Ինչի՞ համար եմ պիտանի: Ոչնչի՞, թե՞ ամեն ինչի: (Կիերկեգոր, «Կամ-կամ»)
Գուցե հրաժարվե՞նք մեր հնադարյան ընկերներ Աստվածներից (Ռիլկե, «Սոնետներ Օրփեոսին»)

(ա) Ջոն Քեյջ, «Փորձարարական երաժշտություն» ընդդեմ Ժան Պոլ Սարտրի, «Սրտխառնոց»

DanDisney

(բ)  Ջոն Քեյջ, «Դասախոսություն Մի բանի շուրջ» ընդդեմ Ջոն Քեյջի, «Դասախոսություն Ոչ մի բանի շուրջ»

ավելի փոքր մի ինքս կա ցանկության ներսում, որ կանչում է, —

«հսկի՛ր քունը ծտերի՝ ֆորմալ, ասես քանդակի նախամարտն
անողորկի հետ»… ես  էստեղ եմ, իսկ սա կաթի բաժակ է
իսկ հենց մարդա/մեկիս տանը, քննարկումներ
դեգերում են ժամերը, գլուխգործոցներ կենդանական անընդհատության, էդ եզակի հնչյունագյուտերը ցանկության, ուր ավելի փոքր իմ ինքս կանչում է — «կատարյալ
օբյեկտները հմուտ վարմունք են պահանջում,
իսկ շփումները՝ մարմնի + էքստազի, թռցնում են մեզ ադամանդե ոչմիտեղերը՝ ես
էստեղ եմ-ի», իսկ սա կաթի բաժակ է
բարեհունչ, ասես արևաշողը, սև հեռախոսները զրնգում են
դաշտերով մեկ՝ մենավոր, ասես սոցիալական օրացույցը մտավորականի
ցանկության մեջ կա ավելի փոքր մի ինքս, որ կանչում է.- «հսկի՛ր
ճիչը հարևանող սկզբունքների, որ գեղեցկություն է արտադրում», ուր
զգացական տեխնիկաները մերձեցման կատարի ամփոփում են (հերոսաբար)՝
ես էստեղ եմ, իսկ սա
կաթի բաժակ է՝ ներկառուցված նախաճաշի փոփոխական ճարտարապետության մեջ՝
ինքնակենսագրորեն մերկ, իսկ
ցանկության ներսում կա ավելի փոքր մի ինքս, որ կանչում է. – «ես էստեղ եմ, իսկ
սա իմ կաթի բաժակն է»

(գ) Ջոն Քեյջ, «Դասախոսություն Ոչնչի շուրջ» ընդդեմ Վալթեր Բենիամինի, «Թարգմանչի գործը»

Dan2

(դ) Ջոն Քեյջ, «Անորոշություն» ընդդեմ Ուիլիամ Ուորդսուորթ, «Քնարական բալլադների նախաբան»

<վայրի թմրության մեջ/վառվռուն զգացողության վիճակում/մութ ու մեռած բարում> նրանք/մենք/ես նայում էի-ն-ք/կնայեն-ք գեղեցկուհուն պատուհանի միջին՝  ոտքերը խաչած ու չտպավորված, <հիշելով սոկրատյան միաբանությունները/արագացնելով ծեր ջենթլմենների սրտերը/բղավելով ապահարզանի փաստաբանների վրա>, ու նրանք/մենք/ես <պայթում ենք արցունքներից/աղոթում էի-ն-ք ավելի շատ փող ունենալու մասին/թռա-ն-ք առանց հաշվը փակելու> զգալով, որ նրանք/մենք/ես <ակամայից կփոխեի-ն-ք կրոնները/ապրելու միայն մի րոպե/սխալմամբ էի-ն-ք ծնվել>՝ զգացմունքային վերելքը մոտ էր թվում, գեղեցկությունը <գլխապտուտորեն/անմահաբար/գայթակղորեն> սառչել էր,

ակնթարթորեն <վայրի թմրության մեջ/վառվռուն զգացողության վիճակում/մութ ու մեռած բարում>, ուր նրանք/մենք/ես շունչս պահած հույս ունեի-ն-ք <անհայտ բարերարների/նոր գործարքների զգալի նշմարի/մերկ մարմնի>՝ բարվոքելու տարրական լեզուն վարարող մոխրամանների սենյակներում տրանսի մեջ ընկած տղամարդկանց.

նրանք/մենք/ես կարող էի-ն-ք <հասկանալ` ինչու է <ադրենալինը ընկերակցյալ միստիկայի կերպ/աղը բարելավում զզվանքի համը/ճշմարտությունը հատուկ գաղտնաբառ է, որ  գրգռում է մեզ > ու նույնիսկ՝ <մոտ/հեռվից/ենթագիտակցորեն>, գեղեցկությունը մնում էր մի իրադարձություն այլակերպության մեջ՝ թափառելով սովորական կյանքի շարքերում, ու նրանք/մենք/ես տպավորված էի-ն-ք <տիեզերքի արևազուրկ մղոններով/սևամաղձության մտածական պատմությամբ/աննպատակ ֆորմալ քաոսով>, հրմշտելով անցյալը չծրագրված տեմպերի մեջ՝ գերերաժշտական հորինվածքի մի տեսակ  բանապաշտների մշակելու համար, ու այս է իսկ պատճառը, որ <արվեստը ուղարկում է բարոյադատական ծանուցագրեր/թանգարաններ գոյություն ունեն/խուսափում ենք կաթից, երբ փսխում ենք>.

գեղեցկությունը բանալիի անսեռ անցք էր, որ տանում էր ուղիղ դեպի <գնացքի կայարաններ/աստղաբաշխական բիզնես/հաճույքավաճառներ, որ կատաղի գրգիռներ են վաճառում> ու, շրջապատված <դորիական ճարտարապետության օրինակներով/այրվող գրադարաններով/անհապաղ հաճույք պատճառող ուղեկիցներով>, նրանք/մենք/ես վեր կացա-ն-ք ու լքեցի-ն-ք <վայրի թմրությունը/վառվռուն զգացողության վիճակը/մութ ու մեռած բարը>, գլխանշանորեն վեհ՝ իբրև <երկնքի թռչնավանդակը, թրթռացող էթիկան/հարթավայրային մոդեռն տները/անսարք արագաչափները աստվածայինների՝ օղակված դատավճիռներով>

(ե) Ջոն Քեյջ, «Անորոշություն» ընդդեմ Պիեր Բուրդյո, «Ոճական հնարավորությունների տիեզերքներ»

նրանք կընտրեն իրենց դիմաստվերներն
ավանդույթի ծանրակշիռ տարածքներում, ամեն շունչը
բնական միջավայրի ու ծեսի փոփոխվող տեղում.
կիբերնետիկ օբյեկտները քանդակում են
մտքի հին ազնվականություններ (հարմարվողությունը սպորտաձև է՝ առանց պայմանագրի)
նրանք կընտրեն իրենց դիմաստվերները թեժ հաճույքի ճչացող դաշտերում՝
քենի սեքսով խորհրդածում, ամեն շունչը
բնական միջավայրի ու ծեսի փոփոխվող տեղում.
կիբերնետիկ օբյեկտները քանդակում են
մեղմ էլիտայի նոր ծնունդներ՝ ջղաձգում՝ ու գալարը կարգի մուտացիա է ապրում
նրանք կընտրեն իրենց դիմաստվերներն կապիտալի անվերջ գոտիներում՝
վեհացնելով հանդիսանքը հորիզոնի, ներշնչելով փոփոխվող տեղերում
բնական միջավայրի ու ծեսի, կիբերնետիկ օբյեկտները քանդակում են
բերսերկային ուժ համազգեստներում (չհարմարվողությունը սպորտաձև է պայմանագրով)
իրենց դիմաստվերների միջից նրանք կընտրեն շունչը փոփոխվող տեղի՝
բնական միջավայրեր քանդակող կիբերնետիկ ծեսի օբյեկտներ

______________________________________________________________

[1] Նյարդային համակարգի ժառանգական խանգարում, որ արտահայտվում է ակամա ցնցումներով ու ձայներով և անվանակոչված է ախտանշանները հայտնաբերած ֆրանսիացի նյարդահոգեբույժ Թուրեթի պատվին:

Show Comments Hide Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *