Մի օր ծնվեցի, 7 տարի անց սովորեցի տառերը, կարդացի։ Կարդացի, սիրահարվեցի, ցիտեցի, էնքան ցիտեցի, որ ինքնուրույն խոսելը մոռացա ու ստիպված սկսեցի գրել, որ չկորեմ ու գտա։ Գտա ինձ ձեր հայացքներում, ձանձրացա էդ հայացքներից․․․
Շարունակեցի կարդալ ու հայտնվեցի ասպիրանտուրայում, հետո՝ Իտալիայում, երկուսն էլ թողեցի։ Երևի սիրեցի, փոշմանեցի։ Մի քիչ սպասեցի, հետո ինքս արեցի ինչ պետք էր։ Չաղացա, նիհարեցի, բայց սահմանների մեջ տենց էլ չտեղավորվեցի։ Փնտրում եմ։
Դու կգնաս ու ես կատեմ բոլոր տղամարդկանց,
Կասեմ, որ բոլորը козел են,
Հետո կհաշվեմ սրտխփոցներս, դադարները,
Ու կհասկանամ, որ էլ ակտուալ չի էդ սովորությունը,
ԻՆչ անհարմար բան ա նորահայտ առոջությունը
Հիմա ինչի՞ց պիտի բողոքեմ