Ահարոնին շատ ծանր վիճակում հասցրին Գերմանիա, կաթիլայինները քթից բերանից ու կողի թևից միացրած: Նրան տեղավորել էին հատուկ չվերթով Երևան-Զայլցբուրգ ինքնաթիռում, ուղիղ օդաչուի խցում, որ համ Ահարոնը իր աչքով տեսնի թե ինչպես է մոտենում փրկիչ քաղաքին համ էլ փորձառու օդաչուն անձամբ հետևի պատանու առողջությանը:

Մեկ օր էլ եթե ուշացնեին Ահարոնը կկնքեր իր մահակացուն: Բայց նրա հայրը, մայրը, և մանավանդ Նովոսիբիրսկում բնակվող քեռին ներդրեցին իրենց բոլոր կարողությունները, ծախեցին առանձնատները, ավտոներն ու հայաթի քառատրոփ գառաժները և Ահարոնին հասցրեցին Գերմանիա:

Աշխարհում միայն Համբուրգի օրթոպետիկ հիվանդանոցն է հագեցած այնպիսի ժամանակակից սարքավորումներով, որոնք կարող են ախտորոշել Ահարոնի անհասկանալի հիվանդությունը:

Հենց նրա կիսամեռ մարմինը մտցրեցին անալիզատորի մեջ, միանգամից  դիսպլեյն սկսեց կարմիր թարթել ախտորոշումը` «առյուծաքունախտ» ու ահասարսուռ ազդանշանները սաթելիտով փոխանցվեցին Զայլցբուրգից մինչև Առատավանի Ահարոնի տոհմիկ գերեզմանատան մարգագետինները:

Ահարոնի մայրը, քեռին, հայրը, եղբայրը, եղբոր կինն ու նրանց մանկահասակ դուստրեր Մանեն, Նանեն, Մարեն և Նարեն, քույրը, քրոջ ամուսինը, դասարանի ընկերներ Սուրիկը, Վահիկը, Բենիկը և ընկերուհիներ Մանեն, Նանեն, Մարեն և Նարեն Համբուրգի հիվանդանոցի ընդունելությունների սրահում լսելով դիագնոզը ինքնախարանվեցին:

Ահարոնի մայրը՝ տիկին Անուշավանը, գրկեց Ահարոնի անբաժան ընկերոջ Բենիկի վիզը ու հախուռն արտասհվեց. «Բենիկ ջան, ինչու այս արհավիրքային եղելությունը, իմ որդուն բաժին հասավ»:

«Մի վշտացեք, տիկին Նուշիկ, կարևորը պարզեցինք մեր ախպոր լրջագույն մտածմունքը, այժմ մեր ողջ ընկերությունը իր ներդրումները կկատարի առյուծների խմբաքանակ ներմուծելու համար,  մեր ախպերը էլ չի հյուծվելու, խոսքս հիշի տիկին Նուշիկ»:

Անուշավանը հոգատարորեն ժպտաց և մաքրեց մարգարտաշար արցունքների խմբաքանակը:

Հայրը՝ Ահարոն Դրամբյանը, վաստակավոր դուդուկահար, ում դուդուկահարումները ողողել էին ողջ հոլիվուդյան, հնդկական նաև, ինչո՞ւ ոչ՝  եվրոպական ֆիլմերի սաունդտրեյքները, մահացու վիրավորվեց  Յոխեն ֆոն Դրախտինգ բժշկի հայտարարած դիագնոսի անունից:

– Այ բժշկ ես, թե ինչ կլրիս գլուխն ես, այ պիդռ, քեզ ո՞վ ա թույլ տվել հելնել ու իմ տոհմիկ գերադստանի վերջին արու զավակին վիրավորել:

Բայց երբ բժիշկը հայտարարեց, որ Ահարոն Դրամբյանը սխալ է ընկալել դիագնոզը, հստակեցրեց՝ առույծախտը ունի երկու տարատեսակ.  քունառույծախտը՝ մի վարկաբեկյալ հիվանդություն, որ տարածված է քոչվորների մոտ, և ուշադիր հետևեք բառերի դասավորությանը՝ առյուծաքունախտը, որով տառապում է Ահարոնիկը, որի ժամանակ  պացիենտը հիվանդանում է առյուծ չքունելու պակասից, այս հիվանդությունը տարածված է ինտելեկտով բարձր հին մշակույթ ունեցող, նստակյաց ազգերի մոտ: Ավագ Ահարոնը բեղի տակ մեղմիվ ժպտաց և ասաց կարևոր խոսքը` առույծի որդին միայն առույծ պիտի քունի ու բժշկի ջեբը դրեց քեռու ծախած օդանավակայանից գոյացած ողջ հասույթը՝ հարյուր միլիոն ֆունտ ստեռլինգ:

Իսկ իր ստրադիվարյուս դուդուկի վաճառքից գոյացած ողջ հասույթով` հինգ միլիոն շվեյցարական ֆրանկով գնեցին տասը հատ առույծ, որոնց Ահարոնը հերթով քունում էր սկսած Համբուրգի հիվանդանոցից մինչև տուն հասնելն ու իր ապագա կյանքի ընթացքում:

Քունելուց առաջացած կորյունները մեծանում էին ու Ահարոնը նրանց էր քունում: Առաջին քուն-թերապիայից հետո Ահարոնը աշխուժացավ, բերանից ու քթից դուրս նետեց շլանգները, կողի թևից նույնպես դուրս նետեց շլանգը և հերթով փաթաթվեց հորը, մորը, եղբորը, քվորը, դասարանի տղաներ Արտյոմին, Տյոմին, Շյոտին, դասարանի աղջիկներ Մանեին, Նարեին, Նանեին, Մանեին, ու Քրիստինեին, ով Ավստրալիայի Զալցբուրգ քաղաքից սլացել էր իր հոգով եղբայր տղամարդու առողջացման գործընթացին:

Այս պատմությունը կմոռացվեր ու կանցներ արխիվային փաստաթղթերի հորձանուտը, եթե «Փոստ հայի» փորձառու մեկնաբանը չհրապարակեր թվիթերում՝ «միայն հարուսնտրն են բուժվում առույծախտից» գրառումը:

Ընդդիմությունը ելույթ ունենալով Օպերայի ազատության հրապարակում հայտարարեց. Չի կարելի թույլ տալ որ մի ընտանիքի զավակ փրկվի առույծախտ հիվանդությունից ինչ է թե նրանք հարուստի զավականեր են, իսկ աղքատները չբուժվեն առույծախտից: Մեր երկրում հարյուրավոր բալիկներ տառապում են առույծաքունախտությամբ, սակայն իշխանությունը գոնե մեկ առույծ չի առանձնացնում որպեսզի նրանք բուժվեն:

Ընդդիմությունը շատ էր ջղայնացել այս վատ փաստից և նստացույց արեց:

Բայց հարցը այդպես էլ լուծում չստացավ: Ընդդիմությունը վճռական չէր, երբ հասկացավ, որ իշխանությունը չի ընդառաջելու և խաղաղ բանակցությունների սեղանի շուրջ չի նստելու, լքեց հրապարակը միայն վրանները թողնելով առույծազուրկ  ժողովրդին:

Իշխանությունը կարող էր, չէ՞, մի առույծ բերեր Օպերա և այդպիսով կարգավորեր խնդիրը: Բայց ընդառաջ չգնաց ընդդիմության պահանջին և սեփական շահերը ավելի բարձր դասեց քան ժողովրդի զուրկ վիճակը:

Իսկ էկոլոգները շատ զայրացած են կենդանիների պահպանման այս խնդրի նկատմամբ: Նրանք հայտարարություն տարածեցին զայրագին խոսքերով՝ անթույլատրելի է կենդանիներին օգտագործել սեփական շահերի համար և մեղադրեցին և՛ իշխանություններին և՛ ընդդիմությանը:

Սակայն ի՜նչ կլրի էկոլոգիա, եթե վտանգի տակ է երեխայի կյանքը:

Show Comments Hide Comments

One thought on Առույծախտ

  1. babgen Rostomian says:

    Հարուստների օգուտին ստեղծված փչացած օրենքները քայքայում են ժողովուրդի կյանքն ու բնությունը: Առյուծաքունողները նույն էկոլոգիաքունողներն են:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *