Դա ուշ սովետում մասիվ տեղափոխված պրովինցիալական քյառթ լեզուն չէր` «ռայոնի» նոտաներով, Կոմիտասի ֆուֆլիկ ակցենտը չէր` ռոզմարինի ու շաֆրանի նուրբ բույրերով ու ոչ էլ Բանգլադեշի ծոր տվող կուռաժիտն էր կամ...
Բայց ես վերմակ չունեմ։
Ու բերածդ թելերն էլ անօգուտ են։
Ես դրանցով քեզ համար տաք գուլպաներ եմ գործում,
Որովհետև գիտեմ որ երբ վերջանա մեր ամառը դու գուցե ինձ լքես
Իսկ ցուրտ ձմռանը քեզ...
Առաջին լուսանկարում երևում է զինվորականի դեմքը, որտեղ թեև առկա է հոգնածությունը, բայց խրոխտ է պատկերված։ Մորուքից, կնճիռներից, ձեռքերի երակներից ընթերցվում է, որ հասուն մարդ է, իր գործին գիտակ, աննահանջ...
Օրիորդ Անահիտին պատմութիւնները աւելի աղուոր են քան մեծ մայրիկիս պատմած դեւերուն եւ ուղտերուն հէքիաթները։ Որքան ժամանակ կ՚անցնի, այնքան օրիորդ Անահիտին պատմութիւնները կ՚աղուորնան։ Դաւիթը Խանդութին կը սիրէ։ Ես ալ երբ...
2003 թվականի սեպտեմբերի 13-ին, կեսգիշերին Էջմիածնի Պատկանյան հասցեում գտնվող բիլիարադանոցից դուրս բերվեց 28 ամյա Ավետիք Դանղյանի կիսամեռ մարմինը: Երիտասարդին ծեծել էին միայն նրա համար, որ «հանդգնել էր» մերժել բիլիարդանոց...
Զաբել Բոյաջյանի նամակն հրատարակելու հետ հարկ համարեցի պատմել նաև Բոյաջյանի մասին, մի կնոջ մասին ով 20–րդ դարի մշակութային կյանքի երևելի դեմքերից է, ում նկարները ցուցադրվել են հեղինակավոր սրահներում, հոդվածները...
Մայրս տանը հայտնաբերեց բաբինա ձայներիզներ (bobine, ֆրանսերեն բառ, որ թարգմանվում է ճախարակ) , այն ձայներիզները, որոնք օգտագործվում էին մինչ կոմպակտ կասետների ստեղծվելը։ Դրանք բոլորը կարծես հորս՝ Ռաֆայել Իշխանյանի ձայնագրություններն...
Ինքնագիրը ներկայացնում է Մակուկաչու հաղարդաշարի 2֊րդ հաղորդումը նվիրված Պարույր Սևակի «Նորից չեն սիրում, սիրում են կրկին» տողին: Ինչո՞ւ էր բանաստեղծը հակադրում այդ երկու՝ առաջին հայացքից հոմանիշ բառերը․ կանանց սիրահար...
Ինքնագիր գրական ակումբի և Ինքնագիր հանդեսը ներկայացնում են Մակուկաչու հաղարդաշարի 1֊ին հաղորդումը նվիրված է Չարենցի «Նավզիկե» պոեմին: Հաղորդման անունը վերցված է Անի Ասատրյանի Մակուկաչու պատմվածքից։ հաղորդմանը մասնակցում են բանաստեղծ...
Գրելը մեզի համար ասպարէզ մը չէ, կ՚ուզեմ ըսել՝ յառաջուց որոշադրուած, որուն տուեալները սպասէին մեզի կազմ ու պատրաստ, յաւիտեանս յաւիտենից: Այլ ի՞նչ: Այլ ստիպողութիւն մը, ճամբայ բանալ մը, չխեղդուիլ մը,...
Վիպասան մը երբ արուեստի, վիպարուեստի խնդիրներ չի դներ ինքն իրեն համար եւ կը զբաղի «քրոմոզոմային» գաղափարախօսութեամբ՝ հազիւ թէ կարողանայ իր նիւթին հանդէպ ունենալ գերիշխան ազատութիւն։
«Թաքուն նվեր չար աղվեսիկին Ալի Մամայից» աշխատանքը, ֆիքսված իմաստներով մատների հաշվարկը չեղարկելու սիրույն, խառնում է այդ դարակներից մեկը` Թումանյանի «Չարի վերջը», որը ավանդական մոդելով ներկայացնում է չար դահիճ աղվեսին...
դու ինձ անուն տվեցիր, սիրեցիր, մտար իմ անձավները, որ քարանձավ ես ասում ու նկարեցիր իմ վրա քեզ ու եղնիկ, ու գազան ու որսի տեսարան, եւ դա իմ իսկական դարն...
