(Որպես շարունակություն «Ռուսաֆոբիայի վերածնունդը. արմատներ և վտանգներ»֊ի)

 

Հայկական «Սասնա ծռեր» և իտալական «Կարմիր բրիգադներ»,  նրանց ընդհանրությունն այն է, որ երկուսն էլ արմատական են, թեև գաղափարական  խորը տարբերություններով: Մեկը ծայրահեղ ազգայնական, որ Արցախը հռչակում է Հայաստանի մարզ, ծրագրում է գրավել մինչև Քուռ գետի հովիտը և Նախիջևանը և մոտ ապագայում ներխուժել Թուրքիա գրավելու պատմական Արևմտյան Հայաստանը: Ներքին կյանքում Նիկոլ Փաշինյանից ավելի Նիկոլ՝ պահանջում է նախկին բոլոր իշխանավորներին նստացնել, իսկ եթե ավելի անկեղծ լինեն, գուցե նաև մահապատժի ենթարկել, իսկ Հայաստանի անկախությունը հասցնել այնպիսի մակարդակի, որ ռուսական ոչ մի զինվոր երկրում չմնա։ 

2016֊ին նրանք գրավեցին ՊՊԾ գունդը, սպանեցին երեք ոստիկանների, այսուհանդերձ լայն  հասարակական աջակցություն ստացան երկրում տնտեսական ճգնաժամային վիճակի և ապրիլյան պատերազմի արդյունքում կորցրած տարածքների պատճառով։ Սակայն հեղափոխությունից հետո նրանց դիրքերը թուլացան, և 2018 թվի Աժ ընտրություններում 1տոկոսից մի քիչ ավել ձայն ստացան։

«Կարմիր բրիգադները» ծայրահեղ մարքսիստներ էին, որոնք ձգտում էին ահաբեկչությամբ վերացնել իշխող դասակարգերը և ստեղծել անդասակարգ, անսեփականություն հասարակություն։ Սակայն նրանք երբեք չունեցան հասարակական աջակցություն, մնացին մարգինալ, նախ այն պատճառով որ երկրում տնտեսական վիճակը այդ աստիճան սրված չէր, որ մարգինալների համար տեղ բացվեր, ապա նաև Իտալիայում ազդեցիկ դիրքեր ունեին սոցիալիստներն ու կոմունիստները, որոնց քաղաքականության շնորհիվ մեղմանում էին դասակարգային հակասությունները։

1978  թվականին Կարմիր բրիգադները առևանգում են քրիստոնյա դեմոկրատների առաջնորդ, նախկին վարչապետ Ալդո Մորոյին և  մոտ 2 ամիս պահելուց հետո սպանում։

Կարմիր բրիգադների ծրագրերից մեկն էր Իտալիան հանել ՆԱՏՕ֊ի կազմից,  ինչո՞ւ են նրանք սպանում այն հազվագյուտ քաղաքական գործիչներից մեկին ով դեմ է եղել, որ Իտալիան ՆԱՏՕ֊ի անդամ դառնա։

Կարմիր բրիգադները ներկայացնում էին, թե Մորոն իրենց դասակարգային թշնամին է, իշխող բուրժուական դասակարգի քաղաքական ներկայացուցիչը, հետևաբար նրան պետք է վերացնել։ Սակայն հետագայում պարզվում է, որ առևանգման հիմքում միջազգային դավադրություն էր ընկած։

Այ այստեղից սկսում է Կարմիր բրիգադների և Սասնա ծռերի մեկ այլ ընդհանրություն.

Պարզվում է, որ Ալդո Մորոյի առևանգումը կազմակերպել էր ԱՄՆ֊ի ԿՀՎ֊ն։

ԿՀՎ֊ն Փարիզում ստեղծել էր գործակալական ցանց՝ քողարկված Հիպերիոն լեզվական դպրոցի անվան տակ, որով իր շահերին ծառայեցնում էր Եվրոպայի ռադիկալ ձախ շարժումները։ Դրանով երկու խնդիր էր լուծում՝ 1֊ին ահաբեկություններով վարկաբեկում էր ձախ գաղափարները, 2֊րդ նրանց ձեռքով վերացնում էր իր համար անցանկալի գործիչներին։ Հիպերիոն լեզվական դպրոցի հիմնադիրներից մեկը Կարմիր Բրիգադների լիդեր Մարիո Մորետին էր, ում իտալական ձախերը և հետազոտողները արդեն կասկածում են ԿՀՎ-ի գործակալ լինելու մեջ:

Ալդո Մորոյի արտաքին և ներքին քաղաքականությունը հակասում էր ԱՄՆ֊ի շահերին. Այսպես, 1947 թվին Ալդո Մորոն դառնում է Իտալիայի արտաքին գործերի նախարար, և երբ 1949-ին խորհրդարանում քվեարկվում էր Իտալիայի ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցը, Ալդո Մորոն ցուցադրաբար չի գալիս նիստին և հեռացվում է պաշտոնից:

Հետագայում նա դառնում է Իտալիայի հասարակության համերաշխության խորհրդանիշ: 1962-ին վարչապետ դառնալով՝ կառավարության մեջ է ընդգրկում սոցիալիստներին: Մշտապես արտահայտվել է կոմունիստների հետ համագործակցելու օգտին և առևանգումից մի տարի առաջ, 1977-ին նա խոսում է Կոմունիստների հետ կոալիցիա կազմելու հնարավորության մասին, նրա հեղինակության շնորհիվ Կոմկուսը աջակցում է Քրիստոնյա դեմոկրատներին: Իսկ ամենակարևորը, Ալդո Մորոն սկզբունքորեն դեմ էր Իտալիայում ամերկյան միջուկային հրթիռների տեղադրմանը, որը քննարկվում էր այդ տարիներին։ Ինչպե՞ս նրա հարցը լուծել. ամենաարդյունավետ ճանապարհն է ձախերի միջոցով նրան սպանելը՝ մի կողմից հասարկությունը կլարվի ձախերի դեմ, կոմունիստների ձայները կնվազեն, մյուս կողմից էլ Ալդո Մորոն դաշտից կվերացվի (տես նաև Ռենցո Մարտինելլիի «Հինգ լուսինների հրապարակը» ֆիլմը)։

Այս նույն մեթոդը օգտագործել է նաև Ցարական օխրանկան՝ իր գործակալներին ներդնելով ձախ արմատական տեռորիստական շարժումների մեջ՝ նրանց ձեռքով վերացնելով ռուս ռեֆորմիստ պաշտոնյաներին (տես Ռադզինսկի «Տեռորը և սադրիչները Ռուսաստանում»):

Իսկ 20֊րդ դարի երկրորդ կեսից արտաքին քաղաքականության ու հիբրիդային պատերազմների մեջ արմատականներին օգտագործելը դարձավ ԱՄՆ֊ի գլխավոր զենքերից մեկը։ Առաջին արդյունավետ նախագծերից էր Աֆղանստանում, ուր խորհդային ազդեցության դեմ քաղաքացիական պատերազմ հրահրելու համար արտադրեց թալիբան և այլ արմատական իսլամական խմբավորումն որ ճյուղավորվեցին Ալ Քայիդայի, որոնք լուծեցին ԱՄՆ֊ի նպատակը, բայց  դարձան փորձանք Աֆղանստանի և այլ արաբական երկրների համար։  

 Հատուկ ծառայությունները արմատականներին օգտագործում են, իսկ չեղած դեպում էլ ստեղծում,  քանի որ նրանց  համար թշնամու կերպար ստեղծելը և հարձակման սադրելը հեշտ է, իսկ դավադրությունը ֆանատիկոսների հետևը թաքցնելը արդյունավետ։ 

Այժմ էլ Ռուսաստանի շուրջ օղակը սեղմելու համար հետսովետական երկրներում օգտագործում է արմատական ազգայնականներին՝ որպես ստացված օրինակ է Ուկրաինայում Պռավիյ Սեկտոր և Սվոբոդա խմբերը որոնք բերեցին 2014֊ի Մայդանյան հեղաշրջմանը։

Սովետի փլուզումից հետո 2000 ականներից գնալով թեժանում են ԱՄՆ ֊Ռուսաստան հարաբերությունները, ԱՄն֊ն որպես գլոբալ կապիտալիզմի լիդեր իր գերիշխանությունն է փորձում տարածել աշխարհով մեկ, նաև աշխարհի ամենամեծ և ռեսուրսներով ամենահարուստ երկրի՝ Ռուսաստանի վրա, և արժանանում դիմադրության։ Այս դիմադրությունն էլ առաջացրել է խորացող հակամարտություն, որի մեջ ներգրավվում են Ռուսաստանի սահմանակից երկրները։

Ռուսաստանին ճնշելու, նրա շուրջ օղակը սեղմելու համար ԱՄՆ֊ի առաջնային խնդիրն է նրա սահմանակից հետսովետական երկրներից հեռացնել ռուսական ռազմաբազաները: 2֊րդ խնդիրը այդ երկրներում տեղակայել ՆԱՏՕ֊ի զորքեր։ 1֊ին խնդիրը լուծել է Ուկրաինայում և Վրաստանում, և այդ երկրենրում անցնելու է 2֊րդ խնդրին։

Եվրախորհրդի երկրներից ռուսական ռազմաբազաներ մնացել են միայն Հայաստանում։ Հայաստանի դեպքում ևս մի պլան է գործում. իր տիրապետությունից դուրս մնացած մյուս ռեսուրսներով հարուստ և ազդեցիկ երկրի՝ Իրանն էլ օղակի մեջ սեղմել, այս դեպքում Արցախյան հակամարտությունը տանել այն ուղղությամբ, որ Իրանի սահմանին խաղաղապահի անվան տակ ՆԱՏՕ֊ի զորամիավորումներ բերվեն։ Ինչպե՞ս ռուսական բազաներն հեռանել և Իրանի սահմանին մոտեցնել իր զորամիավորումները։  Բնականաբար խոշոր ֆինասավորումներով, նաև լրտեսական ցանցերով հակառուսական տրամադրություններ սադրելով։

Այս ծրագիրը քողարկված է հայրենասիրական այսպիսի լոզունգների տակ՝«ՀՀ հպարտ և արժանապատիվ քաղաքացի», փողոցային երթերի վանկարկումները՝ «Ա՛֊զա՛տ ա՛ն֊կա՛խ Հա՛֊յա՛ս֊տա՛ն», «Հայաստանը Ռուսաստանի գաղութն է», «Ռուսական բազաները հանել Հայաստանից» և այլն: (Կարիք կա՞ միամիտ ընթերցողի համար պարզաբանել, որ ամերիկյան ռազմաբազներ կան աշխարհի տասնյակ երկրներում, որոնց մեջ իրենց անկախությամբ հպարտացող Թուրքիայում, Հարավային Կորեայում և այլն, և որ քանի Հայաստանը «Ռուսաստանի գաղութն է, իշխանությունը չի փոխվի» պնդումն էլ պարզվեց միֆ է 2018թվի հեղափոխությունից հետո)։

Հայաստանի հասարակությունը թեև հակառուս չի, սակայն ակտիվ քաղաքացիական հասարակության գրեթե 90տոկոսը հակառուսական քարոզ է իրականցնում, որոնց մեջ ամենաարմատական թևը  Սասնա ծռերն են։ 

Սասնա ծռերն էլ իրենց արմատականությամբ՝ մի կողմից մաքուր ինքնիշխանության  քարոզի անվան տակ՝ ռուսական ռազմաբազաներն ու սահմանապահ զորքերը դուրս բերելու, մյուս կողմից այդ ծրագրին կտրականապես դեմ ուժերին, որոնց «գաղութային դրածոներ» ու նման պիտակներ են կպցնում, կոռուպցիայի կամ մարտի 1-ի անվան տակ բանտերում մեկուսացնելու քաղաքականությամբ հստակորեն ծառայում են ԱՄՆ֊ի շահերին։

Լինո՞ւմ է այսպիսի պատահականություն, թե՞ Սասնա ծռերի մեջ ներդրված են օտար հատուկ ծառայություններ։

