Ինքնագիրը շարունակում է ներկայացնել Խոսող ծառը նախագիծը, որին մասնակցել են ութ արվեստագետներ։ Նախագիծը իրականացել է Ուրցաձոր գյուղի մոտ, Խոսրովի արգելանոցի հարևանությամբ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամին պատկանող Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանում: Նախագծի նկարագրությունը «Խոսող ծառեր» նյութում։

Այս մեռած ծառի առջև ես հատված եմ ընթերցում «Ցտեսություն, Ծիտ» վեպից, ուր գլխավոր հերոսներից մեկը՝ զինվորական բուժկետում պառկած՝ իր սենյակի պատուհանից դուրս նայելով՝ տեսնում է մի կանաչ ծառ, որն ամեն օր լեզվի, լսողություն և Ուրիշի հնարավորություն է ընձեռում նրան:

Զորամասի ներքին ոչ կանոնադրային հարաբերություններն ու օրենքներն ակամա խախտելով՝ նա հայտնվել է, նրան դրել են վերջնագծի մակերեսին: Բուժկետում իր մահվան օրերն վերապրող «սահմանազանցը» զրկված է խոսելու իրավունքից: Զրկողը՝ իր նմանի գոյության բացակայությունն է:

«Պիղծը» պիտի մենակ մնա: Նրան տեսնելը, հետը խոսելը արգելված է, ուստի մնում է, միայն կանաչ ծառը՝ վերափոխության եղանակը, որին նայելու արձանագրությունը պահպանում է զինվորի ինքնաճանաչման տիրույթը. Նա մտածում էր` Կմնա՞ արդյոք ինքը ծառի հիշողության մեջ, թե՞ կմոռացվի անվերադարձ: Մյուս զինվորը, որ պառկելու է իրենից հետո պատուհանից դուրս նայելիս կտեսնի՞ ծառաբնին տպված իր գունատ դեմքը: Քա՞նի ծառաբուն կա աշխարհում:

Վեպում «պղծված», մերժելի զինվորի համար վերհիշվելու, սեփական մարմինը զգալու պատեհությունը ծառն է, որը դեռ ապրում է, գոյություն ունի: Այժմ այստեղ, բաց դաշտում ես վեպի հատվածն ընթերցում եմ մեռած ծառի դիմաց և ծառի մահը ամբողջովին ժխտում է զինվորի և լեզվի գոյությունը:

Show Comments Hide Comments

3 thoughts on Ծառը

  1. […] Ինքնագիրը շարունակում է ներկայացնել Խոսող ծառը նախագիծը, որին մասնակցել են ութ արվեստագետներ։ Նախագիծը իրականացել է Ուրցաձոր գյուղի մոտ, Խոսրովի արգելանոցի հարևանությամբ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամին պատկանող Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանում: Նախագծի նկարագրությունը «Խոսող ծառեր» նյութում։ Նախորդը ներկայացված էր Արամ Պաչյանի «Ծառը»։  […]

  2. […] Արման Գրիգորյանի «Մեծ շրջան (Great circle)»֊ը, Արամ Պաչյանի «Ծառը» և Մանան Թորոսյանի «Քամի […]

  3. […] Արման Գրիգորյանի «Մեծ շրջան (Great circle)»֊ը, Արամ Պաչյանի «Ծառը» և Մանան Թորոսյանի «Քամի խաղացնող»֊ը, Արմեն […]

Leave a Reply to Խոսող քար, ծառ, ձի | Ինքնագիր - գրական հանդես Cancel reply

Your email address will not be published.