Աբովյանը գնում է երկու տարբեր սկիզբների համաձուլման ճանապարհով` արևմտյան ֆորմա և արևելյան պատմողի ձայն` գումարած տեղական` հայկական նյութ:
Վահրամ Դանիելյան
Ես Վահրամ Դանիելյանն եմ: Դասավանդում եմ Երևանի պետական ու Հայաստանի ամերիկյան համալսարաններում: Հենց նոր հաշվեցի, որ վերջին շրջանում շաբաթական 24 ժամ տարբեր լսարաններում խոսում եմ գրականությունից, իհարկե ավելի ազդեցիկ կլիներ, եթե գրեի, որ օրը 24 ժամ եմ գրականությունից խոսում, բայց բարեբախտաբար դեռ այդտեղ չեմ հասել: Կուզենայի առաջիկա տասը տարիների ընթացքում մի գիրք գրել, վերնագիրը արդեն գիտեմ` «Հայ վեպի պատմություն»: Երևի կգրեմ: