Ինքնակենսագրական պիես՝ մի գործողությամբ

68-70 ական թվականներ

Գործող անձինք

ՆԵԼԼԻ                        Սերոժիկի մայրը

ԴԱՆԻԵԼ                     Սերոժիկի հայրը

ԼԻԶԱ                          Սերոժիկի տատը` մոր կողմից

ՀԱՅԿ                          Սերոժիկի պապը` մոր կողմից

ՎԱՐԴԱՆՈՒՇ           Սերոժիկի տատը` հոր կողմից

ՄԱՐՈ                         Սերոժիկի հորաքույրը

ՀԱՐՈՒԹ                    Սերոժիկի հոր պապը

ԼՈԻՅՍԻ ՄԱՐԴ

ՏԵՍԱՐԱՆ 1

Դուդուկի տխուր երաժշտություն:

Թույլ լուսավորված դատարկ բեմում երևում է երեխայի մահճակալ՝ սև մետաքսե սավանով ծածկված: Մոմեր: Մահճակալի կողքին մի քանի ծաղկեպսակ: Ամեն ինչ պետք է հիշեցնի հոգեհանգստի արարողություն: Մահճակալի կողքին նստած են պիեսի հերոսները և կամաց զրուցում են:

ԼԻԶԱ – Դու ես մեղավոր, որ Սերյոժիկը մեռավ: Ասում էի, չէ՞: Էրեխին էդքան մառոժնի մի առ: Թոռդ ա, հո դուշմանդ չի:

ՀԱՅԿ (բարձր)- Ինչ ախմախ…

ԼԻԶԱ – Կամաց: Էրեխեն:

ՀԱՅԿ (կամաց)- Ինչ ախմախ կին դուրս եկար, Լիզիկ: Երեխան մառոժնիից չմեռավ, այլ բալկոնից վեր ընկավ, բալկոնից: Ուզում ես՝ Նելիկին հարցրու: Նելիկ ջան, ճիշտ չե՞մ ասում:

ՆԵԼԼԻ – Պապա, перестань! Եթե даже բալկոնից չընկներ, մեկ ա, սկվազնյակներից անպայման կմեռներ: Սերյոժիկ весь в меня!  Ես էլ մի օր սկվազնյակներից կմեռնեմ, Դանիե՛լ:

ԼԻԶԱ – Կամաց, էրեխեն:

ՆԵԼԼԻ – Ոչինչ: Էդ պատուհանը փակի:

(Լսվում է Դանիելի խռռոցը):

Իրան ինչ կա: Էլի քնեց: Слушай, ребенок там в гробу лежит, а ты храпишь! Գոնե շուռ արի կողքի: Էդ անտեր պատուհանն էլ փակեք, էրեխեն կմրսի:

ԼԻԶԱ – Էրեխեն մեռել ա:

ՆԵLԼԻ – Ոչինչ, մամա: Դանիել: Մի խռռա: Դանիե՛լ:

ԴԱՆԻԵԼ (զարթնելով) – Դու կյանքում ինձ քնած տեսե՞լ ես: Շոգ ա, մի պատուհան բաց արեք:

(Դադար):

Իդիոտի մեկը, իդիոտ: Հիմա ոնց ա՞ դպրոց գնալու, ինստիտուտ ընդունվելու: Այ թող տանեն բանակ, նոր կիմանա:

ՆԵԼԼԻ – Мертвого ребенка բանակ: Через мой труп!  Չեմ թողնի:

ՎԱՐԴԱՆՈՒՇ – Աղջի, ինչի՞ կբոռաս Դանելիս վրա: Քո էրեխեն էրեխա է, իմ էրեխեն էրեխա չէ՞: Դանելս էլ իմ էրեխեն է: Պահե մենձցրել եմ, օր անդերդ կոխես ման գա՞ս:

ՄԱՐՈ – Վարդուշ, հանգստացի:

ՎԱՐԴԱՆՈՒՇ – Էրեխիս կոխել է պու…

ՄԱՐՈ – Քա մամ, հանգստացի կըսեմ:

ՎԱՐԴԱՆՈՒՇ – Ի՞նչ ըսի օր: Ի՞նչ ըսի:

ՄԱՐՈ – Էդ էրևընցի սայլուգների հետ գործ չունիս: Համ էլ գերեզմններից օր էգանք քելեխին, շատ չուդես: Թոռանդ քելեխն է, մամիդ հարսնիքը չէ, օր ներս կուդաս: Ամոթ է:

ՎԱՐԴԱՆՈՒՇ – Ընչի՞: Կուշտ կուդեմ, կուշտըմ էլ գուլամ:

(Լացում է):

Սերոժիկ ջա~ն: Մադաղ քեզի: Ախր էդ սաղ էն մյուս մամդ է մեղավոր` Լիզան, էն օր ռսերեն կխոսի: Էն օր էրեխին հեձանիվ չառնիր, էրեխեն հեձանըվից վար չէր ընգնի, շանսադակ չէր էղնի: Քոռանամ ես: Հըմի էդ հեձանիվը ի՞նչ պըդի էնենք:

ԼԻԶԱ – Այ կնիկ, перестань говорить глупости,  Ի՞նչ ես խոսում, էրեխեն վիտրյանկայից ա մեռել, վիտրյանկայից: Իսկ հեծանիվը կտանք Գայանեին:

ՆԵԼԼԻ – Ну конечно,  որ աղջիկս էլ հեծանիվով մեքենայի տակ ընկնի ու մեռնի՞: Չէ:

Мне надоело хоронить собственных детей!  И не забывайте, что у  меня через недлю экзамены! А меня мои студенты очень любят, не то, что собственные дети, и я не могу, как другие преподаватели несерезно относиться к сесии. Ядолжна с ними заниматься!

ՀԱՅԿ – Լիզիկ: Հեծանիվը ինձ տվեք: Ախր ես ֆռոնտում կանտուզիա եմ ստացել, կանտուզիա: Պարսեգովի բժիշկը ասում ա՝ ոտերին օգուտ ա: Դե հետո ես Բեռլինում հեծանիվ շատ եմ քշել: Դե 45-ին ընդունված էր:

ՄԱՐՈ – Էնքան հեձանիվ քշեց, օր կանտուզիա ստացավ:

ԼԻԶԱ – Բախտավար գլխիդ: Լավ ա՝ Սերյոժիկի նման չես մեռել:

ՎԱՐԴԱՆՈՒՇ – Չէ, չէ: Էդ էրեխեն սաղ օրը պուբուլի հետ խաղ կեներ: Էդոր հըմար մեռավ: Մադաղ քեզի: Սեռոժիկ ջա~ն:

ՆԵԼԼԻ – Մամա ջան, что вы дура что ли, у вас только одно на уме!

Ավելի լավ ա՝ էդ պատուհանը փակեք, а то я тоже рядом с сыном лягу в гроб!

ՎԱՐԴԱՆՈՒՇ – Ուր է մեզ էդքան բախտ: Կուբին դնեմ քեզի, կուբին:

ՀԱՅԿ (Հորանջում է) – Լիզիկ: Էրեխին պադեզդով զգույշ իջեցրեք: Դագաղից կընկնի, խայտառակ կլինենք աշխարհով մեկ:

ԴԱՆԻԵԼ – Էդ դագաղը զգույշ բռնեք, ռուչկեքը լավ չեն սարքել: ՆԵԼԼԻ , ես իջա: Շուտ արի, կուշանանք:

ՆԵԼԼԻ (Խոսում է հեռախոսով, ծիծաղելով) – Դե հիմա ի՞նչն են լավ սարքում որ: Սպասի, Ժորժետայի հետ եմ խոսում: Լավ:

Ժորժետա ջան, я как только с кладбища вернусь, обязательно позвоню!

(Լսվում է Լիզայի ձայնը՝ վա՜յ):

Մամա ի՞նչ եղավ:

ԼԻԶԱ – Божье наказание, էրեխան դագաղից ընկավ:

ՄԱՐՈ – Քա որովհետև սնդիկ է: Սայլուգ մորն է քաշե: Դագաղի մեջն էլ հանգիստ չի պարռգե: Սերոժիկ: Քա հանգիստ պառգե, պաբային կըսեմ էնբէս կզարգե, օր քաքը բերնեդ կուգա, Սերոժիկ տղա:

ՀԱՅԿ – Լիզիկ, էրեխեն ընկավ՝ խայտառակ էղանք աշխարհով մեկ:

ԼԻԶԱ – Божье наказание!!! Էս էլ առաջին դեպքը չի:

ՆԵԼԼԻ – Ընկավ, որովհետև հեր չունի:

ՎԱՐԴԱՆՈՒՇ – Քա ընչի՞ չունի: Թաղեմ քեզ: Բեմուրազ:

ԴԱՆԻԵԼ – Հերը ի՞նչ անի: Հերը ի՞նչ անի, եթե էրեխեն իդիոտի մեկն ա: Իդիոտի մեկը, իդիոտ:

ՎԱՐԴԱՆՈՒՇ – Չէ, չէ, չէ, ընգավ, որովհետև պուբուլի հետ խաղ կեներ: Պուբուլի~: Պուբուլիիի~…

(Ընդհանուր աղմուկ, մթություն: Ռադիոյի ձայն, երաժշտություն, պիոներական լուսաբաց):

ՏԵՍԱՐԱՆ 2

(Բեմը դատարկ է և լուսավորված):

ՆԵԼԼԻ – Սերյոժիկ, բալիկ ջան, просыпайся, գոգլիդ պատրաստ ա:  Ձեռքերդ լվա, արի կեր: Կուշանաս: Դանել, էդ անտեր ռադիոյի ձայնն էլ իջացրու, ներվեր չունեմ:

ՏԵՍԱՐԱՆ 3

(Վարդանուշը դանդաղ անցնում է բեմով):

ՎԱՐԴԱՆՈՒՇ – Սերոժիկ… էդ ի՞նչ կենեիր զուկարանը: Չիշի՞կ: Էդքան էրգա՞ր: Հբը օր չիշիկ կենեիր, երեսներդ ընչի՞ է էդպես կարմրած:

ՄԱՐՈ – Էդ էրեխով մարդ չի զբաղվե: Մերը սադա հեռախոսով կխոսի: Էդոր համար էլ էրեխեն անդերի ձեռքը կրակն է ընգե:

ՏԵՍԱՐԱՆ 4

(Հեռախոսազանգ: ՆԵԼԼԻ ն մտնում է բեմ, դժգոհ բղավում):

ՆԵԼԼԻ – Էդ անտեր պատուհանը որ ես չփակեմ, մարդ չի փակի (շարունակում է հոգնած ու տանջված ինտոնացիայով, կարծես թե նոր ինքը չէր գոռում):

Ալո, Ժորժետա ջան, դու ե՞ս, չճանաչեցի, представлвяешь?, Ջուլիկը բաժանվեց: Մաման տրագեդիայի մեջ ա: Ее она всегда больше любила, чем меня. Հա, բա ես կմոռանա՞մ: Ասում ա՝ եթե Նելիկս բաժանվեր, մի րոպե էլ չէի մտածի:  Она не пропадет! А видите ли, Լյոկան Ջուլիկից գնացել ա, մաման չի հանգստանում: Սաղ օրը դրա մասին ա խոսում: Ջուլիկը արդեն հանգիստ ա,  а она все успокоиться не может! (Դադար): Ճիշտ ա, դրա համար էլ ճնշումը 200 ա!  Ամբողջ օրը մտածում ա:

Օ~ֆ, չգիտեմ, փոքր ժամանակ էլ տենց, все самое лучшее Ջուլիկին, а мне ничего! Է, էտենց ես էլ պրոֆեսոր կլինեի, я такая способная была, просто անտերի պես եմ մեծացել: Հետս զբաղվող չկար: Համ էլ, Ժորժետա ջան, եթե ես էլ ամբողջ օրը կանֆերենցիաների մեջ լինեի, իմ մարդն էլ ինձնից կգնար: Չնայած՝ ուր ա ինձ էդքան բախտ: Որ գնա, մի հատ ախ էլ չեմ քաշի: Յա եղած, յա չեղած: Бревно на диване!

ՏԵՍԱՐԱՆ 5

(Լիզան քայլում է բեմով՝ ձեռքերը թափ տալով):

ԼԻԶԱ – Վայ գյոռբագյոռ լինես դու, Լյոկա: Գյոռ-բա-գյոռ, որ էդ էրեխեքի վիզը ծուռ թողեցիր:

(Հեռախոսը զանգում է):

Ալո՞: Հա, Սոֆիկ ջան, դու ե՞ս, չճանաչեցի, ի՞նչ պիտի անեմ, էլի նույնը: Մտածում եմ՝ ոնց էդ սվոլըչը գնաց Ջուլիկից: А ты видела эту корову, слушай, она как жаба! Как жаба, правда я никогда ее не видела, բայց ինձ Մոսյան Սաթիկն ա ասել:

Լսիր, էդ սաղ հեչ:  К ним кто-то звонит и не разговаривает. Наверное, эта сука опять…

(Լսվում է Հայկի ձայնը՝ Լիզա՜):

Դե լավ, Հայկը եկավ: Ես գնացի: Հը, էկա:

ՀԱՅԿ – ԼԻԻԻԻԶԶԶԶԻԻԻԻ՜ԿԿԿ…

ԼԻԶԱ – Հըըը…

ՀԱՅԿ – Լիզիկ, ես գնացի բաղնիս:

ԼԻԶԱ – Այ տղա, գնայիր մարդավարի Ջուլիկի կամ Նելիկենց տանը լողանայիր: Մի օր բաղնիսում ոտդ սապոնի վրա սոտ ա տալու, ընկնես ջարդուխուրդ լինես, երեխերքը խայտառակ լինեն աշխարհով մեկ:

(Հայկը սանրվում է):

Հա, էդ փոխաններդ էլ որ բերես, թող ես կլվամ: Թե չէ դնում ես գազին ու ժամերով եռացնում ես, եռացնում ես, եռացնում ես: Անցյալ անգամ նասկիներդ ճաշի ամանի մեջ էիր եռացրել: Նելիկի կաստրուլկեն ա: Որ իմացել ա է՜…

ՀԱՅԿ – Դե լավ, Լիզիկ, ես գնացի: Բաղնիսից հետո գնալու եմ Պարսեգովենց տուն:

ԼԻԶԱ – Լսիր, էդքան տարի ընենց էլ չհասկացա՝ էդ Պարսեգովը ո՞վ ա, որ միշտ բաղնիսից հետո գնում ես իրանց տուն:

ՀԱՅԿ – Դե ասել եմ էլի, ֆրոնտիս ընկերն ա, ֆրոնտիս:

ԼԻԶԱ – Ըըըըըըը: Բախտավար գլխիդ: Տարիքիցդ ամաչիր, տարիքիցդ: Я, что дура что ли?!

(Հեռախոսը զանգում է, Լիզան վերցնում է լսափողը):

ԼԻԶԱ – Ալո (դադար): Ալո: Դե խոսա է՜, խոսա: Զանգում ես՝ չես խոսում, հա՞: Պոռնիկի մեկը, պոռնիկ: Սուկա (դադար):

Վայ, Ռոզիկ ջան, դո՞ւ ես: Չճանաչեցի: Լրիվ ցնդել եմ: Ես էլ գիտեի, թե էդ шлюха-ն ա զանգում: (Լսում է ): Ռոզիկ ջան, Слушай, интересно, я вижу их когда нибудь в двоем в одном гробу! Վայ, Ռոզիկ ջան, երանի էն օրը, որ դրանց երկուսին էլ սիրուն հագած-կապած մի դագաղի մեջ կտեսնեմ: Միասին մի փոսի մեջ դնեմ, մի փոսի:

ՏԵՍԱՐԱՆ 6

(Լսվում է Վարդանուշի ձայնը, դանդաղ մտնում է բեմ):

ՎԱՐԴԱՆՈՒՇ – Շոկ է, շոկ, ըստեղ օր էսքան շոկ է, Էրևան հըմի մարդ կեփի: Ան, ջուրն էլ է անդերես կերթա (նստում է) :Սերոժի~կ: Արի, արի, մադաղ քեզի, արի քովս նստի` խորատա էնենք:

(Դադար): Փախնեինք գը: Չորս կամ հինգ տարեգան էի: Ես, Հրուշը, ախպերներս: Մորս ու հորս ասկյարները սբանել էին: Ան էսպես դաշտով փախնեինք գը, մեգ էլ տեսնինք մի լեշ: Արդեն հոդել էր: Սիրուն հագած-կաբած: Անդերն էլ կդրել էին, դրել էին բերանը: Հըմի նոր կհասկնամ, թե ըդիկ ինչ էր: Քեռուս լեշն էլ գդանք գեդի մեճը: Կուզեինք գեդից դուրս քաշենք, մադները ան ըսպես դուրս կուգային: Հըբը՞, Սերոժիկ ջան, մադաղ քեզի:

Հեդո ընգանք որբանոց, ամերկանցոնց մոտ: Հորս անունը Աբգար էր: Ազգանունս բիլա չէի հիշի: Անունս դրին Աբգարյան Վարդանուշ Աբգարի: Ամերկերեն էնդեղ սորվա խոսել: Քլոզ դը դոզ, օփըն դը դոզ: Հավ ար յու, յանի՝ ինչխես: Ամերկացիք լավ մարդ են: Թե ընչի՞ «Վրեմյան» կըսե օր վադն են: Չեմ հասկնա: Ընոնք օր չեղնեին՝ մենք չէինք էղնի: Քլոզ դը դոզ, օփըն դը դոզ: Հըբը, Սերոժիկ ջան, մադաղ քեզի:

(Դադար, մազերը սանրելով): Է~, լիզուս չորցել է, ինչխ օր շները քաքեն բերանս:

Հեդո էլ, ըշտը, ընգանք Լեննագան: Տեքստիլը կաշխադեի: Մե անգամ պռկներիս կրասկա էի քսել, գնացել էի գործի: Ջահել էի: Պարտիագան ժողով ըրին, ընձի ըսին՝ մեսչանկա: Հըբը:

Քա, այ տղա, մերդ էդ ինչխ օր փտերով կքսե, դուխլամիշ կեղնի: Մի բանըմ էլ օր կըսես, իրեն պադեպադ կուդա: Անդերը կպադրե: Առաջ ըդոնց կըսեին՝ բոզ է, հըմի կըսեն՝ ներվային է: Հըբը Լիզա~ն, Լիզա~ն՝ էն մեգ էլ մամդ, էն օր ռսերեն կխոսի: Յանի ինքը կուլդուրագան է: Մենք էլ ամերկերեն կխոսինք: Քլոզ դը դոզ, օփըն դը դոզ:

Քա վայ, այ տղա Սերոժիկ, էդ ընչի՞ գուլաս: Մադաղ քեզի: Վայ թե էրեխեն թուրքերի խորատեքից վախցավ: Արի, արի քոռանամ ես: Մե հոդըմ քաշեմ:

(Հոտ է քաշում երեխայից):

Ուխա՜յ: Բայց էդ Լոկան շատ գյոթվերան մարդ էր: Էդ ինչըխ էդ էրեխեքի վիզը ծուռ թողեց: Մի հավգիտը մի բերան կեներ: Կուբին դնեմ Լոկային: Ինչըխ թողեց գնաց:

(Դադար):

Լավ օր Դանելս չի երթա: Հբը իմ տղիս ջանը քար է, օր էդ էրևանցոց կդիմանա: Էդ լիրբը սադա Դանելիս վրա կբոռա:

(Լացում է):

Մառլեն ջա՜ն, երբ պդի գամ քովդ պառգեմ, քոռնամ ես, տեսար ինչ էղավ…

ՏԵՍԱՐԱՆ 7

(Լիզան խոսում է հեռախոսով):

ԼԻԶԱ – Սոֆիկ ջան, а ты знаешь, что сказал мРубик? Он сказал: «У хирургов не сердце, а мешок со льдом!!!»:  Բա տենց էրեխին կթողնեն-կգնան էն բոզի մո՞տ: Она ведь шлюха, говорят, սաղի տակ պառկել ա, սաղի(դադար): Нет, правда, я ее не знаю,  բայց Մոսյան Սաթիկն ա ասում:

А моя  Ջուլիկ профессор! А у нее образования нет. Лека говорит эта жаба ему кофе в ванную подает. Վայ գյոռբագյոռ լինես դու Լյոկա, գյոռբագյո’ռ:

(Դադար):

Հա, հա: Է… Ի՞նչ ա ասում:

(Դադար):

Հա, հա: Յա՞: Հա, բա հետո՞: Վա՜յ, Վովային սպանել ե՞ն, ինչ ա ասո՞ւմ, բա հետո՞: Ո՞նց թե, Վովան տրալեյբուս ա շուռ տվե՞, գժվել ե՞ս: Այ ախչի, ի՞նչ կնճիթ, ты что. Совсем с ума сошла на старости лет?  բա Վովան կնճիթ ունե՞ր… (Դադար, սարսափած նստում է աթոռին): Վա~յ, ինչ ա ասո~ւմ, ախչի, հլա տես ջանս ինչ էղավ…Ո՞նց թե, տանկերով բարձրացել են վրե՞ն, դուք հո ֆաշի՞ստ չեք, բա հետո՞…

(Ներս է մտնում Հայկը):

ՀԱՅԿ – Լիզա~, ախմախ-ախմախ դուրս մի տուր, դու ի՞նչ գիտես` ֆաշիստները ինչ էին անում, ֆաշիստները… Հլա տես է, ժամերով էլի հեռախոսով ա խոսում: А я звоню, звоню, она все висит.

