Կոֆֆե

Արա, դե ոնց առավոտ շուտ մի հատ սուրճ չխմենք։ Զանգում եմ.

– Ռիտուլ, դե մի հատ կոֆֆե։ Ջան, բաժակս կնայես, չէ՞։

Խմում եմ, շուռ եմ տալիս, թող չորանա։

– Ռիտ, 10 րոպեից զանգի, կգամ։

10 րոպեից Ռիտաս զանգեց։

– Լուս ջան, սրտիդ վրա փուչիկ կա, մի բանի վրա շատ նեղվել ես։ Հա, բայց շատ էլ սիրուն բաժակներ են, լավ արեցինք, որ առանք։ Դե ինչ ասեմ, ներսդ` լուսավոր, դուրսդ` ձուկ ունես, պտի խոսակցություն լինի, բայց վատ խոսակցություն չի քո համար։ Շատ լավ բաժակ ունես։ Լուս, բայց սրտիդ վրա մուգ տեղեր կան, ոնց որ գերեզման ունենաս։ Բայց դե լրիվ լավ ա, լուսին էլ կա` 28 օրվա մեջ բարին կգա։ Պրծ։

– Ռիտուլ, բա ծակելը։

– Դե, ես քո տեղ ծակել եմ, ասեցի՝ լուսին դուրս եկավ։ 28 օրից լավ բաների սպասի։

– Մեռսի, դե։

– Մեռսի չեն ասում, հազար եմ ասել։ Լուս, Արթուրը ի՞նչ ա անում։ Մոտը մարդ կա՞։

– Չէ։

– Էսօր առավոտը տրամ ունե՞ր։ Երեկ իրան թաղել եմ։ Բայց տեսքս լավ էր, չէ՞, էսօր։ Թե չէ՝ էդ ապուշը սպասում էր, որ պտի ճլորած-լացած գամ գործի երեկվանից հետո։ Դու էսօր պտի դասի գնա՞ս։

– Նայած կկանչեն, թե չէ։ Բայց չեմ ուզում գնամ, ցուրտ ա։

– Լսի, որ հարմար լինի, Արթուրի մոտ, նենց որ լսի հա, Սուսոյին ասա՝ Ռիտան դիմում ա գրում։

– Լուրջ գրում ե՞ս։

– Չէ, բայց դու ասա։

– Օk։

Գնում եմ Սուսիկի մոտ։ Սուսիկը Արթուրի կողքի սեղանին ա նստած։

– Սուս, Ռիտան երեկ դիմում ա գրել, ուզում ա գործից գնա։

– Ո՞ւր գնա։ Գործ ա ճարե՞լ ուրիշ։

– Չէ։ Բայց ուզում ա դուրս գա։

– Գժվել ա լրիվ, բա երեխուն ո՞վ ա պահելու։

– Չգիտեմ, էսօր պետք ա տար շեֆին։

– Գնանք մի հատ խոսանք հետը։

– Գնանք, բայց արի միասին չէ, դու գնա, մի քանի րոպեից ես կգամ։

Արթուրը հաստատ լսեց։ Սուսոն դուրս եկավ։

Ես ինձ բեսամթ ձև եմ բռնել, որ գործ եմ անում։ Արթուրը պռոշներն ա ուտում։ Մտածում ա։

20 հատ թիթեռ նկարելուց հետո գնում եմ ընդունարան։ Ռիտան էլի պատմում ա։ Հիմա Սուսոն ա լսողի դերում։ Դե, թեման միշտ նույնն ա, որ նոտայից էլ մտնես, բան չես կորցնի։

– … դե, երեկ զանգեցի ձեռին։ Ասեցի՝ հանդիպում ենք, ասեց՝ դե, մեր տեղում։

Իջա, գնացինք, ամեն ինչ տեղը տեղին։ Նստեցինք, խմեցինք, խոսացինք։ Վերջում էլի ասեց՝ «Բայց, Ռիտուլ, էլ սենց շարունակվել չի կարա, դու քո ճանապարհով, ես՝ իմ, դու պտի քո կյանքը դասավորես, ես էլ՝ իմ», ես էլ ասեցի՝ դու մեկի հետ հանդիպում ե՞ս, ասեց՝ հա։ Բայց դե, մեկ ա, սաղ ճամփաները իմ մոտ են բերում։ Իմ հետ չի պսակվում, որտև էրեխա ունեմ, տո իմ էրեխեն չի էլ ուզենա դրա հետ ապրի։

Սուսիկը լսում ա։

– Մտա շեֆի մոտ, ասեցի՝ ես էլ չեմ կարում, գնամ, շեֆն ասեց՝ ամեն … – ի համար հո գործ չե՞ս փոխելու։

Ես խառնվեցի խոսակցությանը։

– Մնում ես ուրեմն։ Դե լավ ա։

– Հա, լավ ա, Լուս ջան, բայց կդիմանա՞մ, չգիտեմ։

Նույն ոգով՝ էլի մի քիչ։ Հետո ես ու Սուսոն գնում ենք մեր սենյակ։ Արթուրին նայելով՝ ուզում եմ սպանեմ սաղ տղեքին։ Ոնց կարա էդ աստիճան թքած ունենա։ Ես հենց հիմա, առանց մի րոպե փոշմանելու, կամուսնանայի Ռիտայի հետ ու սաղ կյանքս իրա կերած քաքերը կընդունեի հալած յուղի տեղ։ Իսկ Արթուրը պտի ամուսնանա ինչ-որ խակ մեկի հետ ու հետո էդ նույն խակի թիկունքում Ռիտա խաղացնի։ Որտև Ռիտան դաժե էդ դեպքում իրան սիկտիր չի անի։ Դե էդքանից հետո արի ու դիմացի։ Զզվում եմ, զզվում տղամարդկանցից։ Մեկից չեմ զզվում, որտև լավ բան ա արել՝ մահացել ա, ու կյանքս չի հասցրել ուտի։ Թե չէ Ռիտան ճիշտ ա, լրիվ ճամփեքը տանում են իրա մոտ կամ էլ՝ Հռոմ, ով իմանա։
Կրակի հետ խաղացած ու չվառված, բայց պոչը կորցր ջրահարսի մասին

Եթե տանը ունեք կլիմային հարմարված բուսականություն, տնային կենդանի, որը կենդանի է մի տարուց ավելի, ու եթե տնեցիներին դեռ ոչ մի վատ բան չի պատահել։

ձեզ կարելի է դիմանալ

Ժամանակն է մտածել անձնական կյանքի մասին։

Ու սերը, որ այդքան ժամանակ դեռ ձևավորվում էր, հիմա պետք է տեղավորվի մեկի մեջ, որը քչից-շատից համապատասխանում է ձեր ինքնարտահայտմանը՝ մազերով կամ թե գլխի ձևով՝ կարևոր չէ։

Կյանքում շատ կարևոր է ինքնարտահայտվել։

Առավոտ գիշերով իջնում եմ խանութ։ Քնաթաթախ վաճառողուհուց 3 հատ Cappuccino եմ ուզում ու կոկորդով մեկ բղավում, որ վանիլային տա, ու անգամ դրանից հետո ձեռքս են խցկում լրիվ ուրիշ մի բան։ Բարձրանում եմ, ջուր եմ եռացնում, որ սարքեմ։ Հեռախոսով համոզում են, որ շաբաթ օրով գնամ գործի, խաբում եմ, որ հիվանդ եմ։ Առանց ամաչելու սուտ եմ խոսում։ Ի՞նչ կարիք կա ճիշտն ասել։ Ո՞ւմ եմ խանգարում։

Երբ 14 տարեկան էի, մայրիկս միշտ ասում էր՝ եթե համարձակվեմ պառկել մեկնումեկի հետ, հենց նույն օրը աչքերիցս կիմանա։ Ու ինչ. մինչև ամուսնանալս մայրիկս իմ վճիտ ու գոհ հայացքից անգամ չէր ենթադրում, որ կույս չեմ։ Կարևորը՝ բավարարված էի ման գալիս։ Ո՞ւմ էր խանգարում։ Ո՞ւմ ինչ գործն էր։

Ինքնարտահայտումս անկողիններում էր քարշ գալիս, գիշերում։ Ուրիշ ոչ մի կերպ չէր արտահայտվում, կարիք էլ չկար։

Ջրահարսը կորցրել էր պոչը, բայց, համենայն դեպս, թեփուկ չէի թողում, ոնց որ հիմա։

17 տարեկանում փորձեցի իմ տարիքի խակ տղաների համն էլ զգալ։ Երազումս ամեն գիշեր տարիքով մեծ Ձկնատիկիններ էին գալիս ու ասում՝ աղջիկ ջան, դու խի՞ ես ամիսը մեկ մի հոգու սիկտիր անում, ու ես անընդհատ գոռում էի՝ որտև չեմ պրծնում։ Ու մեծ Ձկնատիկինները ինձ քամակ էին դարձնում, պոչով մի երկու հատ չռփում ու էլի նույն հարցը տալիս, բայց արդեն՝ քամակով։ Բայց դե ինչո՞վ էի ես խանգարում Ձկնատիկիններին՝ հայտնի չէր։ Իմ համար սիկտիր էի անում, իմ համար չէի պրծնում։ Ո՞ւմ ինչ գործն էր։

Ինքնարտահայտվելս անգամ չէր գալիս։

Վերջին երկու տարվա մեջ Ձկնատատիկները ամուսնուս տեսքով գալիս էին երազիս ու քարոզում, որ sex բառը բառարաններից ջնջեմ ու դարձնեմ «հույս, հավատ, սեր» կամ դրա պես էլի ինչ-որ տուֆտա բան։ Հեռանալուց էլ քամակով պնդում էին, որ սեր անեմ մենակ մութ ու խոնավ վերմակի տակ։

Ինքնարտահայտումս մղկտում էր, վառվում էր, անզգայանում էր ու նորից մղկտում էր։

Cappuccino-ն սառը ստացվեց։ Ձկնատիկինները էլ չեն գալիս երազիս, երևի իրանք էլ ինքնարտահայտվեցին ու պրծան։ Չնայած իմ ինչ գործն էր՝ ես տենց էլ չհասկացա։

Էստրելլայի արկածները Ծիր Կաթինում

Էստրելլան առավոտը շուտ զարթնեց, մի քիչ շուռումուռ եկավ տեղաշորի մեջ ու հասկացավ, որ կյանքը չափից ավելի կարճ ա, ու պետք ա որոշել՝ ուր ես գնում, ու գլխավորը՝ ում հետ կամ՝ ում մոտ։

Ժամը 1-ի կողմերը, գործի թեժ մոմենտներին, Էստրելլան մտածեց, որ լավ կլնի նորից գնա հոգեբանի մոտ, որովհետև բուժումը երևի լրիվ չէր ներազդել ուղեղի մութ անկյունների վրա։

Արդեն երկրորդ օրն էր, ինչ հոգեբանը պատմում էր, որ ճանճի մահը գալիս ա մայկա-տրուսիկով ու թերթը ձեռին, իսկ Էստրելլան խոսում էր վերին գաղափարներից, առաջին սիրուց, մարմնին սովորելուց, գժվելուց ու վերջում գալիս հարցնում էր թերթի անունը։

Հետո հոգեբանը բերում էր գրքերը, շարում Էստրելլայի դիմաց ու ասում.

– Դե, որոշի՝ ինչ վիճակում ես դու, դու ինքդ պիտի քեզ օգնես, ես ընդամենը կարամ քո հետ խոսամ ու, ասենք, կողքդ ըլնեմ, բայց դե ես գիտեմ, որ դու էդ չես ուզում, Էստրելլա ջան, ու ես քեզ չեմ ստիպում, իմ հետ կարաս ազատ լինես։

Էստրելլան մտքում էդ պահին մի հատ «Փհաաաաաա» էր ասում ու անցնում առաջ։ Հետո հոգեբանը խորհուրդ էր տալիս լրիվ դարդ ու ցավերը հավաքել իրար գլխի, լցնել մի միջին չափի տիեզերանավ և ուղարկել հեռու-հեռու, ասենք, Ծիր Կաթինի ինչ-որ կանաչավուն մոլորակ։ Երևի հենց էդ Ջհանդամ Գյոռում էլ ապրում էին հոգեբանի դարդերը։ Որովհետև Էստրելլան մի տեսակ չի հավատում, որ էդ էշը դարդ չունի, դարդերից մեկը գնալով ավելի լավ ա արտահայտվում շալվարի տակից։

Էստրելլան տուն գալով մտածում էր կանաչավուն մոլորակի մասին, ուր լրիվ դարդերը իրանցից դարդասերմիկներ էին դուրս գցել, իրանք-իրանց ցանվել ու աճել։ Մոլորակը դառել ա Կանաչավուն Դարդոտ Մոլորակ։ Հետո, արդեն լավ մութ երեկոյան, Էստրելլան մազերի սև ներկը քսեց գլխին, նստեց թախտին ու մտածեց. «Ասենք, որոշում ես դարդերդ քրքրել ու գնում հասնում ես

Ծիր Կաթին համաստեղություն
Մոլորակ Կ Դ Մ

Գտնում ես համապատասխան դարդը իր սերմերով ու քրքրում, մինչև, ասենք, լավ դարդոտվես ու դարդը նոր սերմեր տա, ծլի, ծաղկի, բարգավաճի։ Ճանապարհը հեռու չի, եթե հիշողության հետ պրոբլեմ չունես, կարևորը՝ մոլորակի անունը չխառնես տիեզերական ժամերի տարածության մեջ։ Ասենք, անունը փոխվի, իսկ դու բեխաբար ման գաս հին անունով։ Ու քո սեփական դարդը չգտնես ու դրանից դարդլամիշ լինես։

Հայտարարություն թերթում՝

Փնտրում եմ իմ դարդերի մոլորակը

Թե չէ ճանապարհը հեռու չի, ասենք, տնից դիմացի թերթի բուդկա ու՝ հետ։

(Մինչև կգա կիրակին)

Օրը՝ կիրակի։
Անելիք չկա։
Տանն էլ մարդ չկա։

Ժամը մոտավորապես 11։00-ին դուռը զանգում են՝ Ջոն Լենոնն ա։

Ժամը 11։35-ին Ջոն Լենոնը ներխուժում ա Էստրելլայի անկողին։

11։43 Էստրելլայի մեջ։

(Շատ լավն ա Ջոն Լենոնը, դոշին վաբշե մազ չկա, Ջոն Լենոնին տենալուց անգամ Էստրելլայի ջրերը գնում են)

(Էստրելլան վաղը ընկերուհուն կասի. «Ախչի, երեկ ինչ Hard սեքս եմ արել»)

Ժամը մոտավորապես 1-ի կողմերը Էստրելլան վեր ա կենում, որ զզվելի կոֆե տա Ջոն Լենոնին, ու Ջոն Լենոնը պատկերացնի, որ ինքը ամեն առավոտ պտի էդ զզվելի կոֆեն խմի ու ասի.

– Ապրես, Էստրելլա ջան, լավն ա մի ուրիշ ձևի։

Ու պատկերացնելուց հետո հելնի ու ռադը քաշի ըտեղից՝ ինչքան կարելի ա շուտ, ու ավել բաներ չխոստանա հանկարծ։ Թե չէ՝ ժամանակի հետ Էստրելլան Ջոն Լենոնին էլ պտի դարդ ու ցավ անուն կպցներ ու ուղարկեր

Ծ.Կ. / Կ.Դ.Մ.։

Դե Էստրելլայի տաքությունը էդ պահերին փիլաքյաններով հելնում ա երկինք, ու մտքով ինչ ասես չի անցնում՝ տեղային անզգայացում, 0.1 դիմիդրոլ, անգամ՝ նարկոզ, տարբեր տոնայնության, գույնի ու համի «հույ բույեր»

Հայտարարություն թերթում՝

Փնտրում եմ իմ պիտանելիության ժամկետանց դարդերի մոլորակը
կամ տղամարդ, որ չի վախենում փոխել
Էստրելլայի դարդերի  pampers–ները

The Չգիտեմ Ինչ (Մինչև կգա հաջորդ կիրակին)

