կառուցվածքը մշտապես կատարելագործվում է, այդ իսկ պատճառով հնարավոր են որոշակի անհամապատասխանություններ նկարագրման և փաստացի օգտագործման միջև: գործածելուց առաջ ուշադիր ծանոթացեք օգտագործման կանոններին, կատարեք բոլոր պահանջները երկար շահագործման նպատակով:

ընդհանուր ցուցումներ

գումարվում են վայրում: այլ վայրում կարող է գումարվել դրա անհնարինության դեպքում: այն ծառայում է մեխանիկական հղկման համար: կառուցվածքում օգտագործված է միկրոանջատիչը: կառավարման հանգույցը ավտոմատ ձևով միացնում է: տեղաշարժման դեպքում ուղղահայաց դիրքից և անջատում է, երբ վերադարձվում է ուղղահայաց դիրքի: որպեսզի ուղղահայաց դիրքից տեղափոխվի, անհրաժեշտ է սեղմել մինչև վերջ և թեքել դեպի ձեզ: չշտկված իրավիճակները հանգեցնում են աղտոտմանը, դրանով իսկ վտանգվում է սահուն աշխատանքը: չօգտագործել խոնավ շերտերի համար:
տեխնիկական տվյալներ

հաստատուն հոսանքը / 220. հիմնական խոսք / նախնական. հոսանքի տեսակը / փոփոխական. անհրաժեշտ հզորությունը / 450. հարակից խոսք / չափավոր. արտադրողականությունը /80. տարողությունը / 2,0. մտքերի փոխանակություն/ ազատ. մասսան / 12 և ավելի. վտանգի աստիճանը / II կարգ խոնավությունից պաշտպանվածության ասիճանը/ սովորական. աշխատանքի նոմինալ կարգը/ հաջորդական:
կոմպլեկտավորում

հարց / 3 հատ. ձող / 1 հատ. խոզանակներ / 3 հատ. ձողի հանգույցներ (նկար 4) / 2 հատ . տեքստ / 2 հատ. բռնակ / 1 հատ. գործարկման փոկ / 1 հատ. կոնտեքստ 1 հատ. սպառման տարա / 1 հատ. գործարկման ուղեցույց / 1 հատ. / 3 – ական րոպե. / 7-ական րոպե, որը կարող է ավելացվել 3 րոպեով. /10-ական րոպե.

անվտանգության տեխնիկայի պահանջները

դռնբաց են: դռնփակ կարող է գումարվել որոշմամբ: պահպանեք հարվածներից և վնասվածքներից: բովանդակության տարածումը hետապնդվում է: քվեարկությունն արգելվում է: միացումը և անջատումը իրականացնել միայն ուղղահայաց դիրքում: ընթացքում արգելվում է ֆոտոտեխնիկա, կինոտեխնիկա, տեսատեխնիկա, ռադիոկապի և հեռախոսակապի միջոցներ: պահվում է գաղտնի ռեժիմով:

կառուցվածքը

բաղկացած է մասերից. էլեկտրաշարժիչ. հարցեր, որոնց վերաբերյալ ներկայացրել է եզրակացություն. պատյան. միջավայր. հարցեր, որոնց վերաբերյալ եզրակացություն չի ներկայացրել. երեք խոզանակներ. ձող. խմբագիր. 36-րդ հոդվածի 3-րդ կետ բացառությամբ «է» ենթակետում նշվածի. հարվածող կիսադեմ. ընթեցող. չքննարկված հարցեր. փոխանջատիչ՝ շրջապատը պահպանող հարվածներից. սարք, որն օգնում է տեղափոխել չաշխատելու ժամանակ:

աշխատանքի նախապատրաստումը և աշխատանքի կարգը

նախապատրաստումը և գործարկումը հետևյալ հաջորդականությամբ. բացում, ընդհատում, փակում, գրանցում, անցկացում, հրապարակում, կարգազանց հրավիրվածների հեռացում: օգտագործման ժամանակ շարժեք վերադարձող շարժումներով չսեղմելով դեպի ներքև: հայելային էֆեկտ ստանալու համար պետք է ամրացնել և հաջորդականությամբ օգտագործել: օգտագործումից հետո բերեք ելման դիրք:

տեխնիկական սպասարկումը և պահպանման կանոնները

չկեղտոտվելու նպատակով հաճախ լվացեք տաք օճառաջրով և չորացրեք: որպեսզի ընթացքում դետալները չխանգարեն, 2-3 տարին մեկ փոխեք հատուկ արհեստանոցում: փոխելուց առաջ անջատեք: մասերը պահեք չոր տեղում:

հնարավոր անսարքությունները և նրանց վերացման միջոցները

դադարում է, եթե ավարտվել է ժամկետը. արձակվել է. խախտել է 65-րդ հոդվածի պահանջը. կեսից բացակայել է. դատապարտվել է. ուժի մեջ է մտել անգործունակ ճանաչելու որոշումը. մահացել է. մյուս դեպքում դիմեք հատուկ արհեստանոցների:

ապահովագրական պարտականությունները

կանոնների պահպանման դեպքում երաշխավորում է նորմալ աշխատանքը 24 ամիսների ընթացքում բերման օրվանից սկսած: ի հայտ եկած անսարքությունները առաջացած արտադրողի մեղքով վերացվում են անվճար տեղերում: ընթացքում խախտումների մասին հայտնել: արտադրողը չի կրում պատասխանատվություն անսարքությունների համար, որոնք առաջացել են անփույթ, գործարկման հետևման, ինչպես նաև ինքնագլուխ վերացման հետևանքով: իրականացվում է համապատասխան գրանցման և կնիքի դեպքում: Չի կարելի վարչական կամ քրեական պատասխանության ենթարկել առանց համաձայնության: Վերանորոգման արհեստանոցների հասցեները կարելի է իմանալ: Բոլոր տեսակի հարցերով կարող եք դիմել (բացառությամբ «ա», «գ», «դ», «ը», «թ», «ժ», «ժա», «ժբ» և «ժ» ենթակետերի), որն անմիջապես դրվում է քվեարկության. (Փոփ. 18.01.2005 – 26. 07.2007).

Պ / Հ Հ – կ / նկԿ – 3Ծ / ԱՐԱ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Show Comments Hide Comments

Leave a Reply

Your email address will not be published.