Լիլիթ Ղազարյան

Անունս շատ եմ սիրում, կրակն էլ, կարմիր գույնն էլ․․․

Ծնվել եմ Երևանում, տասը տարի ԱՄՆ-ում ապրելուց ու սովորելուց հետո նորից վերադարձել եմ Երևան, ու մինչ օրս լսում եմ ՝ – բա քեզ պե՞տք էր, ինչի՞ հետ եկար․․․ դե ուրեմն պետք էր, ուզեցի ու եկա։

Սովորում եմ Լոս Անջելեսում Կալիֆորնիայի Համալսարանի մարդաբանության ֆակուլտետի ասպիրանտուրայում, մասնագիտությամբ լեզվաբանական մարդաբան եմ։

Գրել եմ միշտ, բայց միշտ ինձ համար, վերջերս որոշեցի կիսվել գործերովս: Մի քանի փոքր հաջողություններից հետո ավելի ոգևորվեցի։ Փոքր ժամանակ երազում էի գրող դառնալ, դե երևի պետք է մի օր վերադառնալ մանկական երազանքներին ու փորձել դրանց թևեր տալ։

 

 

Բնագրեր

Մի օր

Բայց ես վերմակ չունեմ։ Ու բերածդ թելերն էլ անօգուտ են։ Ես դրանցով քեզ համար տաք գուլպաներ եմ գործում, Որովհետև գիտեմ որ երբ վերջանա մեր ամառը դու գուցե ինձ լքես Իսկ ցուրտ ձմռանը քեզ...