Անհոգի մեռած մարմինս վաղուց է ինչ չի անհանգստացնում ինձ ոչ մի ցանկությամբ, այն օրերից ի վեր, երբ այդ տականքից ունեցած երեխայով փորձեցի լցնել դատարկված բովանդակությունս։

Յոթ տարուց ավել է ինչ չեմ քնել ոչ մի տղամարդու հետ։   Մեկ մեկ ինձ թվում է, թե հավատարմության երդում եմ տվել այն ոչնչությանը, որից հղիացա, բայց իրականում ինչքան խորն եմ գիտակցում, թե ումից եմ հղիացել, այնքան անկախ ինձնից մարմինս նվաստացած է իրեն զգում ամեն տեսակ տղամարդու ներս թափանցած անդամից, քանի որ նրանցից յուրաքանչյուրը նույնացվում է այդ ստոր արարածի հետ։

Վաղուց է ինչ զգում եմ, թե ինչքան հոգնած է մարմինս, ուղղակի ուժասպառ։ Ամեն անգամ հայելու մեջ նայելիս,կրծքերս երևում են ինձ սմքած, մարմինս ճլորած ու դեֆորմացված, իսկ «սևականի» չքնաղ ոռս, որով ով ասես չի հիացել, տձև ու կախ։

Չեմ հիշում, թե որտեղից էդ համով տղեն հայտնվեց մեր տանը, բայց երևի ինձ հանդիպած միակ կարգին տղամարդն էր էս համատարած դեֆեկտավորների շարանի մեջ, որ մինչև հիմա էլ շարունակում են գորտի նման կպած մնալ ոռիցս։

Չգիտեմ, կարող է ինձնի՞ց է կամ իմ հիվանդագին հետաքրքրությունից դեպի խեղված մտքով ու հոգով տղամարդկանց այդ տեսակը,որ ձեռք չեն քաշում ինձնից։ Չգիտեմ։ Գուցե ես հատուկ եմ ստեղծում իրադրություններ, երբ օգտագործելով բնությունից տրված սցենարիստի իմ շնորհքը ներգրավում եմ դրանց մի խաղի մեջ, որտեղ փորձելով բացահայտել նրանց իրական դեմքը, հնարավորություն եմ տալիս իրենց գիտակցելու սեփական ոչնչությունը։ Չգիտեմ,գուցե…..

Իսկ գուցե այս ամենը սկիզբ է առնում հորի՞ցս, որի նկատմամբ արդեն խղճահարությունից բացի ոչ մի ուրիշ զգացմունք չի մնացել, քանի որ ըստ, էության նա էր ինձ հանդիպած առաջին օրինակը տղամարդկանց այն տեսակի, որի ձևակերպումը եթե տամ երկու բառով, կարող եմ անվանել «մեշոքով զրո» ու մի հատ խղճուկ պուպուլ կպցրած վրան, որպես անփառունակ հերոսական կերպարի միակ արժանիք և հպարտություն։ Շատ հավանական է։

Հա՜,երևի  հորիցս է, որովհետև դրանք և մեղքս են գալիս, ինչպես հիմար հայրս, և  նհաղթահարելի է դառնում ցանկությունս օգտագործելով իմ չիրականացած ռեժիսորի ողջ տաղանդը ստեղծել իրավիճակներ, որտեղ տեսնեմ նրանց նվաստացած այն աստիճան, որտեղից դուրս գալու միակ ելքը ապավինումն է միայն մարդկային հատկանիշներին, որոնք երևի դեռ իսպառ չեն վերացել նրանցից յուրաքանչյուրի մեջ։

Հիմա արդեն ես գրեթե համոզված եմ, որ իմ մեռած մարմնին առաջին հարվածը հասցրել է հայրս, որի համար կանացի առաքինության չափանիշը իր, կանացի ողջ լիբիդոն որդու վրա տեղափոխած, մայրությունը սրբացրած, իսկ կանացիությունը որպես սատանայություն որակած ու դրա հաշվին միահեծան իշխող, մոլագար իր մայրն է։

Արդեն տեսնելով իմ վերջին ժամանակների ավելորդ կապվածությունը տղայիս սկսել եմ վախենալ, որ մի օր տղայիս և իմ հարաբերությունները չդառնան այնպիսին, որ կորցնեմ նրան իմ չիրականացած կանացի էությանը փոխարինելու եկած «հոգատար» մայր իշխանության ներքո, այնպես, ինչպես տատս կորցրեց հորս։

«Մեռած մարմնով» կինը առավել վտանգավոր է, քան բռնապետ տղամարդը։

Բայց ես գիտեմ նաև, որ ոչ ոք չի գիտակցում, թե ինչքան անպաշտպան եմ ես ու խոցելի հատկապես նրանց նկատմամբ, ում սիրում եմ։ Բոլորին թվում է, թե ես ամեն ինչի ընդունակ եմ, ամեն ստորության, բայց միայն ես գիտեմ, թե ինչ գնով եմ գոյատևում այս ամենի մեջ…..

Չէ, բայց ինչ ուզում եք ասեք, շատ լավն էր էտ տղան։ Իրոք չեմ կարողանում հիշել, թե ոնց հայտնվեց մեր տանը։ Սկզբից թվաց, թե հերթական ձանձրույթի հերթական զբաղմունքս է դառնալու, բայց հետո քիչ-քիչ սկսեցի զգալ, որ ինչ որ պայծառ բան կա նրա մեջ։

Էդ օրը շատ խմեցինք, ահավոր շատ, այնքան, որ ուղղակի հանգեցինք նույն անկողնու վրա։ Ես արդեն գրեթէ ամբողջությամբ անջատվել էի, չհասկանալով, թե որտեղ եմ գտնվում, երբ կիսաքուն վիճակում  փորիս ներքևի մասում զգացի թեթևակի հաճելի այրոց, որ վաղուց է ինչ չէի ունեցել։ Ինչ-որ փափուկ, մեղմ բայց հաստատուն մի բան փորձում էր մազիկների միջից գտնել այն, ինչին վաղուց ոչ-ոք չէր դիպչել, բացառությամբ իմ մատների։ Փափուկ, մեղմ բայց հաստատուն այդ բանը վերջապես գտավ այն ինչ որոնում էր և սկսեց խաղալ հետը։ Սկսեցի գլխի ընկնել, որ դա լեզու էր։ Այդ ամենը որոշակիորեն սկսեց դուրս գալ և գնալով ավելի հաճելի էր դառնում։ Աչքերս մի կերպ բացվեցին ու սկսեցի նշմարել ինչ-որ մեկի գլուխը ոտքերիս արանքում։   Գլուխը թեթևակի շարժվում էր, իսկ լեզուն կրքոտ անում իր գործը։ Չեմ կարող ասել, թե մեծ հմտությամբ էր անում, բայց այնպիսի հաճույքով ու ջանասիրությամբ, որ ֆսֆսոցն էր լսվում ու ծանր շնչառությունը։

Ոչ մի կերպ չէի հասկանում, թե ով կարող էր դա լինել։ Սկսեցի հիշել բոլորին, բոլոր շուրջս ֆռֆռացողներին, մոտիկ ու հեռավոր անցյալից։ Կարծես տեսիլքի նման բոլորի գլուխները  հայտնվում էին այդ դիրքում։ Երևակայությունս կիսաերազ վիճակում այնքան հեռու գնաց,որ հասավ(մեղա Քեզ Տեր Աստված…)…. հորս՜։ Մեղսաբեր մտքերից անհանգստացած մարմնիս խորքերից մի հզոր ալիք սկսեց շարժվել, հասկացնելով, որ օրգազմը մոտենում է։ Օրգազմի մոտեցող ալիքի հետ մտքերս էլ ավելի հեռու տարան ինձ ու  սկսեցի պատկերացնել մարմինս վիրավորած բոլոր «մեշոքով զրոներին» ոտքերիս արանքում և այն, որ այնպես եմ վերջացնելու նրանց շրթունքներին, որ իմ «վարդից» դուրս մղված հյութը մեռոնի նման թրջի նրանց ծարավ շուրթերը ու արթնացնի նրանց ներսի քնած մարդ-տղամարդուն։

Երևակայությունս վերածվեց անիմացիայի, որի փոփոխվող գլուխներով կադրերի աստճանաբար արագացման հետ համընթաց, մտա օրգազմի ժայթքման տևական վիճակի մեջ։ Մարմնիս ջղաձգումներն ու թպրտոցը ուժեղ էին ու երկարատև։ Ըստ երևույթին երևակայությանս մեջ շատ էի ուզում, որ «մեռոնը» հերիքեր բոլոր նրանց, ովքեր հերթականությամբ հայտնվում էին ոտքերիս արանքում և իմ խորը համոզմամբ դրա կարիքը ունեին։

Երբ մարմնիս վերջին ջղաձգումները ավարտվեցին, միտքս սկսեց աստիճանաբար պարզվել: Բայց դեռ չէի գիտակցում, թե որտեղ եմ և ինչ է ինձ հետ կատարվում։ Աչքերս մի կերպ բացելով սկսեցի նշմարել, թե ինչպես է գլխի տերը, համբուրելով այն վայրը, որտեղ գտնվում էր, աստիճանաբար բարձրանում վերև, դեպի իմ դեմքը։ Երբ վերջապես գծագրվեցին նրա դիմագծերը, ես  հասկացա, թե ով էր այս ամենի հեղինակը։

Փաստորեն այն ինչ երևակայությանս մեջ հասարակական և ինչ-որ տեղ քաղաքական հնչողության զանգվածային իրադարձություն  էր ներկայանում, իրականում ընդամենը նեղ անձնական բնույթի ակտ էր և ինձ հանդիպած բազմաթիվ դեֆեկտավորների  գլուխների փոխարեն ոտքերիս արանքում մեկն էր՝իմ կյանքի միակ հաճելի բացառությունը։

Չէի ասի, որ հիասթափված էի, ընդհակառակ, էս տղային ի վերջո  հաջողվեց իրականացնել այն, ինչը ըստ երևույթին միշտ ներքուստ ուզել էի։ «Պատժի» այս ձևը թեկուզ տեղի ունեցավ երևակայությանս մեջ, բայց երևի ամենալավն էր, որ կարելի էր հնարել ինձ հանդիպած «մեշոքով զրոների» ողջ բանակի համար։

Իսկ  երիտասարդը մի քանի րոպե վերից վար մարմինս ուսումնասիրելուց հետո, նայելով աչքերիս մեջ, մեղմ համբուրեց ինձ ու վերմակով հոգատարությամբ ծածկելով ինձ, ցածրաձայն արտաբերեց.

– Դու իսկական կինս ես, գիտես՞, բայց կարծես մարմնիդ մեջ հոգի չլինի………….

մարտ  2005

ձևավորումը հեղինակի

Show Comments Hide Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *