Խեռիս ուզեք…  Հեռուստաընկերության պայմաններին չեմ բավարարում: Իրանց օսկարակիր սցենարիստ ա պետք: Ուրիշ բան չէի էլ սպասում: Ասում ա՝ հավանու՞մ ես մեր ֆիլմերը: Ասում եմ՝ դա անհրաժեշտ պայմա՞ն ա, որ աշխատակիցները նաև հավանեն հեռուստաընկերության ամբողջ արտադրանքը: Կուշտ կերած հորթի հայացքով նայում ա դեմքիս՝ յանի բա էդ հարց ա՞: Դե գնա մամադ քունեմ: Վաղուց արդեն առավոտ էլ չի բարեկեցիկ ապագայի հույսեր փայփայելու համար, թափառելը միակ հնարավորն ա, ինչ կարող եմ ինձ թույլ տալ: Թումանյանի վրա՝ «Հին Էրևանի» դիմաց քիչ ա մնում ընկնեմ մեքենայի տակ ու չնայած ես հարյուր տոկոս ճիշտ եմ, մի հինգ անգամ ներողություն եմ խնդրում վախից լեզուն կուլ տված տաքսու վարորդից ու հետքս կորցնում եմ Հյուսիսային պողոտայում: Ինքս ինձ գժի պես խոսելով՝ քայլում եմ ու մտածում` ինչի՞ ներողություն խնդրեցի… Կյանքովի մեղավոր լինելու աներես զգացողությունն իմ տունը կքանդի մի օր: Համառություն, նույն ինքը՝ զոռբայություն` փաթեթավորված ինքնաներկայացման հմտություններով. ահա թե ինչ ա պակասում ինձ: Կոտլերին հարցրեք` կասի: Կասի՞ որ… Խույ, թե կասի: Բանիմաց ուսուցիչները հիմա արևի պես անհասանելի են, իսկ մի ժամանակ նրանք անտառներում ու անապատներում էին ճգնում, կամ էլ իրենց օրերը մթնեցնում էին քաղաքային հրապարակներում ու շուկաներում: Լավ դե, Կոտլերի մերն էլ քունեմ: Մեր կիթարիստ ախպերն էլի դինամիկները դրած ցքցքացնում ա Հյուսիսային պողոտան: Ուզում եմ մի բան տալ, բայց փող չունեմ: Գարեջուրս եմ տալիս, ու քանի որ էլ գարեջուր չկա, նստարանին նստելու անհրաժեշտություն էլ չկա: Աբովյան փողոց չհասած՝ անսպասելի հայտնվում եմ Ներոնի ժամանակների հռոմեական սանդալներով, շորտերով ու Կարնեգիի ժպիտներով զինված զբոսաշրջիկների մեջ: Տեսնես հիմա սրանք պատմամշակութայի՞ն տուրիստներ են, թե՞ ժամանցային: Պատմամշակութային կլինեն, որովհետև  Հայաստանում հարգի չի ժամանցային տուրիստ լինելը. ժամանցն էնքան ցածր բան ա, որ հին ու հարուստ մշակույթ ունեցող ազգերին հարիր չի ժամանց ունենալը: Էն մի մորքուրը մի տեսակ ուրիշ ձև ա ժպտում, Կարնեգիի ասածով չի ժպտում: Երևի չիշիկն ա մի կերպ պահում: Զուգարան չեք սարքում` խեռիս սարքեք, գոնե Զվարթնոցում մարդկանց պամպերս բաժանեք: Մարդ Բուենոս-Այրեսում տուրիստ լիներ, ջհանդամ թե շորտով ու սանդալով թոշակառու չէր լինի, Բորխեսի ազիզ արև: Առողջությունս ու դուխս տեղը լիներ՝ սենց կշարունակեի քայլել, էնքան, մինչև վերջանար Աբովյան փողոցն էլ, Փոքր ու Մեծ Կենտրոններն էլ, Երևանն էլ, հնարավոր է` նույնիսկ Հայաստանն ու Կովկասն էլ… Կքայլեի էնքան, մինչև հանդիպեի որևէ ծովի կամ օվկիանոսի, ու էլ անտեղի հուզիչ տեսարան չսարքելու համար, առանց նույնիսկ մի քանի րոպե ափին նստելու, թախծոտ հայացքս հորիզոնին հառելու ու մի  վերջին սիգարետ ծխելու` գրպաններս կլցնեի ափի թաց, կլորավուն քարերով ու էլի կշարունակեի քայլել անշեղորեն առաջ… Բայց էս սութի սենտիմենտները մի կողմ, հիմա տուն եմ գնում:  Եկող ամիս մի երկու մանեթ փող բռնելու միակ հույսս մնաց էն էշ մրցույթը, եթե էդ էլ չկպավ, քաքի մեջ եմ: Լավ ա` մի հատ ծիծիկ մտահղացում ունեմ պատմվածք գրելու համար, ու ոնց որ թե ժամանակ էլ կա: Համենայն դեպս, փողով գործ չունեմ, ոչ էլ նույնիսկ տանը փչացած շտեպցել կա սարքելու, որ տնեցիք զահլես տանեն, էլ ի՞նչ ա պետք: Բայց տրամադրություն չկա: Ավելի ճիշտ՝ որևէ տեքստ գրելու իմաստն ա կասկածելի: Ու՞մ խեռին ա պետք: Սկի իմ խեռին պետք չի: Էդ հավերժ խոսակցությունները, որ գրում ենք, քանի որ չենք կարող չգրել, իբր մենք առաջին հերթին մեզ համար ենք գրում, յանի նենց մտավոր ու ֆիզիկական պահանջ ունենք, որ սենց մեռնում-հալումաշ ենք լինում, եթե չենք գրում, թե չէ՝ հո ինչ-որ մի հոգնած ընթերցողի համա՞ր չենք գրում… Էշություն… Ո՞վ չգիտի, որ մարդն ինքնարտահայտվելու պահանջ ունի, ու գրելն էլ տենց մի բան ա, բայց որ իրանց ընթերցողը չի հետաքրքրում, էդ արդեն կոնկրետ կլրիս ջուր են ցանում: Մի խոսքով էդ պաթետիկ ելույթները թող կոխեն իրենց քամակները: Օրինակ, ինձ դուր ա գալիս, որ իմ գրածը կարդում են, էլ ավելի դուր ա գալիս, երբ գրածս հավանում են, շատ ավելի, երբ հավանում են գրականությունից, տեքստից հասկացող մարդիկ… Իսկ ամենաշատը դուր ա գալիս, երբ գրածս փող ա բերում, թեկուզ՝ քիչ փող, բայց բերում ա, իսկ եթե շատ փող բերի, անհավանական շատ, անսահման շատ, ծիծիլիոն անգամ շատ դուր կգա… Բա չէ զահլա կա, տալիքներս խեռո՞վս եմ փակելու: Էն անգամ մեկը հարցրեց՝ ինչի՞ սկսեցիր գրել, ասեցի՝ որ ղումար խաղալը թարգեմ, սկսեցին խնդալ: Մի քանիսն էլ զզվանքով ոտից գլուխ չափեցին, յանի էս խուժա՞նն ով ա, ի՞նչ գործ ունի մեր բարձրաշխարհիկ միջավայրում: Փաթաթած ունեմ ձեզ էլ, ձեր բարձրաշխարհիկ միջավայրն էլ: Հո պարտավոր չե՞մ կյանքս ամեն երկրորդին պատմեմ, արադարանամ իմ գրելու համար, համեստ կամ անհամեստ հավակնություններիս համար: Դե արի բացատրի, որ մենք էլ մարդ ենք, սուբլիմացվելու բնածին ու բնական իրավունք ունենք, դրա միջոցով մեր խնդիրները լուծելու իրավունք ունենք. շատ էլ թե Յունգը դրա հետ համաձայն չի, յանի թե մենակ սեփական կոմպլեքսներով արվեստ չես անի… Թե չէ Յու՞նգն ինչ խեռս ա, կարծես ինքն ա ինձ պահել մեծացրել, ձմեռվա գազիս փողն էլ ինքն ա տալիս… Յունգը համաձայն չի, մեկ ուրիշը համաձայն ա: Հիմա ով ում տեսակետն ուզում ա, թող էն էլ ընդունունի, կարևորը՝ գրածդ կարդացող լինի, իսկ եթե փող էլ բերի, շատ ավելի լավ: Ու սկի կարևոր էլ չի, որ տեքստում կարող ա հազար տեղ ինքդ քեզ հակասես, ասենք մեծամտորեն ասես ցանկություն չունեմ ոչ ոքի առաջ արդարանալու, բայց էջ ու կես արդարանաս: Հա, մարդ ենք, բա ի՞նչ, հատկապես տեքստում: Կարող ա՝ տեքստում Յունգին ասես խեռս, բայց կյանքում եթե հանդիպեր, վազեիր ինքնագիր վերցնելու: Տեքստը մնացել ա միակ տեղը, որտեղ մարդը մարդ ա՝ հակասական, անսկզբունքային, անպարտաճանաչ, ծույլ, բոլորից զզվող, բոլորին ատող, բոլորին փաթաթած ունեցող նորմալ մարդը, որը տեքստից դուրս մի հատ չափած-ձևած, կարիերիստ, ոռմտնող, հանրօգուտ չաթլախ ա: Հա, տեքստը իմ իմացած միակ տեղն ա: Իմ գրականությունն էլ թող կոչվի ինքնարդարացման գրականություն: Հա ի՞նչ, թող ամեն հաջորդ տողը արդարանա նախորդ տողի համար, ամեն հաջորդ միտք նախորդ մտքի… Կարևորը՝ հիմա ես պատրաստվում եմ մի հատ ծիծիկ պատմվածք գրեմ, որ մասնակցեմ մի հատ տափակ մրցույթի, որի մրցանակային ֆոնդը թույլ կտա աղջկաս երկու ամիս էլ մեծացնեմ: Եթե հաղթեմ իհարկե: Բայց ո՞նց գրեմ, սենց ներհայեցողական, խճճած ու բարդ ստորադասական նախադասություններով, որ ընթերցողի գլխից ծուխ դուրս գա, որ նախադասության վերջին հասնելուց հետո մոռանա նախադասության սկիզբը ու մտածի՝ հլը մի րոպե, էս ի՞նչ ա գրում էս հիվանդը, էս ոնց որ թե դուրս ա տալիս ապուշ անասունը, կարո՞ղ ա գիտի, ես իրա ներվերն ու առողջությունն ունեմ… Թե՞ սենց հնարավորինս պարզ, թեթև հումորով, մեկումեջ քֆուրով, ավելի կյանքային, որ բարձրաճաշակ, մի շնչով Հեգել-մեգել հաղթահարած ընթերցողի վրա զզվանքից դուրս տա, որ մտածի՝ ո՞վ ա էս տգետը, ինչի՞ եմ ժամանակ ծախսում էս աղբը կարդալու վրա, ողբամ քեզ, հայոց աշխարհ, էս ու՞ր հասանք, ու սրա պես տականքներն էլ հավակնում են գրողի կոչմանը: Էլ չասեմ, որ մի հատ էլ խրտնեն բովանդակությունից, յանի էս ինչ էժան բաների մասին ա գրում, ո՞նց կարելի ա լույսի վարձը դարձնել գրականության թեմա, ո՞նց կարելի ա սերը, հայրենիքը, ի՞նչ կար էլ, հա, հայրերն ու որդիները, պատմական դեմքերն ու երախտավորները, երախտավոր բառից խեռիս զահլեն գնում ա, վերջապես, Հայ առաքելական եկեղեցին թողած՝ լույսի վարձի մասին ինչ-որ բան գրել, ամեն երկրորդը բառը քֆուր ու դա կոչել գրականություն: Դեմը ձմեռ ա, այ չաթլախներ, ի՞նչ կլրիս սեր ու կամ երախտավոր… Բայց համ էլ խեռիս պե՞տք ա, նստեմ տեքստ գրեմ, որ ոչ ոք չի կարդալու, ոչ քրֆող ա լինելու, ոչ հավանող, ոչ բարձրաշխարհիկ, ոչ ցածրաշխարհիկ, մենակ մրցույթի մասնակցելու համար իմաստ ունի՞ տեքստ գրել… Ովքե՞ր են էդ տեքստի հնարավոր ընթերցողները. ժյուրին՝ մի քանի հոգի, էն էլ ոչ բոլորը, ու մրցույթի մյուս մասնակիցները, որ երևի միակ ուշադիր ընթերցողներն են, ովքեր հաշվելու են նիշերի, տողերի, տառասխալների ու քֆուրների քանակը, ֆիքսելու են տեքստիդ թեմատիկ անհամապատասխանությունն ու լիքը քոմենտներ են գրելու կեղծ անուններով: Էս ամեն տեսակ մրցույթների մասնակիցները բայց մի ուրիշ կերպարներ են: Նենց մի ակնածանքով են վերաբերվում սեփական ստեղծագործություններին, կարծես իրենք մենակ իկոնաներ են ստեղծում: Ինչ-որ հիվանդագին բան կա դրանց էդ տեսակ վերաբերմունքի մեջ, ու դրանից ա երևի, որ էդքան տարածված ա որևէ տեսակի ստեղծագործությունն անընդհատ երեխայի հետ համեմատելը: Մեկ էլ կլսես՝ իմ գրքերը, իմ նկարները, իմ չգիտեմ ինչերը կարծես իմ երեխաները լինեն և այլն: Գոգոլն իրա երեխուն վառեց, էշ քունողը: Տենց ա դուրս գալիս: Դե կասեն՝ դա գեղարվեստական ձևակերպում ա, բան, բայց դե ձունը կլրիս, էլի, դուք էլ վրեն, դուրսն էլ 42 աստիճան՝ ըստ Ցելցիուսի, էդ գեղարվեստական ձևակերպումները մարդիկ էնքան լուրջ են ընդունում, գնում մեռնում են դրանց երեսից: Հլը մի հատ հայրենիքին վերաբերող ու երբևէ օգտագործված գեղարվեստական ձևակերպումները հանեք, տեսեք տակն ի՞նչ կմա… Էդ տակի մնացածի համար քանի՞սը կյանք կտան: Ի դեպ, առաջինը հենց հայրենիք բառը, որով էնքան գեղարվեստորեն անվանում ենք էն տեղը, որտեղ ծնվել-մեծացել ենք: Րաֆֆու «Խենթը» կարդում, գնում ֆիդայի էին դառնում, ու նենց չի, որ էդ մարդիկ մինչև էդ վեպը կարդալը լուր չունեին ու չգիտեին՝ ինչ ա կատարվում Արևմտյան Հայաստանում: Ամբողջ ռազմահայրենասիրական պրոպագանդան հիմնված ա գեղարվեստականի վրա: Բայց սենց էլ դուրս ա գալիս՝ մարդուն մինչև չբզես, մի լավ ռազմահայրենասիրական-գեղարվեստական կլիզմա չանես, իրար չի գա, իր անվտանգությանն սպառնացող վտանգը չի ընկալի, այ հենց վրեժի ու փառասիրության նուրբ լարերին կպնես, զենքը կառնի կվազի առաջին գիծ: Մի խոսքով՝ վրեժն ինքնին չափազանց գեղարվեստական բան ա, ու հերիք ա ընդամենը մի վրեժխնդրության պատմություն գրես՝ առանց պատումի ավելորդ պաթետիզմի ու գեղարվեստականության, ինքը կդառնա նորմալ գեղարվեստական գործ: Տենց էլ կանեմ, թող հերոսիս 6 տարեկան երեխեն թոքաբորբից մեռնի, հերոսս էլ գժված, վրեժից կուրացած, էլեկտրացանցի տնօրենի մաման քունի, ասենք՝ տասներկու տեղից դանակահարի… Հա բա ի՞նչ, ձմեռվա կեսին լուսը անջատել ա, ու խեղճ տղեն ինչքան խնդրել ա՝ ժամանակ տուր, չի համաձայնվել… Երեխեն էլ հիվանդացել, մեռել ա… Հլը մի հատ էլ կաբինետում նվաստացրել ա ասելով՝ այ փալաս, ամիսը 15000 դրամն ի՞նչ խեռս ա՝ չես կարում աշխատես, բա դու տղամա՞րդ ես, այ բոմժ… Կարո՞ղ ա, հանկարծ, էսօրվա աշխարհում էսքանը քիչ ա մարդ սպանելու համար… Տո աշխարհի մաման էլ քունեմ, Հայաստանում լրիվ հերիք ա: Ամեն դեպքում, թող էդ էլեկտրացանցի չաթլախ տնօրենը հերոսիս կնոջն ինչ-ինչ հանգամանքներում մի հատ էլ անբարոյական առաջարկություն արած լինի, ու հերոսս էլ իմանա… Սենց աչքիս տասներկու տեղից դանակահարելուց հետո, պիտի մի հատ էլ շռի դիակի վրա, որ սիրտը գոնե մի քիչ հովանա… Հա, հենց սենց մի բան էլ կգրեմ ու խեռիս, թե սերիալոտ սյուժե չի, փոխարենը համ սոցիալական ա, համ ակտուալ, համ էլ պիտի որ կարգին հոգեցունց գործ ստացվի: Համենայն դեպս, ես տենց ակնածանքով չեմ վերաբերվում իմ գրածներին, չի դառնա, խեռիս դառնա, չարժե էդքան լուրջ ընդունել էտ տեքստի ինչ դառնալը, ի վերջո կարող եմ նաև ընդհանրապես չգրել… Հիշեցի էն գեղարվեստի ակադեմիայի ուսանողների ցուցահանդես-փարթին, որ ինձ էլ լրիվ անկապ հրավիրել էին: Էն գյադու ամառանոցում իրանք իրանց համար ցուցահանդես էին կազմակերպել, որ հետո էլ թուլանան, բայց սկզբում էդ ի՞նչ պոզաներով էին գալիս, էդ ո՞նց էին իրանց երևակայում: Վախվորած, ամոթխած, նկարները զգուշորեն կախում էին պատերին՝ անսահման խնամքով ու հոգատար միմյանց ստեղծագործությունների նկատմամբ: Միջավայրն էնքան տխուր ոռային էր, որ ես ու իմ նման էլի երկու հոգի, որ գեղանկարչության հետ ոչ մի կապ չունեինք, մի կողմ քաշվեցինք ու սկսեցինք մանրից կարմիր գինի խմել: Մեկը ամառանոցի կայֆարիկ տերն էր, որ հետո պարզվեց՝ աղջիկներից մեկի ընկերն ա, մյուսը լուսանկարիչ էր՝ ապարատը միշտ պատրաստ վզից կախած: Նկարները կախեցին, գինու բաժակները վերցրեցին ու սկսեցին խոսել իբր նկարչությունից, իրականում՝ ամեն մեկն իրենից: Էս կայֆարիկը, որ ընկերուհու խնդրանքով համ էլ պիտի միջավայր ու տրամադրություն ապահովեր, էլ չհամբերեց ու միացրեց երաժշտությունը: Մի խոսքով, մի երկու ժամից բոլորը տժժում էին, ինչքան ուժ ունեին: Ու ոնց որ թե ոչ ոք չէր էլ հիշում, որ իրանց ուսանողական նկարները քննարկելու համար են հավաքվել: Կայֆարիկն իր դերի մեջ էր մտել ու ջրիկ խաղեր-մաղեր էր կազմակերպում՝ անմեղ շիշ պտտելուց մինչև գրազով տեքիլա խմելը: Բայց ամենաճակատագրականը դարթսն էր: Հարբած նկարչուհիներից մեկը երկար նշան բռնելուց հետո կլոր թիրախի փոխարեն նետը տնկցրեց հազար տոկոս Շիլեի տակ մնացած համակուրսեցու նկարի մեջտեղը՝ մկանուտ ու տառապագին դեմքով մերկ տղամարդու ուղիղ ձվերին: Ես ու կայֆարիկը մեխանիկորեն բռնեցինք մեր ձվերը՝ համարյա իրական ցավ զգալով, իսկ լուսանկարիչը իրան չկորցրեց ու տեղում ֆիքսեց էտ կադրը՝ տառապագին դեմքով տղամարդուն՝ նետը ձվերին տնկցրած: Նետահարողը վախից սփրթնեց, բայց մինչ կհասցներ ներողություն խնդրել կամ ինչ-որ ձևով մխիթարել կուրսեցուն, նկարի հեղինակ աղջիկը ծիծաղելով պատից հանեց նկարն ու որքան ուժ ուներ իջեցրեց աթոռի հենակին: Նկարը պատռվեց ու սկսվեե՜ց: Նախ հերթով նետահարեցին բոլոր նկարները, հետո հանեցին ու սկսեցին պատառոտել՝ սենյակում տարբեր սուր անկյունների խփելով, միաժամանակ հրճվելով ու ուրախանալով իրենց արարքից: Կայֆարիկը, իսկույն զգալով տրամադրությունը, համապատասխան ռիթմիկ երաժշտություն դրեց ու սկսեց գոռգոռալով կողքից ոգևորել իրենց նկարները բարբարոսաբար ոչնչացնող կատաղած որձերին ու էգերին: Մենակ լուսանկարիչն էր անդադար նկարում: Դուրս եկավ՝ սրանք ընդամենն ուզում էին մի կարգին զվարճանալ: Երևի ճիշտն էլ հենց էդ էր, որովհետև միայն սրանց ստեղծագործությունների փչանալու գնով լուսանկարիչը հնարավորություն ստացավ ստեղծագործելու: Իսկ եթե լուսանկարիչն էլ հավեսի համար իր լուսանկարները վառե՞ր, ի՞նչ կմնար, կամ կփոխվեր… Ես կգրեի պատահածի մասին: Իմ տեքստը չստացվեր, մեկ ուրիշը իմ տեքստն օրինակ կբերեր ու ստացված տեքստ կգրեր այն մասին, թե ինչ է իրենից ներկայացնում չստացված տեքստը: Մի խոսքով, ստեղծագործությունն իրանից ոչ մի խեռս էլ չի ներկայացնում, որ դրա համար էդքան անհանգստանանք, ավելի կարևոր ա ստեղծագործողը, որովհետև եթե տեղի ունեցող կամ նույնիսկ չունեցող որևէ երևույթի մոտակայքում մի հատ ողջ-առողջ ստեղծագործող չլինի, ոչ մի քունած ստեղծագործություն էլ չի լինի՝ ոչ ստացված, ոչ էլ չստացված: Ինձ գցեմ տուն, մի բան շփեմ թղթին, ուղարկեմ էդ մրցույթին. ինչ լինում ա, թող լինի, գլուխս ցավաց: Այ, կոֆեն հաստատ կդզի: Հասար տուն, դիմացի, բան չմնաց: Տնեցիք էլ կակռազ տանը չեն: Բայց, մի րոոպե, ինչ էլ շփեմ թղթին կամ ավելի կոնկրետ՝ մոնիտորին, մեկ ա, արժե հաշվի առնել շահելու հնարավորությունները: Ասում են՝ տարբեր ընկերություններ գովազդի խաթեր հովանավորում են մրցույթը, ու եթե առաջին տեղ էլ չբռնես, կարող ա պատահի՝ էդ հովանավոր ընկերություններից մեկնումեկի թանկարժեք մրցանակը շահես: Էլի վատ չի լինի՝ հարյուր, երկու հարյուր հազարանոց մի բան կպնի, ծախենք՝ յոլա գնանք, մինչև տեսնենք՝ գլխներիս ինչ ա գալիս: Բայց դե էդ քունած ընկերություններն էլ փաթաթած ունեն ստեղծագործությունն էլ, ստեղծագործողին էլ: Դրանք տեքստից ոչ մի գրական ակնկալիք չունեն. միակ պահանջը՝ տեքստում անդրադարձ լինի իրենց ընկերության ոլորտին կամ նույնիսկ ուղղակի գովազդ լինի: Վախ, բոզ ըլնի կկուն, կոֆես թափվեց: Լավ դե խեռիս, թե չթափվեց, հիմա մաքրող չկա, կարևորը՝ սկսեմ, կարևորը՝ մի բան շահեմ… Արա, բայց էս ինչքան շատ անկապ քֆուր եմ անում, իմ արև: Հա, բայց ի՞նչ անեմ, կամ պիտի առանց քֆուր մտածեմ, որը համարյա նույնն ա, թե ձեռուոտ չունենամ, կամ հակառակը՝ պիտի հենց ավելի շատացնեմ ու շեշտեմ: Ես ընտրում եմ երկրորդը, բոզ ըլնեմ: Ուրեմն սենց, ամեն մարդ իրա դարդին, ինչպես ուռին ու բարդին, հովանավորների մաման էլ քունեմ:

«Հույս, հավատ, սեր» կոչվող ներկայացումը սկսվում է քնից արթնանալուն պես, և Վահրամը, որ արդեն չորրորդ ամիսն էր՝ անհույս աշխատանք էր փնտրում, հաստատակամ դիմացը դրեց Հայաստանի դեղին էջեր տեղեկատուն, վառեց սիգարետն ու սկսեց մատը սահեցնել տողերի վրայով՝ ժամանակ առ ժամանակ բարձրաձայն արտասանելով իրեն հատկապես դուր եկած ընկերությունների անվանումները.

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերություն

«Հայբիզնեսբանկ» փակ բաժնետիրական ընկերություն

«Հայէկոնոմբանկ» բաց բաժնետիրական ընկերություն

«Հայջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերություն

«Հայփոստ» փակ բաժնետիրական ընկերություն

«Հարավկովկասյան երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերություն

«Հավերժության ճանապարհ» սգո ծառայություն

Show Comments Hide Comments

3 thoughts on Խեռիս

  1. babgen Rostomian says:

    Զգում եմ ձեր զզվանքը և ցավը: Աշխարհի ամեն անկյուններում գող, ավազակ համաշխարհային ընկերությունները տիրացել են երկրների կառավարությունները, միլոնավոր ընտանիքների բերել են անգործություն, աղքատություն, տանջանք ու պատերազմ: Այս ավազակները, իրենց կառավարության օրենքները կառուցել են գազանանոցի և անտառի օրենքների հիման վրա: Օգտվելով իրենց հեռուստահաղորդումներից հասարակության գազան են դարձրել: Երբ իրենց ընտանիքի շահին է, այս ավազակները արձակում են իրենց վանդակված գազաններին և ստեղծում անտառի օրենք: Ուժեղները հոշոտում են թույլերին: Թե պատահի ուժեղներից մի քանիսը համարձակվեն իրենց տերերի ձեռքը կծել, նրանց անմիջապես սպանդի կամ վանդակ են ուղարկում:

  2. Շիվայի հովանավորյալների շարքը ավելացնում եմ. գրողների, ոչ բոլոր իհարկե, ոչ նրանց ովքեր մրցանակներ են ստանում ու հսկում են գրական մայրուղին, որ հանկարծ ուրիշ մեկը դվիժենի դուրս չգա, մի ոչ ցենզուրային գրականություն արագության վրա չսեղմի, անցնի իրենց: Չէ, գրական տռասում տեղ չգտած գրողները, ինչպես գնացքի մեջ այս մուսուլման մուրացկանը, ով տեղ չի գտել մայրուղում, կաղ, մի ձեռքը կապած, մյուս ձեռքը պարզում է, բայց չի մոռացել դնել կանաչ գործած թասակը ու մորուքը հարդարել: – See more at: http://www.tert.am/blog/?p=14239#sthash.DZzKAgJG.dpuf

  3. առմեն says:

    “Պատրիկյանը մի հայացք ձգեց իր հնացած հագուստին, նայեց կոշիկների ծռմռված ծայրերին, դուրս եկավ սենյակից …………….” այ էդքանը Պատրիկյանը որ ասեր, էս օրին չէինք հասնի..:))

Leave a Reply to առմեն Cancel reply

Your email address will not be published.