Մանավանդ եթե հաշվի առնվի, որ Սասնա ծռերի նախընտրական ցուցակի առաջնորդող 2֊րդ տեղում ընդգրկված էր տարածքներով միակողմանի զիջումների կողմնակից և հակառուս քարոզով աչքի ընկնող Ստեփան Գրիգորյանին(մասնավորապես առաջրակում էր Ֆիզուլիի շրջանից գյուղի տարածք հանձնել), ապա պարզ է դառնում, որ Սասնա ծռերն արմատական են ոչ թե նոր տարածքներ նվաճելու, այլ հակառուսության մեջ։ 

«Սասնա ծռերի» հոգևոր հայրը Իգոր Մուրադյանն էր, ով չէր էլ թաքցնում, որ ՆԱՏՕ֊ի համար է աշխատում, ֆեյսբուքյան նրա նկարը ՆԱՏՕ֊ի շենքի առջև է, «Լրագիր» թերթում մշտապես գրում էր Հայաստանը Ռուսաստանից անջատելու և ՆԱՏՕ֊ի անդամ դարձնելու անհրաժեշտության մասին։

Միայն մի օրինակ, Մուրադյանը գրում է.

«Հայաստանն այլեւս չի կարող մնալ Ռուսաստանի գործընկերը, քանի որ Ռուսաստանը գործընկեր չէ եւ զենք չի մատակարարում: Ի՞նչ անել, եթե հայ զինվորականները քաղաքական ղեկավարությունից պահանջում են արդիականացնել հայկական արտաքին քաղաքականությունը:

Հայաստանը պատրաստ է ընդունել ՆԱՏՕ-ի նոր ծրագիրը, որը մշակվել է Արեւելյան Եվրոպայի որոշ երկրների համար: Ռուսաստանի համար այս հանգամանքն աղետ է, եւ խնդիրը նույնիսկ այն չէ, որ Հայաստանը կընդունի այդ ծրագիրը: Ռուսաստանը չի կարող նախկինի պես Թուրքիային մղել խանգարելու ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի հարաբերությունների զարգացմանը»:

Իգոր Մուրդայանի ՖԲ էջը

Հակառուսական քաղաքականության հետևանքով Վրաստանը անվերադարձ կորցրել է Աբխազիան և Օսեթիան, նաև Կոդորյան կիրճը և Ախալգորի շրջանը, որոնք Վրաստանի տիրապետության տակ էին, Ուկրաինան էլ կորցրել է Ղրիմը, և խրվել ծայրը չունեցող քաղաքացիական պատերազմի մեջ։

Եթե յուրաքանչյուր Հայաստանի քաղաքացի անկեղծորեն հարց տա. եթե այն նույն հակառուսական քաղաքականությունը հաջողության հասնի Հայաստանում, ի՞նչ կորուստների կբերի, ապա պատասխանը շատ հստակ է՝ նախ Ռուսաստանից ռազմամթերքի մատակակարումը կդադարի, որի հետևանքով արդեն  երկիրը խոցելի կդառնա, իսկ ռուսական բազաները դուրս բերվելուց հետո կարճ ժամանակ անց Թուրքիան, Հայաստանը հայտարարելով օկուպանտ,  կներխուժի, այն կողմից էլ դիմադրությունը այնպես կհուսալքվի, որ ադրբեջանական բանակը Արցախով, Զանգեզուրով կմիանա թուրքական բանակին, և երկու թուրք պետությունների զինվորները կողջագուրվեն Հայաստանի վրա, և կիրականացնեն այն ծրագիրը որը չհաջողացրին 1914, 1915, 1918, 1920 թվերին։

Իհարկե, հետո միջազգային հանրությունը կդատապարտի հայերի նոր ցեղասպանությունը և կպաշտպանի հայ ժողովրդի արդար պահանջը վերականգնել Հայաստանի տարածքային ամբողջականությունը, սակայն դա այլևս անհնար կլինի։ 

Եթե ՀՀ հպարտ և արժանապատիվ քաղաքացիների արժանապատվությունը  վիրավորում է այն հանգամանքը, որ Հայաստանը Ռուսաստանից կախված է, ապա չարժի շտապել, քանի որ նրանց հպարտությունը կարող է տեղը ընկնել, եթե միայն ունկնդիր չլինեն հակառուսական պրոպագանդային, եթե հասկանան, որ Ռուսաստանն էլ Հայաստանից է կախված, քանի որ Հայաստանը մնացել է նրա քիչ դաշնակիցներից մեկը, եթե ոչ միակը ամբողջ աշխարհում, և Ռուսաստանին էլ անհրաժեշտ են Հայաստանում ռազմաբազաները ՆԱՏՕ֊ի առաջխաղացումը կանխելու և մերձավոր Արևելքում իր ազդեցությունը պահելու համար։

Հայաստանի հասարակության անվտանգության զգացողություն ունեցող մասը շատ լավ հասկանում է Ռուսաստանի դերը Հայաստանի անվտանգության մեջ, իսկ այդ մասը հասարակության մեծ մասն է՝ 70 տոկոսից ավելին(Բազմաթիվ հարցումներից մի օրինակ, 2013 թվի Գելափի կատարած հարցումներով Հայաստանում հարցվածների 90 տոկոսը նշել է, որ իր բարեկամ երկիրը Ռուսաստանն է, իսկ 61տոկոսն էլ դրական է գնահատում ԵԱՏՄ֊ին անդամակցելը)։  

Նիկոլ Փաշինյանն էլ է հակառուս գործիչ և տեղավորվում է ամերիկյան քաղաքականության մեջ, որի ամենավառ ապացույցն է  նրա խոսքը, թե իբր 2016֊ի ապրիլյան պատերազմը Ադրբեջանը համաձայնեցրել է Ռուսաստանի հետ, որի հիմքում եղել է հողեր ԵԱՏՄ֊ի դիմաց պայմանվորվածությունը։ Վարչապետ դառնալուց հետո նա ԱԺ֊ում ստեղծեց ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողով, սակայն այլևս իր նախկին պնդմանը չանդրադարձավ։  

Նա, լավ իմանալով, որ Հայաստանի լայն զանգվածները հակառուս չեն, նաև, որ չգրգռի  Ռուսաստանին  իր շարժման դեմ, 2018֊ի հեղափոխության օրերին ճիգ էր թափում ապացուցելու, որ հեղափոխությունը դրսի ուժերը չեն հրահրել։ Ժամանակը ցույց է տալիս, որ կամ ինքը լավ տեղյակ չէր, կամ էլ կարողացավ լավ խաբել հանրությանը և իշխանությունը գրավել։    

Իր իշխանության 1֊ին տարում հարված հասցրեց Ռուսաստանին՝ ՀԱՊԿ քարտուղար Յուրի Խաչատուրովի դեմ քրեական գործ հարուցելով և Պուտինի գործընկերոջը՝ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելով, սակայն կանխազգալով վտանգավոր զարգացումները զորամիավորում ուղարկեց Սիրիա։  Պաշտոնավարման երկրորդ տարում Նիկոլ Փաշինյանը կրկին սկսում է բացահայտել իր հակառուսական տրամադրությունները, որ ակնարկում է «Նուվել Դե Արմենիիին» տված հարցազրույցում, թե ինքը կասկածներ ունի Ռուսաստանի նկատմամբ, և հակառուսական քայլերում կրկին խաղացնելով քաղաքացիների արժանապատվությունը.«Մենք պետք է հաստատենք յուրաքանչյուրի արժանապատվությունը հարգող հարաբերություններ»(Դեռևս Փաշինյանն է վիրավորել Ռուսաստանի արժանապատվությունը՝ նրա ստեղծած և պատիվը հանդիսացող ՀԱՊԿ քարտուղարի վրա քրեական գործ հարուցելով, սակայն Ռուսաստանը դեռևս լուռ կուլ է տվել դա)։ Փաշինյանն իր թերթի՝ «Հայկական ժամանակ»ի սեպտեմբերի 6֊ի  խմբագրականով վերադառնում է մինչ վարչապետ դառնալը այն հռետորությանը, թե սխալ էր ԵԱՏՄ֊ի անդամ դառնալը։ Իսկ հակապուտին արմատական ռուս  ազգայնական Վիտալի Շիշկինին փախստականի կարգավիճակ տալով Ռուսաստանի հետ սրման է գնում։ 

Եվ քանի որ գնալով իրավական բոլոր հնարավորությունները փլվում են բանտում պահելու այն գործչին, ով ոչ  միայն իր իշխանության գլխավոր սպառնալիքն է, նաև ամերիկյան ծրագրերի թիվ մեկ խոչընդոտը, Քոչարյանի դիմումի վերաբերյալ Սահմանդրական դատարանի վճռից անմիջապես հետո, սեպտեմբերի 5֊ին հանդիպեց Սասնա ծռերի առաջնորդներ Ժիրայր Սեֆիլյանի և Գարեգին Չուգասզյանի հետ։

Ժիրայր և Թորոս Սեֆիլյան եղբայրները դիմավորում են Իգոր Մուրադյանին Վաշինգտոնից վերադառնալիս։ Լուսանկարը Թորոս Սեֆիլյանի ՖԲ պատից

Հանդիպումից հետո Ժիրայր Սեֆիլյանը հայտարարում է. «Մենք այն ուժն ենք, որ թույլ չենք տալու՝ տեղի ունենա այդ ռևանշը», որ պետք է հասկանալ՝ մենք թույլ չենք տա, որ իշխանության գան այնպիսի ուժեր, որոնք կխոչընդոտեն Հայաստանը Ռուաստանից հեռացնելուն, որը հանգեցնելու է ռուսական ռազմաբազաների դուրս բերմանը, իսկ ընդդիմադիրները այս խոսքերի մեջ տեսան ուժի, տեռորի սպառնալիք, այսիքն այն ինչ չեն կարողանում անել իրավական դաշտում, տեղափոխում են ա՞յլ դաշտ, այսինքն այն դաշտ, ինչ Կարմիր բրիգադները արեցին Ալդո Մորոյի նկատմա՞մբ։

Տասը տարուց ավելի պտտվող այս հակառուս ազգայնական հռետորության ենթատեքստը հասկանալու ժամանակն է, այլապես մի փոքր էլ ուշ հասկանալու դեպքում կարող է աղետը անկասելի լինել։

 

ճակատի նկարը serikatnews.com կայքից 

Show Comments Hide Comments

2 thoughts on Սասնա ծռեր և Կարմիր բրիգադներ. արմատականները գործիք հատուկ ծառայությունների ձեռքին

  1. […] Ռուսաստանը դեռեւս լուռ կուլ է տուել դա)։ Ապա նաեւ հանդիպում ունեցաւ Սասնայ ծռերի ղեկավարութեան հետ՝ Հայ…, ովքեր պահանջում են ռուսական ռազմաբազաները հանել […]

  2. […] Սովետական գործակալները հաճախ կոմունիստներ էին, այսինքն՝ Սովետի գաղափարական համախոհներ, իսկ ԱՄՆ-ը ոչ միայն «ժողովրդավարության արժեքների գործակալներ» է արտադրում, այլև ֆինանսավորում ու ստեղծում է ամենատարբեր գաղափարախոսությունների ֆանատիկոսներ, որ իրենց ավերիչ գործողություններով ԱՄՆ-ի շահերն առաջ տանեն. մի երկրում ծայրահեղ իսլամիստներն են (ինչպես 70-ականների վերջին ԱՖղանստանում՝ թալիբները, կամ Սիրիայում՝ Ասադի ռեժիմի դեմ կռվող ուժերը), մեկ այլ երկրում՝ ազգայնականներ (ինչպես Իրանում՝ ադրբեջանցի ազգայնականները, կամ Ուկրաինայում՝ բենդերական ֆաշիստները), մեկ այլ երկրում էլ՝ արմատական կոմունիստներ, (ինչպես Իտալիայում կարմիր բրիգադների միջոցով վերացրին …)։ […]