Հոգեվերլուծաբան, ֆեմինիստ և գրող: Ծնվել է Բուլղարիայի Սլիվեն քաղաքում 1941թվականին: 1966-ից տեղափոխվել է Ֆրանսիա՝ աշխատելու Tel quel ավանգարդիստական ամսագրում Միշել Ֆուկոյի, Ժակ Դերիդայի հետ: Նա : Հեղինակ է մի շարք գրքերի, բազմաթիվ մրցանակաների դափնեկիր՝ այդ թվում Կանաց ազատության համար Սիմոն դը Բովուար մրցանակի: Դասախոսում է ԱՄՆ-ի և Ֆրանսիայի մի շարք համալսարաններում:

Բուլղարիա, իմ ցավ

թարգմանիչ. Եվա Հակոբյան

Ես գրեթե պատրաստ եմ հավատալու հարության մասին քրիստոնեական առասպելին, երբ զննում եմ մտքիս և մարմնիս այս երկփեղկված վիճակը: Ես չեմ սգացել մանկությանս լեզվի մահը , այն իմաստով, որ «իրագործված» սուգը ենթադրում է հեռացում, սպի, նույնիսկ մոռացում: Ընդհակառակը, հողածածկ այս դամբարանի վրա, այս քայքայվող ու լճացող ամբարի վրա ես կառուցեցի մի նոր կացարան, ուր ես բնակվում եմ, և որը բնակվում է իմ մեջ, և որի մեջ ընթանում է այն, ինչը ոչ առանց հավակնության գուցե, կարելի է կոչել հոգու և մարմնի իրական կյանք: