*

Կործանման սկիզբ և ավարտ

Երկու բռաչափ լաթ ես տվել բնորդուհուդ

ասում ես՝ «հագնվի՛ր, դու ինձ հագնված ես պետք»:

Կտավը չես հավանում, ասում ես՝«մերկացի՛ր,դու ինձ մերկ ես պետք»:

Մերկանում ա,

կտավը նվիրում ես,

համբուրում

հետո ասում՝ «ես քեզնից արվեստ եմ ուզում»:

Աննան գոռում ա՝ «սեր տուր ինձ»,

չես լսում

ասում ա՝ «ես քեզ սիրում եմ»,

ասում ես՝ «Ռոթկոն ինքնասպան եղավ, երբ սիրահարվեց այն աղջկան»:

Աննան քոնն ա,

դու՝ ոչմեկինը:

քեզ ասել են արվեստում՝ սիրուց բացի այլ կուռքեր մի ճանաչիր

և դու հավատացել ես

և սիրել ես։

Բնորդուհուդ ասել ես՝ սեր եմ ուզում,

ասել է՝ կտավ տուր ինձ,

ասել ես՝ արվեստ եմ ուզում,

ասել է՝ ես եմ քո սերը, և ուրեմն՝ ես եմ արվեստը քո։

Դերասանուհուդ պիես ես տվել,

ասում ես՝ «խոսիր պիեսը»:

Խոսում է քո բառերը,

մտածում է՝ «ես եմ պիեսը»:

Խաղում է դերը,

որ ուրիշը լսի

որ ուրիշն ապրի

հետո բեմը լքում է,որ ուրիշը հեռանա կյանքիցդ:

«Քեզնից հետո՝ քար լռություն»

Հեռացողներից սեր չեն մուրում,որովհետև իրենց ընտրությունն իրենց փոխարեն են արել: Հեռացողներին՝ ետևից կամ լավը՝ կամ ոչինչ, բայց սա մեռնելու հետ կապ չունի(չնայած ով գիտի) Կերակրում ես քեզ, դու հրեշ ես: Կերակրում ես հրեշի, դու սիրում ես հետո սպանում հետո ապրում եք միասին, հետո հեռանում ու էլի՝ ձեր ետևից կամ լռում են, կամ լավն են խոսում: Քեզ չեն սովորեցրել լռել, հարմար պահին, արգելել՝ ճիշտ ժամանակին: Քեզ ասել են՝ «սիրիր, որ արվեստ անես»,քեզ ասել են՝ «երկրի վրա արվեստից բացի այլ կուռքերի մի ճանաչիր» Քեզ ասել են ու դու լսել ես,որովհետև քեզնից հետո չեն հեռացել,որովհետև միշտ դու ես հեռացել, որովհետև քեզնից հետո քար լռություն ա: Դու քո հանդեպ զգում ես էն ինչ հարազատ լեզվով ասելուց սիրտդ կխառնի,որովհետև սրտխառնոցի չափ պատասխանատու ես ու որովհետև դեռ երկար ես սիրելու, դեռ երկար ես մեռնելու:

***

Դու նրան չես լսում. նա քո կինն է

քոնն է բոլոր այն կանանցից ավելի

ովքեր հասցրել են քնել քո անկողնում

քոնն է ու դեռ տևական ժամանակ էլ քոնն է լինելու:

չես տալիս նրան թևեր

մեռնում է

քոնն է ու դեռ երկար ժամանակ ոչմեկինը չի լինելու:

Նա քո կինն է

դու համբուրում ես ուրիշին

Նա քոնն է

դու՝ ուրիշինը:

Դու նրա սրտում ես,

քո սրտում՝ ուրիշն է:

Առաջին անգամ կնկատես

ամուսնությանդ ժամանակ:

Նա այլևս քոնը չէ,

բայց դեռ տևական ժամանակ էլ քոնն է համարվելու:

Դու համբուրում ես ինձ,

դու նրանը չես,

ինքը՝ քոնն է

ու դեռ տևական ժամանակ քոնն է լինելու:

սնահավատ

Հարցրեց.-կամուսնանա՞ ինձ հետ:

Լռեցի:

Հետո հարցրեց.

-սիրու՞մ ես ինձ,

կոտրեցի հայելին:

ասեց,-կմնա՞ս ինձ հետ,-

ժամացույցը ձեռքին կապեցի:

Մայրս ասել է՝ «ժամացույցը բաժանում է»,

մեկնեցի:

Հրամայացիր.

-սպասի՛ր:

Ուշ էր, գնացել էի:

Տեղ հասա,

դիմավորեցին՝ ժպիտով,

դառնության ծով

պատերազմն ավարտվել էր,բայց ինչ որ բան այն չէր

քսան տարեկանում հասկացավ, որ իր կյանքը կործանել է քսան օրում:

Հայացքը խրեց ուսերին,

արյունոտված մատներով սպիտակեղենը մաքրեց

պառկեց արյան ծովում:

Պատերազմն ավարտվել էր, բայց ինչ որ բան

հրաժարվում էր ուղղվել:

Արյան հոտ էր առնում,

հետո ժամացույցի սլաքը կանգնեց,

լռություն

(ծխում է)

գոռում է,

չեն լսում,

խմում է, չի հարբում,

մեռնում է, չեն թաղում:

Ինչ որ բան այնքան իրենը չէր

հեռացավ,

երրորդ և արդեն քանիերորդ անգամ:

Show Comments Hide Comments

Leave a Reply

Your email address will not be published.