ԼԻԶԱ –Հա: Յա՞: Բա հետո՞:

ՀԱՅԿ –  Խոսում ա ու խոսում: Սերյոժիկ ջան, բաբուլյադ, որ էլ ասելու բան չի ունենում, ասում ա՝ «հա, հա բա հետո»:

Տո զահրումար քեզ, հա: «Բա հետո»: Բալքի մեկը կարևոր զանգ ա անում: «Բա հետո»: Ախմախի մեկը, ախմախ:

ԼԻԶԱ – Հա: Բա հետո՞:

(Հայկին, լսափողը պահելով):

Не мешай, այ տղա: Убирайся, ты что, сумашедший, что ли?

Տեսնում ես՝ Սոֆիկի հետ եմ խոսում: Հա, հա: Բա հետո՞:

(Հայկը բարկացած թու է անում ու դուրս գալիս):

ՏԵՍԱՐԱՆ 8

ՆԵԼԼԻ – (Բարկացած մտնում է բեմ):

Ես քանի անգամ ձեզ ասեմ՝ չիշիկ անելուց էդ անտեր ունիտազի կռիշկեն բարձրացրեք:

ԴԱՆԻԵԼ – Ես էսօր չեմ շռել:

ՆԵԼԼԻ – Էլի ունիտազդ բացեցի՞ր: Ես ոնց ընկա էս լենինականցիների մեջ:

ԴԱՆԻԵԼ – Հա դե, չեմ շռե, ասում եմ՝ չեմ շռե էլի:

ՆԵԼԼԻ –  Хватит.

ԴԱՆԻԵԼ – Դե շռած լինեի, կասեի՝ շռել եմ:

ՆԵԼԼԻ – Լսի, քեզ խուլիգանի պես մի պահի: Թե չէ կթողնեմ տնից կգնամ, տեսնեմ` ո՞նց եք յոլա գնալու առանց ինձ:

ԴԱՆԻԵԼ – Շռի, նոր գնա:

ՆԵԼԼԻ – Очень смешно!!! Плебей!!! Ռաբի՛զ:

(Երեխային):

А ты убирайся делать уроки: Урод: Հորիցդ ի՞նչ պիտի սովորես: Խուլիգանի մեկը խուլիգան:

ՏԵՍԱՐԱՆ 9

ՀԱՅԿ – Լիզիկ, էրեխեն չի ենթարկվում: Բալկոնից կընկնի ներքև, խայտառակ կլինենք աշխարհով մեկ:

ԼԻԶԱ – Էրեխի հետ մի քիչ զբաղվի, ես գործ ունեմ:

ՀԱՅԿ – Երևի կռվից պատմեմ: Արի ստեղ, Յոժիկ ջան:

ԼԻԶԱ – Հա, բայց վախենալու բաներ չպատմես:

ՀԱՅԿ – Չէէէէէէ, ես հո ախմախ չեմ: Հա, Յոժիկ ջան, արի էստեղ պառկի, աչքերդ փակի, нет, глаза закрой, չէ, աչքերդ փակի, որ պատմեմ:

В 1943 году… հա՞, էդ արդեն պատմել ե՞մ, դե լավ, 44 թվին, весной ֆռոնտում մի մեծ պահեստի պետ էի: Սալդատների շորեր, սապոգներ, տուժուրկեք: Գիշերը իմ սմենն էր: Աաաա… (գոռում է, նայում է երեխային): Ասեցի աչքերդ փակի, չէ՞: Մի ռուս ընկեր ունեի, իրիկունը էկավ թե` товарищ капитан… Չէ, հըլա կապիտան չէի, ասեց` Հայկ Բալաբեկովիչ, կողքի գյուղը танцы կա, танцы: пойдем на танцы: Դե գարմոշկով-բան էլի: Առաջ մագնիտաֆոն հո չկար: Ասում եմ՝ լսի, բա որ պահեստը գող մտա՞վ: Մի խոսքով՝ համոզեց: Կալսոններս-բան փոխեցի, ու գնացինք на танцы: Դե, Նյուրայի հետ էլ, որ էնտեղ ծանոթացա… Դե լավ, էդ չեմ պատմի:

Իրիկունը արդեն վեր էինք դառնում, մի քիչ էլ խմել ենք, մեկ էլ բամբյոշկա սկսվեց, բամբյոշկա: Պահեստի վրա прямое попадание, սաղ վառվեց: Հիմա մի կողմից ուրախացել ենք, որ պահեստում չէինք ու չենք մեռել, բայց մյուս կողմից չգիտենք՝ կամանդովանյային ո՞նց բացատրենք, որ չենք մեռել:

Առավոտը գեներալը կանչեց: Մեզ քիչ էր մնում գնդակահարեին: Բայց որ լավ ծառայող էինք (բարձր հորանջում է), համ էլ ջահել էինք, մեզ տվեցին շտրաֆ-բատ: Էդ գիտե՞ս որն ա, իա~, չգիտե՞ս: Դե  штрафной батальон!  Որ գնում են в атаку, է: Դե որ կինոյում ցույց են տալիս՝ ակոպից վեր են կենում ու ասում են՝ հուռաաա!!! Հետո հետևից զորքը գալիս ա: Как правило՝ էդ առաջինները շտրաֆ բատալյոնից են: Провинившиеся, էլի провинившиеся: Համարյա девяносто процентов սաղ մեռնում են: Դե առավոտը ընկերոջս հետ попрощались, որովհետև չգիտեինք՝ կտեսնենք իրար, թե չէ (հորանջում է): Ու գնացինք в атаку: Հիմա ասում եմ՝ հուռա՜, ու վազ եմ տալիս: Զորքն էլ ըսենց հետևիցս գալիս ա: Շինելս սաղ ծակ էր գնդակներից: Էդ ռուս ընկերս էլ կողքս էր վազ տալիս ու ասում էր` հուռա~: Մեկ էլ մի սնարյադի ձեն լսեցի: Տեսնեմ ընկերոջս գլուխը պոկվել ա, բայց ջանդակը հալա վազ ա տալիս ու ասում ա՝ հուռա՜…

(Դադար: Հորանջում է):

Թե՞ չէր ասում: Չեմ հիշում: (Երազկոտ): Մի խոսքով, ահագին երկար վազ տվեց… (hորանջում է)… հասավ մինչև Բեռլի~ն… Ես էլ կանտուզիա ստացա, կանտուզիա… Թե՞ Ստալինգրադում ստացա… Չեմ հիշում: Դե լավ, Յոժիկ ջան, остальное потом: Լիզիկ, էրեխեն լաց ա լինում: Արի մոտը, ես պոլերը պիտի ներկեմ մինչև «Վրեմյան» սկսելը:

ԼԻԶԱ – Ինչի՞ ա լացում: Այ տղա, կարող ա՞ վախեցրել ես քո էդ ապուշ պատմություններով: Հ՞ը, ասա:

ՀԱՅԿ – Ախմախ-ախմախ դուրս մի տուր: Միշտ էլ լացում ա, էլի: Էդ ռադիոյի ձենն էլ բարձրացրու: Սոյուզ-Ապոլոնի մասին են խոսում:

ՏԵՍԱՐԱՆ 10

ՎԱՐԴԱՆՈՒՇ – Կըսեն` ամերկացի կասմանաֆներն ու մերոնք օդի մեջ ստանցի են շինել, ստանցի: Սուտ, էդ ինչըխ վար չի ընկնի: Էհ, աստված, աստված, սաղ սուտ է: Աշխարհ տվիր գողին ու բոզին:

(Լացում է):

Մառլեն ջան, աշես երբ պդի գամ քովդ պառգեմ, քոռնամ ես… տեսա՞ր ինչ եղավ…

ՄԱՐՈ – Վարդուշ, էրեխուն էլ թուրքերի խորատեքը չենես: Վախենա գը:

ՎԱՐԴԱՆՈՒՇ – Քա ի՞նչ ըսի օր:

(Դադար):

Հա, էդ աղջկա պդուկներն էլ կդրել էին, դրել էին աչքերի տեղը: Վայ թե աչքերը հանել էին՝ նոր էին դրել:

(Դադար: Հիշելով):

Հըբը աչքե՞րն օր հանել էին, ուրդեղ էին կոխե: Չեմ հիշե: Բան չեմ հիշե:

(Դադար):

Քա Սերոժիկ ջան, ընչի՞ գուլաս: Մարո, աղջի, էդ էրեխեն էլի գուլա:

ՄԱՐՈ – Ախր մա, ես քեզ ըսի, օր էրեխուն էդ թուրքերի խորատեքը չենես: Խելըռցրիր էլի:

ՎԱՐԴԱՆՈՒՇ – Քա ի՞նչ ըսի օր, ես ինձ համար կսկծու կխոսիմ:

Յանի քիչ հաչացող կա վրես, հմի էլ դու: Մառլեն ջա՜՜՜ն, աշես երբ…

(Լացում է):

ՏԵՍԱՐԱՆ 11

ՆԵԼԼԻ – Քուրդ դեղնախտ էր, բժիշկը դիետա էր նշանակել: Վախենում էի՝ պառավը ինձ հակառակ երեխուն սխալ բան տա ուտելու: Դե ոնց որ մեր հարևան Ռոզայի կիսուրը: Ժիլտուխայով հիվանդ երեխային ձու էր տվել, երեխեն մեռել էր:

ՎԱՐԴԱՆՈՒՇ – Հաա~, թե չէ մենք ոչ էրեխա ենք բերել, ոչ էլ մենձցրել ենք: Հըբը մարդդ, մարդդ օր կարզինկի պես թևդ գցած ման կուգաս, ուրդեղի՞ց էլավ, պադի ծագի՞ց: Ան էս անդերովս եմ բերել, անդերովս: Հմի էլ դու ես տղիս կոխել պու…

ՄԱՐՈ – Մա, հանգստացիր…

ՎԱՐԴԱՆՈԻՇ – Դանել ջան, աշես էդոր ընչին հավնար, բերիր քցիր մեր յախեն (օձիքը թափ է տալիս):

Ույ ույ ույ.

