Էդիկ Պողոսյան

1972-ից ի վեր հանգիստ չեմ ունեցել, պրպտել ու բզբզել եմ տարբեր բաներ. փայտագործություն, էլեկտրականություն, դզել-փչել, պատ ներկել, մեխանիկություն եմ արել: Մտածում էի` եթե արտիստ չդառնամ, էլեկտրականության բարձր վոլտաժի մասնագետ եմ դառնալու. ոչ մեկն էլ չդարձա: Քանի տարի առաջ տեքտի հետ լուրջ հարաբերություն սկսեցի: Ինձ գերեց Է.Է.Քամինգսի ու Գերտրուդ Սթայնի պոեզիան: Bot poetry-ի կողքով նույնպես չկարողացա անտարբեր անցնել: Ասացի՝ նման բան պիտի անեմ: Զուգահեռ թարգմանում էի իրանական ժամանակակից պոեզիա: Վերջին շրջանում կարդացածս գրականության մեծ մասը, իրանական պոեզիայից զատ, կազմում է «Եթեր» շաբաթաթերթը: Որոշեցի մասնագիտությունս ու մասայական տեքստը խառնել՝ տեսնեմ ի՞նչ կստացվի: Արդյունքը տեսնում եք: Այսքանը՝ վրձնից ինքնագիր:

Բնագրեր