Ֆրանսիական գրականության ամենահակա-սական դեմքերից մեկը` Լուի Արագոնը, նաև ամենաերկարակյացներից է, և գուցե այդ պատ-ճառով է նրա ստեղծագործությունն այդքան բազմաբնույթ ու բազմաժանր. վիպասան, բանաստեղծ, լրագրող` նա փարիզյան դադաիզմի և սյուրռեալիզմի գեղարվեստական սկզբունքներին զուգահեռ դավանում է կոմունիզմի քաղա-քական գաղափարներին, իսկ սեռական շեղումների բաց նկարագրությունները չեն խանգա-րում, որ նա ընդունելի լինի, նույնիսկ ապրի ստալինյան ու բրեժնևյան «անսեքս» սովետական երկրում: Ավելին` հավանություն է տալիս ստալինյան ռեժիմի տեռորին և իշխանության ամբողջատիրական մեթոդներին: Բարդ ու ոչ տիպական են նաև նրա ծագումն ու մանկությունը: Ծնվել է 1897 թ. որպես Փարիզի ոստիկանա-պետ Լուի Անդրիոյի ապօրինի զավակ, մինչ այժմ այդպես էլ չճշտված վայրում: Պահպանելու համար մայրական և հայրական ընտանիքների պատիվը` նորածնին ներկայացնում են որպես միաժամանակ մայրական տատի որդեգիր զա-վակ, իր մոր եղբայր և հոր սանիկ` նրան տալով Արագոն ազգանունը: Հոր կողմից չճանաչված լինելու հոգեբանական վերքը, որի գաղտնիքը կիսում էր մոր հետ, ֆիլիգրանի նման նրբացանց ծածկում է նրա ամբողջ ստեղծագործությունը: Առաջին աշխարհամարտի տարիներին զո-րակոչվում է բանակ բժշկական ֆակուլտետի երկրորդ կուրսից` որպես պատգարակակիր: Պատերազմի դաշտում փրթված մարմիններով, անասելի վայրագությամբ, տաք արյամբ հագեցած օրերի սարսափները հեշտ չեն ջնջվում նրա հիշողությունից և մշտական մակընթացությամբ դուրս են լողում Արագոնի երկերում` տարբեր արտահայտչաձևեր ստացած: 1922 թ. Արագոնը թողնում է բժշկությունը և ռազմաճակատային ընկերների` Անդրե Բրետոնի ու Ֆիլիպ Սուպոյի հետ հիմնում է «Գրականություն» (Littérature) առաջին սյուրռեալիստա-կան հանդեսը, իսկ 1924-ին` «Սյուրռեալիստա-կան հեղափոխություն» (La révolution surréaliste) հանդեսը, որին միանում է նաև Պոլ Էլուարը: Եռ-յակը, շարժման այլ անդամների հետ, 1927 թ. ընդունվում է Ֆրանսիայի կոմունիստական կուսակցության շարքերը: Բայց շուտով Տրոցկու վտարումը, սյուրռեալիստների քննադատությունը կուսակցության կողմից ընկերական շրջանա-կում հակասություններ են առաջացնում, Արագոնը մնում է կոմկուսի նվիրյալ, իսկ Խարկովում կայացած հեղափոխական գրողների համագումարում նրա բռնած հակասյուրռեալիստական «ուղղափառ» դիրքը և, վերջապես, նրա «Կար-միր ճակատ» (Front rouge) պոեմը խզման են բե-րում ինչպես գաղափարական, այնպես էլ ընկե-րական կապերը նախկին զինակիցների հետ: Երկրորդ աշխարհամարտի տարիներին Ա-րագոնը միանում է Դիմադրության շարժմանը և այդպիսով կապերը խզում մեկ այլ մտերիմ բա-րեկամի` Դրիո Լա Ռռոշելի հետ, որը «կոմունիզմ թե ֆաշիզմ» երկընտրանքում ընտրում է վերջի-նը: Արագոնը սկսում է քննադատաբար հանդես գալ Սովետական Միության դեմ միայն Ստալինի մահից հետո, խրուշչովյան «ձնհալի» տարինե-րին և հատկապես 1956 թ. Բուդապեշտի հակա-սովետական ապստամբության դաժան ճնշումից հետո: Կնոջ մահից հետո միայն (1970) նա ի ցույց է հանում իր միասեռական հակումը` միաժամա-նակ դադարելով ստեղծագործել: Իր գրական կյանքն ավարտում է սակայն մարտնչող հրա-պարակախոսի պսակով, երբ փակվում է իր խմբագրությամբ լույս տեսնող Les lettres françaises («Ֆրանսիական նամակներ») շաբա-թաթերթը` Ֆրանսիայի կոմկուսի պարբերակա-նը, որ հրատարակվում էր 1953 թվականից: 1981-ին Արագոնն արժանանում է Ֆրանսիայի «Պատվո լեգեոն» շքանշանին և մահանում մեկ տարի անց` Փարիզում: Ամենաճանաչված երկերից են` «Հավերժական շարժում», «Փարիզի գյուղացին», «Տրակտատ ոճի մասին», «Բազելի զանգերը», «Էլզայի աչքերը», «Գերմանական հրաշք գարեջրատու-նը» (Bierstube magie allemande), «Ավագ շաբաթը» (La semaine sainte), «Կինը պատուհանի առաջ» (Une femme à sa fenêtre): «Իռենի ճեղքը» (Le Con d’Irène), որ «Անվեր-ջության պաշտպանություն» (Défense de l’infini) վեպի ընդամենը մի գլուխն է, առաջին անգամ տպագրվել է 1928 թ., անստորագիր` Անդրե Մասոնի էրոտիկ նկարազարդումներով:

Իռենի ճեղքը (շարունակություն)

թարգմանիչ. Նազենի Ղարիբյան

Խուճուճ մազիկների միջից որքան գեղեցիկ է երևում մարմնի այս կտորը. սիրահար կացնով հիանալի կիսված այս ասեղնագործության տակ մաշկը երևում է սիրահարորեն մաքուր, փրփրալի, կաթնեղեն: Եվ արտաքին շուրթերի սկզբում իրար հպված ծալքերը հորանջում են:

Իռենի ճեղքը(առաջին մաս)

թարգմանիչ. Նազենի Ղարիբյան

քաղաքապետը, միայն վերնաշապիկով, անկողնու վրա ծալած տակաշոր էր փռում: Ես զարմացա: «Աչքովդ կտեսնես: Փոքրիկ դեֆեկտ ունի: Հենց որ հասնում է հեշտանքի` հո՛պ...