հայտնագործություն, մարդկությունը ստեղծման պահից դարերով իր համար առանց բռնության, հաշտ ու խաղաղ ապրում է, ինչպես Եհովայի վկաների ժուրնալներում է պատկերված՝ տարբեր ռասսայի մարդիկ ու նաև կենդանիներ՝ գիշատիչ ու խոտակեր միմյանց հետ սիրով ու երջանիկ ապրում են, իսկ ահա, այդ մարդկության մի հատվածում՝ Խորհդային Միությունում տիրում էր բռնությունը, Սովետի փլուզումով էլ չի ավարտվում այդ մշակույթը, այն այնքան զորեղ է, որ փոխանցվում է հետսովետական երկրներին, մասնավորապես անկախ Հայաստանին։
Միլորադ Պավիչի «Գրենական պիտույքների արկղ» վեպում հերոսը՝ սերբ զինվորականը էնքան է հիասթափվում իր հայրենակիցներից՝ որ որոշում է մոռանալ սերբերենը(օրինակ, որ իմանում է սերբերը իրենց սերբ զինվորների վրա վաճառում են փամփուշտներ, կամ իր զինգրքույկում գրել են կամավոր, որ հանկարծ գերի չընկնի, քանի որ կամավորներին գնդակհարում են)։ Ասում է, որ դպրոցում օգտվում էր լեզու սովորելու դասագրքերից, որոնք կոչվում էին «Իտալերեն 100 դասընթացով», «Ֆրանսերեն առանց տանջանքի», «Ինչպես արագ ու հեշտ սովորել անգլերեն»։ Իսկ հիմա իրենից պահանջվում էր մի ուրիշ հնարք, որ տարբեր էր նրանցից, որոնք օգտագործվում են օտար լեզուների դասագրքերում։ Հիմա ինքը պետք է կարողանա հնարավորինս հեշտ ու արագ մոռանալ մայրենի լեզուն։
Երազը տեղում մոռացվում է, հերիք է հասնես մոտակա դռանը, նրանից մնում է միայն կմախքը։ Իսկ ինչպես մոռանալ լեզուն, որով տեսնում ես երազներ, լեզուն, որով մեծացել ես։ Եվ հերոսը լեզուն մոռանալու յոթ դասընթաց է ստեղծում։
Վեպի մի գլուխը կորչվում է «Ինչպես արագ ու հեշտ մոռնալ սերբերենը յոթ դասընթացով»:
Էն ժամանակ վեպն ընթերցելիս մտքովս անցավ՝ ինչ պիտի լինի, որ հայերենը մոռանալու ցանկություն առաջանա։
Հիմա հասկացա.
երբ «Հայկական ժամանակի» խմբագիր էր, նա մերժում էր լրագրային էթիկան որ հանգիստ իր քիլլերությունը անի, 2007 «Մենք մեր մասին» ամսագրում տված հարցազրույցում Փաշինյանը ասում է.
«Այսօր հաճախ են խոսում լրագրողական էթիկայի մասին։ Խորհուրդ եմ տալիս այդ էթիկայով զբաղվել կարտոֆիլի քարոզով, այդ էթիկան մեզ վրա չի տարածվում, մենք ազատ մարդիկ ենք և ինքներս ենք որոշում էթիկայի սահմանները»։
Ես էլ հարցնում եմ՝ եթե մարդուս նպատակը լավ ապրելն ա, ինչի՞ էինք ուզում Սովետից դուրս գալ, եթե անկախ Հայասատանը բոլոր ոլորտներում ավելի հետ ընկավ, քան էր Սովետի ժամանակ, ու շատերս սկսեցինք վատ ապրել ու ատել երկուշաբթին։ Կապիտալիզմը, բացի ոմանց համար լավ տուն-ավտո-բան-մանից, բերեց նաև մի ուրիշ բան՝ մարդ, անհատ։ Անհատապաշտություն։ Ու ի՞նչ էր էդ մարդը՝ մի հատ մեծ էգո։ Մեծ էգո պուճուր տարածքում։
Ու էլի հարցս՝ եթե Սովետից պրծնելը պիտի էս բերեր, ապա սխալի փնտրտուքը չի՞ տանում դեպի 88 ու հետո՝ անկախություն։ Գուցե որոշ երկրների համար ձեռնտու էր անկախանալը, կողքերքը Եվրոպա-բան, երկրի ռեսուրսները՝ բոլ-բոլ, բայց Հայաստանը ի՞նչ շահեց։ Դրա պատասխանն ա, ավելի ճիշտ՝ էր- Արցախը։ Սովետից դուրս գալը Հայաստանի ու հայի համար կոնցեպտուալ նշանակություն ստացավ Արցախով։ Բայց ղարաբաղյան շարժման ալիքի վրա նախագահ դարձածը շուտով հրաժարվեց շարժման բոլոր նպատակներից՝ լավ չեք ապրելու։ Ինքը գնաց, մնաց իրա գցած ցեցը։