ուզում եմ խաղամ: ուզում եմ խաղամ հետդ: ուզում եմ խաղամ: քո հետ:

խաղա հետս:

ուզում եմ: ուզում եմ քո հետ: ուզում եմ քո: ուզում քո:

խաղա: ուզում եմ խաղաս: խաղա: խաղ:

ուզում եմ լեզուս: ուզում եմ լեզուս ցույց տամ: ուզում եմ լեզուս: ցույց տամ քեզ:

լեզուս տամ քեզ: ուզում եմ տամ:

ուզում եմ վերցնես: ուզում եմ վերցնես:

վերցրու: ուզում եմ տամ: լեզուս: ուզում եմ տամ լեզուս:

խաղա լեզվով: իմ լեզուն: քո լեզուն:

խաղա իմ լեզվով: իմ լեզու: մի լեզու:

քո լեզու: իմ լեզու: մի լեզու:

լեզու: ցույց տուր լեզու: ցույց տուր լեզվով:

ցույց տուր:

տուր: լեզու: ուզում եմ տաս: ուզում եմ տաս լեզու:

 

կինը մտածում ա տղամարդու մասին, պառկած ա, գիշեր ա, արդեն երեքն անց կես ա, չի քնում, ցանկանում ա տղամարդուն, խոսում ա հետը, գնում ա հանգստանալու հետը, քայլում ա հետը, նստած ա հետը, գրկել ա տղամարդուն, սիրում ա մարմինը, համբուրում ա տղամարդուն, նայում ա, կպնում ա մարմնին, ձեռքերը տանում ա դեմքի վրայով, կրծքավանդակի վրայով, ոսկորներով, անդամի վրայով, ոտքերի վրայով, համբուրում ա, համբուրում ա, վեր ա կենում, քայլում ա, մտածում ա տղամարդու մասին, էլի պառկում ա, որոշում ա քնի, մտածում ա, որոշում ա գնալու ա մոտը, մնալու ա, ապրելու ա հետը նույն տարածքում, առավոտյան արթնանում ա, լողանում ա, հագնվում ա, ոչինչ չի վերցնում, դուրս ա գալիս, քայլում ա դեպի տղամարդու տուն, մտածում ա, մտածում ա տղամարդու մասին, քայլում ա, մոտենում ա, քայլում ա, մոտենում ա տղամարդու տանը, քայլում ա, փոխվում ա, գնալով փոփոխվում ա, իջնում ա ծնկների վրա, գնում ա չորեքթաթ, փոխվում ա, մտքում մի բան ա՝ տղամարդու մոտ հասնելը, գնում ա, գնում ա, պոչն ա հայտնվում, ականջները սրվում են, հոսանք ա կուտակվում մեջը, ծածկվում ա մազերով, հոսանքը տարածվում ա մազերի մեջ, ոնց որ քամին անտառում, հասնում ա շենքի մոտ, բացվում ա դուռը, մտնում ա, բարձրանում ա աստիճաններով, զգում ա հոտը տղամարդու` գնալով ավելի սուր, մոտենում ա դռանը, նստում ա դռան մոտ, սպասում ա, հանգիստ, առանց շտապելու սպասում ա, բացում ա դուռը տղամարդը, կինը նայում ա տղամարդուն, տղամարդը կատվին, մտնում ա ներս, միջանցքում ա, զուգարանի դուռը բաց ա, տղամարդու գոտին էլ, գնում ա ճաշասենյակ, ո՞վ ես դու հարցնում ա տղամարդը, ինչ ես ուզում, մոտենում ա կինը տղամարդու ոտքերին, բոբիկ ա տղամարդը, քսվում ա ոտքերին, ի՞նչ անեմ քո հետ, հիմա պետք ա դուրս գամ, կինը մտնում ա աթոռի տակ, նստում ա, զանգ ա գալիս, վերցնում ա հեռախոսը տղամարդը, հիմա դուրս կգամ, ասում ա, հագնում ա շապիկը, գուլպաները, կոշիկները , գնում ա խոհանոց, ամանի մեջ ջուր ա բերում կատվին, մի պահ կանգնում ա, դուրս ա գալիս, կինը դուրս ա գալիս աթոռի տակից, վեր ա կենում մերկ, սկսում ա քայլել տնով, առաջինը գնում ա ննջարան, անկողինը բաց ա, նստում ա , բարձից հոտ ա քաշում, նայում ա կախած շորերին, կպնում ա դրանց, հետո մոտենում ա պատուհանին, վարագույրը թեթև տանում ա մի կողմ, նայում ա դուրս, պատուհանագոգին սիգարետն ա, վերցնում ա մեկը, կպցնում ա, քաշում, կինը գոհ ա, ծխելով դուրս ա գալիս ննջարանից, մտնում ա զուգարան, ջուրը չի քաշել տղամարդը, մեզի հոտը գալիս ա, ժպտում ա կինը, մոտենում ա լվացարանին, նայում ա հայելու մեջ մի պահ, հետո՝ ներքև, խոզանակը դրած ա լվացարանի վրա, կպնում ա խոզանակին, թաց ա, էլի ա նայում հայելու մեջ, ուրախ ա, դուրս ա գալիս, գնում ա խոհանոց, կոֆե կա ջազվեի մեջ, լցնում ա, կես բաժակ կոֆե ա, բաժակը տանում ա ճաշասենյակ, գնում ա երկրորդ սիգարետն ա վերցնում, գալիս ա հետ ճաշասենյակ, կպցնում ա սիգարետը, բաժակը դնում ա գետնին՝ բազմոցի մոտ, ինքը պառկում ա բազմոցին, ծխում ա, կոֆե խմում, սոված ա, բայց չի ուզում ուտի, սիգարետը վերջացնում ա, կոֆեն էլ, վեր ա կենում, գնում ա բաժակը լվանում ա, գնում ա զուգարան միզում ա ձեռքը տանում ա ջուրը քաշի, բայց չի քաշում, արածից ուրախանում ա էլի, լվացվում ա, ձեռքերը սրբում ա տղամարդու սրբիչով, սրբիչը գցում ա ուսին, հետը տանում ա ճաշասենյակ, կինը ուզում ա տղամարդուն, կինը կարոտել ա տղամարդուն, պտտվում ա տանը, բացում ա դարակները, նայում ա մահճակալի տակ, բազմոցի տակ, կինը հոգնած ա զգում, քունն ա տանում, արդեն մթնում ա, տղամարդը դեռ չկա, սպասում ա կինը, սպասում ա, անցնում ա ժամ էլ, լսում ա՝ բարձրանում ա տղամարդը, պառկում ա գետնին՝ ճաշասենյակի կենտրոնում, տղամարդը մտնում ա, հոգնած ա, անտրամադիր ա, նայում ա կատվին, ինչ-որ բան ա բերել ուտելու, լցնում ա ափսեի մեջ ու դնում առաջը, կինը նայում ա տղամարդուն, հոգնած տեսքին, մռայլ դեմքին, կինը մոտենում ա տղամարդուն, ուզում ա բարձրանա մոտը, տղամարդը հավես չունի, գնում ա զուգարան, դուրս ա գալիս, զանգում ա, պահում ա, չեն պատասխանում, ավելի ա լարվում, գնում ա պառկի, կինը արագ ուտում ա կերը, գնում ա տղամարդու մոտ ննջարան, տղամարդը քնած ա, նայում ա դեմքին, պառկած դիրքին, նայում ա, նայում, բարձրանում ա ոտքերի մոտ, ֆիքսում ա, որ առաջին օրը վերջացավ, քնում ա, զարթնում ա կինը տղամարդու ոտքերի մոտ, դեմքը քսում ա ոտքերին, տղամարդը քնած ա, առավոտ շուտ ա, մի քիչ էլ ա մնում ոտքերի մոտ, հոտ ա քաշում, վրայով գնում դեպի դեմքը, սկսում ա ձայն տալ, արթնացնել, տղամարդը վեր ա թռնում, տեսնում ա կատվին, սկսում ա տեղը բերել, նայում ա հեռախոսին, յոթն ա , շրջվում ա էլի քնի, չի կարողանում, սկսում ա վեր կենալ, ի՞նչ ես ուզում, ասում ա, ո՞րտեղից եկար, գնում ա զուգարան, կինը՝ հետևից, միզում ա, կինը նայում ա տղամարդուն, կինը ուզում ա տղամարդուն, տղամարդը մի պահ հայացքը գցում ա կատվին, հետո լվացվում ա, սրբիչը չկա, թաց դուրս ա գալիս, մոտենում ա գազին, կոֆե ա սարքում, գնում ա սիգարետի հետևից, նկատում ա՝ քիչ ա մնացել, հիշեմ առնեմ, ասում ա կատվին, գնում ա կոֆեն լցնում ա, նստում ա խոհանոցում, սկսում ծխել, կինը դիմացը նստած ա, նայում ա տղամարդուն, տղամարդը ծխում ա, կոֆե ա խմում , նայում ա կատվին, հետո նայում ա հեռախոսին, անց քառասուն ա, վեր ա կենում, գնում ա դեպի զուգարան, հանվում ա լողանա, կինը նայում ա տղամարդուն, կինը նայում ա, դուրս ա գալիս տղամարդը, նայում ա կատվին, վերցնում ա հեռախոսը, զանգում ա, չեն պատասխանում էլի, նեղվում ա, գնում ա, հագնվում ա, էլի ա զանգում, էլի չեն պատասխանում, շարունակում ա հագնվել, հետ են զանգում, վերցնում ա, ինչու չես պատասխանում, հա իջնում եմ, ասում ա, մտնում ա ճաշասենյակ, ուտելիքը կա, ջուրը լցնում ա, դուրս ա գալիս, կինը հետևից պտտվում ա, դուռը փակելիս նայում ա կատվին, կինը լավ չի զգում, գնում ա ննջարան, պառկում ա անկողնու վրա, սկսում ա կպնել ինքն իրան, հիշում ա տղամարդուն պառկած, կպնում ա ինքն իրան, անցնում ա որոշ ժամանակ, պառկած մնում ա մի քիչ էլ, հետո գնում ա խոհանոց, լցնում ա մնացած կոֆեն տղամարդու բաժակի մեջ, խմում ա, սիգարետը մի հատ ա մնացել, մտածում ա թողնի հետո, գնում ա ճաշասենյակ, նստում ա բազմոցին, չգիտի ինչ անի, սիգարետ ա ուզում, բայց մի հատ ա, մտածում ա գնա, հետո վեր ա կենում սկսում ա քայլել բնակարանով, սկսում ա մանրամասն նայել, դիտել բնակարանը, սկսում ա ճաշասենյակի պատուհանի մոտից՝ պատուհանի ձախ պատից, չի շտապում, նայում ա ինչ բծեր կան պատին ու դեպի աջ ա գնում, մտքում բաժանում ա մասերի պատերը, առաստաղն ու հատակը, պատուհանից հետ ա գնում, ավարտում ա ճաշասենյակը, հետո գնում ա խոհանոց, նույնը անում ա խոհանոցում, հետո լողարանը, միջանցքը ու ննջարանը, ավարտում ա ննջարանի պատուհանի մոտ, որոշում ա հետ գնա, նույնը անի կահույքի, մնացած առարկաների հետ, որոշում ա, որ հասնի խոհանոց կծխի էդ մի սիգարետը, մանրամասն, ոչինչ բաց չթողնելով, անցնում ա կահույքի ու առարկաների վրայով մինչև հասնում ա խոհանոց, նստում ա աթոռին, սուրճի վրա ավելացնում ա ջուր, կպցնում ա սիգարետը, լավ ա զգում, հիշում ա տղամարդուն նստած նույն աթոռին, ֆիքսում ա, որ երկրորդ օրն ա գնում, հետո հիշում ա տղամարդու դեմքի արտահայտությունը, երբ չէին պատասխանում զանգին, աչքերն ա հիշում, ոնց էր սպասում ու ինչ եղավ աչքերի հետ երբ չպատասխանեցին, ուզում ա տղամարդուն, վերջացնում ա սիգարետը ու վեր ա կենում, շարունակում ա դիտելը, խոհանոցը ավարտում ա, գնում ա ճաշասենյակ, ճաշասենյակում ամենաշատ իրերն են, նայում ա, նայում ա մոտենում ա իրերին, նայում, ձեռք չի տալիս ոչինչի, չի փոխում ոչ մի բանի տեղը, ուղղակի նայում ա՝ շատ մանրամասն, հասնում ա էլի ճաշասենյակի պատուհանին, նայում ա պատուհանից դուրս, կանգնում ա որոշ ժամանակ, հետո պառկում ա գետնին , ինչ կա, ասում ա բարձրաձայն, նայում ա առաստաղին, սովորական, քո մոտ, պատասխանում ա ինքն իրան, գլուխը թեքում ա դեպի սենյակ, հիշում ա տղամարդու բոբիկ ոտքերը սենյակի մեջտեղում կանգնած, փակում ա աչքերը, բացում ա աչքերը, մթնում ա, ձայն ա լսում ննջարանից, տղամարդը եկել ա, նայում ա մարմնին, մազով ա ծածկված, մոտենում ա ջրով ամանին, խմում ա, ծարավ ա շատ, հետո ուտում ա մի քիչ, գնում ա դեպի ննջարան, տղամարդը հեռախոսով բան ա նայում, շալվարը արձակած ա, մոտենում ա , տղամարդը գրգռված ա, տղամարդը կպնում ա ինքն իրան, նայում ա , ուզում ա կպնի տղամարդուն, մնում ա նստած գետնին՝ նենց, որ լավ տեսնի, ու հետևում ա շարժումներին, նայում ա անդամին, ձեռքերին, դեմքին, բերանին, արտահայտված երակներին, շնչելուն, ուզում ա պառկի տղամարդու վրա, ծածկի նրան, պարուրի բոլոր կողմերից, տարածվի մարմնի վրա, տղամարդը մի պահ հայացքը գցում ա կատվին ու արագ հետ տանում հեռախոսին, տեմպը արագացնում ա, կինը մոտենում ա, սպասում ա, նայում ա, սպասում ա, հետևում ա շարժմանը, դեմքին, մինչև ժայթքումն ա լինում, տղամարդը հանդարտվում ա, կինը բարձրանում ա մահճակալին, տղամարդը նայում ա կատվին, վերցնում ա անձեռոցիկը, մաքրում ա ձեռքը, անդամը ու փակում աչքերը, կինը մոտենում ա տղամարդուն, բարձրանում ա, պառկում ա փորին, կինը հանգիստ ա զգում, մաշկն ա զգում, մարմնի տաքությունը, տղամարդը ձեռքը դնում ա կատվի վրա, մի քանի րոպե մնում ա նույն դիրքում, հետո նստում ա, կատվին իջացնում վրայից, ու գնում ա լվացվի, կինը նստում ա տղամարդու տեղը, սպասում ա հետ գա, հետ ա գալիս, հեռախոսը վերցնում ա, զանգում ա չեն պատասխանում, հեռախոսը դնում ա կողքին, գնում ա դեպի խոհանոց, կինը հետևից, սառնարանից գարեջուր ա հանում, բացում ա, սկսում ա խմել, սիգարետի նոր տուփն ա հանում ծխում ա, հը՞, ի՞նչ կա, նայում ա կատվին, վերցնում ա գարեջուրն ու սիգարետը, գնում ա ճաշասենյակ, միացնում ա համակարգիչը, տեղավորվում ա բազմոցին, սկսում ա ֆիլմ նայել, կինը բարձրանում ա, տեղավորվում ա տղամարդու կողքին, սկսում ա անջատվել, տղամարդը շոյում ա կատվին, կինը լավ ա զգում, աստիճանաբար անջատվում ա, կինը արթնանում ա, գիշեր ա, ինքը բազմոցին ա, տղամարդը չկա, տունը մութ ա, կինը անհանգիստ ա, գնում ա դեպի ննջարան, տղամարդը պառկած ա, քնած չի, հեռախոսով բան ա նայում, կինը մոտենում ա , տղամարդը նայում ա կատվին, զարթնեցի՞ր, ասում ա, շարունակում ա նայել հեռախոսին, կնոջը դուր չի գալիս տղամարդու ձայնը, տղամարդը հարբած ա, վեր ա կենում, կինը հետ ա գնում, ու՞ր գնացիր, ասում ա՝ ծիծաղելով, կռանում ա բռնի կատվին, կինը հաջողացնում ա փախնի, գնում ա խոհանոց, լսում ա, սպասում ա ինչ ա լինելու հետո, սպասում ա, լսում ա տղամարդու ոտնաձայները՝ էսկողմ էնկողմ գնացող, արի-արի, ասում ա տղամարդը, քայլում ա դեպի խոհանոց, վախենու՞մ ես, դուրդ չեմ գալիս հիմա, ասում ա, էլի ծիծաղում, հասնում ա խոհանոց, նստում ա աթոռին, կպցնում ա սիգարետը, զանգում ա, պահում ա, չեն պատասխանում, դնում ա սեղանին ջղային, վեր ա կենում, բացում ա պատուհանը, էլի նստում ա, վերցնում ա հեռախոսը, էլի զանգում, էլի չեն պատասխանում, հետ ա դնում տեղը, շարունակում ա ծխելը, ի՞նչ անենք, ասում ա կատվին, կինը նայում ա տղամարդուն, կինը վախենում ա տղամարդուց, տղամարդը նայում ա կատվին, նայում ա, ծխում, կինը՝ ապահով հեռավորության վրա, գետնին, նայում ա տղամարդուն, կատու այ կատու, ասում ա տղամարդը, կինը նայում ա տղամարդուն, կինը զգում ա տղամարդու ջղայնությունը, տղամարդը էլի ա վերցնում հեռախոսը, զանգում ա, պահում ա, չեն պատասխանում, հետ ա դնում հեռախոսը, կինը խղճում ա տղամարդուն, կինը ուզում ա գնա, հետո էլի ա վերցնում հեռախոսը, քիչ ա մնում զանգի, չի զանգում, կպցնում ա երկրորդ սիգարետը, գնում ա դեպի զուգարան, միզում ա, երգում ա քթի տակ, կինը մնում ա խոհանոցում, կինը մտածում ա, կինը մեղավոր ա զգում, հետ ա գալիս տղամարդը, վերցնում ա հեռախոսը էլի ա զանգում, պահում ա, էլի չեն պատասխանում, տղամարդն էլ չի նկատում կատվին, գնում ա դեպի ննջարան, պառկում ա, անջատվում, կինը մոտենում ա անկողնուն, տղամարդը, դեմքը դեպի պատը պառկած ա, կինը նայում ա մեջքին, պառկած դիրքին, տղամարդը չի ծածկվել, կինը ծածկում ա տղամարդուն, գնում ա խոհանոց, փակում ա պատուհանը, մոտենում ա տան դռանը, բացում ա դուռը, դուրս ա գալիս, ճանապարհին կինը ոչինչ չի մտածում, նայում ա շուրջը, քայլում ա, նայում ա շուրջը, դեռ նոր-նոր լուսանում ա, կինը փողոցով իջնում ա, նայում ա փակ խանութներին, ավտոլվացման կետին, շենքերին, աղբամաններին, մեքենաներ չկան, լուռ ա, կինը գնում ա տուն, հասնում ա շենքին, մտնում մուտք, բարձրանում աստիճաններով, մտնում ա տուն, դուռը փակում, մտնում ա լողարան, լողանում ա, դուրս ա գալիս, չորանում ա, հագնվում ա, կոֆե ա դնում, վերցնում ա սիգարետը, նստում ա պատուհանի մոտ, ծխում ա, կոֆեն խմում, մտածում ա, կիսաքուն ա, բայց քունը չի տանում, մտածում ա, վերջացնում ա կոֆեն, վեր ա կենում, սկսում ա տունը հավաքել, մի երկու բաժակ ա լինում լվացարանում, լվանում ա, անկողինն ա հավաքում, վերջացնում ա դա էլ, դուռը զանգում են, առավոտյան ինն ա, կինը մոտենում ա, սեղմում ա կոճակը, հարցնում ա, ով է, ես եմ, ասում ա տղամարդը, կինը դուռը բացում ա, կինը կարոտել ա տղամարդուն, կինը ուրախ ա, տղամարդը բարձրանում ա, ներս չմտած հարցնում ա, ու՞ր ես, ջղային ա, բայց նորմալ ա հարցնում, կինը նայում ա, կինը սիրում ա տղամարդուն, ու՞ր ես, հարցնում ա նորից, արի ներս մեռնեմ ջանիդ, ասում ա կինը։      

 

ճակատի լուսանկարը Nikos Economopoulos , pro.magnumphotos.com/image/PAR178871.html?
Show Comments Hide Comments

Leave a Reply

Your email address will not be published.