..Ոչ վերը ունի, ոչ վարը:

ՆԵԼLԻ – Մինչև շուռ եկա, տեսնեմ՝ կախարդը ժիլտուխայով հիվանդ երեխիս ժարիտ արած կատլետ ա տալիս: Լավ ա՝ տեսա: Հազիվ ձեռքից վերցրեցի:

ՎԱՐԴԱՆՈՒՇ – Դանել ջան, Էդ սայլուգ էրևնցին էրեխին սաղ օրը սովամահ կենե, այ տղա: Ես սաղ օրը գուլամ ըդոր ձեռքը, մե բանըմ էրա:

(Լացում է):

Դանել ջան: Հէէէէ…

ԴԱՆԻԵԼ – Մա, ինչի՞ գուլաս: Ի՞նչ է էրել քեզ:

ՎԱՐԴԱՆՈՒՇ – Չիդեմ, գուլամ:

ԴԱՆԻԵԼ – Ի՞նչ անեմ, դանակը կոխե՞մ փորը:

ՎԱՐԴԱՆՈՒՇ (Լացելով)- Մառլեն ջաաա՜ն, աշես, երբ պիդի գամ քովդ պառգեմ…բալա ջան…

ՆԵԼLԻ – А твой отец тряпка! Հենց առաջին օրը, որ մտա իրանց տուն, մեզ ըսկի առանձին սենյակ չէին տվել: Բոլորս միասին էինք քնում: Թե դուք ոնց ծնվեցիք՝ ես էլ չհասկացա:

ՏԵՍԱՐԱՆ 12

ՎԱՐԴԱՆՈՒՇ – Հարութ բիձեն՝ կեսրարս, Դանելի պապը, Վարոսի հերը, քա, Նոյեմի ախպերը, քա Նոյեմը` Տիգուշի ու Ռոզայի կիսուրը, քա Ռոզան` Մարկոսի… (Դադար, փորձում է հիշել), քա դե, ինչ օր ա, է, ինչ կըսեի՞… Հա, էդ Հարութ բիձեն կոբիտ, այլանդակ, քյուֆուրջի, գյոթվերան մարդըմ էր… Իսկը դու, Սերոժիկ ջան, աչքերը` կաբո~ւդ, կաբուդ, շատ ես նման, մադաղ քեզի, քոռնամ ես: Փախեփախի վախտը օր փախե էգել էր Լեննագան իրա կնիկ Գյուլիզարի հետ, ջուխտ եզ էր բերե, էրեխանցը: (դադար) Քա եզների անունը չեմ հիշե: Ինչ է, կոխել ես, չես հանե… Հա,  ու մի պուդուկ էլ օսկի էր բերե: Էդ պուդուկը պադվալը փոս էր էրե ու պայ էր տվե: Պադվալ օր կմդնիս, փոսըմ չկա՞ ան էսպես: Այ ըդիգ հենց էդ փոսն է: Կռվի վախտ հիճա պադվալ, օր աձուխ բերեմ: Մեկ էլ կաբլուկս մդավ հողը: Աշեմ օր՝ նոր է փորած, փուխր է, փուխր: Նայսեմ հողը տվի էն թարաֆ, տեսնիմ պուդուգը, մեջն էլ լիքը օսկի:

ՄԱՐՈ – Տադիկը կըսեր, օր էսպես երեք լիտրանոց բանկա էր, մեջն էլ օսկի:

ՎԱՐԴԱՆՈՒՇ – Ան սպեսնա կարմիր տասը մանետ էլ դրած վրեն: Վերու:

ՄԱՐՈ (ծիծաղելով) – Հարիֆս հենց ըդիգ էլ վերցրել էր վրայից: Էհ, բիձեն մախսուս էր դրել վրեն, որ ըդիգ վերցնես` իմանա:

ՎԱՐԴԱՆՈՒՇ – Սով էր: Մարդս ֆռոնտում, իրեք էրեխա, Դանելս դեպոյից աձուխ կգողնար, կարտոլ կբերեր Ամասիայից: Մառլենս (Դադար, սկսում է լացել) պզդիգ էր հլե, Մառլեն ջաաա՜ն… երբ պդի գամ քովդ… քոռնամ ես… (միանգամից լրջանոմ ու շարունակում է), հա, Էդ օրը գնացի բազար, ան սպեսնա խաղող առա, լավըմ մսով ճաշ էփի: Մեգ էլ իրգվա թարաֆ Հարութ բիձեն, նաֆտի բալոնը ձեռքը, ներս մդավ: Գլխու ընգավ, օր օսկեքը գդել եմ:

ՄԱՐՈ – Ըսավ՝ ախչի, էդ ուրդի՞ց քեզ էդքան փող, օր էսպես էփ ու թափ ես էրե: Ու տատիկին ծեձեց, Սերոժիկ ջան:

ՎԱՐԴԱՆՈՒՇ – Երգա~ր կոսըմ ունեի, ան ըսպես փատտեց ձեռքին ու՝ տուր թե կուդաս, լավըմ քյոթկեց: Թերմաշ անդերը: Կուսոկը: Ես ջանդամ, էրեխեքս վախցան: Զաթի կուշտ փորով հաց կերանք: Թաղման ժամանակ, երբ Հարութ բիձին դնեին գը փոսը, ան ըսպես աշեցի վար, գուզեի իմանամ` օսկեքը հեդը տարա՞վ, թե՞ չէ:

ՄԱՐՈ – Բայց շատ պադվով մարդ էր, նամուսով: Բոլորը վախենային գը: Հարևանները բիլա ձեռը գուլային: Հբը չէ, էն խդըր պաբդ, կնիգը սադա վրեն կբոռա: Ըդոր հմար էլ կանտուզիա է ստացե:

ՏԵՍԱՐԱՆ 13

(Լսվում է Հայկի հորանջը):

ԼԻԶԱ – Բախտավար գլխիդ: Մի քիչ զգույշ հորանջի, էլի, չանդ էլի դուրս կընկնի, ես սկորիի հավես չունեմ: (Դադար, Հայկի կոշիկները նկատելով) Լսիր, էդ պոլերը ներկել ես, լավ ես արել: Туфли почему покрасил, туфли: Բա ափսոս չէ՞ր:

ՀԱՅԿ – Ինչ ա էղել որ, Լիզիկ, շատ էլ սիրուն ա ստացվել:

ԼԻԶԱ – Վայ! Я с ума сойду, էդ դու դուրսն ես հագնելո՞ւ, հո դու խայտառակ չես:

ՀԱՅԿ – Չէ, մենակ զիբիլ թափելու, մեկ էլ՝ հացի: Ավելի լավ ա՝ էրեխուն բալկոնից բեր: Կընկնի ներքև, խայտառակ կլնենք աշխարհով մեկ:

ԼԻԶԱ – Սերյոժիկ, А ну ка иди сюда! Божье наказание. Էլի բալկոնից չիշիկ ա արել հարևանի լվացքին: Հայկ, լսո՞ւմ ես:

ՀԱՅԿ – Ախմախ էրեխա ա, էլի:  Խայտառակ եղանք Մոսյան Սաթիկի առաջ:

ԼԻԶԱ – Ֆռոնտից պատմի, մի քիչ հանգիստ վեր ընկնի տեղը:

ՀԱՅԿ (միանգամից) – В 1943 году անտառում պարտիզանների հետ ակռուժենիայի մեջ էինք ընկել: Գնացի ընկերոջս հետ ջուր խմելու ու տեսնեմ աղբյուրից մի հատ ֆաշիստ ջուր ա խմում: Հետիս ընկերը ռուս էր, ավտոմատը հանեց, որ խփի: Ես էլ ատրճանակս հանեցի ու ասեցի՝ եթե դու իրան սպանես, ես էլ քեզ կսպանեմ: Մարդ չի իմանա: Էդ ընկերս ասեց՝ «Товарищ капитан! Это ведь враг!!»: Ես էլ ասեցի՝ տո ախմախ, ինչ անենք что враг, իրա համար հանգիստ ջուր ա խմում, թող խմի՝ գնա էլի: Կարող ա ինքն էլ Գերմանիայում իմ Նելիկիս ու Ջուլիկիս պես էրեխեք ունի: Բա մեղք չե՞ն: Հո վայրենի չես: Ես վապշե կռվում մարդ չեմ սպանել: Վայ, Յոժիկ ջան, քնեցի՞ր, դե լավ ա, լավ: (Ուզում է անձայն վեր կենալ):

Էս անտեր ոտքս ոնց ա ցավում: Երևի գնամ սանատորիա:

(Դժվարությամբ ոտքը ձգելով: Գոռում է):

Աաաաաաաաաաաա: Վայ, Սերյոժիկ ջան, զարթնա՞ր: Ինչի՞ ես դողում, այ տղա: Հո չե՞ս վախեցել: Լիզա, Էրեխեն լացում ա: Երևի էլի վատ երազ տեսավ: Էս էրեխուն պետք ա տանենք վախ չափենք: Քնի մեջ վեր ա թռնում ու վախենում ա: Լիզա:

ԼԻԶԱ – Հը, ասա: Վայ, քոռանամ ես: Էլի վախեցել ա: Դու էդ վախը չափող պառավին ճանաչո՞ւմ ես:

ՀԱՅԿ – Դե հա: Էսենց մեծ քթով, մորուքով, կաստիլներով պառավ ա: Տղամարդու նման:

ԼԻԶԱ – Հա, հա: Լսի, վայ թե էդ էն կնիկն ա, որ փոքր վախտ իմ վախն էլ ա չափել: (Դադար):  Բա էդ մինչև հիմա ապրո՞ւմ ա: Էսպես գլխիս հալած արճիճ էր պահում: Էրեխին անպայման մոտը կտանես: Որ իրա գլխին էլ արճիճ լցնեն, որ էլ չվախենա:

ՀԱՅԿ – Յոժիկ ջան, դիմացի, դիմացի մինչև առավոտ, քո գլխին էլ արճիճ կլցնեն… ու все как рукой снимит (Դադար): Չէ, այ տղա, ախմախ-ախմախ հարցեր մի տուր, էդ պառավը անտառում չի ապրում, Սվերդլովի վրա: Լիզա, երեխան էլի լացում ա, երևի ինչ-որ տեղը ցավում ա, Լիզա՜:

ԼԻԶԱ – Հե, սուս մնա, այ տղա: Не плачь, ты что, девочка, что ли? Հայկ, գնա Նելիկի համար միս առ՝ տոլմա ա դնում:

ՀԱՅԿ – Հա՞, էն մեդալներով պիջակս բեր, որ առանց հերթ առնեմ:

ԼԻԶԱ – Առ: Լսի, էդ ներկած կոշիկները չհագնես, էն թազեքը հագի:

ՀԱՅԿ – Ախր դրանք էլ մազոլներս են ցավացնում, մազոլներս: Էս տարի էլ եմ գնալու սանատորիա՝ մազոլներս բուժեմ:

ԼԻԶԱ – Բախտավար գլխիդ: Էդ դու քանի՞ տարի ես պատրաստվում ապրես, որ հա սանատորիա ես գնում: Արդեն 87,тебе.

ՀԱՅԿ – Պարսեգովի բժիշկը ասել ա՝ մինչև հարյուր տարեկան կապրեմ:

ԼԻԶԱ – Պարսեգովի բժիշկը ավելի լավ ա թող կանտուզիադ բուժի, կանտուզիադ:

ՀԱՅԿ – Կանտուզիաս՝ չգիտեմ, բայց դեղ ա տվել, որ քսեմ գլխիս: Մազերի համար օգուտ ա:

ԼԻԶԱ – Հա, հալա ո՞ւր ես: Էդ գլխիդ մազերն էլ ա հալա աճելու, թազա, ջահել կնիկ ես առնելո~ւ: Конечно, конечно:

ՀԱՅԿ – Ինչ ախմախ կին դուրս եկար, Լիզիկ: Դե լավ, ես գնացի:

ԼԻԶԱ – Էրեխին մառոժնի չառնես, հազում ա:(Հետևից չանչ է անում):

ՏԵՍԱՐԱՆ 14

ՎԱՐԴԱՆՈՒՇ – Սերոժիկ, մադաղ քեզի, բարձիս տագը նալ մանեթըմ կա, վերու, բոշի սադից մի հադըմ պլոմբիր բեր, բերնիս համը փոխեմ: Այ տղա, ինչ կեղնի, էդ էսկիմոս է, ինչ է՝ չառնիս: Նեգրի անդեր կյմանե: Դե քելե, քելե, մադաղ քեզի: (Դադար, երկար նայում է հայելու մեջ): Մարուս:

ՄԱՐՈ – Ըսա, մա:

ՎԱՐԴԱՆՈՒՇ – Աշե, զաբնել եմ: Քիտս էլ սրվե՝ ինչխոր թուրքի անդեր:

ՄԱՐՈ – Վարդուշ, էդ ինչըխ իմացար, օր թուրքի անդերը սուր է:

ՎԱՐԴԱՆՈՒՇ – Էհ, չիդեմ, չիդեմ:

ՄԱՐՈ – Հբը կըսեիր՝ պզդիկ էիր, ազգանունդ չէիր հիշե:

ՎԱՐԴԱՆՈՒՇ – Ազգանունս չէի հիշէ, բայց…

ՄԱՐՈ – Այ քեզի խայդառակություն: Ըդիգ էրեխին չպադմես, մա:

ՎԱՐԴԱՆՈՒՇ – Քա, ի՞նչ ըսի, ախչի, ի՞նչ ըսի:

ՄԱՐՈ – Տո դե քեզի շատ չգա: Սաղ օրը անդերս, անդերս, պուծս…

ՏԵՍԱՐԱՆ 15

ԼԻԶԱЭтот ребенок весь день гадости говорит! Էդ ուշունցները որտեղի՞ց ա սովորում: Ախր հայաթ էլ չեմ թողնում:

ՆԵԼԼԻ – Պարզ չի՞` որտեղից, մամա: Էդ անտեր Լենինականը հենց գնում ա՝ բերանը դառնում ա ունիտազ: Փողոցայինի մեկը, փողոցային: Բերանդ բիբար եմ լցնելու՝ մի անգամ էլ ուշունց տաս:  Խուլիգանի մեկը, խուլիգան:

ՏԵՍԱՐԱՆ 16

ՎԱՐԴԱՆՈՒՇ – Հարութը՝ բիձեն, պաբիդ՝ Վարոսի հերը, շատ քյուֆուրջի մարդ էր: Փախեփախից օր էգել էր, իրա եզներով Արփաչայը գործ կեներ, ընտանիք կպահեր:

Ջարդի վախտը, թուրքերն օր մդան Լեննագան, Հարութը Արփաչայը գործ էնելուց կտեսնին ու խնդրեն գը, օր Հարութը իրա սելով գետը անցկցնի: Գեդն էլ` վարա~ր: Վով լողնալ գիդեր՝ լողցավ անցավ: Վով լողնալ չիդեր՝ ըսին. «Էֆենդիմ, անցկցրու էն ափը, թե չէ աղզվը սիքիյուրուզե: Էհ, Հարութն էլ ինչ ընե: Կդորըմ մլուլ գուդա՝ յանի կալոսը փչացել է, օր էն լողցողները էրթան հեռվնան: Վով որ լողնալ չիդեր, գնա մի քսան հոգի, նստցրել էր սելը ու մդել ջուրը: Հասել էր մեջտեղը ու եզները շուռ էր տվե: Ինքն էլ լողցել-ելել էր էն ափը: Ասկյարներն էլ խեղտվեին գը ու կբոռային՝ յարդըմ էլա բիզա Ալլահըն յոլնդա յարդըմե:

Վով որ ջրից կելներ՝ բիձեն քարով կզարկեր ու քյալլեն կցխեր: Կըսեր՝ սիքիմ սիզին ալլահըվըզ: Սիքիմ սիզան անաբաջըվըզե:

Սաղին կոդորեց: Էդ օր կպադմեր, լավ գիշեմ, կսկծու դարդ կեներ հարիֆը: Եզներս էին ափսոս, կըսեր, եզներս: Էրեխեքս անոտի մնացին:

ՄԱՐՈ – Հբը օր կըսեմ կուսոգ էր՝ կուսոգ էր էլի:

ՎԱՐԴԱՆՈՒՇ – Էհ, դե ինչ օր ա, է մարդ էր էլի: Կըսեր Ղարսից օր փախե-էգել էր՝ սաղ իրա կնիգն էր մեղավոր՝ Գուլիզարը: Մարդուն կռիվ չէր թողե: Վեշերը հավաքել էին ու՝ յալլա Ալեքսանդրապոլ: Ես էի, օր իմ մարդուս չկրցա պահեի: Գնաց ֆռոնտը` զոյվավ:

ՄԱՐՈ – Էհ, դու էլ չուղարգեիր պապային: Ընչի՞ ուղարկիր ֆռոնտ:

ՎԱՐԴԱՆՈՒՇ – Քա ես ի՞նչ կրնայի էնեի օր: Պավեստկեն էգավ, ինքն էլ գնաց զոյվավ: Քոռնամ ես:

ՄԱՐՈ – Պավեստկե՞ն: Հըբը կըսեիր՝ պաբան դաբռավոլեց է էղե~:

ՎԱՐԴԱՆՈՒՇ – Էհ, եսիմ, էհ: Դանքսըսցել եմ, բան չեմ հիշե:

ՄԱՐՈ – Հնչի՞: Էդ թուրքերի անդերը կհիշես, իսկ մարդդ ինչըխ գնաց ֆռոնտ զոյվավ՝ չե՞ս հիշե:

ՎԱՐԴԱՆՈՒՇ – Էհ, հա, հա, թուրքերի անդերի մասին ընձի Հրուշն է պադմե: Ինքը մենձն էր, ես պզդիգ էի, բան չեմ հիշե: (Դադար): Նոյեմենք կըսեին՝ Ղարսը Ղոջաբերդ կար: Ահագին զորք կար, թնդանոթ կար: Օչխարի պես փախե էգել էին Լեննագան: Մոստի քովը կաբրեին: Էհ, Նոյեմենք մենձ էին, սաղ կհիշեն: Ես բան չեմ հիշե: Հարութը կըսեր՝ տեյմ օր հասանք Լեննագան, Ղարսը իրեք ժամվա տվին ասկյարներին:  Խեղճ հարիֆը գիդեր էդ է, ուրիշները տեղը պդի կռվին: Հինքն էլ կռվից հեդո ետ պդի երթա: Հա կերթաս, հըբը չէ:  Խալիները փռած մեզի կսպասեն:

ՄԱՐՈ – Բան չի հիշե: Բան չի հիշե: Հբը ինչըխ: Էդ էրեխեն ի՞նչ էղավ: Սերոժիկ, ծակը ընկա՞ր, այ տղա: Զուկարանից դուրս արի, անդերդ կպոգես:

ՏԵՍԱՐԱՆ 17

ԴԱՆԻԵԼ – ՆԵԼԼԻ , էն բութուլկեքը տուր տանեմ հանձնեմ:

ՆԵԼԼԻ – Սերյոժիկը շշերը դեն ա գցել:

ԴԱՆԻԵԼ – Իդիոտի մեկը, իդիոտ: Ասա` հինգ կոպեկի օգուտ տվել ա՞: Հիմա ո՞նց մածուն առնեմ:

ՆԵԼԼԻ – Էն դարակի մեջ փող կա, վերցրու գնա: Ի՞նչ ա ասածդ:

ԴԱՆԻԵԼ – Իհարկե, օդից ա գալի փողը, օդից: Էն լակոտն էլ քեզ ա քաշել: Իդիոտ:

ՆԵԼԼԻ – Слушай, ты отстанешь от меня?  Или мне опять отравится? Ավելի լավ ա՝ տանը տռուսիկով մի ման արի: Գոնե էրեխեքից ամաչի: Սաղ էղած-չեղածդ դուրս ա գալիս, կախվում ա:

ԴԱՆԻԵԼ – Ինչ անեմ, շոգ ա: Համ էլ` ինչ ա էրևում որ:

ՆԵԼԼԻ – Էլ ի՞նչդ պիտի երևա: Որ շոգ ա, ուրեմն свои прелести должен демонстрировать? Մարդու հետ տալն ա գալիս: Разве можно тридцать лет говорить одно и тоже , одно и тоже! Тридцать лет одно и тоже.

(Հեռախոսի զանգ:  Խոսում է ուրիշ, հանգիստ ու դժբախտ ձայնով):

Ալո՞: Հա, Ժորժետա ջա՞ն, դու ե՞ս, չճանաչեցի: Դե լավ չեմ, էլի, ночью не сплю, էլի քո տված դեղն եմ խմել, Դանե՞լը:

(Ծիծաղում է):

Իրան ի՞նչ ա եղել որ: Սաղ օրը բոբիկ ու տռուսիկով ման ա գալիս: Ոչ մրսել ունի, ոչ բան: Ջուլիկի բախտը ոնց բերեց: Լյոկան էլ էր, չէ՞, տանը բոբիկ, տռուսիկով ման գալի: Ես չեմ պրծնում սրանից էլի: Ռաբիզ: Էդ լենինականցիները ոնց որ նուդիստ լինեն: Ամառ-ձմեռ` տկլոր: Լավ ա՝ մամայիցս մի քիչ քաշվում ա, а то вообще առանց տռուսիկի ման կգար: Ոնց որ կարոտ ենք իրա կախված անտերներին: Լսի, Ժորժետա ջան, մի բան հարցնեմ. քո մարդն էլ ա՞ տանը տռուսիկով ման գալիս: (դադար, զարմացած), Առանց տռուսի՞կ: Բա չե՞ս զզվում:

ՏԵՍԱՐԱՆ 18

ԼԻԶԱ – Սերյոժիկ, Хватит! Ծակն ես ընկե՞լ, ինչ ա: Էդ զուգարանից դուրս արի, այ տղա:

(Հեռախոսի զանգ):

Ալո՞: Հա, Սոֆիկ ջան, դու ե՞ս, չճանաչեցի: Представляешь? Ես էլ գիտեի՝ էդ պոռնիկն ա զանգում, չի խոսում: Оказывается, Սերյոժիկն ա, Մարգոյենցից զանգում ա ու չի խոսում:

(Ծիծաղում է):

Откуда узнала? Մարգոն ասեց: Սերյոժիկն էլ ասում ա՝ բաբուլյա, էդ պոռնիկը ի՞նչ ա: Ես էլ միանգամից էրեխու բերանը բիբար լցրեցի, որ հիշի՝ էլ ուշունց չտա: Էն օրն էլ գիտես ի՞նչ արեց` աղջկա շոր էր հագել` Գագայիս շորը, ես էլ գլխին բանտիկ էի կապել, լսի, ոնց որ աղջիկ ըլներ, նենց սիրուն էր (դադար), էլ մի ասա, էդ մեյմունը վերջը դերասան ա դառնալու, խայտառակ ըլնենք աշխարհով մեկ:

ՏԵՍԱՐԱՆ 19

(Վարդանուշը հանդարտ անցնում է բեմով: Դռան զանգ):

ՎԱՐԴԱՆՈՒՇ – Ախչի, էդ դուռը բաց, աշես վով էգավ:

ՄԱՐՈ – Լույսի մարդն է, մա:

ԼՈՒՅՍԻ ՄԱՐԴ – Մորքուր ջան, էդ դուք տանը լուս չե՞ք վառի:

ՄԱՐՈ – Ես սաղ օրը կաշխադիմ: Մերս էլ ինվալիդ կնիգ է, տանը գործ չի էնե:

ՎԱՐԴԱՆՈՒՇ – Տղա, արի ըսեմ, արի տես:

(Հանում է բարձի տակից կուսակցական տոմսը):

Աշե: Էս թարաֆ ես եմ, մյուս թարաֆ՝ Լենինը: Ես սուտ խոսել չեմ սիրե: Էդ ախչիգը լուս կգողնա:

ՄԱՐՈ – Լավ, Վարթուշ, հանգստացիր:

(Նայելով լույսի մարդուն):

Դանգսըսցել է լրիվ, խելքն իրենը չէ: (Լացում է):

ՎԱՐԴԱՆՈՒՇ – Մառլենիս գերեզման կերթվիմ՝ կգողնա: Ան` լուցկու չոփը զարգել է սոտչիգի ոռը ու կգողնա:

ՄԱՐՈ(լաց է լինում): Ախ մամ ջան, ախր դու ընչի ըդպես էղար:

ԼՈՒՅՍԻ ՄԱՐԴ – Լավ, լավ, մամ ջան: Բան չկա, ես էրթամ, էրթամ:

ՄԱՐՈ – Հա, հա, ախպեր ջան: Գնա, ջահել վախտը տղա էրեխա է կորցրել…խելքից դուրս կուդա:

(Լույսի մարդը գնում է):

ՎԱՐԴԱՆՈՒՇ – Աֆերիստ գող: Ստալինը պդի էղներ, օր ոռդ փետ կոխեր: Մարուս ախչիկ:

ՄԱՐՈ – Վարդուշ, հանգստացի: Հեղինակային երեկոդ չէ:

ՏԵՍԱՐԱՆ 20

ՆԵԼԼԻ  – Որ հորդ հետ դեռ Լենինականում էի ապրում, ինձ համար սառաֆան էի կարել: Ну я все умею: Էնքան որ հիմա հավես չունեմ: Одним словом. Կարել էի, բայց պադոլը չէի բլանդել: Գնացել էի դասի, վերադառնամ տեսնեմ՝ հաստաոռը, հորքուրդ, նստել ա պադյեզդի մոտ ու բլանդում ա: Էն բոշա Արուսը՝ առաջի հարկի հարևանը, հարցնում ա՝ Մառուս, էդ դու ես կարե՞լ:

Эта проститутка, ասում ա՝ հա: Ես կողքը կանգնած: Представляешь!! Она ведь ничего не умеет!! Ничего! Только завидовать и гадости делать! Этот Гугу ее любовник, потому и на ней женился. Что бы он с ней делал. Не шить, не готовить, да, и вообше в молодости она была блядью@ Думаешь у нее был только Гуго? Да хего она со всеми таксистами переспала, от Гуго у нее была внематочная беременность! Поыому и осталась без детей, старой девой@ Как будто я виновата , что у нее жизнь не сложилась!

ՏԵՍԱՐԱՆ 21

ՄԱՐՈ – Ջահել վախտս, Սերոժիկ ջան, ես օր Լեննագան ուլիցները դուրս կուգայի, ամբողջ դվիժենին շոֆերների անդերների հետ կկանգներ: Էնքան օր ոդս էր կաղ, էդոր հմար չամուսնացա: Գուգոյի հերը չթողեց: Է ջահանդամ թողներ: Մեգ է, Գուգոս էս 30 տարի է՝ հեդս է, հո իրա կնգա հետ չէ՞: Մերդ ըդոր հմար կցխկվի: Ընձի միշտ էլ սիրել են, որդև ես  կարքին կնիգ եմ, զաբուն սիլյոտկա չեմ: Էս տարիքիս, աշե, վերս էլ ունիմ, վարս էլ: Էդոր խաթր է, օր  Գուգոս հեդս է: Հըբը չէ, իրա կնիգը… Գուգոս կըսե, օր իրա կնիգը իմ ջարդած ոտքիս եղունգն էլ չարժե: Հըբը օր կնգան  տեսնիս, Սերոժիկ ջան, ցռկիս գը: Զաբո~ւն, անդո~ւր(լրջանում է), իսկը՝ մերդ:

ՏԵՍԱՐԱՆ 22

ՆԵԼԼԻ – Լսի, հերիք չեղա՞վ էս կարիդորի լույսը ինձնից հետո հանգցնես: Ты што, с ума сошел, что ли? Կուսո:

ԴԱՆԻԵԼ – Շիզոյի մեկը, շիզո… Անպայմա՞ն պիտի իլումինացիա լինի:

Ավելի լավ ա՝ էդ պրիոմնիկի ձենը բարձրացրու՝ «Վրեմյա» նայենք: «Սայուզ-Ապալոնն» ա գալիս:

ՆԵԼԼԻ – Պրիոմնիկ չի, տիլիվիզր ա:

ԴԱՆԻԵԼ – Մի հատ էլ լիմոն կճպի՝ ուտեմ:

ՆԵԼԼԻ – Լիմոն չի, մանդարին ա: Դեղդ խմե՞լ ես:

(Չի պատասխանում, շարունակում է թերթ կարդալ):

Դանիել, դեղդ խմե՞լ ես: (Գոռալով) դեղդ խմե՞լ ես, Դանիել:

ԴԱՆԻԵԼ – (Սթափվելով): Նիֆիպցի՞նը:

ՆԵԼԼԻ – Նիֆիծիպինը, Դանիել, նիֆիծիպինը:

ԴԱՆԻԵԼ – (Հատուկ ջղայանցնելով)էդ ատվյորկեն տուր, հացը կտրեմ:

ՆԵԼԼԻ – Ատվյորկա չի, դանակ ա:

ԴԱՆԻԵԼ – Լավ է: Հիմա դանակը կառնեմ՝ կկոխեմ փորդ:

ՏԵՍԱՐԱՆ 23

ՀԱՅԿ – Լիզա, էրեխուն պատրաստի, գնում ենք պարադ:

(Կանգնած անդադար սանրում է մազերը):

ԼԻԶԱ – Էրեխեն վաղուց պատրաստ ա:

(Հայկը շարունակում է սանրվել):

Բախտավար գլխիդ: Էդ յանի գլխիդ մազ ունե՞ս, որ մազերդ դեսից դեն ես անում, դենից էլ դեսը: Թե՞ պարադից հետո գնալու ես Պարսեգովենց տուն:

ՀԱՅԿ – Ինչ ախմախ կնիկ դուրս եկար, Լիզիկ: Յոժիկ ջան, пошли:

ՏԵՍԱՐԱՆ 24

ՎԱՐԴԱՆՈՒՇ – Հարութ բիձեն օր կմեռներ, էրեխանցը ուղարկեցի իմանային` օսկեքը ուրդե՞ղ է պահե: Հարութը աչքերը բացավ ու ըսավ՝  թուրքերը տարան, չկա:

ՄԱՐՈ – Թուրքերը հըբը չէ~, ան` Նոյեմենք կռվից հետո էրկու հարկանի տուն սարքին Տիկուշենց համար: Էդ ո՞ւմ փողերով: Մեջների հարիֆը մենք էինք: Գոնե կեսը մեզ տար, կեսը՝ աղջկան: Կուսոգ անդերը:

ՎԱՐԴԱՆՈՒՇ – (Լացում է):  Ախ, Մառլեն ջան: Երբ պըդի գամ քովդ պառգիմ: Բալա ջան:

ՏԵՍԱՐԱՆ 25

ՆԵԼԼԻ – Երկրորդ երեխես, քեզնից առաջ, Յոժիկ ջան, ստրեսներից հիվանդ ծնվեց: Տատիդ ասում էի, երեք անգամ խնդրեցի երեխին նայես, որ դասի գնամ: Կախարդը շուռ գա ի՞նչ ասի:

ՎԱՐԴԱՆՈՒՇ – Երեք ցավի ռաստ գաս, երեք անգամ ջիգյարիդ վրա մռմռաս:

(Դադար):

ՆԵԼԼԻ – Ամբողջ օրը ինձ անիծում էր տատդ: Համ էլ ի՞նչ եմ զարմանում որ: Հաստաոռը, հորքուրդ ամբողջ օրը տակը լցնում էր: Կախարդ ведь была примитивной, даже писать не умела! Дура! Կռվի վախտ իրա մարդը բռոնյա ուներ: Պապդ՝ Վարոսը, իրենց տեքստիլում էր աշխատում: Մասնագետ էր: Единственный грамотный человек в этом говне! У него была там любовница.  Դե էդ կախարդի հետ ապրողը պարզ չի՞, որ պիտի սիրած պահեր: Так твоя бабка когда узнала, пошла к военному и попросила чтоб ее мужа призвали на фронт! Представляешь? Собственного мужа, собственного мужа на фронт!  Հետո էլ հաստաոռը՝ հորքուրդ, զարմանում ա, թե ինչի՞ Դանելի պապը՝ Հարութը, ոսկիները աղջկան՝ Նոյեմին տվեց: Բա ի՞նչ աներ: Հարսի՞ն տար: В благодарность за то, что она его сына убила?

ՏԵՍԱՐԱՆ 26

ՀԱՅԿ – Լիզա, ջրերը տվել են: Դաբոյիները ջուր լցրու: Սերյոժիկ, էդ ի՞նչ ես անում:

ԼԻԶԱ – Լսի, էդ էրեխի գլխին փորձանք ա գալու: Ամբողջ օրը գազի վրա մեխ ա եփում: Հետո էլ մեխը դնում ա խալադիլնիկ, որ տեսնի՝ մեխի հետ ինչ ա լինում:

ՀԱՅԿ – Էրեխեն գիտնական ա դառնալու, Ջուլիկի նման էքսպերիմենտատոր:

ԼԻԶԱ – Ախր վախում եմ՝ եռման ջուրը վրեն շուռ տա խաշվի:

ՀԱՅԿ – Ինչի՞, դու մեխի գլո՞ւխ ես: Կողքը կանգնի, որ շուռ չտա:

ԼԻԶԱ – Լսի, ես հիմա իմ ճաշը եփե՞մ, թե՞ էրեխի մեխերը:

ՀԱՅԿ – Ավելի լավ ա՝ իմ նասկիները եփի, նասկիները: Հենա էն  хозяйственный սապոնը մանրացրել եմ, որ փոխանս եռացնես:

ԼԻԶԱ – Դե ասա թոռդ էլ քեզ ա քաշել, էլի: Ինքը մեխ ա եռացնում, դու էլ՝ փոխաններդ:

Լավ ա գոնե Գագան ձեզ չի քաշել: Կարգին խելոք երեխա ա: Просто двоичница!

ՏԵՍԱՐԱՆ 27

ՆԵԼԼԻ – Ես ջահել երեխա էի всего двадцать лет հղի, она весь день меня проклинала: Մի անգամ քրոջդ՝ Գագայի համար, ճաշ պիտի սարքեի: Իրա կերասինկեն էի վերցրել: Ну газа ведь тогда не было. Կախարդը եկավ ասեց…

ՎԱՐԴԱՆՈՒՇ – Ըսիգ ձեռք չդաս, ըսիկ բղինձ է: Դու քուգդ ունես, ինչ քաք կուզես՝ կեր:

ՆԵԼԼԻ – Բայց հետաքրքիր ա, հա, որ մեռնում էր՝ ինձ էր կանչում: Հաստաոռին, հորքուրիդ մոտ չէր թողնում…

ՎԱՐԴԱՆՈՒՇ – Աղջի, դու քել էն թարաֆ, աֆերիստ: Նելուն կանչեք, Նելուն:

ՆԵԼԼԻ – Թաղման ժամանակ, որ արդեն պառավին դնում էին փոսը, սենց նայեցի փոսի մեջ: Կողքիս կանգնածը, հիմա չեմ հիշում՝ ով, ասեց էդ ի՞նչ ես նայում Նելի: Ասեցի՝ հեչ, նայում եմ տեսնեմ՝ կերասինկեն հետը տարավ, թե չէ:

(Դադար):

Ребенок из за них больной родился, они от меня еду прятали, Կախարդը ասում էր…

ՎԱՐԴԱՆՈՒՇ – Սադա կծամե: Քա աղջի, բերանը սադա ժաժ գուքա: Սաղ թարեքներս դարդակ են: Ամբողջ մուրաբեքս կերավ: Էն տղին բան չթողեց:

ՏԵՍԱՐԱՆ 28

ՆԵԼԼԻ – Вообще чему я удивляюсь? Она кого хочешь может угробить. Даже собственного сына. Հորոխպերդ էլ տեքստիլում սիրած ուներ, у них это наследстевнно, կախարդը, видите ли,  ռուս հարս չէր ուզում, ասա ինձ էլ չուզեիք, էլի: Вообщем,эта девочка естественно с этой семейкой ничего общего иметь не хотела. Не все же такие дуры, как я!(ծիծաղում է)Увидев мать отказала Марлену, и ушла от него так он, իրա պատուհանների տակ էր քնել ու մրսել էր,  а тогда это было смертельно!!!, тут же подхватила туберкулез и умер. Сейчас она весь день воет!! «Մառլեն ջան, Մառլեն ջան»,- արի ու մի ասա, տո զահրումար քեզ «Մառլեն ջան»: Կախարդի մեկը, կախարդ: Հլը իմ ծնողներին էլ անուն են դնում: Про дедушку гадости говорит и про маму тоже! Ասա մի հատ ձեզ նայի, էլի: Все как будто персонажи Гоголя или Островского, Кабаниха! Я была у них “лучом всета в темном царстве”! Ну ты это потом пройдешь! (Դադար) Кстати, Сережик, ты прочел Ревизора? Թե՞ ուզում ես հաստաոռ հորաքրոջդ նման ամբողջ կյանքդ բաղնիսում տոմս ծախես: Прочел бы лучше Анну бКаренину. Ոնց որ իմ մասին գրված լինի, միայն ֆինալը ավելի գեղեցիկ ա քան իմը:

ՏԵՍԱՐԱՆ 29

ՀԱՅԿ – Լիզա՛, երեխային մի թող հաջաթներիս հետ խաղա:

ԼԻԶԱ – Չէ, մենակ մեխ ա եփում, ուրիշ գործիքները պահել եմ:

ՀԱՅԿ – Հիմա լավ հաջաթ էլ չես ճարի, նորը բանի պետք չի, միանգամից ցրվում ա: Էն քյալփաթինս էլ Մարգոյենց ասա՝ բերեն, արդեն չորս օր ա, ինչ տարել են, Совесть тоже надо иметь! Ասա, հաջաթ ա էլի,  վերցրել, օգտագործել եք, բերեք… Հա, Գագային էլ վաղը դպրոց չուղարկես, կողքի դասարանում ժիլտուխա են հայտնաբերել, ժիլտուխա: Մինչև սաղ էրեխեքը չհիվանդանան, չեն ասի ախմախները:

ՏԵՍԱՐԱՆ 30

ՆԵԼԼԻ – Гага маленькая была, я беременная, все девять месяцев на нервах. А отец твой тряпка, ничего не говорил ни сестре, ни матери. Դրա համար էլ երեխես հիվանդ ծնվեց (պաուզա):

Черезз шесть месяцев в Москве в клинике Сережик умер! Разве это я им прощу?! Да, բալիկ ջան, его тоже звали Сергеем, как тебя. (ծիծաղում է) Я так любила это имя. Твой отец, когда мы только познокомились, (պաուզա, հանգիստ) будь проклят этот день, знал, что я люблю это имя и первый раз назвался Сергеем. Я так удивилась! Как дура, поверила, а его звали всего лишь Даниел! Ленинаканское плебейское имя! Я потом узнала, но уже было поздно!

ՏԵՍԱՐԱՆ 31

ԼԻԶԱ – (Կանչում է պատշգամբից):

Տիկին Մարգո, տիկին Մարգո: Հայկը իրա հաջաթն ա ուզում, հաջաթը: Հա, հա: Չէ, Մարգո ջան, Սերյոժիկին չեմ կարող ուղարկել, ապուշը ոտքին եռման ջուր ա լցրել, սաղ սենց փուչիկ-փուչիկ խաշվել ա խեղճ էրեխու ոտքը: Չէ, փառք աստծու, մենակ ոտքն ա: Էնենց էր մղկտում խեղճ էրեխեն: Ախր հազար անգամ են ասել՝ գազի հետ գործ չունես: Չի լսում էլի լակոտը: Էրեկ սաղ օրը մեխ էր էփում:

ՏԵՍԱՐԱՆ 32

ՆԵԼԼԻ – Оставили ребенка в морге и пошли к Вере Григорьевне. Отец у них жил. Գիշերը հորդ ստիպեցի վերադառնալ հիվանդանոց, որ էրեխին նասկի հագցնի: Մորգում պատուհանները բաց էին թողնում: Ցուրտ էր: Ինձ հա թվում էր, որ էրեխեն սկվազնյակի տակ ա պառկած: Գագան հա հարցնում էր, Где братик, где братик? Ես չգիտեի՝ ի՞նչ ասեմ: Տատիկիդ հարցրուгде братик! Է, ուզած-չուզած՝ քեզ բերեցի: Через год, բժիշկը ստիպեց էլի: Օ՜ֆ, չգիտեմ: Ես էլ չէի ուզում: Ասում էր՝ քրոջդ համար պետք ա: А то у сестры будет травма. Հետո էլ դու ծնվեցիր: Սերյոժիկ ջան: Յոժիկ, Սերյոժիկ: Հիմա շատ ուրախ եմ, որ դու կաս: Յոժիկ:

(Ծիծաղում է):

ՏԵՍԱՐԱՆ 33

ՎԱՐԴԱՆՈՒՇ – Մադաղ քեզի, Սերոժիկ ջան: Արի, արի մի հադմ պագեմ:

(Պաչում է նրան): Օխա~յ:

Հիչի հայաթը, Մելանենց հետ թոփ խաղցի: Տեյ~մ օր քնելդ:

(Դադար):

Է՜… Ափսոս էն էրեխեն չմնաց: Հիմի Սերոժիկն էլ ախպեր կունենար, Գայանս էլ:

ՄԱՐՈ – Մա, օր կըսեմ անդերին քսելու խելք չունիս՝ կնեղանաս:

ՎԱՐԴԱՆՈՒՇ – Հնչի՞:

ՄԱՐՈ – Էն էրեխեն օր չմեռնիր, էդ լիրբը Սերոժիկին չէր բերի:

ՎԱՐԴԱՆՈՒՇ – Ափսոս: Դանելս հիմա էրկու տղա կունենար:

ՄԱՐՈ – Համ էլ էդիկ հլա մենձ հարց է: Սերոժիկդ Դանելիդ էրեխեն է՞, թե՞ ով գիտի…

(Դադար: Վարդուշը վախեցած նայում է Մարոյին):

ՎԱՐԴԱՆՈՒՇ – Քա աղչի, էդ ի՞նչ կըսես: Մեղայ աստծու:

ՄԱՐՈ – Հեչ: Ի՞նչ ըսի օր: Հարութ բիձի աչքերն օր չունենար, ըսկի չես ըսե, օր էրեխեն մեզ հետ կաբ ունի: Ըսկը: Մերն է՝ սայլուգ, սայլուգ: Սաղ օրը անդերը կքաշե ու քյուֆուր կուդա: Մերն էլ կըսե, օր մենք ենք սորվեցրել: Սուտ:

ՎԱՐԴԱՆՈՒՇ – Հըբը~, հըբը ինչըխ: Էրևնցիք կուլդուրական են, գրագետ կխոսին: Ի~նչ քյուֆուր, ի~նչ բան: Լիզան մարդու կլիրը բիլա պինցետով կբռնե: Զուգարան էլ օր կերթա՝ չի քաքե, աղոթք կենե: Էդոր հմար է ախչիկը էդպես նամուսով: Էրևնցիկ նամուսի հըմար ոռ գուդան: Հըբը ինչըխ:

ՄԱՐՈ – Լավ, Վարդուշ, մի ոգևորվե, էրեխեն էգավ:

ՎԱՐԴԱՆՈՒՇ – Ինչ էնենք էգավ, ավելի լավ է՝ քյուֆուր էնել սորվի, քան թե մոր ու մամի պես սայլուգ էղնի: Տղամարդը քյուֆուր էնել է պիտի սորվի, կռիվ էնել է:

ՄԱՐՈ – Հա~, թե չէ Հարութ բիձեն օր սադա քյուֆուր կուդար, կռվելեն զոյվա՞վ: Կուսոկ անդերը մե բուռըմ օսկի էլ ընձի տար: Ես օր օժիտ ունենայի, Գուգոյի հոր գլխուն կքաքեի: Լավ, մա, էս էրեխուն քնցնեմ, արդեն ուշ է:

ՎԱՐԴԱՆՈՒՇ – Կեցի, կեցի գամ հեքիաթ պատմեմ:

ՄԱՐՈ – Քա ի՞նչ հեքիաթ, այ կնիկ: Էդ խորատեկը հեքիաթ չեն: Հա կոդորին ու սբանին: Սբանին ու կոդորին: Էդ էրեխեն մեղք է, դիվոդի գը: Պառգի, այ տղա, պառգի, Սերոժիկ ջան: Էդ ձեռքդ էլ վերմակի տըգից հանի, անդերդ կպոգես: Աչքերդ կքոռնա: Մեջքդ կծռվի: Ձեռքդ կչորնա: Լեզուդ կապ կընգնի: Քա էլ ի՞նչ ըսեմ, օր չընես, այ տղա:

Հարութ բիձեն օր տատդ կպատմեր, Սերոժիկ ջան, հիշե՞ս գը, պուբուլի հետ խաղ կեներ, ըդոր հմար մեռավ: Հասկցա՞ր: Դե, դե քնի, շուդ էրա:

(Օրօրելով):

Գիդե՞ս: Կըսեն, օր գիշերը վով որ պուբուլի հետ խաղ կենե, Հարութ բիձեն էրազին կուգա, պուբուլը կխաձե կտանի: Հըբը հեդո ի՞նչըխ պիդի չիշիկ էնես: Քոռնամ ես, քոռնամ ես: Ուդեմ պուբուլդ: Քնի, քնի:

ՏԵՍԱՐԱՆ 34

(Հայտնվում է Հարութի ուրվականը, կուզ ունի, մի ձեռքը չորացած, մյուսին թուր, բեղերով, փափախով,  փայտե ձի հեծած):

ՀԱՐՈՒԹ – Սերոժիկ… Սերոժիկ: Ես եմ, Հարութ բիձեն: Պապիդ հերը: Էգել եմ, օր անդերդ պոգեմ: Անդերդ… անդերդ: (Ծիծաղում է):

Ձեռքերդ վերմակի տըգից հանի: Ըդիկ խաղալիք չէ, օր սաղ օրը կքաշքշես, այ անդեր լակոտ: Ես էլ եմ քեզ պես էղե: Ընձի տես, քեզի մեղք արի: Հըբը ընչի՞ Ղարսից փախա-էգա: Պզդիկ վախտս, օր անդերիս հետ խաղ կենեի, մեջքս ծռվավ, ձեռքս էլ չորցավ: Ըդոր հմար էլ թուրքերի հետ չկրցա կռիվըմ էնեմ, օղուլ: Թողի փախա, էգա էս անդեր երկիրը:  Ղայդին տներ ունեի մոստի քովը: Աբրուստ ու ջուխտ եզ: Սաղ թողի էդ անդեր թուրքերին: Էգա Լեննագան: Դրա համար տղիս ու թոռանս գլուխը էդ տեքստիլի բոզը կերավ՝ տատդ: Սերոժիկ, ընձի աշե: Էքուց մեկէլ օր դպրոց կերթաս, մարդ կդառնաս: Քեզի խելոք պահի: Էդ անդեր մայմունություններդ թող: Ի՞նչ ես ամբողջ օրը…

(Ծամածռություն է անում):

Ըդիկ տղամարդուն վայել չէ: Ըդիկ ավելի ամոթ է, քան թե անդերդ բաց ուլիցները ման գաս: Ամբողջ օրը…

(Ծամածռվում է):

Անդերիդ հետ սաղ օրը խաղ կենես, հերիք չէ, հիմա էլ մեյմունություն կենես: (Թուրքերեն հայհոյում է):

Ոռ տայիր, իմալ չէր էղնի՞, քան թե մեյմուն էղնեիր: Այ հենց ըդոր հմար էն թուրը, օր թուրքի գլուխը պդի կդրեր, անդերդ կկդրի:

(Բարձրացնում է թուրը):

Հըը:

(Լսվում է աքլորի կանչը: Հարութը կամաց-կամաց հեռանում է):

Էս անգամ բախտդ բերեց, մյուս անգամ անդերդ կկդրեմ, անդերդ…

(Հեռանում է):

ՏԵՍԱՐԱՆ 35

(Ռադիոյի ձայնը՝ «Եթերում պիոներական լուսաբաց»: Լսվում է ՆԵԼԼԻ ի ձայնը):

ՆԵԼԼԻ – Սերյոժիկ, վեր կաց, գոգլիդ պատրաստ ա: Ձեռքերդ լվա: Տեղերդ հավաքի: Օրագիրդ գտի: Որտեղ որ դրել ես, էնտեղ էլ ման արի: Գրքերդ պահի: Դասերդ արա: Շուտ բարձրացի վերև: Գնա հացի: Ձոր չիջնես: Էդ այլանդակների հետ խաղ մի արա: Տիլիվիզրից հեռու նստի:  Взрослым не отвечают. Չքրտնես: Չուշանաս: Կզանգես: Гадости не говори, не ругайся, не хулигань, осторожно. Հեծանիվով չգնաս: Զուգարանից հետո ձեռքերդ լվա: Սառը ջուր չխմես: Մառոժնի չուտես: Լուցկին դիր տեղը: Էդ կլուբնիկան մուրաբայի համար ա, չուտես: Բալկոնից մի կախվի: Շան հետ չխաղաս: Տաք հագնվի: Եղունգներդ կտրի: Շորերդ հավաքի: Շալվարդ չկեղտոտես: Հայաթ չիջնես: Կռիշ չբարձրանաս: Կոշիկներդ մաքրի: Բոբիկ ման չգաս: Մինչև ճաշը չուտես՝ շոկոլադին ձեռ չտաս: Перестань кривляться, ծուռ կմնաս: Էդ լենինականցիներից ի՞նչ պիտի սովորեիր: Ուռոդ:

(Կամաց-կամաց ձայնը կորչում է):

Show Comments Hide Comments

One thought on Սերոժիկ

  1. M.Grigorian says:

    Շնորհակալություն, մեծ հաճույք ստացա:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *