Անմազ

ճռռռ, ճռռռ, ճռռռ, ճռռռ, քանի անգամ ճռռռ, ճռռռ, ճռռռ…………. .. ………… ……… ………. ……….  քայլերի ձենն ա, ոնց որ էրևաց, բայց հա հո չես կարա ամեն քայլի ճռռռ գրես, կարաս copy-paste-ով հեշտացնես գործդ, բայց կետերը օգնում են լուծել անլուծելին, կետը-ճռռի փոխարեն……, կետը եսի փոխարեն, կետը գյումրիի փոխարեն, կետը արվեստների ու արհեստների քաղաքի փոխարեն, կետը մարշրուտնու փոխարեն, կետը մարշրուտնու շոֆերի ու դրած երաժշտության փոխարեն, քյասար արամ ասատրյանի փոխարեն, կետը ռաբիզ սիրող անճաշակների փոխարեն, կետը ռաբիզ չսիրող ճաշակավոր ինտելիգենցիայի փոխարեն, կետը հյուրանոցի փոխարեն, կետը երկհարկանի փայտյա հյուրանոցի փոխարեն, կետը նորվեգացիների տված ժամանակավոր կացարանի փախարեն, որ սարքել են հյուրանոց կետեր դնելու փախարեն, կետը նորվեգական հյուրանոցի փոխարեն, կետը հյուրանոցի ադմինիստրայշայի փոխարեն, կետը ադմինիստրայշայի ժպիտի փոխարեն: ազատ սենյակ ունե՞ք, այո ունենք, ճռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռ:

կետը նեղ, մի մահճակալ, էրկու քայլ ու սեղան, զուգարանը դուսը կետի փոխարեն: ներսը զուգարան բաղնիք չկա՞: նորվեգական հյուրանոց հայկականի փոխարեն:

ադմինիստրայշան լավ կծծեր կետեր դնելու փոխարեն:  գյումրին կետի փոխարեն, ու լրագրողը սենյակում կետեր դնողի փոխարեն:կիրակոսյան: ես աշխատում եմ երևանի «7կետ» շաբաթաթերթում: կիրակոսյան վաչե, առաջատար լրագրող, հորինված անուն նախատիպի փոխարեն: գյումրիում պատմություն փնտրելու փոխարեն կետեր դնեիր, աշխատավրձդ տային ու դու քո կլրին ման գայիր: իրիկունը հոգնած գաս հյուրանոց, ինչ անես, պուտանկա՞: լեննականցի պուտանկա՞: իսկ աղջի՞կ ունեք, ունենք, մեր մատուցողուհին կգա երեկոյան կետեր գդնի ձեր կյանքի հաճույքների վերջում: օրգազմի փոխարեն կծծի թափված ատամով ու լրագրողի կլրին կթողնի սևացած ատամի քերծվածքը:

թեմա:

թեման կար, որ հելել ամառվա շոգին, քրտինք թափելով, ստե ես հասել կետեր դնելու փոխարեն: երևան զանգ` վաչ ջան, ստե մի լավ պատմություն կա, որ գաս գրես, բոմբ ա, ինչ պատմություն վաչ ջան, վաչ ջան(էրկուսի անունն էլ վաչ ա, կետի փոխարեն) մարդը կնգան բռնացրել ա հոր հետ ու կնգան մորթել ա: ո՞ւմ հոր հետ: մարդու, մարդու, բա հո հերը աղջկան չէր քունելու: խի ես տենց ասում, տենց էլ ա պատահում, քյասար մարդու հերը: քյասար, մարդը կնգան սպանել էր, մորթել էր, թաղել էր հայաթը, որ կնիկը իրա հոր հետ քնել էր: հորը չէր սպանել, սամվելը վատ են սովորացնում դպրոցում, հորս արև: կնոջ մահը, հորը սպանելու ու նրան աստվածացնելու փոխարեն: կնի՞կն ա մեղավոր, թե հե՞րը: համլետը սրա խելքին լիներ, մորը կկախեր ոչ թե հորոխպորը: ու թեման հետաքրքիր ա: հոպ…կետը չի փրկում, սպանելու, կեսրայրի հետ կնոջ քնելու մոտիվը պակասում ա, ընթերցողին լացացնելու մոմենտով, կետը սոցիալականին չի ծածկում, էսի հեչ պատմություն ա, հեչ:  եթե չլիներ..վաբշե, մարդը հարբեցող ա, կնիկն էլ էրեխեքին չի կարում պահի, մարդը փող չի բերում տուն, մարդու հերը կնգան ասում ա, արի ծոցս էս գիշեր, քանի տղես տունը չի, ես հորիցս մնացած ոսկիները կծախեմ, էրեխեքի համար հացի փող կտամ: կեսրայրը վանեցի, հերը ջարդերին ոսկիները բերել ա, թաղել ա բաղը, տեղը մինուճար մազապուրծ տղին ա ասել մենակ: հիմա ոսկին հարսին քունելու գին: կարող ա էդ մի օրը չի էղել, ամեն իրիկուն էլ հենց մարդը տունը չի էղել հարսին մտցրել ա անկողին: տո խի՞ մենակ իրիկունը, մարդը գործի, թոռները մանկապարտեզ: դու չես կարա ճիշտը իմանաս, մեկ ա, չես կարա, էսի պատմում ա կնգա կոմից հարևանը, որ կարա սուբյեկտիվ լինի: բայց հո չգիտենք, որ վաբշե հոր կլիրը հարսի վրա կայնում ա:

ասում եք իրիկվա համար կարաք կին բերեք: ասի հա, այ ախպեր: իսկ դու՞: ադմինիստրատորուհին հանում է պարիկը ու փայլում է ճաղատը: ճաղատ կքունե՞ս: վատ չի, վատ չի, մազերից զզվում ա, ինչքան քիչ մազ, էնքան էրեկցիան կատարյալ, ինչքան քիչ մազ, էնքան հիգիենիկ: վատ չի, վատ չի: չէ, ազիզ ջան, դու արի: էս գիշեր մոտս կմնաս: մնալը չէ, թանկ կնստի վրադ, բայց կգամ: եղավ, տես, քո համար եմ ասում, էն աղջկերքը հուր հեր ունեն, մազեր ասելու փոխարեն, էրևանից բերել ենք տվել հատուկ քո նման թագավոր հաճախորդի համար: չէ քուր ջան, էրևանում կանայք սնոբ են, ես շուշաթրաշ, անմազ գյումրեցի պուց եմ ուզում: հարց չկա: պո սկարաստնոմու ինչ արժի՞: ծծելը՞: իմը տասնհինգ դոլար, բայց քո նման թագավոր տղու կլիրը ծծելու համար տասը հերիք ա:

ՄԱՔՈՒՐ ՄԱՔՈՒՐ, ՄԱՔՐՎԱԾ

խաշի տոտիկ, մի հատ մազ չես գտնի վրան: սիրելիս, իզուր ես դնում պարիկ, դու չքնաղ ես քո անմազությամբ: ժպտում է: ես մանկությունից երազել եմ քեզ, լերկ ինչպես մասիս սարը, որ էրոտիկ է իր մերկության մեջ:

առավո՞տը: ոչ, հիմա, հիմա գնալ հարցազրույց անել, մարդասպան ամուսնուն մեկուսարան այցելել, մարդասպան ամուսնու հորը հարցեր տալ ու կետեր դնել, լրացնելու հեռանկարով: իրիկունը գալ, ճաղատ պուցը բերել սենյակ, հանվացնել, պառկացնել ու կետեր դնել: առավոտ արթնանալ ու կետերով հասնել խմբագրություն:

հաշվապահ: ես գյումրի եմ գնում, մարշրուտնու ու հյուրանոցի փողը: թխկ, բացվում է դարակը, թխկ հանվում է կապոցը, շխկ. կետեր հիսուն դոլարի փոխարեն: մարշրուտնի մի դոլարի փախարեն, հյուրանոց եռսուն դոլարի փոխարեն, հաց տասը դոլարի փոխարեն, ճաղատ ադմինիստրայշա տաս դոլարի փախարեն: խմբագրությունը պարտավոր չի վճարել սեքսի փախարեն: էդ քո ջեբից:

story պատրաստ է:

