայնի դիմաց

Քեզ տալիս եմ իմ մթագնումները

Ու էս անկապ բառակույտը,

Որ սիրում եմ ամեն ինչից շատ,

Որովհետև էս ես եմ

Ստեղ ես ինքս իմ տիեզերքն եմ

Ու շողում եմ՝ ներսից, դրսից՝

Հաջորդաան կումերի արանքում։

***

Մի օր ես կհոգնեմ քեզ «բարի լույս» ու «բարի գիշեր» գրելուց,

Որովհետև դու ավելի շուտ կդադարես դրանք կարդալ,

Իսկ ես դեռ երկար կարթնանայի ու կքնեի քեզնով,

Եթե գոնե մեկ-մեկ ինձ ժպտայիր այն հեռու աշխարհից,

Որտեղ պահել ես տխրությունդ ու ինքդ քեզ,

Ու եթե պիտի մենակ մնամ թեյիս բաժակի հետ,

Ուզում եմ, որ գոնե կողքս չլինես։

Մի օր գուցե բաժակի հատակին ինձ փնտրես

Ու գտնես բոլոր շագանակագույն մազերի մեջ՝

Դրանից շատ կա էս քաղաքում,

Իսկ մեր սիրած Պու Էռը մենակ մի տեղ են լավ սարքում,

Ու նույնիսկ էդ թեյն էդքան սիրեցի,

Միայն երբ անունը դրեցի «Մերը»,

Դրա մերը։

***

Ներսից խուտուտ են տալիս մտքերը,

Որոնք երբեք իմը չեն լինի,

եթե չգրեմ,

Հե՛չ էլ լինեն,

Փոխարենը երկար կքնեմ

Կամ կպառկեմ՝

Կձևացնեմ, թե քնել եմ

Ու կսպասեմ, որ հիշես ինձ,

Որ գրես,

Զանգես․․․

Ու կզզվեմ իմ խղճուկ գոյությունից,

Որ փրփուրներից ա կախվում։

Չէ՛, դու փրփուր չես,

Ուղղակի էն, ինչ հորինել ու տեղավորել եմ

Իմ մտքում՝ քո պրոյեկցիայի մեջ,

Շուտով կցնդի

Ու ես կանէանամ,

Բարի լույս,

Բարի գիշեր։

Show Comments Hide Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *