Վիգեն Բերբերյան
Վիգեն Բերբերյանը Das capital (2007թ.) և «Հեծանվորդը»(2002թ.) վեպերի հեղինակն է, որոնք տպագրել է «Սայմոն և Շուստեր» հանրահայտ հրատարակչությունը: «Հեծանվորդը» ընտրվել է Ստանֆորդի համալսարանի Վիլյամ Սարոյանի անվան միջազգային մրցանակի հավակնորդ ն թարգմանվել իտալերեն, հոլանդերեն ն եբրայերեն: Das capital-ը (նա սեփականացրել է Կարլ Մարքսի` քաղաքական տնտեսագիտության մասին դարակազմիկ գործի վերնագիրը) քաղաքական տնտեսագիտության մասին չէ: Ինչևէ, գիրքը ներկայումս թարգմանվում է ֆրանսերեն` Gallmeister հրատարակչության կողմից ն լույս կընծայվի 2009 թ. հունվար ամսին: Բեյրութում ծնված, Միացյալ Նահանգներում մեծացած Բերբերյանը մարքսիստ չէ: Ներկայումս նա հարկեր է վճարում Ֆրանսիայի Փարիզ քաղաքում և աշխատում կենսաթոշակային խորհրդատվական հիմնադրամում: Սա բնորոշում է նրան որպես բոբո, այլ կերպ ասած` «բոհեմական բուրժուա», նորահայտ սոցիալ-տնտեսական դաս, որը դեռնս գոյություն չուներ բոլշևիկյան հեղափոխության ժամանակ։