Ես ամեն օր արթնանում եմ , կամ ձևացնում եմ որ արթնանալ գիտեմ։ Հետո լվացվում գնում եմ ինչ որ տեղ որտեղ ինձ ասում են որ կարող եմ զգալ ինչպես տանը։ Ես վստահ չեմ որ դա իմ տունն ա․ ինչ որ դետալներ եմ տեսնում ՝բաժակ, մոխրաման, մեծ ծաղկաման, դժգոհ հավաքարար ու ինչ որ պատ ՝սպիտակ(հիվանդանոցի պես) ։ Մոռացա ներկայանալ ՝Անի, քաղաք՝Երևան։ Կյանքից շահել եմ դեղին փուլովեր ու արևի մի ծաղիկ։ Ինձ պատմել են ինչպես եմ առաջացել ու անկեղծ ասած ՝տպավորված եմ։ ինձ դուր են գալիս արագիլները, բայց ափսոս ՝մեծ մարդկանց չեն բերում իրար։ Եթե որոշեք ինձ թեյի հրավիրել, պատրաստ եղեք, որ ես այն չեմ խմելու, միայն կտաքացնեմ ձեռքերս։ ես ապրում եմ մի տարածքում որն ունի մի քանի այլ տարածքներ ու բոլոր էդ տարածքները վստահեցնում են, որ ես պիտի ինձ զգամ ինչպես տանը։ ես հաստատ չգիտեմ տունն ինչ ա, բայց դեռ չեմ հասկանում ինչի՞ ա պարտադիր զգալ տունը, կամ տանը։ ես մեր տանն եմ, նկատի ունեմ ՝իմ, ոչ թե ՝իմ ու քո, բայց ես ինձ զգալ եմ ուզում քո տանը։ ես մոռացել եմ անձրևի հոտը, որովհետև իմ կյանքը տնից տուն շարժվելու կծիկ ա։ ես չեմ տեսնում կոնկրետ իրեր ու դեմքեր, երբեմն՝ խառնում եմ անհրաժեշտ դեպքերը։ ինձ տեսանելի է խավարը, ինչ որ մեծ ու կոտրված մոխրաման, դժգոհ հավաքարար ու կեղտոտ հայելի։ Ես մոռացել եմ ինչպես չեն պարում ու ինչպես չեն հարբում ՝իրարով, առանց իրար, գինով կամ տանը։ ես ապրում եմ մի տարածքում որն ասում են ՝քաղաք ու որն ունի փոքր տարածքներ` տներ։ էստեղ անտունը ՝տանն է, իսկ նրանք ովքեր տանն են, իրականում տունը չեն։
Հեռացողներից սեր չեն մուրում,որովհետև իրենց ընտրությունն իրենց փոխարեն են արել: Հեռացողներին՝ ետևից կամ լավը՝ կամ ոչինչ, բայց սա մեռնելու հետ կապ չունի: Կերակրում ես քեզ, դու հրեշ ես: Կերակրում...