Շատ տարօրինակ օր ա կիրակին, ինչ դարդ ասես, չի պատահի էդ ազիզ օրով Էստրելլայի հետ։

Էստրելլան Ջոն Լենոնից կիրակի օրով նորություն ա ուզում։

Էստրելլան հոգնել ա, բայց Ջոն Լենոնը ինչ մեղք ունի։

Էստրելլայի սորտն ա հոգնող։

Ջոն Լենոնը ոնց բացատրի, որ սաղ սուտ ա, սեքսն էլ ամենամեծ սուտն ա։

Խի ինքը չի ջոկո՞ւմ, որ սեքսը միշտ նույն ձև ա լինում։

(Բայց Էստրելլան հոգնել ա, նորություն ա պետք)

Պետք ա սիկտիր անել Էստրելլային, հետ առաջ՝ կգնա ուրիշի մոտ։

(Էստրելլան վաղը ընկերուհուն կասի. «Ախչի, ախր, եթե տղամարդու ոտների արանքում բան չկա, ես ո՞նց դնեմ։ Հոմ ես բժիշկ չեմ, օպերացիա անեմ, բան։ Չէ, ձեռ քաշեմ սրանից երևի, թե չէ՝ սաղ սուտ ա»)։

Ու տենց անցնում ա մի 5 կիրակի։

Էստրելլան օրերով տուն չի գալիս։

Էստրելլան հղի յա։

Ջոն Լենոնը դարդից մաշվում ա։

Էստրելլան Ջոն Լենոնին ասել ա՝ մնանք ընկերներ, չմտածես՝ մնացել եմ վրեդ։

Ջոն Լենոնն էլ դրան պատասխանել ա՝ դու բ.. ես, ո՞նց մնանք։

անփորձանք» մտքում ասել ա Էստրելլան, «Ափսոս ջրերը կտրել են, թե չէ հետևիցդ ջուր կլցնեի»)

(Ջոն Լենոնի բուսաբանական այգուն չի)

«Կունենաս, ես կվերցնեմ ու կպահեմ երեխուն»:

Չէ մի չէ՝ ունենամ, դոշին էլ մեդալիոն կախեմ, որ 18 տարեկանում տենամ՝ ճանաչեմ, որ իմն ա։ Հնդկական կինոկինո ենք խաղում։

ՍԻԿՏԻՐ!

(Էստրելլան շատ տարօրինակ աղջիկ ա, Էստրելլան ամեն ինչ կարա ների՝ բացի բոզից, որտև ինքը ազատ ա, իսկ դրանք լիքը տարբեր բաներ են

Համ էլ հոմ Էստրելլան sex-ից հետո սաղին չի ասում՝ մնանք ընկերներ, Էստրելլան լավ գիտի՝ որը որից հետո յա, բայց Ջոն Լենոնը բացառություն ա)

Ջոն Լենոնին Էստրելլան շուտվանից գիտի՝ համարյա 5 տարի։

Համ էլ Ջոն Լենոնը Էստրելլայի 1-ին սերն ա։

Էստրելլայի հոգեբանի կարծիքով Առաջին սեր գաղափար չկա։ Կա սովորել գաղափար, կիրք գաղափար ու մեկ-մեկ էլ՝ կրքասով գաղափար («սովորել» ու «սոված» բառերից), վերջինս պատահում ա Էստրելլաների ու Սինդերելլաների հետ։

Բայց հիմա Էստրելլան նման բաների մասին մտածելու ժամանակ չունի, Էստրելլան հղի յա Ջոն Լենոնից արդեն 25 շաբաթ։

Դատելով հոգեբանի խորհուրդներից՝ «Էդ դարդը» չես վերցնի ու չես ուղարկի Ծիր Կաթին կամ ուրիշ ավելի հեռու տեղ։ Կոնկրետ Ֆիզիկական գործողություններ են պետք։

Դե ինչ-որ բան անել մի քիչ ուշոտ ա։

(Էստրելլան պատրաստվում ա Էրեխա ունենա ու պրիտոմ Էստրելլան չի ուզում ամուսնանա, որտև ինքը ազատ ա)

Էստրելլան շատ լավ գիտի, որ Էրեխեն հեշտ բան չի, Էրեխեն- էդ գիշերները չքնելն ա, չկտրվող լացն ա, վերջում գլխին նստելն ա։

Էստրելլան ու հոգեբանը «էդ դարդը» շոշափեցին դրսից ու հետո ներսից.

Որոշված ա!

Էստրելլային երեխա պետք չի, համենայն դեպս՝ հիմա, pampers-ները փոխող՝ առավել ևս։

Հոգեբանի ծանոթ-բարեկամ անդարդ բժիշկներից մեկը Էստրելլային տաբլետկեք ա ծախում, որ Էստրելլան 2 ժամը մեկ խմի։

Կոնկրետ Ֆիզիկական քայլերից Էստրելլայի երեխեն ծնվում ա 5 ամսական։

(Էստրելլան ցավից չգիտի որ գետինը մտնի)

Էստրելլան պառկել չի ուզում, սենյակում էլ մնալ չի կարում

Բժիշկը գնում-գալիս, ասում ա՝ Էստրելլա, գոռա։

Էստրելլան չի գոռում։

«Էրեխուս վատ ա, թող ինձ էլ վատ լինի»:

Էրեխեն ծնվում ա մինչև բժշկի գալը։

Հենց Էստրելլայի ձեռների մեջ։

Հենց հիվանդանոցի միջանցքում։

Բժշկի մոմենտով

Չ Պ !

Էստրելլան բժշկին ասում ա.

– Ես մարդու չեմ ասի, մենակ թե էրեխուն հետ տեղը դրեք։

(Բժիշկը ջոկում ա, որ Էստրելլա չկա, Էստրելլան մի ուրիշ դարդով թռել ա Ծիր Կաթին)

Բժիշկը թափով չռփում ա Էստրելլային։

– Ինձ նարկոզ տվեք, նենց որ չզարթնեմ,- վնգստում ա Էստրելլան։

(Դարդերը էնքան շատ են, որ մի մոլորակում տեղ ֆիզիկապես չկա տեղավորելու, սադավորելու)

Նարկոզ!

Վերջում լրիվ Ծիր Կաթնի մոլորակները դասավորվում են մի գծի վրա, որ Էստրելլան մոլորակից մոլորակ գնալուց շատ ժամանակ չծախսի ու դարդերին բերման ենթարկի, կոմպլեկտավորի ու ուղարկի համպատասխան դարդաենթամոլորակ։ Ասենք

Ծ.Կ. / Կ.Դ.Մ./ դրոբ N

Բեր ընկեր ծխենք այն կանաչ խոտից

Ու երկիրը փախչի մեր ոտքի տակից

The Չգիտեմ Ինչ (Էլ կիրակի չկա)

Կ Դ Մկանաչ դարդերի մոլորակ

Ծ ԿԾիր կաթին

Show Comments Hide Comments

2 thoughts on Պատմվածքներ

  1. պրն. նայս says:

    դու լավ կլնի գրես 1951 թվականին ծնված մի աղջկա մասին ով ապրւմ եր Կալիֆոռնիայի Սանտա Մոնիկա Բիչ ծովափնյա քաղաքում: Ում ճանաչում էին Խաղաղ օվկիանոսի ալիքներն ու շատ էին սիրում աղի գոլորշիները.. Գրի մի աղջկա մասին ով հագնւմ էր կարճ շրջազգեստ ու հյուսում երկար մազեր..
    Ու միշտ մի քանի փունջ թողնում էր դեմքի վրա, որ քամու հետ դողդղան: Գրի էն աղջկա մասին ով ծծում էր կարմր մալբորո ու համբուրվում նրա կարմիր ֆիլտրի հետ..
    Գրի վոնց էր հաճույք զգում արևից, քամուց ու CocaCola-ից..
    Ու վերջապես գրի թէ ոնց առաջին անգամ սլացավ մարիխուաննայի անսահման թունելներով ու սկսեց ապրել իր սեփական Ամերիկյան Երազանքով,,,,,,,

    1. Լուսինե says:

      կգրեմ․․․

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *