Բրուտալիտի
Ցավազրկող՝ ամիսը մեկ,
Բայց ձվարաններիդ ցավը տենց հեշտ չի թողնի
Ու կհիշացնի,
Թե որտեղ ա իսկական սերը,
Թե էդ սերը ինչքան չի սիրում սենտիմենտ,
Ինչքան բրուտալ ա,
Ինչքան անմշակ՝
Մարդու պես․
Մեզնից դեռ քարանձավի հոտ ա գալիս,
Տե՛ս դաշտանի արյունը,
Որից էդքան սարսափում ես,
Ինձ մի շաբաթ կպաշտպանի չար ոգիներից։
Հենց սկսեմ գրել ինչ-որ մեկի պես,
Ինձ խեղդեք ատելի քծնանքի մեջ,
Եթե ձեզ կայֆ ա էս ամենը կարդալը,
Ուրեմն դուք գժվել եք,
Կամ ես ինչ-որ կերպ շոյել եմ
Ձեր սիրած արքետիպի ձվերը,
Երկու դեպքում էլ խոհեմ կլիներ
Այլևս չգրելը,
Բայց խոհեմներն ի սկզբանե լռում են,
Իսկ մեզ բժիշկն արգելել ա
Աշխարհից որևէ միտք պահելը։
Ցավազրկող՝ ամիսը մեկ,
Ու սրտդմփոցդ տեղափոխվել ա աճուկներ,
Հևոցդ՝ ականջներ
Մոտ քսան րոպեից ցավի բթացած բասը
Նուրբ կգրկի ստամոքսիդ պատերը,
Ձեր նյարդային սերը չունի սահմաններ՝
Քարանձավից երկնաքեր
Դաշտանը քեզ հետևել ա
Նառկոզի տակ էլ լինես կիմանաս,
Որ էլի եկել ա,
Սադոմազոխիստական էս կապը հերքելը՝
Ֆեմինիզմի խղճուկ փորձերը
Անհեթեթ են՝
Մենք սիրում ենք բրուտալիտի պահերը,
Ինքնահաղթահարումը
Գիժ ինքնահիացումը:
Ամիսը մեկ ցավազրկող,
Որ ուզես-չուզես ազդում ա,
Ու մշուշով ջնջում ա բոլոր նախորդ բառերը․․․
Սիզիփոսի կյանք
Դու ասա թրենդ
Ես ասեմ արքետիպ
Ու նույն չփոփոխականից ես զզվեմ,
Դու ոգեշնչվի,
Մեկ ա արդյունքում ուղղությունը մեկն ա
Որով ես մի քիչ ավելի սիրուն եմ գնում,
Դու մի քիչ հանձնված՝
Չափած-ձևած:
Դու ասա հանուն
Ես պնդեմ, որ ուրիշ ելք չունեիր,
Երբեք չես էլ փնտրել
Քեզ մուտք էր պետք
Արի, մուտքդ կլինեմ
Ու մի անգամ էլ կկորցնեմ բոլոր ելքերս,
Ոչինչ, ես դեռ լիքը ժամանակ ունեմ
Համ էլ լսել եմ,
Որ ինձ սազում են
Անցյալի հետքերը:
Գիտես՝ կյանքը հնարավոր ա թեքել
Հարմարացնել,
Մանիպուլյացիայի ենթարկել,
Բայց հոգու խորքում միշտ էլ գիտես,
Որ Սիզիփոսն ես՝
Ձանձրույթից մի ամբողջ աշխարհ հորինած
Մեջն արքա ինքնահռչակված Սիզիփոսը,
Որ մեկ ա թրենդի,
Հոսքի,
Ուղղության գերին ա
Ու նույնիսկ սեփական երազում
Միշտ էլ քարիդ հետ ներքև ես գլորվում:
Դու ասա «Ի՞նչ անենեք»;
Դու ջղայնացի
Ասա «Դե ձեռքերդ ծալի
Ու ընկի փիլիսոփայական քարիդ տակ»,
Վերջապես ձայնդ բարձրացրու,
Հա՛, գոռա՛,
(Միշտ էլ անճարությունից ենք գոռում),
Ափերիցդ դուրս արի,
Վարարի,
Քանդի շուրջդ ինչ կա,
Ինչ չկա,
Գժի պես ապրի,
Բորբոքվի,
Վառվի,
Մոխրացի,
Որ մի քիչ հասկանաս
Էն, ինչ փորձում էի պատմել
Սահմաններից ներս՝
Սթափ,
Սառը,
Ժպտերես:
Գիտես՝ ճշմարտություններ ներսում վաղուց չկան,
Իսկ դու մուտք ես փնտրում
Էնքան էլ շտապում ես
Արի, ես կլինեմ քո մուտքը,
Բայց հետո չզարմանաս,
Որ բոլոր կանոննորով ձևակերպածդ միտքը
Էդպես էլ ոչ մի սիրտ չթակի
Նույնիսկ քոնը
Որ ժպտաս,
Ժպտամ
Ու բան չհասկանաս,
Ստիպված հաշվես,
(Հաշվելը հասկանալու իլյուզիա ա)
Արի մուտքդ դառնամ
Ու ինձ էլ փակեմ ներսում
Տուն առնենք,
Մեքենա
խոսենք թվերի լեզվով
Ու լռենք Սիզիփոսի մասին
ՊարաDocs
Դու կգնաս ու ես կատեմ բոլոր տղամարդկանց,
Կասեմ, որ բոլորը козел են,
Հետո կհաշվեմ սրտխփոցներս, դադարները,
Ու կհասկանամ, որ էլ ակտուալ չի էդ սովորությունը,
ԻՆչ անհարմար բան ա նորահայտ առոջությունը
Հիմա ինչի՞ց պիտի բողոքեմ,
Երբ էլի նվաղեմ քո բացակայությունից
Ու козел-ների ճնշող մեծամասնությունից
Քո գնալու՞ց, իմ մնալու՞ց,
Երբե՛ք,
Ինձ նոր դիագնոզ գրեք,
Ախտորոշեք առանց էդ էլ ակնհայտ
Մի քանի կիլո հիասթափությունս,
Որ քարշ եմ տալիս, որպես
Փսիխոսոմատիկ բեռ,
Ժամանակավոր դեղ՝
Քո սեռի հանդեպ իմ սիրած ատելությունը,
Բոլորը козел են,
Իսկ ես ամրոցում ինքնակողպված դքսուհի,
Ինքնախեղված պսևդո-գեղեցկուհի,
Որ էլ չունի սրտի յուրօրինակ արատ
Ոչ էլ ոսկեփայլ երկար մազեր
Ու ամրոցի ձեղնահարկում նստած
Ֆրիլանս եմ անում, որ փող հավաքեմ
Ու առնեմ պահապան վիշապ,
Թե չէ козел-ներից խեր չկա
Կամ մենակ խեր կա,
Ուֆ,
Ես,
Իմ։
Մոնիկնոց կամ Weekend
Մի օր քեզ հյուր կգամ
Ու ամբողջ գիշերն ինձ կսովորացնես
Դաշնամուրիդ վրա ինչ-որ սիրուն երգ տանջել,
Մի կերպ կդիմանաս զզվելի հնչյուններին
Հետո մելիսայի համով գոլորշին
Կտարածես սենյակում՝
Ինձ անտաղանդ ինքնահիացումից անջատելու
Քո փորձված, իմ սիրած մեթոդը։
Նրանից կպատմես
Մի քիչ կտխրես, կծխես
Ու ծխի միջից կժպտաս,
Կասես, որ ես քո ընկերն եմ՝
Կույս թոքերով ու բռնաբարված մտքերով:
Ձայների հետ կխաղանք,
Լույսերի,
Րիո մոլի քյառթու էքստերիերը,
Մենակ քո պատուհանից
Հարմարավետ փսիխադելիկա կթվա։
Սենյակի օդը խիտ ա
Մեջը լողում ենք,
Կահույքի հետ նույնանում,
Հալվում,
Հոսում ենք,
Ուրբաթ ա։