«5-ամյա արթուրիկը չհասկացավ թե ինչու էր մայրը սեղանին պառկած, ինչու հայրը տանը չէր: որ մեծանա կգտնի՞ այս հարցերի պատասխանը: օնոն գնացել էր վանաձոր աշխատանքի: պիտի մի մեծահարուստի տան համար քար կրեր: բայց ճանապարհին մեքենան փչացել էր ու նա կեսգիշերին ստիպված տուն է գալիս, դուռը կամաց բացում որ ոչ ոք չարթնանա»: լավ չգիտի պատմություն: որ իմանար ոչ թե կնոջը, այդ անմեղ արարածին կմորթեր այլ հորը, վավաշոտ սրիկային: տգիտություն փսիխոանալիզ կարդալու փոխարեն:

«երբ փոքրիկ արթուրիկը դուրս եկավ բակ ու մոր գլուխը մարմնից անջատ տեսավ կարծեց, թե մայրը իրեն կերակրելու համար հերթական կատակն է հորինել: վազելով գնաց կողքի տուն ուր մորաքույրն է բնակվում: մորքուր, մորքուր, տես ինչ է արել մաման, գլուխը առանձնացրել է: մորաքույր մանիկը բանի տեղ չդրեց, «ես ինչ իմանայի, որ էրեխեն չի հորինում, ինչ մտքովս կանցներ որ խեղճ քույրս..,» կետեր արցունքների փոխարեն: «իսկ երկու օր անց երբ տեսան սոնյան անհետացել է, մորաքույր մանիկը հիշեց արթուրիկի պատմածը, հարցրեց արթուրիկին, ինչպես տեսար մամային, իսկ արթուրիկը ասաց՝ չէ՞ որ նրա գլուխը անջատվել էր ու պտտվում էր բակում: իսկ հաջորդ օրը մայրը քնած էր սեղանին և բոլորը լալիս էին, քույրիկը, մորաքույրը, տատիկը, հարևանուհի մարուսիան: ինչո՞ւ ինքը որ քնում է մարդիկ չեն լացում, ինչո՞ւ ինքը իր գլուխը չի կարողանում առանձնացնել մարմնից: հարցեր որոնց պատասխանները նա կիմանա կյանքի ուղեգիր ստանալուց հետո»:

այ որ մերը օրագիր պահած լիներ կետեր դնելու փոխարեն, ես հո հիմա կետեր չէի դնի ճաղատի մազերի փոխարեն: «հուլիսի 15, երեխաները փեշիցս կախվել են, մամա հաց եմ ուզում, արթուրիկը երեք տարեկան, նվազ մի երեխա, չի սնվում, անուշիկը յոթ տարեկան է, դպրոց գնալու կոշիկ չունի, օնոն խմած քնած է: երեկ նրա հասցրած հարվածներից փորս ահավոր ցավում է: հարևանուհին արածս կարի փողը չի բերում, գոյնա հաց առնեի: ինչ անեմ, բարձր ասում եմ, արթուրիկ ջան մի քիչ դիմացի, իրիկվա կողմը փող կլինի: այդ պահին մոտենում է կեսրայրս: սոնյա ջան խի ես երեխաներին այդպես սոված թողել: ասում է: բա ինչ անեմ, մեջիցս պատռվե՞մ, տղեդ մի կոպեկ չի բերում, ձեռն ընկածն էլ խմելու ա տալիս, էս էրեխեքին էլ գցել ա էս աշխարհը որ ո՞վ տիրություն անի: կեսրայրս ասաց, ես ձևը գիտեմ: 15 հուլիսի, օնոն տանը չի, երեխաներին տարա մորս տուն, կեսրայրս կանչեց իր սենյակից, սոնյա արի: արդեն մեկ տարի է ինչ կեսրայրիս հետ քնում եմ, բայց զատո երեխաներս սոված չեն»:  երրորդ հուլիսի 15-ը ճակատագրական եղավ սոնյայի համար, կետեր ճակատագիրը գրելու փոխարեն: ո՞ւր է օրագիրը կետեր դնելու փոխարեն:

բայց կարա էս սաղ սութ ըլնի: կեսրայրը սադում փոսի կողը: ոսկո՞ւ փոսը, թե՞ թաղված հարսի, փոս հարսի ու ոսկու փոխարեն: բարև ձեզ ես լրագրող եմ..կետեր տուֆտի փոխարեն: բա իմ թոռը սոված մնա, ես ոսկի ունենամ կպահե՞մ, կամ տենց ստորություն կանե՞մ: հա բան չեմ ասում, էղել ա, էկել ա , տեսել ա, քաք եմ կերել, բայց էդ լակոտին ինչ ասես, որ ալկաշ ա, իրիկունը գա կնգան տփի, վեր ընկնի քնի: ՆԱ ԷԼ ԿԻՆ Է, ՔՈՒՆԵԼ Է ՊԵՏՔ…կետեր օրագրին փոխարինած կետերը խմբագրելու փոխարեն:

