Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանվորումն արդեն ընկալվում է որպես քաղաքական հետապնդում նաև միջազգային հարթակներում: ԱՄՆ֊ի պետդեպարտամենտի հայտարարությանը հաջորդեց Ռուսաստանի արտգործ նախարար Լավրովի խիստ հայտարարությունը. «Հայաստանում իրադարձությունները հակասում են երկրի նոր ղեկավարության՝ իրենց քաղաքական նախորդներին հետապնդելուց հրաժարվելու մասին հայտարարություններին»:

Ռոբերտ Քոչարյանին կալանավորեցին հուլիսի 27֊ին դատարանի որոշմամբ, նա մեղադրվում է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը տապալելու մեջ՝ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածով․ մեղադրվում է 2008 թվի նախագահական ընտրություններից հետո իր գործողությունների համար։

2008 թվի փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների արդյունքների պաշտոնական տվյալներով 52, 82 տոկոսով առաջին տեղը զբաղեցրեց Սերժ Սարգսյանը, իսկ 21, 5 տոկոսով Լևոն Տեր֊Պետրոսայնը, սակայն Տեր֊Պետրոսյանը չընդունեց արդյունքները, և իրեն հռչակեց հաղթած նախագահ, մի քանի օր շարունակվող ցույցերը հանգեցրին մարտի մեկյան բախումներին, այդ օրը առավոտյան ոստկանությունը բռնությամբ ցրեց Օպերայի հրապարակի ցուցարաներին, որից հետո Տեր-Պետրոսյանի կողմակիցները հավաքվեցին Մյանսիկյանի արձանի մոտ, բարիկադներ կառուցեցին, իսկ երեկոյան սկսվեց բախումը ոստիկանության հետ, որի ժամանակ զոհվեց 10հոգի, որոնցից 2 ը ոստիկան, եղան 100ավոր վիրավորներ։

300.1 հոդվածը քրեական օրենսգրքի մեջ է մտցվել 2009 թվին, սակայն նա մեղադրվում է դրանից մեկ տարի առաջվա իրավիճակի համար։ Փաստաբանները դեռ չեն բացատրել թե արդյոք այս հոդվածը հետադարձ ուժ ունի, բայց դեռ 2008֊ին ընդդիմությունը, որի շարքերում էր նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեղադրում էին Քոչարյանին սահմանադրական կարգը տապալելու մեջ, հենց այս նույն հոդվածի խոսքերով։

Սովետական միության փլուզումից հետո, Հայաստանի անկախության 28 տարիների ընթացքում գուցե առաջին անգամ է Մոսկվան պաշտոնապես քննադատում Հայաստանը։

Արդեն հստակ է, որ Ռոբերտ Քոչարյանի ու նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի ու Պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի դեմ հարուցված քրեական գործը  իրավականորեն փուչիկ է, հիմնված է 2009֊ին ՀԱԿ֊ի հայտնաբերած պաշտպանության նախարարի 0038 հրամանի վրա, որով բանակը բերվում է զորանոցային վիճակի: 10 տարի այդ հրամանը ՀԱԿ֊ը ճոճում էր որպես մեղադրանք, թե 2008֊ի փետրվարի 23֊ի հրամանը կապված է մի շաբաթ անց մարտի մեկի ողբերգության հետ։ Կապ կա՞ արդյոք. Քոչարյանը ասում է, թե բանակը զորանոցային վիճակի է բերվել, քանի որ Լևոն Տեր֊Պետրոսյանը այն ուզում էր ներգրավել քաղաքական գործընթացի մեջ։ Իրոք, կան փետրվարի 21-ի հանրահավաքի կադրերը, ուր ԼՏՊ֊ն ասում է, որ հանդիպել է ՊՆ փոխնախարար գեներալ Մանվել Գրիգորյանի հետ և որ Գրիգորյանն ու մյուս Պաշտպանության փոխնախարար գեներալ Գագիկ Մելքոնյանը միանալու են իրենց, ու իր կոչով ցուցարաները վանկարկում են Մանվել, Մանվել, ապա Գագիկ-Գագիկ։ ՀԱԿ֊ն էլ ասում է՝ չէ, հրամանը տրվել է, որ իրենց ճնշեն։ Քաղաքական բանավեճի թեմա է, բայց քրեական գործերը ապացույցների հիման վրա են հարուցվում, և ոչ թե բանավիճող կողմերից մեկի քմահաճույքով, ինչ է թե հիմա էլ նրա ձեռքն է իշխանությունը։

Նիկոլ Փաշինյանը գալով իշխանության, քաղաքական մեղադրանքը մտցնում է իրավականի մեջ, չի մտնում, զոռով է մտցնում, էլի չի մտնում: Քաղաքացիական հասարակությունը ոգևորված ծափահարում է այս ճխտոցը։

Ռոբերտ Քոչարյանին՝ նախագահի կարգավիճակ ունեցող մարդուն բռնելու համար կա՛մ մեղադրանքները իրավաբանորեն հաստատված պիտի լինեն, որ բռնելու տեղ չլինի, կա՛մ երկիրը էնպիսի բռնապետություն պետք է լինի, որ բռնեն, ու հետո ոչ ոք չհամարձակվի խոսել։ Երկու դեպքն էլ չկա։ Կա միայն մասսայական ժողովրդական անմնացորդ աջակցությունը, որն էլ օգտագործում է Փաշինանը հին հաշիվները մաքրելու համար։

Բայց դա երկար չի օգնի, եթե չկան հիմքեր, ուրեմն, Քոչարյանը այս գործից մաքուր դուրս կգա ու այլևս կփակվի նրա դեմ կոռուպցիայի կամ որևէ այլ հանցանքի հետ կապված քրեական գործ հարուցելու ճանապարհը, քանի որ ցանկացած գործ արդեն կմեկնաբանվի որպես քաղաքական հալածանք։

Հեղափոխությունը նաև այն համոզմունքն էր բերել, որ այլևս նախկին քաղաքական գործիչների ժամանակն անցել է, ու էլ երբեք նրանք չեն վերադառնա քաղաքականություն։ Իսկ այժմ վերջացավ, Քոչարյանը քաղաքականության մեջ է, Փաշինյանը նրան կանխելու ոչ մի ձև չունի՝ ազատի բանտից, թե չազատի, միևնույնն է։

Նիկոլ Փաշինյանի անզուսպ վենդետան հանգեցրեց նրան, որ.

1.֊ին. Քաղաքականություն վերադարձրեց Ռոբերտ Քոչարյանին ու նրա հետ նաև նախկին գործիչների, և եթե որոշ ժամանակ անց նա իշխանության գալու լուրջ հայտ ներկայացնի, փնտրեք մեղավորին նոր իշխանության մեջ։ Իսկ եթե որևէ մեկը դա անհնար է համարում, ապա մոլորության մեջ է. Լևոն Տեր֊Պետրոսյանին ամբողջ Հայաստանը ատում էր, սակայն հրաժարականից 10տարի անց ինչ-որ տեղից փող դրվեց, նա վերադարձավ ու հսկա բազմություն տարավ իր հետևից։ Իսկ եթե ճիշտ են այն լուրերը, թե Քոչարյանը շատ հարուստ է, ապա նա ու նրա շնորհիվ հարստացած շատ գործարարներ, փողեր դնելով և ստեղծելով լայն քաղաքական աջակցություն, դեպի իշխանություն ճամփա կբացեն։

2-րդ. Հայ-ռուսական հարաբերությունները վատացրեց, Ռուսաստանի ստեղծած ՀԱՊԿ֊ը ստորացրեց աշխարհի առաջ՝ նրա քարտուղար Խաչատուրովի դեմ քրեական գործ հարուցելով։ Մոսկվայում չեն հասկանու՞մ, որ իշխանության գալուց առաջ Նիկոլը, երբ ասում էր վենդետա չեմ անելու հենց մարտի մեկը նկատի ուներ, բա էլ ի՞նչ, ինքը նստել էր, ու անձնական վրեժ ուներ, կոռուպցիայի դեմ պայքարը վենդետա չի, դա կառավարության պարտականությունն է։ Մոսկվայում հայ ակտիվիստների խելքին չեն, որ Նիկոլի ու ՀԱԿ֊ի ձևակերպումներին խաբվեն, աչքների առաջ տեսնում են, որ քաղաքական հաշվեհարդար են անում էն մարդկանց նկատմամբ, որոնց հետ պաշտոնական ու գործնական կապեր ունեն։

Իսկ հակառուս գործիչները հրճվանքի մեջ են Ռուսաստանի բացասական արձագանքից, ուրախ֊ուրախ ասում են, թե Հայաստանի ինքնիշխանության մակարդակը բարձրացել է, կամ էլ բռունցք են թափահարում: Անպատասխանատու հրճվանք սեփական հայրենիքի ու նրա միլիոնավոր բնակիչների նկատամբ, երկու հարևանների հետ հակամարտության մեջ գտնվող երկրի դեմ լարել մի ուրիշ հզոր տերություն, որից կախված է և՛ տնտեսությունը, և՛ անվտանգությունը։

Ժիրայր Սեֆիլյանի Նախախորհդարան կազմակերպության մամուլի քարտուղարի էջից

3. Փաշինյանը երեք անգամ դրժել է խոստումը.

Ա) Փաշինյանը հայտարարել էր, որ վենդետաներ չեն լինելու։ Հենց իշխանությունը վերցրեց, երկու ամիս անց վենդետա սկսեց էն մարդու դեմ, ով փողոցային ճակատամարտում հաղթելով՝ թույլ չտվեց ԼՏՊ֊ի գլխավորությամբ Նիկոլի թիմը գա իշխանության, իսկ արդյունքում էլ Նիկոլը ձերբակալվեց ու դատվեց։ Խոստացավ, որ այլևս քաղաքական բանտարկյալներ չեն լինելու, և տվեց առաջին քաղբանտարկյալը։

Այս վենդետան թաքցվում է իբր մտահոգությամբ մարտի 1֊ի զոհերի համար։ Ցանկացած սպանության բացահայտում սկսվում է անմիջական կատարողից՝ նա, ով կրակեց, սպանեց, ապա նրա միջոցով պարզում են, թե ով հրաման տվեց, ապա հրաման տվողի հրաման տվողին են գտնում։ Ակտիվիստները, ու նույնիսկ մասնագետ իրավաբանը՝ ՀԱԿ֊ի իրավաբան Վահե Գրիգորյանն է  ասում , որ բան չկա, հիմա բռնեն, հետո կբացահայտեն սպանությունները.«Այս մեղադրանքը դեռ այդ մասին չէ, բայց չի բացառվում, որ քրեական գործը կգնա դեպի էդ, և տուժողների իրավահաջորդների մշտական պահանջն է հրամանատարական ողջ շղթայի բացահայտումը»։ Սա հին բռնապետական մեթոդ է,  որ նախ որոշում են՝ ով է մեղավոր, ձերբակալում են, հետո նրան ստիպելով, կամ այլ ձևերով «ապացուցում» մեղքը (մամուլը մշտապես շրջանառության մեջ է դնում ՀԱԿ֊ական ականատեսների վկայությունները, ոստիկաններինը վկայությունները չկան, խնդրեմ այդպիսի մեկը՝ «Ինչ ատելություն. ոստիկանի պատմածը»

Ինչո՞ւ անմիջական սպանողներին բացահայտելու ճանապարհով չեն գնում։ Մնում է ենթադրել, որ պատճառն այն է, որ Նիկոլ Փաշինյանը մարտի մեկին հակամարտության կողմ է եղել, այդ ճանապարհը կարող էր ուրիշ տեղեր տանել, չհասցնել Քոչարյանին, կամ էլ հասցներ ոչ միայն Քոչարյանին այլև այլ տեղեր, օրինակ, 2 ոստիկանների սպանությունը ու 50֊ից ավել ոստիկանների մարմնական վիրավորում ստանալը, կամ էլ մյուս սպանությունների որոշ հանգամանքներ տաներ դեպի ԼՏՊ֊ի թիմ։

Հիմա հաստատվում է այն պնդումները որ ՀԱԿ֊ը ու նրանից դուրս եկած շրջանակները 10 տարի շարունակ մարտի մեկի բացահայտում գոչելով իրականում սպանությունների բացահայտումը չէին հետապնդում, այլ շահարկում էին 10 զոհերի արյունը,  Քոչարյանից վրեժ լուծելու համար։

Այո, Մարտի մեկին ճակատամարտ էր, մի կողմից գրոհում էին իշխանություն վերցնելու և մյուս կողմից էլ պահում էին իշխանությունը, սակայն ՀԱԿ֊ի տարիների աշխատանքը հանգեցրեց նրան, որ հասարակական կարծիքը վստահ է, թե խաղաղ ցուցարաների վրա կրակել են։

Մեջբերեմ մեկին, ով աջակցում էր ԼՏՊ֊ին. մարտի մեկի մասին ռեպորտաժում լրագրող Գայանե Բաբայանը գրում է. «Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր այնքան հանգիստ, ասես ամեն օր էր այդպիսի լուրեր հայտնել. «Մեր տղերքը գրավել են պրոսպեկտի կամուրջը, մի 50 կամավոր թող առաջ գնան, ապահովեն մեր դիրքերը» կամ` «Մյասնիկյանի արձանի ետևի դիրքերից օգնություն են խնդրում, զորքերը առաջ են գալիս, անցեք Մյասնիկյանի արձանի ետևը», կամ` «Ձկան խանութի մոտ օժանդակություն է պետք…», «Ինձ հայտնեցին, որ մենք ազատագրել ենք Պռոշյան փողոցը», «Ժողովուրդ ջան, ո՞նց եք, դուխներդ տեղն ա՞, մենք ստեղ կանգնած էսօր հաղթելու ենք, նրանք մինչև լուսաբաց փախչելու են», «բարձրախոսին մոտեցավ մի երիտասարդ տղա` ոստիկանական վահանը ձեռքին, ձեռքը բարձրացրեց ու զեկուցեց. «Պրն Փաշինյան, թույլ տվեք զեկուցել՝ մենք թուրքի դեմ պայքարում երկու բետեռ, 1 փշալարի մեքենա խլեցինք և նրանց քշեցի՛նք…»:: («Հրապարակ», մարտի 21, այս նյութը առ ցանց Հրապարկում չկա, հանել են):

Սախարովի կինը՝ Ելենա Բոները մարտի մեկի դեպքերին այսպես է արձագանքել.

Как получилось, что люди, пришедшие на митинг, стали разнузданной толпой, бандитами, разрушившими свой собственный город? Город, только недавно пришедший в себя после годов холода, темноты и полуголода. Горько за Армению. Горько и стыдно (Грани.Ру, 03.03.2008).

Այսպիսի պատերազմական վիճակում Քոչարյանը մտցնում է արտակարգ դրություն, Ազգային ժողովը այն հաստատում է, բայց որն էլ նրան ներկայացված մեղադրանքի մեջ երկրորդ մեղքն է։ Մեղավոր է, որ դիմադրել է ու չի թողել իշխանությունը վերցնեն։

Իսկ Պն նախկին նախարար Միքայել Հարությունյանի դեմ քրեական գործ հարուցելու մասին ՀՔԾ֊ի հայտարարության մեջ, ասվում է. «երեկոյան(մարտի 1֊ի), Զինված ուժերը և ոստիկանության ստորաբաժանումները Երևանի կենտրոնական փողոցներում զենքի, պայթուցիկ նյութերի և հատուկ միջոցների գործադրմամբ իրականացրել են հատուկ միջոցառումներ խաղաղ հավաքը ցրելու, անզեն ցուցարարներին փողոցներից հեռացնելու ուղղությամբ»:

Խաղա՞ղ, հեղափոխություն եղավ, որ էսպես ակնհայտ ստերով գործ հարուցե՞ն։

Անձնական զրույցներում ՀԱԿ֊ականները հավեսով պատմում են, թե ինչպես այն մեկը խփեց ոստիկանին, այն մյուսը աջ ու ձախ հարվածելով չեղքեց ոստիկանական պատնեշը, էն մյուսը էնպես վախացրեց ոստիկանները փախան։ Բայց հենց հերթը հասնում է հրապարակային խոսքին, ասում են՝ ոստիկանները կրակեցին խաղաղ ժողովրդի վրա, էն ինչ մտել է ՀՔԾ֊ի հաղորդագրության մեջ։

Նույն քրեական գործում ասվում է.« Ընտրությունների ընթացքում կատարված մեծածավալ խախտումները, որոնք հասարակական կազմակերպությունների, տարբեր իրավապաշտպան կառույցների և քաղաքացիների կողմից վերագրվել են Հանրապետության գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանի և գործող վարչապետ՝ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի կողմնակիցներին, առաջացրել են հանրության մեծ մասի զայրույթը»։

Քաղաքացիների կողմից վերագրվելը քրեական հանցանքի ապացույց չի, եթե այս գործը հարուցվում է ընտրակեղծիքների վերաբերյալ խնդրեմ, կարծեմ կարգը այս է. տեղական հանձնաժողովի անդամներին պատասխանատվության կանչելով հասնեն մինչև Սերժ Սարգսյան նա է նախագահ դարձել, կամ նաև Քոչարյան։ Բայց եթե օբյեկտիվ քննություն տարվի, ապա կպարզվի, որ մյուս կողմն էլ է ընտրակեղծիքներ արել, վերաբացվել են քվեատուփեր, որոնցում ուրիշների կողմ քվեարկած քվեաթերթիկները դրված են եղել ոչ միայն Սերժ Սարգսյանի, այլև Լևոն Տեր֊Պետրոսյանի վրա, նրանց կողմից կաշառվել են հանձնաժողովի նախագահներ, բաժանվել են ընտրակաշառքներ։

Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներում 135 տեղամասում իրականացված վերահաշվարկից պարզվել է, որ ուրիշ թեկնածուին քվեարկած քվեաթերթիկներից ավելացվել է Սերժ Սարգսյանի օգտին 750 հատ, իսկ Լևոն Տեր-Պետրոսյանի օգտին 185 հատ (Հայաստանի հելսինկյան կոմիտեի Դիտորդ տեղեկագիր, 2008, 2-4 համար

Այսքանից հետո պաշտոնական տվյալներով բոլոր նախագահական ընտրություններում Լևոն Տեր֊Պետրոսյանը ամենաքիչ քվե հավաքած երկրորդ տեղ ընկած թեկնածուն է, սակայն 2008-ի փետրվարի 19-ի երեկոյան, երբ դեռ նոր էին բացվել ընտրարկղերը, Տեր֊Պետրոսյանի շտաբը Ա1+֊ով հայտարարեց, թե նա 67 տոկոսով հաղթել է ու նախընտրական շարժումը շարունակեց որպես ընտրված նախագահ իշխանությունը գրավելու համար։

Ընտրակեղծիքների չափե՞րը, այո ԼՏՊ֊ի թիմն անհամեմատ իշխանությունից քիչ է արել, իշխանություն քիչ է ունեցել, քիչ է արել, շատ ունենար, շատ կաներ, շարժվել է այն նույն խաղի կանոններով, որոնք առաջին անգամ մտցրել է Լևոն Տեր֊Պետրոսյանը 1995թվի ԱԺ ընտրությունների և Սահմանադրության հանրաքվեի ժամանակ։ Եվ եթե ընտրակեղծիքները բացելու քաղաքականություն է որդեգրվել, ապա արդարությունը պահանջում է սկսել սկզբից՝ 1995֊1996 թվերի ընտրություններից, իսկ եթե մարդկանց կալանվորելու են, ապա պետք է նոր բանտեր կառուցեն տասնամյակներ ընտրակեղծիքներին մասնակցած անձանց տեղավորելու համար։

Բայց չի լինելու, մեղադրականը գրվել է ԼՏՊ֊ի նախկին թիմի կողմից, այն նրանց քաղաքական ու անձնական շահերն է արտահայտում։ Փաշինյանի գլխավորած Քաղաքացիական պայմանգիր կուսակցության շատ անդամներ ՀԱԿ֊ից են եղել, հետագայում հիասթափվել են ԼՏՊ֊ից և դուրս եկել։

2008֊ի փետրվարյան օրերին ևս մի կողմ կար, նրանք ովքեր ոչ ցույցի են դուրս եկել, ոչ ձայն են ունեցել, ոչ իշխանություն, ոչ մեկի կողմը չեն եղել, անհանգիստ սպասել են, թե ինչ է լինելու (տես՝ երրորդ կողմի ձայնը), իսկ մարտի մեկին էլ նրանցից շատերը տներում նստած լարված սպասել են, որ Քոչարյանը չթողնի Լևոնը պատերազմով իշխանության գա։ Հարյուր հազարավոր մարդիկ, ովքեր ապրել են Լևոնի կառավարման տարիները, իրենց վրա են զգացել ՀՀՇ֊ի համակարգի անարդարությունն ու դաժանությունը, երկրի բնակչության ստվար մասն են, ովքեր չեն տրվել իշխանության նկատմամբ ատելության գայթակղությանը ու չեն միացել իրենց կյանքը փչացրած ԼՏՊ֊ին։

Բայց ՀԱԿ-ի պրոպագանդան, որի մեջ ներգրվված է եղել գրեթե ամբողջ ԶԼՄ֊ն, 10 տարի հասարակությանը կերակրել է 10 զոհերի արյունով, այդ արյունը գրել են Քոչարյանի վրա, որ այդ արյունով նրանց՝ այդ ոչ մի կողմին չմիացածներին տարանջատեն Քոչարյանից ու հանեն Քոչարյանի դեմ։ Ու շատ լավ ստացվել է, հանել են, Քոչարյանը արյունարբու հրեշ է։ Լևոնը, չկարողանալով ազդել նրանց վրա շանտաժով՝ իրեն չմիացողներին տականք ասելով, արյուն թափել տվեց, որ արյունով ազդի, արյունով իր կողմը գրավի (մարտի մեկին նա տանը նստած հրահանգ էր տվել Մյասնիկյանի արձանի մոտից այլ տեղ չգնալ), ու հիանալիորեն հաջողացրեց, բազմաթիվ մտավորականներ, ովքեր գիտեին, թե ինչ փորձանք է բերել ու կրկին բերելու է ԼՏՊ֊ն, մարտի մեկի առաջ խիղճները ընկրկեց, մեղադրեցին Քոչարյանին ու դարձան ԼՏՊ֊ի քարոզչության զոհը։

Բայց գուցե դեռ մարդիկ մնացել են, որ թույլ չեն տալիս իրենց խղճի հետ խաղան, իրենց քաղաքական դիրքը ոչնչացնեն, չեն ուզում տրվել խաբկանքին` պինդ պահելով իմացությունը, թե ինչպես է ամբոխին կատաղացրել ու գրոհի հանել նրա հրամանատարը, ու թե զոհերը ինչի արդյունք են։

Ուրեմն, ամենայն հավանականությամբ Նիկոլ Փաշինյանը սպանությունները բացահայտելու ճանապարհով հետաքննություն չի տանի, իսկ մարտի մեկն էլ չի բացահայտվի այնքան ժամանակ, քանի դեռ իշխանության վրա են հակամարտության այս կամ այն կողմը։

Բ) Փաշինյանը խոստացավ, որ երբեք Բաղրամյան 26֊ից դատավորներին զանգեր չեն լինելու։ Չգիտեմ, թե որտեղից են զանգել, բայց Քոչարյանին կալանավորելու որոշում ընդունելու հրահանգ է եղել դատարանին։ Փաստաբաններն էլ ցույց տվեցին, որ առանց հրահանգի դատարանը կալանքի որոշում չէր ընդունի, և նրանք, ովքեր չեն ուզում հանուն հեղափոխության ինքնախաբեության տրվել, կտեսնեն, որ չկա Քոչարյանի դեմ որևէ հանցակազմ։ Ուրեմն, եթե դատարանը անկախ լիներ, հաստատ հանրապետության երկրորդ նախագահին կալանքի սանկցիան կմերժեր, նույնիսկ եթե հանցակազմի նշան լիներ, էլի կմերժեր՝ բավարավելով ստորագրություն չհեռանալու մասին որոշումով, և միայն ոչ անկախ դատարանը վերևից, այն էլ շատ խիստ ցուցումի դեպքում կալանավորման որոշում կընդուներ(Սահմանադրությունը հստակ ասում է «Հանրապետության Նախագահն իր լիազորությունների ժամկետում և դրանից հետո չի կարող հետապնդվել և պատասխանատվության ենթարկվել իր կարգավիճակից բխող գործողությունների համար: Իր կարգավիճակի հետ չկապված գործողությունների համար Հանրապետության Նախագահը կարող է պատասխանատվության ենթարկվել իր լիազորությունների ավարտից հետո»)։

Քաղաքացիական հասարակության ազնիվ ներկայացուցիչները կարո՞ղ են նախ ներքուստ, ներսում հարց տալ՝ հնարավո՞ր էր, որ դատարանը առանց վերևից հրահանգի կասկածելի գործով սահմանադրական իմունիտետ ունեցող երկրորդ նախագահին կալանքի սանկցիա տար։ Քանի որ քաղաքացիական հասարակության մի ստվար մաս իրեն արևմտամետ է համարում, նշեմ, որ նույնիսկ Պինոչետին, ում վրա հազարավոր մարդկանց արյուն կար, Մեծ Բրիտանիայի դատարանը չկարողացավ կալանել։ Եթե ինքներդ ձեզ չխաբեք, անկեղծ պատասխանը գտնեք, ապա ձեր խղճին է մնում հրապարակային ասել ճշմարտությունը՝ Քոչարյանին քաղբանտարկյալ համարել, թե ոչ, ապա շարունակել իրավապաշտպանությունը, թե ոչ։

Գ) Փաշինյանը հռչակում էր, որ սա սիրո և համերաշխության հեղափոխություն է։ Եթե Քոչարյանին մեղադրեին կոռուպցիայի մեջ, նա չէր ստանալու լայն աջակցություն, ոչ Դաշնակցությունը ոչ էլ նույնիսկ ՀՀԿ֊ն ձայն չէր հանի, գուցե հակառակը, նրանց մեջ էլ մարդիկ լինեին, որ մեղադրեին։ Հենց այն հանգամանքը, որ Ռոբերտ Քոչարյանի մեղադրանքը քաղաքական է, թշնամանքի ու ատելության նոր ճեղքեր է բերում, որոնք քնել էին անցյալում՝ և 2008-ի և ավելի վաղ՝ 90ականների քաղաքական հակամարտություններում, այդ ճեղքերը գնալով լայնանում են ու նորանոր անձանց ու խմբեր են ներքաշում, կրկին նկատվում է հակամարտություն Հայաստանի և Ղարաբաղի մեջ, Արցախի պատգամավորական խմբերը քննադատում են Քոչարյանի կալանավորումը(տես՝ «Արցախի խորհրդարանական ուժերի ներկայացուցիչները մտահոգություն են հայտնել Ռոբերտ Քոչարյանի կալանավորման վերաբերյալ»

Մարտի մեկի այսպիսի բացահայտումը ինքնաբերաբար վերադարձնում է 10տարի առաջվա թշնամական մթնոլորտը(տես՝ «Ներքին արյունահոսություն. ճգնաժամը հայաստանցիներին տրամադրել է ղարաբաղցիների դեմ»

Կարող է Փաշինյանը խելոք խորհդական ունենար, և խորհուրդ տար, որ համբերատար լիներ և Ռոբերտ Քոչարյանից իր վենդետան հաներ այնպես, որ չնկատվեր, որ վենդետա է, օրինակ, կոռուպցիայի որևէ գործ բացելով՝ այսպիսով համատեղելով օգտակարը հաճելիի հետ։ Բայց հիմա հասկանում եմ, որ նա շատ ավելի տարված է վենդետայով, քան կոռուպցիայի դեմ պայքարով (բազմաթիվ կոռուպցիոն բացահայտումները, խոշոր գործարքներին չեն վերաբերում), կոռուպցիայի դեմ պայքարողը «դուխով» կփակեր Ամուլսարը, «դուխով» չէր ընդունի ու կչեղարկեր կենսաթոշակային օրենքը, որը մարդկանց փողերը տալիս է ինչ-որ մասնավոր ընկերությունների ֆռռացնելու համար, և ոչ թե «դուխով» կբռներ Ռոբերտ Քոչարյանին։

Կարծես թե այլևս հնարավոր չի լինելու կանգնեցնել փոթորիկը։ Ինքս այս գրառումով փորձելու եմ վերջակետ դնել նոր կառավարության նկատմամբ ունեցած սպասումներիս ու չմասնակցել հասարակական քննարկումներին։ Նյարդեր չկան էլ, երբ տեսնում ես, թե ինչ ամբոխային հարձակում է սկսվում նույնիսկ Քոչարյանի գործին կասկածելու դեպքում։

Սերը ո՞ւմ նկատմամբ էր և համերաշխությունը ո՞ւմ հետ էր,  ՀԱԿ֊ի ու ՔՊ֊ի՞, որ իրարից բաժանվելով վատացել էին, իսկ այժմ երկու կուսակցության լիդերները կառավարական տանը միասին թեյում են։ Եթե համերաշխությունը թշնամիների մեջ չէր լինելու, ապա կամ անիմաստ լոզունգ էր, կամ խաբեություն՝ թշնամիներին հանգստացնելու և իշխանությունը հեշտ գրավելու համար։

Այս ամենով հանդերձ, հեղափոխությունը մեծ փոփոխությունների դուռ է բացել, հասարակությունը բացվել է, հնարավորություն ունի ինքնակազմակերպվել, պահանջներ ներկայացնել, ազդել իշխանության վրա, հեղափոխությունը եղել է մասնակցության հնարավորություն ունենալու համար, և ոչ թե այն բանի, որ հեղափոխության առաջնորդը իր ուզածն անի, մասսեները ծափահարեն։ Եթե չանեն, սպասեն, որ Նիկոլը իրենց փրկելու է, և նրա յուրաքանչյուր քայլ ցնծությամբ ողջունեն, բան դուրս չի գա։

Մի կաթիլ պրոպագանդա, թե ինչպես է ՀՀՇ֊ն ձևավորում հասարակական կարծիքը

Իրեն քաղաքագետ հռչակած Ստեփան Գրիգորյանը Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների հասցեին ասում է՝ «Ես չէի հավատում, որ մեր փաստաբանները նույնիսկ մեծ փողի դիմաց կպաշտպանեն էդ մարդուն, որը երիտթուրքերի քաղաքականությունը հայերի նկատմամբ վարում էր»: Այսինքն Քոչարյանին Թալիաթի հետ է նույնացնում, ու սա ցեղասպանության զոհերի սերունդները լսում ու ողջունում են։

Պատկերացնենք՝ մի երկրում ինչ-որ քաղաքագետ ասեր ինչ-որ մեկը պետք է զրկվի պաշտպանությունից ու նրան մարդկության դեմ կատարված ոճրագործների հետ նույնացներ, էդ քաղաքագետին էլ ո՞վ կլսեր, էլ ի՞նչ քաղաքագետ, ով հակամարդկային, ստալինյան տրոյկաներով դատելու քարոզ է անում։ Իսկ Հայաստանում կլսեն ու գլխով կանեն՝ ճիշտ բաներ է ասում։ Բայց լավ է, որ Հայաստանը իրականում չունի այսպիսի քաղաքագետ, քանի որ Ստեփան Գրիգորյանը քաղաքագետ չի, նա Սովետի ժամանակ ֆիզիկոս է եղել, ապա ՀՀՇ անդամ, ՀՀՇ պատգամավոր 1990-1995 թվերին, ապա ԼՏՊ֊ի կառավարության դիվանագետ, 2008֊ին էլ Տեր֊Պետրոսյանի թիմից էր։

ՀՀՇ շրջանակները՝ ՀԱԿ և այլն, վառված են Ռոբերտ Քոչարյանից, որ 1998 թվին հեղաշրջում անելով իրենց զրկեց իշխանությունից, շատ բան կորցրեցին, և հիմա նրանց մուռը տարբեր անունների տակ՝ քաղաքագետ, փորձագետ, ՀԱԿ, դուրս է պրծնում, իբր չեզոք գնահատական։ Ազատություն ռադիոն լցված է ՀՀՇ ու ԼՏՊ֊ը շրջանակների ակտիվիստների ելույթներով, ովքեր «փորձագետի» անվան տակ պնդում են, թե ինչ ճիշտ են արել, որ կալանավորել են Քոչարյանին։ Եվ ինչպե՜ս է աշխատում, կիրթ մարդիկ հակամարտության վրիժառու կողմի խոսքերը որպես քաղաքագիտական վերլուծություն ու փաստարկ են ընդունում ու գլուխներն են շարժում։ Այսպես կաթիլ կաթիլ, տարիներ շարունակ հասարակական կարծիքը ձևավորել է Քոչարյանի արյունարբու կերպարը։

Մամուլն էլ աջակցում է նրանց, հասարակությանը խաբելով՝ Գրիգորյանի տակ գրում են քաղաքագետ։ Այդքան արևմտյան լրագրություն են սերտում, բան դուրս չի գալիս, տենց էլ չսովորեցին, որ մարդու անվան տակ գրեն էն ինչ ինքն է, նախկին հհշ֊ պատգամավոր, նախկին դիվանագետ, էլ չգիտեմ, բայց ոչ երբեք քաղաքագետ։ Քաղաքագետ լինելու համար առնվազն քաղաքագիտության դիպլոմ է անհարժեշտ, էլ չասած դոկոտորական թեզը։

Այսօր բացարձակապես պոպուլյառ չի Քոչարյանի վերաբերյալ որևէ դրական բան ասելը, ասելուց էլ պետք է ապահովագրվել՝ նրա դեմ մի շարք բաներ շարելով ՝ կոռուպցիա, Պողոս Պողոսյանի սպանություն, Հյուսիսային պողոտայում մարդկանց գույքը խլել են, ընտրությունները կեղծել և այլն, որ հավատան, թե Քոչարյանին չես պաշտպանում, բայց մեկ է, իրենց պետք չի հավատալ, իրենց պետք է տեռոր, որ բոլոր այն բերանները, ովքեր կասկածի տակ կդնեն Քոչարյանի կալանքի օրինականությունը, փակվեն։ Տաբու է, սառանչան գրոհելու է, որ բերանը բացողին փչացնի, որ նրա խոսքը ցեխ դառնա։ Ուրեմն, առանց ապահովագրման.

Ուրեմն, մեկը՝ Ստեփան Գրիգորյանը, ով եղել է մի կուսակցությունից՝ ՀՀՇ֊ից, որի ղեկավարման տարիներին երկրից հեռացել է կես միլիոն մարդ, մի կուսակցություն, որի շրջանակները մի շարք պատվիրված սպանություններ են արել՝ բացահայտված են 7 պատվիրված սպանություն(Երկաթգծի վարչության պետ Համբարձում Ղանդիլյանը, նրա վարորդ Հակոբ Հունանյանի և նրանց հետ մեքենայում գտնվող գերներալ Ժորա Իսահակյանի, ապա Աշտարակի գործկոմի նախագահ Հովհաննես Սուքիասյանն ու նրա վարորդ Վարուժան Աբրահամյան, ապա երկու երիտասարդներ Կարեն Ռաֆայելյան և Արթուր Հովհաննիսյան), այժմ եկել Քոչարյանին է ասում երիտթուրք, նրան ով միակ նախագահն է եղել, ում ժամանակ արտագաղթը դադարել է, մի քանի տարի երկիր մտնողների թիվն ավելի է եղել, քան դուրս եկողներինը, գումարած տարեկան 12տոկոս տնտեսական աճը։ Քաղաքացիական հասարակաությունը ի՞նչ իմանա, թե ինչ է տնտեսական աճը, նա գրանտներով իր ստաբիլ եկամուտը ունի և՛ աճի, և՛ ճգնաժամի ժամանակներում: Բայց նրանք մի բան «գիտեն»՝ որ Քոչարյանը արյունարբու է։ Տնտեսական աճը իրենց վրա զգացել են մարդիկ, ովքեր չեն որոշում հասարակական կարծիքը,  չկան ֆբ֊ներում, Ազատությունով հարցազրույց չեն տալիս՝ խանութպաններ, արտադրողներ, գյուղացիներ։

Ուրեմն, եթե Քոչարյանը պիտի նստի Գրիգորյանական մեղադրանքներով, ապա անպայման ԼՏՊ֊ին ու Սերժին բռնելուց հետո։ ԼՏՊ֊ից հետո, քանի որ և՛ արտագաղթի ցուցանիշներով, և՛ իր իշխանության ժամանակ ՀՀՇ֊ի կողմից սպանությունների քանակով, և՛ մարդու իրավունքների խախտումների ահավոր չափերով Քոչարյանին հաղթում է, Սերժից առաջ թե հետո, կարող են վիճակ գցել, ամեն դեպքում արտագաղթի թվերով տնտեսական անկումով էլի Սերժը առաջ է անցնում, ու նաև նա է 10 զոհերի գնով նախագահ դարձել։

Մի քանի փաստարկ հատուկ իրավապաշտպանների համար.

Կրոնագետ, գիտության թեկնածու Կյանքի խոսք կրոնական կազմակերպության մամուլի քարտուղար Արմեն Լուսյանն է ասում , որ կրոնական կամզակերպությունների համար Տեր-Պետրոսյանի իշխանությունն ամենադաժանն էր, իսկ Ռոբերտ Քոչարյանի շրջանը ամենահանդուրժողը («Համայնք և երկիր. Հայաստանում խղճի ազատության ուսումնասիրություն», Հայաստանի հելսինկյան կոմիտե, 1914թ. 57 էջ)։

Ցմահ դատապարտված Արսեն Արծրունին վկայում է, որ մինչև 2000 թվական բանտը դժխոք էր, կալանավորներին ռեժիմով ծեծում էին, հիվանդ կալանվորին չէին բուժում, թողնում էին մեռնի, որ 1999֊ից Վազգեն Սարգսյանի մահից հետո ամեն ինչ փոխվեց։ Նաև հանգուցյալ, ցմահ դատապարտված Մանուկ Սեմերջյանը վկայում է, որ ցմահներին սպանելու հանձնարարություն էր տվել ԼՏՊ֊ի զինակից, այն ժամանակ գաղութների վարչության պետ Մուշեղ Սաղաթելյանը. «Տարբեր մահապարտների վկայությունների վրա հիմնվելով, հսկիչների ու սպաների վկայությամբ` Մուշեղ Սաղաթելյանի ներքին կարգով կարգադրությունն է եղել՝ «վարի տվեք սրանց», և որ «իրավիճակը փոխվել է 2000թ գարնանից սկսած»:

Բանակում մահերը՝ Լևոն Տեր֊Պետրոսյանի հրամանատրության տարիներին տարեկան 100-200֊ից ավելի զինվոր էր սպանվում, 1996֊ին՝ 260, 1997-ին՝ 217, 1998-ին՝ 196, միայն 1999֊ից են թվերը երկնիշ դառնում, այդ տարի 93:

Սովետական միության քրեական օրենքից եկած, անկախ Հայաստանում տղամարդկանց միասեռական կապը քրեական հանցանք էր, Լևոն Տեր֊Պետրոսյանի իշխանության բոլոր տարիներին միասեռականությունը հանցագործություն է համարվել, 1990-2002 թթ 75 հոգի այդ հոդվածով դատապարտվել է, իշխանափոխությունից հետո Քոչարյանի ժամանակ 2003֊ին այդ հոդվածը վերացվեց։

Լևոն Տեր֊Պետրոսյանի իշխանության տարիներին փաստաբանը իրավունք չուներ մասնակցել հարցաքննություններին, ծանոթանալ քրեական գործին մինչև այն չավարտվեր ու դատարան չուղարկվեր, ԼՏՊ֊ին գցելուց հետո օրենքները փոխվեցին։

Խոսքի ազատության վերաբերյալ էլ թող խոսեն ԼՏՊ֊ի իշխանության ժամանակ բազմաթիվ փակված թերթրի աշխատակիցներն ու ծեծված լրագրողները, օրինակ Ազատություն ռադիոկայանը, որին ԼՏՊ֊ն զրկեց Հայաստանում հեռարձակման իրավունքից։

Իսկ Իրավապաշտպան Արթուր Սաքունցը ասում է, թե Քոչարյանի գործը հայկական Նյուրենբերգ է։ Չէ, էստեղ Սաքունց և իրավապաշտպանություն չկա, նրա բերանով ՀԱԿ֊ն է խոսում, ՀԱԿ֊ի մշակած մթնոլորտով է ներծծված Սաքունցը, ՀԱԿ֊ի աշխատանքի ծնունդն է նրա բերանը, բայց բերանն էլ է մարդ և իր անհատական ստեղծագործական ներդրումն է ուզում բերել և այդպես թեթևորեն,  խաղացնում է մարդկության մեծագույն ոճրներից մեկը ընդդեմ Քոչարյանի:

Իսկ եթե հասարակական սերը ՆիկոլՓաշինյանի հանդեպ այնքան բուռն է, որ նրա ամեն ցանկություն բավարարելը երջանկություն է պարգևելու, հարց չկա, 2008֊ի մարտի մեկին Նիկոլի խոսքն է՝ «Վերջ Քոչարյանին, վերջ Սերժիկին, այսօր մենք մեր քաղաքը պիտի ազատագրենք երկու տականքներից, նրանց երեխաները պիտի տեսնեն, թե իրենց հզոր հայրերը ոնց են կուչ եկել ժողովրդի ոտքերի տակ…» (Գայանե Բաբայանի վերոնշյալ ռեպորտաժից), խնդրեմ մատաղ արեք Քոչարյանին Նիկոլի ոտքերի առաջ, միայն չենք թողնելու խաբեք, թե Քոչարյանին բռնել են հանուն արդարության։

Show Comments Hide Comments

6 thoughts on Նիկոլ Փաշինյանը վրիժառու է, իսկ Ռոբերտ Քոչարյանը՝ քաղբանտարկյալ

  1. shahverd says:

    ay phtir, voch hanrapetakannericeir goh vochel qez pes antrash konchitaneric. himael sksecir pashinyanakan tendencin atam qcel ay vorabac tuzik.
    eli jnjelues qo dem grac qomente ay azgi nerqin takanq tshnami? te karcecir tilakanerovt karas khapelov graves maqur ev miamit hayrenakicnerin ay khavar taracogh lamuk gyornapshtik.

  2. ԳՐԻԳՈՐ says:

    ԱՓՍՈՍ ՈՐ ՄԵՐ ՇԱՏ ՍԻՐԵԼԻ ՌԱՖԱՅԵԼ ԻՇԽԱՆՅԱՆԻ ՈՐԴԻՆ ԷՍ : ՓԱՍՏՈՐԵՆ ՓԵՍԱՅԻՏ ԿԱՐԾԻՔԻՆ ԷՍ: ՁԵՐ ԳՆԱՑՔԸ ՎԱՂՈՒՑ Է ԳՆԱՑԵԼ , ԻԶՈՒՐ ՄԻ ԹՌԵՔ

  3. Տիգրան says:

    Հույժ մտահոգիչ վիճակ է ստեղծվել արդարության էինք սպասում, ստացանք անձնական հաշվեհարդար, ամեն օր կասկածները շատանում են: Այս ինչ է կատարվում, դատարանը դարձնում են իշխանության կամակատար: Բա սրա համար էինք գիշեր-ցերեկ փողոցներում հերթապահում ? Հեղափոխությունը սրա համար էինք անում ? (((

  4. Աշոտ says:

    1. Տարօրինակ է, որ յուսահատութիւն է յայտնում և տարածում, որ դադարեցնելու է դիմադրական յօդւածներ հրապարակելը տեղի տալով փաշինեանականների՝ նոյնն է, թէ լտպ-ականնարի ճնշումներին

    2. Հեղինակը կասկած է յայտնում, որ միգուցէ իսկապէս Քոչարեանը շատ հարուստ է։ Քոչարեանի 4մլդ դոլար ունեցւածքն առասպել է, որը ժողովրդի մէջ տարածել է լտպ-ն իր 20 տարւայ կեղծիքներով ու սադրանքներով։ Ոչ մի ողջամիտ մարդ չի կարող հաւատալ այդ բարբաջանքին։

    3. Քոչարեանից լտպ-ն վրէժ է լուծում, որովհետև 98 թւին, նա, Վ. Սարգսեանի աջակցութեամբ, ձախողեց լտպ-ի՝ Արցախն ադրներին յանձնելու պլանը։

    4. լտպ-ն Քոչարեանին Արցախից բերեց ու վարչապետ կարգեց նրան վարկաբեկելու համար, որովհետև ուզում էր Արցախն ադրներին յանձնելու գործն իրացնի նրա ձեռքով։ Դրանում նա վստահ էր, որովհետև յոյս ուներ, որ, ինչպէս 96-ին, Վ. Սարգսեանն իր կողմն է լինելու և զօրքը հանելով ժողովրդի դէմ, մեծ արիւնայեղութիւն է կազմակերպելու։

    5. Նիքոլ Փաշինեանը Քոչարեանից վրէժ է լուծում, որովհետև իրեն համարում է Քոչարեանի զոհ։ Փաշինեանն լտպ-ի զինակիցն ու աշակերտն է,՝ ակտիւ մասնակցութիւն է ունեցել նախա-մարտի-մէկեան խժդդութիւններին (բաւականին մանրամասն լուսաբանւած է յօդւածում) և ուղիղ պատասխանատուութիւն է կրում զոհերի համար։

  5. […] Նիկոլ Փաշինյանի ամենմեծ սխալը Սահմանդարական կարգի տապալման հոդվածով գործ հարուցելն էր հատկապես երկու հոգու դեմ՝  երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և ՀԱՊԿ  քարտուղար Յուրի Խաչատուրովի,  առաջինին վերադարձրեց քաղաքականություն և առճակատման դաշտ ստեղծեց երկորդի հետ կապված էլ Ռուաստանի հետ պրոբլեմներ ստեղծեց(տես Նիկոլ Փաշինյանը վրիժառու է, իսկ Ռոբերտ Քոչարյանը՝ քաղբ…)։ […]

  6. […] «Հայաստանի կորցված գարունը» ֆիլմը «անկախ» դիրքորոշման անվան տակ պրոպագանադայի մի չնչին օրինակ է։ Գաղտնալսված ձայնագրությունից հայտնի է դառնում, որ ՀՔԾ֊ի ոչ պաշտոնական խոսնակի դերն է ստանձնել ՀԱԿ֊ական շրջանակների փաստաբան Վահե Գրիգորյանը, ով տարբեր լրատվամիջոցների հարցազրույց է տալիս որպես անկախ իրավաբան և մարտի մեկի զոհերի հարազատների պաշտպան ու խոսում Քոչարյանին կալանավորելու անհրաժեշտության մասին։ Այսպես, հեռախոսազրույցում ՀՔԾ պետը ասում է «Ընկեր, որևէ խնդիր չկա, հիմա Վահեն ա գալու մոտս, Գրիգորյան: Վահեն մի հատ լուրջ բան կգրի հեսա ընգեր ու ելույթ էլ կունենա, էդ սաղ հարցերին կպատասխանի ախպեր ջան: Պռոստը իմ ելույթը ճիշտ չի, էլի»։ ԱԱԾ պետ Վանեցյանը պատասխանում է. «Չէ, չէ, չէ, թող Վահեն խոսա որպես իրավաբան, որպես փաստաբան, որպես փորձագետ»: «Քաղաքագետի» անվան մեկ ուրիշ քարոզիչի՝ Ստեփան Գրիգորյանի մասին տես՝ «Նիկոլ Փաշինյանը վրիժառու է, իսկ Ռոբերտ Քոչարյանը՝ քաղ…)։ […]

Leave a Reply

Your email address will not be published.