Խաչիկ Թէօլէօլեան

Ծնուել է Հալէպում, Պոլսահայերի ընտանիքում։ Ապրել է Պոլսում, Գահիրէում, ապա Բեյրութում, 16 տարեկանից ի վեր բնակուում է ԱՄՆ֊ում։ Հումանիտար գիտութիւնների (Համեմատական գրականութիւն, փիլիսոփայութիւն, պատմութիւն) պրոֆէսոր է Ուեսլեյան համալսարանում(Wesleyan University):
 
Աւարտել է Հրավարդի համալսարանի մոլեկուլիար Բիոլոգիայի բակալավրիատը, ապա Բրոունի(Brown) համալսարանում պաշտպանել է գրականութեան PhD: Դասաւանդել է վէպ և պատում, ապա ընդհանուր տեսութեան պատմութիւն՝ Մարքսից, Նիցչէից և Ֆրոյդից մինչև Ֆուկո, Դերիդա, Ալտրուսեր, Դելյոզ և այլն։ Գրել է հայերէն որպէս մտաւորական և անգլերէն որպէս մասնագէտ։ Մասնագիտական գործունէութեան սկզբնական տարիներին հրատարակել է յօդուածներ արդի վէպի մասին և հիմնել է ամերիկացի գրող Թոմաս Պնչոնին նուիուած հանդէս՝ PYNCHON NOTES։ Վերջին 30 տարիներին հրատարակել է հոդվածներ հայկական ահաբեկչութեան, ապա սփիւռքագիտական նիւթերի վերաբերեալ, հիմնել ու խմբագրում է DIASPORA: A JOURNAL OF TRANSNATIONAL STUDIES պարբերականը։ Համարուում է Սփյուռքագիտութեան հիմնդիրներից մեկը։ Հայերէն հրատարակել է 100֊ից աւելի յօդուածներ Փարիզի Յառաջ թերթում, որոնցից մի ընտրանի հրատարակել գրքով՝ «Սփիւռքի մէջ»( Haratch Press, Paris, 1980)։

Բնագրեր

Այս մարզին մէջ սխալ կը հասկցուի Ուիլիըմզի արուեստը, որ յաճախ կը մեկնաբանուի «գեղեցիկ»ին եւ «կոպիտ»ին հակադրութիւններով, նման՝ ուրիշ ազնիւ-դաժան պարզ երկուութիւններու։ Ուիլիըմզ աւելի բարդ միտք ունի, քան քննադատներէն շատեր։...