հարցը, թե երեխաներն ումից են, կոռեկտ չէ: չէ՞: իսկ երեխանե՞րը, ի՞նչ երեխաները, կպահենք, կմեծացնենք, իմ թոռներն էին, իմ զավակները կլինեն, իսկ ումի՞ց են, ..կետեր հերքումների փոխարեն:

կետեր մեկուսարանի ճանապարհի փոխարեն: օնո ինչու մորթեցիր կնոջդ: այ ախպեր ջան, ես չեմ դու ես, գաս տուն, տենաս կնիկդ հորդ տակն ա, ինչ կանես: հորս կմորթեմ: այ էտի պիտի չասեիր, հորս ես մանկուց պաշտել եմ, հայր իմ մանկուց սիրել եմ քեզ, փարվել կրծքիդ քո առնական, դու որպես հայր, դու որպես հայ, ու օնոյի արցունքները թափվում են կետերի փոխարեն: իսկ չե՞ս զղջացել արածիդ համար, չէ, զղջացել եմ որ չհասցրի հորս էլ մորթեմ, ախպորս ու կնգաս քվորը, քենուս: քենուդ խի՞: որտև, ախպեր, ինքը մեր գործերի մեջ շատ էր խառնվում, կնգաս հանում էր հորս դեմ, իմ դեմ: օնո, իսկ դու փող բերու՞մ էիր, հարևաններն ասում են, թե երեխաները սոված էին մնում, իսկ դու հարբեցողությամբ էիր զբաղվում: այ ախպեր, էդ հարևանությունը տունս քանդեց, ինվալիդ տղա եմ, առավոտից ցեմենտը ուսիս գցած համբալություն եմ անում, ու՞մ համար, էրեխեքիս համար, ընտանիքիս համար: հիմա մի քանի կոպեկ քիչ եմ աշխատել, բա էտի պովդ ա որ կնիկս հորս տակը պառկի՞: իսկ խմե՞լը։ այ ախպեր ջան, բա առավոտից իրիկուն փոշիների մեջ, համբալություն եմ անում, բա մի բաժակ արաղ չխմե՞մ, հանգստանամ:

«հինգ տարի առաջ օնոն աշխատանքի ժամանակ ծանր վնասվածք էր ստացել և հեռացրել էին նրա մի երիկամը, բայց նա իր ուժերը լարելով շարունակում էր աշխատել ընտանիքի համար: իսկ այդ օրը, երբ բացահայտեց կնոջ դավաճանությունը, այն էլ ու՞մ հետ»: կետեր օնոյի խորտակված երջանկությունը նկարագրելու փոխարեն:  ՙօնոյի աչքերից արցունքները թափվում էին ու նա չէր կարողանում արտասանել բառերը, կակազելով արտաբերում էր եեեեես սսսսսպանեցի իմ սսսսիրելի կնոջը, իիիմ սոնուլիկին, ես ապրելու իրավունք չունեմ: «7 կետին» հարցազրույց տալու հաջորդ օրը նրան գտան բանտախցում կախված»:

ճռռռ, ճռռռ, ճռռռ, արդեն ոմանց կլիրը կանգնում է, ոմանք զգում են որ լրագրողը քայլում է նորվեգական հյուրանոցի միջանցքով, մոտենում ճաղատ ադմինիստրատորուհուն, նրա ձեռքից բռնում, ու, ճռռռ, ճռռռ, ճռռռ, ճռռռ: «վահան ջան, կլիրս կանգնեց էն իռենի վրա, բայց որ պուց չուներ, թոռոմեց, անիմաստ էր դառել լրիվ գրածդ»,- ասում է վահան իշխանյանի մանկության ընկերը, որ մեկնել է ամն 87 թվին և լոս անջելոսում կարդացել է ինտերնետում իշխանյանի իռեն պատմվածքը՝ անպուց կնոջ մասին: «ճիշտ ես, ախպեր, ստե այլ հանգամանք է,- պատասխանում է իշխանյանը,- ճաղատ կինը պուց ունի, ուղղակի նրա բերանի ատամներն են փտած ու ծծելուց ծակռտում է կլիրը: անցումային ժամանակաշրջանում ատամնաբուժությունը ոչ բոլորին է հասու ու կլիենտների կայֆը կոտրվում է, ախպերս, քո բախտը բերեց, թռար լոս ու չապրեցիր անցումային ժամանակաշրջանի դեպրեսիան»:

կետ կետի փոխարեն:

*

Սև մազեր

շռռռ, շեռն ունիտազի մակերևույթին դեմքով շրջվել է իրեն, ինչպես մտավորականը ժողովրդին է դեմքով շրջվում: ուխխխ, հանգիստ, անցավ հոսում է դեղին հեղուկը, չկա պրաստատիտ: անցավության տոնահանդես: ունիտազի ներսում պատել է դեղին երանությունը: օֆիսում մարդ չի մնացել, սաղ տուն, իսկ icq-ն տժժցնում ա: բայց ինչքա՞ն: արդեն գնալու վախտ: հո տուն չի՞ գնա: գնա տուն մի բան կորի քցեն վրե՞ն, թե՞ էրեխեն գազին ա մնացել: գնա մաֆ կլու՞բ, թե կաֆե-մաֆե: չէ, սիկտիր արա: հիմա կզանգի տաքսի, ասում էր` քաշի մազերիցս, գից անկողնուն ու ինձ տիրացի: խի՞ չես քաշում, դե արա: ու չէր քաշում, առանց քաշել, մտցնում ու հանում: կզանգի տաքսի ու կգնա կքաշի: չմտնի՞ մի հատ icq: բարև, բարև, ինչ ես անում, քո հետ գրվում եմ, անկետա-մանկետա ես լրացնում կասի: մինչև տնից դուս հանես իրեք շաբաթ կտևի, իսկ բարի ու հին մազերն արձակ սպասում ա գամ քաշեմ գցեմ, հելնեմ վրեն ու քունեմ, չէ, քաշեմ, դաղեմ նոր քունեմ, դավայ: տաքսի, ալո տաքսի եմ ուզում, պուց եմ ուզում, մայամիի ծովափ, ջրերին պուցերը լողում են դեպի երկինք: անմահություն: խի մենակ մայամի: կաբուլետի, կաբուլետի տներն էժան, վրացիք տալիս են կոյկեն մի լարի, երկու լարի, հինգ լարի, տասը լարի, քսան լարի, տասը դոլար: տո չէ այ ախպեր, մի հատ icq մտի խոսանք: չհասկցա: մաման քունեմ, չհասկցա: ինչ կա չհասկնալու, կաբուլետի հայ ղշեր, անպուց անգլուխ: էս կյանքից բան չհասկցա, մեկ շեռդ դեմքով շրջվում ա քեզ, մեկ կյանքը վերածվում թատրոնի որտեղ բեմը հորս խելքն ա, հանդիսատեսը ոռիս շրջոնքը: ու տենց կյանք եմ սովորում ու իմաստությունը հոսում է իր արտասովոր դանդաղությամբ:

տաքսին սպասում է, 325, կանաչ զրովեց: ասի եռսունմեկ կլնի հանգիստ ծխելով կեթամ: հետո կփաթաթեմ կասյակը ու վարպետ քշի կոմիտաս: խի եռսունմեկ չի: այ ախպեր քո համար ինչ տարբերություն: նույն տարբերությունն ա: քշում ա վազգեն սարգսյանով, մտնում հրապարակ: մոզայկեն քանդել են: վարպետ էս մոզայկեն էրկու տարի առաջ շինեցին, խի են քանդել: նախագահի վրա թուղթ ու գիր են արել, ման են գալի: հետո՞: հետո,  ուրեմն  հինգը պուտանկա են նստել, հինգն էլ իրար հետ կպցրին, մուխից պարբրիսը փակվավ, երրորդ մասիվից երրորդ մաս, հասա, դուռը բացել են ասում են վարպետ փող չկա, ո՞նց չկա, բա թե մյուս անգամ, չկա, ասում եմ այ քուրիկներ, ախր պատկերացրա ձեզ քունեն փողը չտան, ոնց կլնի բա էս ռուլն էլ իմ պուցն ա: ռուլը մարմին է առնում ու պարում կոմպարսիտա: բա հետո՞: հետո ինչ, ասի ես էլ ձեզ երբ բռնցնեմ, նայի, մեջներից ամենալավին ջոկի, իտալյանո պուց, ասի պիտի ծծես: իյա, ասըմ ա, ծծելը 30 դոլար, մենք, քեզի 2 հազար ենք պարտք: ասի չգիտեմ, մաշնեն կքշեմ պատերին, համ ինձ վարի կտամ համ ձեզ: տենց համաձայնվավ: հետո: հետո ասըմ եմ, նայի հա, գլխառադ չանես, կծես-մծես, ասըմ ա, չէ վարպետ ջան, ինչ ես ասում ես իմ գործը լավ եմ անում, ընենց ծծեմ ուշքդ էթա, որ մյուս անգամ գտնես, օրվա աշխատածդ տաս, էրեխեքդ սոված մնան, որ մի հատ էլ ծծեմ: ու մի հատ հոգեզմայլանքի մեջ գցեց սատկածը:  պաթոլոգիկ բաներ է ասում վարորդը, սեռաախտաբանական, ու չի հասկանում որ մինչև իններորդ հարգ վաբշե հավես ունեցող չկա բարձրանալու: կբարձրացնե՞ս վարպետ, գրկի հելցրա, լիֆտ կնստցնես կգրկես, կհելցնես հինգ հազար դրամը քունն ա, քուկինդ է, սենց ախպարները էրևանի կենտրոնի կեսը առան, էրևանցիներին քշին բանգլադեշ, երրորդ մաս, քուչա հանին, դարձրին ոռատու մի ժողովուրդ որ մազապուրծ է եղել ցեղասպանությունից: բա ախպեր, սենց տարբեր ու զարմանալի բաներ:  ու վարպետս, ասեմ օֆիսի տաքսի, տեղը տեղին, կիլոմետրը հարյուր դրամ, պաբիրոսը իրանից, գցել ա շալակը, չգրկեց, ասում ա էտի գյոթական ա ու բարձրցնում է, լիֆտը կանչեց, ծանր ես ախպեր ջան, մտավ սեղմեց իններորդ հարկ, վարպետս քրտինքը կաթիլներով կաթկաթում ա, ծանր գործի չի դիմանում, քիչ ա մնում լղոզվի լիֆտի հատակին: հը, դժվա՞ր ա: հա  ախպեր, բայց դե ինչ անեմ ընտանիքիս համար պիտի ծանրություն էլ մարդ կարենա բարձրացնի: ուրիշ պասաժիռ քեզի ըսենց հնարավորություն տվե՞լ էր փող աշխատես: մի էրկու անգամ էղել ա, պրոստը ընդրանք շատ ծանր էին: ինչքա՞ն տվին: էլի հինգ հազար: դե որ ես թեթև եմ չորս կտամ: չէ այ ախպեր, խոսել ենք արդեն: լիֆտը բացվեց: իջավ վրից: ախպեր ջան կլնի հինգ հազարի տեղը գաս մի հատ պուց քունես, էթաս: արա հո քու էրկու յանը միանգամից չտարավ, հելլցրի իններորդ հարկ հասկցանք, բա էլ պուց քունելը որն ա, պուց քունելով էրեխա կպահե՞ս, վաղը մյուս օր էրեխեն դպրոց ա էթալու կոշիկ-մոշիկ չունի: փողս տու էթամ առավոտից ոտի վրա եմ: խի որ էսօրվա օրով դու ինձի չբարձցնեիր էրեխեն ոտաբոբիկ է՞ր մնալու այ չաթլախ: նայի ասեմ: չաթլախը որն ա, գիտես վարչության պետ ես բուռդ չեմ տա՞, արա, ես տուն եմ պահում, քու նման համբալ չեմ: էդ որտից իմացար որ վարչության պետ եմ այ ախպեր: ես իմ կլիենտներին մոր փորից գիտեմ: բա պուտանկեքից խի բնամթերքով առար: արա ես քո նման տնտեսագետ չեմ, որ իմանամ, հավեսդ էլ չունեմ, էտի մի պատմություն էր իմ կլրի դարդի ու ընտանիքս պահելու հետ կապված, քո ինչ գործն ա: առ, տվեց հինգ հազարանոցը, որ հարց մարց, զանգի ես վարչության պետ եմ: կլրիս: ինչ ասի՞ր: ինչ որ լսիր: հանեց ու թրխկ կրակեց, վարորդը մահացավ աստիճանների վրա: դա այն ժամանակն էր երբ երկիրը թևակոխեց մաֆիոզ ռազբորկաների փուլ, երկրորդ սերնդի բարեփոխումներ:  արյունը փորից հոսում էր դեպի լիֆտը ու դեմքով շրջվել էր հանցագործին, ինչպես վարչապետը ժողովրդին: այ տենց թուլա: գիտի հանաք եմ անում: հասավ դռան դեմը զընգ: զընգ, զընգ: ո՞վ է, ես եմ նանարիկ, սիրունիկ, քաղցրիկ: չխկ: կինը սարսափածª էն ո՞վ է: եսիմ: ո՞վ է, քեզ հարցնում եմ: լսում եմ որ հարցնում ես, էնքան հարցնես էնքանից շատ: ո՞վ է, գոռում է կինը: տաքսու շոֆեր ա, հանգստացի, արի ներս քաշենք: հո չես գժվել, դե ինձ վիրուչատ արա, չասի՞ր սիրում ես: որ ասել եմ հո քո համար չեմ գնա նստեմ: չասի՞ր ես քո համար ամեն ինչի պատրսատ եմ: ինքը ձեռներից, տարեց նանարն ոտերից քաշեցին ներս: տարան բալկոն, գցին կարտոլների վրա: կարտոլները արունոտվեցին ու շրջվեցին նրանց, ինչպես ընդդիմությունը դեմքով ժողովրդին է շրջվում: դե արի ներս, ու ձեռից բռնեց, քաշեց սեյնակ: արի ասեմ, նանարս, ինչ ես անում, հո չես գժվել, սիրտ չունես, նոր ես էս մարդուն գյուլլել, հիմա արի-մարի: էքստրեմալ սեքս չէ՞ր ուզածդ, քաշի՛ մազերիցս, էս յա՛ն-էն յա՛ն: էս սաղ ծախսը քու հմար եմ արել, քաղցր նանարիկ, որ արուն տենաս գրգռվես: դու իսկական խենթ ես: արի ասեմ, ու քաշեց սաթ մազերից էն աղջկա: ուժեղ քաշեց, մամա ջան ու մազերը մնաց ձեռը: լրիվ մազերը փնջով, դեմից մի էրկու իրեք, չորս, քյասար քիչ, մի փոքրիկ փնջով մազ մնաց, արա էս ինչ արի, վախ մամա ջան մազերս, արա էս ինչ փորձանք բերի գլխիս: վախ մամա ջան մազերս տուր ու լացում ա: մազերի արմատներից արյունը բարակոտ գալիս ա, ու լվանում է բոլոր հետքերը:

այդ օրվանից մի մարդ էր գիշերները վազում քաղաքի փողոցներով ձեռքին սև մազեր, ու ըստ ավանդույթի, ում դռանը մի սև մազ էր փակցնում այդ տանը դժբախտություն էր պատահում:

Show Comments Hide Comments

3 thoughts on Մազեր (2 պատմվածք)

  1. Քունող says:

    Էս ինչ ագառկություն էր, գանդոններ, սավսեմ ձեզի տվե անցել եք, ժաժ տամ ձեր կերածի մեջ

  2. Լյով says:

    պատմվածք: Անմազ
    գրող: ԱՆուղեղ

  3. babgen Rostomian says:

    Հայաստանի ներկայիս իրավիճակը վիշապ է ծնել: Անունը «Անմազ»: Հրդեհաշունչ Իշխանյանը, իր ժողովրդի զզվելի վիճակը, անտանելի ցավը բացահատելու համար ընտրում է ամենա ազդեցիկ ոճը իր գրքում: Իշխանյանը ըմբռնել է, որ ընտրելով այս արծարծող ոճը, իրեն սխալ հասկացողներ, և հայհոյողներ շատ են լինելու: Դրա պատճառով անհրաժեշտ է կարդալ հեղինակի «Մայրական Կաթ» պատմվածքի վերջին պարբերությունը: Խնդրում եմ նրանցինց, ովքեր, ցանկանում են հայհոյել Իշխանյանին, թող, նախ և առաջ, ուսումնասիրեն «Անմազ» գիրքը՝ իր ամբողջությամբ, որը բաղկացած է 14 պատմվածքներից, և նրացից մեկը, կոչվում է «Անմազ»:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *