***

Պարզ և հասարակ բառերս ինձ դեռ դուր չեն գալիս, նոր է, փորձում եմ,

իմ անկեղծությունը զզվելի է թվում, հանել ամեն ինչ ցույց եմ տալիս առանց ամոթ։

 

Մտածում էի հիմա ինչ ա անում նկարս։

Հասկացա, որ սիրում եմ իրան։

 

Ստեղ «անդամ» բառը իգական սեռի ա,

խորթ ա, խոսում ենք մեր տղամարդկությունից, բայց դիմում աղջկա դերանունով, 

նրբացնում ա ամեն ինչ։

Աղջկանն էլ ա իգական սեռի։

 

Կպցնելը հեշտացել ա, հեռախոսով գրվում ես, կամ ստացվում ա, կամ՝ չէ։

Հարցնում ա․ «մեծ ա՞», ասում ես․ «չէ, ետքան էլ չէ»․ ու blocked՝ քֆուր։

Բայց ես գոհ եմ իմինի չափից։

 

Էս անգամ ոչ մեկ չկպավ, հեռախոսի առաջ անիմաստ գրվում էի։

Հասա կլուբ, հենց հատուկ սեքսի համար։ 

Ներքևում պարում ես, վերևի հարկում զբաղվում։

Ներքևը մի երկու տկլոր մարդ էր կանգնած։

Ու էլի էլեկտրո, մութ սենյակ, հեռախոսս անջատեցի՝ չի կարելի նկարել։

Կարմիր լույս ու մութ անկյուններ, աջից ու ձախից ոռնում են, խմում

լզում ու լզվում։ 

Քաշում են քթները։

Խառն ա, ման չես գալի սիրուն ու նիհար, կարևորը սեքսն ա,

աջ ու ձախ, տղա ու աղջիկ խառնված իրար։

Որ ասեմ եկա նայեմ, չես հավատա ուրեմն ես էլ խառնվեմ հետները։

Կարմիրի մեջ լիքը մերկ մարմիններ, մի մեծ գնդակ մարմիներով, դու էլ գցվում ես մեջը։

Տնքում ես, ուրիշը կողքից քեզ ա նայում, դու՝ իրան, ինքն էլ ա գալիս, հետո մյուսը․․․

 

Քրտինքի տհաճ հոտը, միայն իմը չէր՝ բոլորիցս էր։

 

Կադր։

Ես մեջտեղում եմ, կարմիր լույսը հենց վրես ա, հպարտ նստած եմ, իմը լավ կայնած ա, կողքինս ծծերով ա, մյուսինը իմի նման կայնած, մնացածի մարմիները չեն երևում։ Քրտինքի հոտը սաղիս վրից բուրում ա, մարմիներս փայլում ա, անջատված դեմքերով, զգացողության տակ, կադրը հենց մեր դիմացից ա։ Ես մազերս եմ բռնում, շրթունքներս կծում, փորձում ավելի դրամատիկ երևալ, ցույց տալ, որ զգում եմ։ Ես էլ եմ ձեներ հանում, թե չէ նեղանում են։ Սիրում են կրքոտ լինել, պարզ դեմքով հաճելի չի, դժվար ա հասկանալ իրականում ինչ եմ զգում։ Չէ, դժոխք ոչ մեկս չի գնալու, միայն պատժվելու ենք։ Հո՞ ուրիշ Աստծո գոյության չենք հավատացել։ 

Իրանք չեն հասկանում ինչ ա կատարվում, խմած կամ քաշած, ես օյաղ եմ, չեմ խմում, բան չեմ անում։ Տեսարան եմ ստեղծում։ Սեքս։

 

Պահակը ասեց, որ շուտ եմ գնում, հլը նոր ա սկում։

***

Հիմա ուրիշ տեղում եմ, 

երկուսդ էլ չկաք։

Բայց կան ուրիշները, որոնց երբեք այլևս չեմ տեսնի, 

Որոնց մարմինները ես տեսա մերկ կամ կիսամերկ,

մազոտ, 

անմազ, 

չաղ կամ նիհար,

քրտնած, 

երազային, չէ, էտ ես էի հայելու մեջ, նայեցի ինձ, բան չխոսացինք

շարունակեցի քրտնել, քրտինք, որի մեջ սեր չկա, 

կա իմ դաբռոն, որ ես կամ ու քունում եմ։

Հենց իմը։ 

 

Իմ ծարավը, որ ես ուրիշի քրտինքով կլցնեմ։

Ահա ես հայելու առաջ

նայում եմ իմ մարմնին,

մերկ մարմնիս։

Հիմա չոր է, 

միայն ծովից եկած քամին է զգում։

Անդամս կանգնած չի, հավես չկա, 

լավ հոգնել ա։

 

էրեկ լավ տժժացրի դրա ոռը,

անդամս լավ աշխատում էր, 

մտնում, հելնում,

տնքում, 

տնքում էր կամ ցավում 

կամ կայֆ էր, չգիտեմ, բայց ես շարունակում էի, շարունակում էի, որ լսեի իմ տնքոցը, որ լցվեր փուչիկը, ու հպարտությամբ հանեի ու շպրտեի։ Ծափողջյուններ չլսվեցին։

Վարագույր։

***

Մի քանի ամիս ա ինչ արթնանում եմ, ու դիմացս ես եմ։

Իմ մեծ նկարը,

կարմիր խալաթով բաղնիքից դուրս գալուց, գլխիս թագ՝ ոսկեգույն։

Թագավոր եմ, բա ի՞նչ։

Գիշերները  խոսում ենք իրար հետ, լավն ա, դուրս գալիս ա։

Ինքը ծխում ա, ես՝ չէ։ 

Շատ սիրուն ա ծխում, հանդարտությամբ ու հաճույքով, ես էլ փորձեցի մի անգամ, բայց դուրս չեկավ, չեմ սիրում։

Լավ նկար ա։

 

Ես օրը երկու անգամ եմ արթնանում՝ առավոտ ու իրիկուն, 

Էս անգամ արթնացա իրիկունը ու 

ու հագնվեցի, դուխիս մի անգամ եմ փչում, եթե չեմ լողացել՝ ուրեմն երկու։

Եսիմ ով գրել էր, իմն էլ կայնել էր․

Գնացի մոտը, գեշ էր, բայց մնացի, խոսացինք։ 

Կատու ուներ, եկավ քսվեց, գնաց։

Սկսեց լզել։ 

Կատուն չէ, ինքը,

Հասկացա, որ ինքը սենց ա պաչվում, շարունակում էր, երեսս թքի մեջ կորել էր։

Շալվարս արագ իջացրի ու ցույց տվեցի, իջավ ներքև

ես սրբվում էի, ինքը շարժում ու շարժվում։

Աչքերս փակեցի, որ չտեսնեմ իրան, 

շատ երկար չշարժվեցինք,

երկուսս պրծանք, ես արագ հագնվում էի։

-Ամուսինս հայ էր։

-Մերսի։

Ու վերջ։

 

Վերջ, որովհետև մի անգամը հերիք ա իրա հետ։

Հիմա ուրիշ մարմին, որ քրտնենք,

նորմալ սեքս վաղուց չեմ արել, հավայի, աջ ու ձախ,

ասում են, ջահել եմ հըլը դրանից ա, հետո կհասունանամ կանցնի։

Հիմա խակ-խակ եմ քունում, երևի հասունությունը էն կլինի, երբ էլ չկանգնի։

 

***

 

Նեոն վարդագույն լույսի տակ մերկ պառկել էի, սպասում էի գար, երևի լողանում էր, մաքրում էր դեմն ու հետևը։

Ես էլ պետք ա լողանայի, բայց հավես չունեի էսօր։ Չեմ սիրում ամեն օր լողանալ։

Էլեկտրոնիկ երաժշտությունը ստիպում ա ավելի հավեսով անես, ավելի հավեսով լզես վիզը, զգաս իրան, զգաս մարմնի դողը, երբ լզում ես վիզը, շնչում ես իրան։ Ուրիշ ձև ես զգում շրթունքները, երբ կծում ես, բերանից հոտ ա գալիս, բայց չես ասում, հետո վարժվում ես,

հանում ես իրա շորերը, մնում ա մերկ կանգնած, վարդագույն, փորձում ես մի բան զգալ, մի, բայց չի ուզում, չի թողում։

Սկսում ենք, դավայ, շարժումները արագանում են, տնքոցը իր՝ ավելի, ես էլ եմ փորձում ձեն հանել, որ ավելի կայֆ լինի։

Քունում ենք ու պաչվում, նայում ենք իրար, ինքը իմ համար գեշ ա, բայց ծակ ա, ես էլ մի ուրիշ բան իր համար,

մի կեղտոտ բան կախված կամ կանգնած, էտ կարևոր չի, սկսել ենք։

Ասում ա․ «Եթե ուզում ես պրծի»։ Ես պրծնում  եմ, ինքն էլ իմ հետ ա տնքում, բայց առանց օրգազմ։

Ինքը էլի գնում ա սենյակից, ես մնում եմ նեոն լույսի տակ ու մտածում, որ էսօր պետք չի լինի ժաժ տալ։

ԴԵ ամեն օր չի կպնում, ամեր օր չի, որ հավես ա լինում։

էսօր լավ էր։ Սեքսը լավ ա, սրտի համար պետք ա։

***

Սիրում եմ ծաղկած ծառերը, 

Սևանի ճամփեն եմ հիշում,

Շորերս էլ մեկ-մեկ ծաղկավոր են,

ձվերս տեղն են, անդամիս էլ բան չի եղել։

Բայց պետք ա ստուգվեմ, երեկ գեղեցիկի մոտ էի

չեմ հասկանում ինչի համար ա ինձ կանչում,

դուռը բացեց ասեց․ «Խի՞ ես ուշացել», հետո ասեց,- «հանվի արագ,

ուզում եմ մտցնես ու պրծնես,

մի մտածի չեմ հղիանա հետևս ես մտցնելու»։

 

Նույն բաները, ձեն, ոռնոց, ճիչ, Բուդդայի նկարը դիմացս, կիսամութ սենյակը, մաքուր մարմինը, փորս․․․

Մեկ մեկ պիտի կենտրոնանամ, որ զգամ։

 

ֆրանսերենս ուղղեց,

բայց ես չէի խոսում, որտև էլ հավես չկար, ուզում էի գնալ, հորանջեցի ու գնացի։

***

Գնացի ուրիշ տեղ, տանը անելու բան չունեմ։

Ստեղ ավելի շատ կոմպով նայում են ու ժաժ տալիս, ստեղ ուրիշ կայֆ ա, պետք ա հասկանալ։

Իմ կայֆը ստեղ նայելու մեջ ա, ես նայում եմ ոնց են շարժվում։ 

Ոնց են մոտենում, նայում, ձեռները ու դեմքերը։

Ուրիշ բան էլ են անում, նկարում են, թե ոնց ես պրծնում։

Մարմինները էնքան տարբեր են, բայց դեմքերը հիմնականում նույնը,

մթոմ կայֆի տակ, կամ ուռած։

Երկու հատ գիծ կար սեղանին, սպիտակ փոշի։

Ոչ մեկ չէր քաշում, ամոթի բաժիններ էին, կամ սպասում էին մի հատ լավ պուց գա, որ առաջարկեն։

Ստեղ կարաս փող տաս ու մտնես պոռնո նայես, տանը լավ չի, ստեղ ավելի ուժեղ ա։

Մեկը եկավ ասեց ուզում եմ նկարեմ ոնց ես պրծնում, մենակ անդամդ։ Ես էլ հանեցի ու ․․․

Տարօրինակ էր։

*** 

Հեռախոսիս նամակ եկավ,

Ասի․ «հա, ազատ եմ»։

Արագ եկավ հետևիցս։

 

Մի տասը րոպե տևեց ամեն ինչ,

Մազերի կեսը թափել էր, կուրծքը թսկել ու կնճռոտվել, բան չէր մնացել, փորը լայն, ոտքերը մեծ ու դանդաղ, ես իրանից մի քիչ հեռու,

պառկել էինք անկողնու վրա։ Ինքը մարմնի վրայի շռամներն ա ցույց տալիս ու պատմում լյարդի մասին, ես նայում եմ հայելուն։ Հետո ձեռը տարավ արդեն կծկված անդամիս ու ասեց, «ափսոս չպրծար»։ Ասեցի՝

– Դեղ եմ խմում, կանգնում ա, բայց չեմ պրծնում։

 Բայց խաբեցի։ Խաբեցի որտև ինքը գեշ էր, ծեր էր, սեր չկար, ես հայելուն էի նայում ամբողջ սեքսի ընթացքում, որ կանգնած մնա անդամս։

Բայց հարուստ էր, 

փողը վերցրի ու դուրս եկա։

Փողը միշտ էլ քիչ ա, բայց պետք չէր։

Իմաստը գնալուս չհասկացա, կթողեմ քեզ, որ հասկանաս։

***

Վերջին անգան պտուկս էիր լզում, փորձում ինձ հաճույք պարգևել։ 

Լզում ու կծում էիր ու աչքերով ինձ նայում։ Կաթնատու էի ես, ձագս գիրկս էր ու լզում էր մարմինս։ 

Հայացքդ չթողեց ինձ հաճույքը զգալ, հիշեցի մորս, այն պահին երբ մերկ էի՝ ամոթ ինձ։ 

Քեզ բան չասեցի։

***

Էս քաղաքի գիշերը տարբեր ա, էս անգամ ես գնացի ուրիշի հետևից։

Ասեց, որ իր սենյակը Բեյրութ ա, չհասկացա, բացատրեց, որ կեղտոտ թափթփված տեղերին են ասում, որտև Բեյրութում ամեն ինչ խառնա։

– c’est Beyrouth.

Բաժակի մեջ մի բան լցրեց շպրիցով ու ասեց․ «կներես բայց իմ ճաշակով չես,

նկարներիդ մեջ ավելի մեծ էիր երևում, շատ փոքր ես»։

Միանգամից թսկեց մոտս,

Սեքս չարեցինք, խոսում էր։

Հավատում էր կոմունիզմին, սովետի վախտ երկու անգամ Մոսկվա էր գնացել, 

Ձախերին չէր սիրում բայց Մադոննա էինք լսում, American life.

Ես բացեցի մի հատ դուռ, ու նիստ էր, բոլորը ոտքի կանգնած ծափահարում էին,

պատից երկու անդամների մեծ նկար էր կախված։

Ձանձարացել էի, իմ իրականությունը հիմա ուրիշ տեղում էր։

Կլիրիզմի ու պուցիզմի մեջ էր։ 

Բայց երկու բառ ասեց ու սկսեցի լսել իրան․

– ՄԻԱՎ ունեմ։

Ես ուրախացա, որ չեմ քունել իրան։ 

Դեղերի տակ էր, վարակիչ չէր։

***

Քամի էր դուրսը,

Իմ մոտ կանչեցի

Սենյակումս նորմալ էր ու հարմար, տնեցիք քնած էին, չէին լսի։

Եկավ, 

Շքեղ էր, լրիվ էն էր, ինչ ուզում էի

Մարմինը, դեմքը, մատները ու տենց։

Փոշին հինգ գիծ արեց, 

համոզեց, չարեցի, չէր հասկանում, ասեցի կմեռնեմ, որ անեմ, ասեց՝ «լավ» 

Սրտով չէր, իմ կլրին չէր։

Հանվեց, լրիվ երջանիկ պոռնո էր իր շքեղությամբ, լույսը վարդագույն ու կապույտ,

երգը՝ էլեկտրո, կինոյի կադրեր ու ինքը մենակը խոսում էր․

-Ինձ սիրում ես, չէ՞։

-Ասա, որ սիրուն եմ։ 

-Ուզում եմ քեզնից ունենամ։

– mon  Bébé ( իմ բեբե – Երեխաս, մեր համար նույն «կյանքս» իմաստով)

Լուրջ չէր ասում, մենակ ղզղնելու համար էր ասում։ 

Գնաց։

***

 

Չեկավ, 

չի գալիս, նորից փորձեցի 

ուրիշ դիրքով, ուրիշ տեղից, 

չպրծա։

Եկար դու, նայեցիր ինձ ու զզվեցիր։

Անխոս տնքացի, անխոս մերսի։ 

Դուռ։

Կարմիր միջանցքը, երկարության մեջ կորսվող անիմաստություն, որը լցնում եմ սեքսի անսպառ հաճույքով։ Տնքացինք, երկուսս էինք։ Ես զգում էի հաճույքը, որ ինձ պիտի հաներ սիրո երեսի առաջ։ Ես համբուրեցի, շրթունքներով կծեցի ու պարապության մեջ լսվեց ծակից դուրս եկող ձայնը։

Նորից մերսի, ջուրը մերժեցի։

Վերջացա ես նրա մեջ ու նա իմ մեջ․․․

Էլ դուրս չի գալիս արտիստիկ իրականությունը, իմ բառերը պոետիկ, կգրեմ ավելի պարզ։

***

Սենյակումս մնացի ես։

Ես, ում սիրում եմ, ում կուզեի համբուրել, սիրել, որտև ես էի հենց իմ իդեալը, իմ սիրածը, կինոյի տղեն, որ սաղից լավն ա, սաղից սիրուն ա․․․

Ես էի շարժում անդամս գիշերվա մեջ,

Միայն իմ հևոցն էր։

Իմ դեմքը, որ ուրիշի համար ռոժ էր

կլիրս մեծ կամ փոքր,

ուրիշի համար մի հերթականն էի,

մի պահպանակ, մի կես հաճույք, որտև մյուս կեսի մասին խոսք չկար։

 

Դու-ն այլևս չկա, հազար կտոր եղավ ու բաժանվեց մյուսների մեջ։ Փորձում եմ չգրել քո մասին։ Ես նույնպես այս քաղաքում չկամ, ոչ էլ ուրիշների մեջ, մի օր կգտնեմ։ Ուղարկեցի, որ կարդաս։ Ապուշ քայլ իմ կողմից։

 

Մեռնելուս մասին էլ չեմ գրի, էտ անցավ, հիմա ապրում ենք։

Բայց կգրեմ սիրո մասին՝ նորից։

Կամ գուցը հենց գրեցի սիրո մասին, 

որը չկա։

 

Show Comments Hide Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *