Դեն Դիսնեյը մեծացել է Ջիփսլենդում՝ հարավ-արևելյան Ավստրալիայում. աշխատել է ձիարշավարանում, պահեստներում, հոգեբուժական հաստատություններում ու համալսարաններում և հիմա կիսում է իր կյանքը Մելբուռնի ու Սեուլի միջև, որտեղ այժմ դասավանդում է 20-րդ դարի պոեզիա Սոգանգ համալսարանում: Բանաստեղծություններին զուգահեռ՝ Դենի մեծ սերն է թափառելը, որը հաճախ նրան նետում է ափեափ, վսեմ օտարոտիության արտառոց փորձառության՝ Կասաբլանկայի նավահանգիստ, հյուսիս-արեւմտյան Իռլանդական կղզի, 300 ռուս ուխտագնացների հետ դեպի Սպիտակ ծով… Բախտ է ունեցել ճաշելու Ուիլյամ Վորդսվորթի հին սենյակում Քեմբրիջում, պիտակվել է «կծան» ինչ-որ հայտնի հոլիվուդյան ռեժիսորի կողմից, ձերբակալվել է Պրահայում, երբ դա դեռ Չեխոսլովակիայի մայրաքաղաքն էր, և հարցաքննվել է Թուրքիայի, Բելառուսի և Լաոսի սահմանապահների կողմից: Կանգնած է եղել Իմանուիլ Կանտի արձանի ոտքերի մոտ ու դիտել թմրանյութով պատված կիսանդրին, նստել է Մարտին Հայդեգերի Սև անտառի շեմին անձրևի տակ… Եվ գոհ կլինի համոզվել, որ աշխարհը բավական մեծ է հիացնելու ավելի շատ հրաշալիքներով, քան ինքը երբևէ դեռ հիանալու է, և ավելի շատ բանաստեղծություններով, քան ինքը երբևէ դեռ բանաստեղծելու է:

կամ, կամ/Օրփեոս

թարգմանիչ. Թագուհի Թորոսյան

կիբերնետիկ օբյեկտները քանդակում են
մեղմ էլիտայի նոր ծնունդներ՝ ջղաձգում՝ ու գալարը կարգի մուտացիա է ապրում
նրանք կընտրեն իրենց դիմաստվերներն կապիտալի անվերջ գոտիներում