Աշոտ հովվի համար, ով հրթիռակոծումից կորցրեց իր ամբողջ հոտը բացի մեկ ոչխարից, եկեք աղոթենք

 

Ղազանչեցոցի ծխականների համար, ովքեր այժմ չեն կարող ծնկի գալ կրաքարի հատակին,

ովքեր այժմ կարող են միայն պատկերացնել մթագնած ապակիների միջով ներթափանցող լույսը

և երգերի արձագանքը, եկեք աղոթենք

 

Թաղավարդի Վաչեի համար, ում քաղաքը բաժանվել էր երկու մասի,

ով լսում է կրակոցներ, որ հետևում են իրեն դեպի դպրոց քայլելիս, արձակուրդում

և ընդհուպ մինչև նա գիշերը գլուխը կդնի բարձին հանգստանալու, եկեք աղոթենք

 

Հադրութցի Արմենի և Նանեի համար, ովքեր երբեք էլ չեն մտնի այն այգին,

որտեղ նրանք միասին տնկեցին իրենց առաջին ծիրանի ծառը,

լավաշը դրեց ուսերին և պարեցին Քոչարի,

լսեցին իրենց դստեր առաջին լացը, եկեք աղոթենք

 

Գորիսցի Անիի համար, ով իր ամուսնու քաջության մեդալն է կրում,

ում նկարն է կախված է խոհանոցի սեղանի վրա,

ում 5 երեխաները դիահերձարանից փոխանցված՝ իր հեռախոսի նկարներն ունեն,

եկեք աղոթենք

 

Երևանցի Կարենի և Հռիփսիմեի համար, ովքեր կորցրին իրենց կրտսեր որդուն ՝ Նժդեհին,

ում դին դեռ չի գտնվել Շուշիի բլուրի շրջակայքից,

Ով 145 ֆունտ արիություն իր հետ տարավ Վարանդա և Դրախտիկ, եկեք աղոթենք

 

Ստեփանակերտցի Մարիի համար, ում ավագ դուստրը ՝ Անահիտը,

Չլքեց իր Տողի տունը, որ կառուցել էր իր որդիների հետ, եկեք աղոթենք

 

Վարդանի համար, ում խաղողի այգիները կարող են չտեսնել իր ձեռքի աշխատանքը գալիք բերքահավաքի ժամանակ,

եկեք աղոթենք

Ճակատի լուսանկարը Hetq.am, Նարեկ Ալեքսանյան

 

Show Comments Hide Comments

Leave a Reply

Your email address will not be published.