Հենրիկ Պիպոյան

Ծնվել եմ 1962 թվին Երևանում։ Ավարտել եմ Չարենցի դպրոցը, հետո՝ Բրյուսովը։ Աշխատել եմ տարբեր տեղեր, հետո՝ վեց տարի շրջել եմ աշխարհում, ապրել տարբեր երկրներում։ Էդ բոլորն անցյալ դարում ա եղել, իսկ 2000 թվին վերադարձել եմ իմ մշտական բնակության վայր՝ մշտական բնակության։ Էդ ժամանակվանից թարգմանությամբ եմ զբաղվում։

Երբեք մտքովս չի անցել, որ գրելու ցանկություն կունենամ, բայց երբ երկու տարի առաջ սանձազերծ վիրուսը մեզ բոլորիս տնային կալանքի ենթարկեց, ու անսպասելիորեն ազատ ժամանակ առաջացավ, հանկարծ ուզեցի պատմել իմ տեսած ու զգացած բաների մասին, որ մարդիկ իմ աչքերով տեսնեն դրանք, ուզեցի որ մարդիկ ծիծաղեն, մի քիչ մոռանան հոգսերը կամ մի քանի րոպեով մանկություն վերադառնան կամ ինձ հետ շրջեն իմ Երևանով կամ մի կարևոր բանի մասին մտածեն…

Կարո՞ղ եմ չգրել։ Երևի կարող եմ, բայց երբ ինձ ասում են, որ իմ գրածը կարդալիս ծիծաղել են, բարձրացել ա տրամադրությունը, ես հասկանում եմ, որ իզուր չեմ գրել։ Մենք կյանքում իրար էնքան էլ շատ բան չենք տալիս, որ ինչ-որ մեկի ծիծաղը խնայենք։

Բնագրեր

Ես գիտեմ, որ վաղն անպայման գալու ա, ու ես՝ բոլորի նման, հայտնվելու եմ Երկիր մոլորակի վրա գոյություն ունեցող էն միակ վայրում, որտեղ ժամանակը ոչ մեկին չի հետաքրքրում, բացի կարճատև...