Ռուզան Ամիրաղյան

Վիլյամ Ս. Բարոուզ (William Burroughs, 1914 – 1997, սկզբնական շրջանում տպագրվել է Վիլյամ Լի կեղծանունով) 1950-ականներին ԱՄՆ-ում սկիզբ առած՝ Բիթ շարժման (Beat Movement) և պսիխոդելիկ գրականության ներկայացուցիչ, էքսպերիմենտալ վեպերի հեղինակ, ում գործերում արծարծվում է թմրամիջոցների օգտագործման փորձառության թեման: Ավարտելով Հարվարդի համալսարանը՝ 40-ականների սկզբին տեղափոխվում է Նյու Յորք, ուր ծանոթանում է Բիթ շարժման հիմնադիր գրողներ Ջեք Քերուաքի և Ալան Գինսբերգի հետ: Կյանքի զգալի մասն ապրել է արտասահմանում՝ Մեքսիկայում, Մարոկկոյում, Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում և այլուր: Հայտնի է հատկապես «The Junkie: Confessions of an Unredeemed Drug Addict» (1953) վեպով և cut-up տեխնիկայով ստեղծված գործերով, որոնցից ամենաճանաչվածը «The Naked Lunch» (1959) վեպն է:

Բնագրեր

Սյուժեն միշտ ունեցել է և կունենա թատերական ռեժիսուրայի հստակ գործառույթ՝ կերպարներին այստեղից այնտեղ հասցնելու գործառույթ, մինչդեռ նոր տեխնիկան, ինչպիսին cut-up-ն է, դիտողի հնարավորությունների առումով շատ ավելին է առաջարկում: Այն...