Պավիչի ճշմարտությունը ղարաբաղյան հակամարտությունում
Տարիներ առաջ, երևի 1990֊ականների վերջերին էր, երբ կարդացի Միլորադ Պավիչի «Վերջին սերը Կոնստանտինոպոլսում» վեպը, մտահոգվեցի, որ հաջորդ ղարաբաղյան պատերազմում հայերը պարտվելու են։ Վեպի բովանդակությունը մոռացել եմ, բայց ներքոբերյալ խոսքը միշտ հետս մնացել էր։ Իհարկե, մտքիս մեջ ձևակերպումը այլ էր մնացել, աֆորիզմի ձևով «հաղթողների զավակաները պարտվում են պարտվողների զավականերին»։
2016֊ի ապրիլյան պատերազմից հետո մտածում էի որ այն «կտրեց» Պավիչի խոսքը, և որ սա մի դաս կլինի որ հայկական կողմը իր պաշտպանությունը ամրացնի։ Ցավոք, սխալվել էի, և Պավիչի խոսքը ամենաուղիղ ձևով վերաբերվեց հենց ղարաբաղյան հակամարտությանը։
Մեջբերումը ռուսերեն.
В этой войне слабое поколение сыновей былых победителей воюет с мощным поколением сыновей тех, кто потерпел поражение. Поэтому берегись и помни, что для тебя настает час тяжелых испытаний…
Милорад Павич “Последняя любовь в Константинополе”
Այս պատերազմում երբեմնի հաղթողների որդիների թույլ սերունդը կռվում է պարտություն կրածների որդիների ուժեղ սերնդի հետ։ Հետևաբար, զգույշ եղիր և հիշիր, որ քո համար եկել է ծանր փորձությունների ժամանակը։
Միլորադ Պավիչ «Վերջին սերը Կոնստանտինոպոլսում»
Ձեր մեղքով էր այս աղետը. Եսասերների տիրապետությունը
Դատարանների մուտքեր շրջափակելը, Բարձրագույն դատական խորհրդի նախագահի վրա քրեական գործ սարքելը որ իր գելխեղդ շանը դնի տեղը ու խեղդի արդարադատությունը և արցախյան բանակցությունները սեփական կետից սկսելը ու ողջ բանակցային գործընթացը տապլելը նույն բանն են՝ թերուս եսամոլի մտահորիզոնի մեջ չեն տեղավորվում հասկացություններ որոնց ինքը առնչություն չունի՝ անկախ դատական համակարգ, քանի որ ինքը չի ստեղծել, բանի պետք չի՝ քանդել, պատերազմի եզրով գնացող Արցախի բանակցային գործընթացը քանի որ ինքը չի սկզբնավորել, պիտի տապալել իր կետից սկսելու համար, Շուշին ինքը չի գրավել, ուրեմն պետք է հանձնել, 5000 տղաներին իր կինը կամ մայրը չեն ծնել, ուրեմն, կարելի է մտցնել բայրաքթարների տակ։
Ուղղակի դատարան ու Ազգայինն ժողով շրջափակելու հետևանքները անմիջականորեն չեն երևում, իսկ բանակցությունները տապալելու արդյունքը արագ բացահայտվեց՝ պատրեազմով ու պարտությամբ։ Բանակցության տապալումը Մեծ ոճրագործություն է, որ Արցախի պետականությունն ու բազմաթիվ բնակավայրեր է կորստի մատնել ու զոհել ու հաշմանդամ դարձրել հազարների։
Ինչպես, օրինակ մի փինաչու տաս տունդ նորոգի, մի տարի հետո պատը կփլվի, իսկ որ նրան թույլ տաս վիրահատել հիվանդին, հիվանդը տեղում կմեռնի. Երեք տարի առաջ այդպիս փինաչու տրվեց ողջ երկիրը ու փլուզեց ամեն ինչ՝ մարդկային կյանքերից մինչև բնակավայրեր ու հաստատություններ։
Բայց սա մի հիվանդագին եսամոլ, մի անհատ չէր կարողանա այսքան չարիք գործել, եթե չունենար համախոհների այսքան լայն շրջանակ։ «Իմ քայլ»ի մասին չի խոսքը, նրանց մասին ամեն ինչ պարզ է՝ մի ողորմելի մանդատի համար պատրաստ են ծառայել ում ասես՝ օրանգուտանից մինչև անձրևաորդի։ Այլ բազմաթիվ քաղաքացիների, մտավորակաների, նրանց ովքեր կրթյալ են, և իրենց ջերմեռանդ աջակցությամբ մինչև վերջ սանձարձակ դարձրին եսամոլ պրոֆանին։
Նրանք ովքեր մասնակցում էին կամ ոգևորվում էին ԱԺ շենք շրջափակելով, դատրաններ շրջափակելով, դատավորների դեմ հալածանքներով, էն գլխից էս աղետի մասնակիցն ու պատասխանտուն էին դառնում։ Աչքիս առաջ է արվեստագետի հրճվալից դեմքը, երբ 2018֊ի հոկտեմբերի 2֊ին եսամոլ վարչապետի հրամանով խանռամբոխը տեռորի էր ենթրակում պատգամավորներին։ Ասում եմ՝ չես հասկանում ինչ է կատարվում, ամենազզվելի բռնակալությունն է հաստատվում տգետ ամբոխին գործիք սարքած ՝ նա երանության ժպիտով ասում էր շատ լավ ա, տենց ա դրանց պետք։ Տարօրինակ էր, կրթված, վաստակաշատ արվեստագետը, որ իբր ձախ հայացքների է դավանում, դարձել էր մի թերուս եսամոլի կրքերի զոհը։
Աչքիս առաջ է մի քանի մտավորակնների գրառումները՝ ես գնացի դատարանի մուտքը փակեմ, էն բանից հետո երբ եսամոլը հրամայեց դատրանները շրջափակել։
Ունե՞ն մեղքի զգացում։ Որտեղի՞ց, նրանք էլ իրենց եսամոլ առաջնորդի հետ մի սանրի կտավ են, իհարկե ավելի պարկեշտ, պարկեշտ չլինեին, «Իմ քայլ»ում կամ տենց մի տեղ կլինեին, գուցե ոչ եսամոլ, բայց այնքան եսասեր որ չեն կարողանում խոստովանել իրենց մեղքը, մեղքի խոստովանությունը ես֊ի դեմ ոտնձգություն է։
Եսասիրությունն է, երբ մարդ ինքն իրեն ավելի է սիրում քան էն գաղափարը, որին իբր դավանում է, կամ հայրենիքը, և չի կարողանում մեղքի, սխալվելու զգացողություն ունենալ։ Քրիստոնեությունը մեզ սովորացրել է հանուն գաղափարի ուրանալ սեփական անձը, և աթեիստ լինես թե քրիստոնյա, սա մի ավանդույթ է դարձել որ առաջ է բերել գաղափարախոսություններ ու հասարակական միտքը առաջ տարել։ Գաղափարական անձը, կամ հավատացյալը կամ հայրենասերը կարողանում է տեսնել իր մեղքը իր դավանանքի հանդեպ, և մեծագույն թեթևություն է զգում այն խոստովանելով, քանի որ խոստովանությունը ծառայում է իր գաղափրներին, հավատամքին կամ հայրենիքին։
Բայց ինչպես իրենց կապիտույլանտ առաջնորդի այնպես էլ այս մարդկանց համար իզմեր չկան, այսինքն գաղափարներ։ Իզմը՝ գաղափրախոսությունը առնվազն երկու անձի միմյանց առաջ պատասխանտվություն է գաղափարի ներքո, իսկ այս անիզմ հասարակությունը ստեղծում է անպատասխանտվության դաշտ, և ահա թե ինչու անպատասխանտվության մարմնավորումը շարունակում է իշխել։
Օրինական է անպատասխանատվությունը, լեգիտիմ է անպատասխանատվությունը, նման զնմանն գտանէ։
Պավիչի բաղադրատոմսը, երբ վերընտրում են կապիտուլյանտին
Միլորադ Պավիչի «Գրենական պիտույքների արկղ» վեպում հերոսը՝ սերբ զինվորականը էնքան է հիասթափվում իր հայրենակիցներից՝ որ որոշում է մոռանալ սերբերենը(օրինակ, որ իմանում է սերբերը իրենց սերբ զինվորների վրա վաճառում են փամփուշտներ, կամ իր զինգրքույկում գրել են կամավոր, որ հանկարծ գերի չընկնի, քանի որ կամավորներին գնդակհարում են)։ Ասում է, որ դպրոցում օգտվում էր լեզու սովորելու դասագրքերից, որոնք կոչվում էին «Իտալերեն 100 դասընթացով», «Ֆրանսերեն առանց տանջանքի», «Ինչպես արագ ու հեշտ սովորել անգլերեն»։ Իսկ հիմա իրենից պահանջվում էր մի ուրիշ հնարք, որ տարբեր էր նրանցից, որոնք օգտագործվում են օտար լեզուների դասագրքերում։ Հիմա ինքը պետք է կարողանա հնարավորինս հեշտ ու արագ մոռանալ մայրենի լեզուն։
Երազը տեղում մոռացվում է, հերիք է հասնես մոտակա դռանը, նրանից մնում է միայն կմախքը։ Իսկ ինչպես մոռանալ լեզուն, որով տեսնում ես երազներ, լեզուն, որով մեծացել ես։ Եվ հերոսը լեզուն մոռանալու յոթ դասընթաց է ստեղծում։
Վեպի մի գլուխը կորչվում է «Ինչպես արագ ու հեշտ մոռնալ սերբերենը յոթ դասընթացով»:
Էն ժամանակ վեպն ընթերցելիս մտքովս անցավ՝ ինչ պիտի լինի, որ հայերենը մոռանալու ցանկություն առաջանա։
Հիմա հասկացա. հունիսի 30֊ին Հայաստանում Ազգային ժողովի ընտրություններում հաղթեց կապիտուլյանտը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորած Քաղաքացիական պայմանգիր կուսակցությունը ստացավ 54 տոկոս ձայն։
Լրագրող Գեղամ Նազարյանը գրում է. «Հարեւանիս տեսա, ասում եմ բարեւ Հով ջան։ Նայում է բազմանշանակ ու ասում՝ կարող է չգիտես, բայց վերջին ընտրություններից հետո ես ուզբեկ եմ, անունս էլ Ուլումբեկ։ Ես չեմ կարող նույն ազգից լինել նրանց հետ, ովքեր քվեարկեցին Շուշին հանձնողի, տղերքին սպանողի օգտին»։
Ինչպե՞ս մի հավաքկաանության մեջ լինես նրա հետ ով քվեատուփի մեջ է գցում «Քաղաքացիական պայմանգիր» թերթիկը , ընտրում մեկին ով պատերազմ բերեց երկրի վրա, 44 օր ստեց թե հաղթում ենք, և նոյեմբերի 9֊ին մի գիշերում միանձնյա ստորագրեց կապիտուլյացիան՝ հանձնելով թշնամուն դարերով պաշտպանված Հադուրթի ու Շուշիի շրջանները, 32 հազար արցախցու դարձրեց փախստական և հետն էլ 5000 երիտասարդի Բայրաքթարների ու թնդանոթների տակ մտցրեց։
Ընդ որում գիտակցված, որ զոհելու է երիտասադրներին, քանի որ երբ հարցնում են ինչի չես կանգնեցրել պատերազմը, ասում է՝ որ կանգնեցնեի դավաճան կասեին։ Այսինքն իր՝ հայրենասերի համբավը ավելի թա՞նկ է, քան հազարավոր երիտասարդրների կյա՞նքը։ Չէ, սուտ է ասում, քանի որ կանգնեցրեց պատերազմը շատ ավելի վատ պայմաններով՝ իմանալով, որ իրեն դավաճան են ասելու։ Նրա երեսը պադոշ է, դավաճան բառը նրա վրա ոչ մի ազդեցություն չի թողնում։ Չի կանգնեցրել այլ պատճառով, պարտութունը կլորանա, պարտության հետագիծը երևում է՝ Շուշին էլ տա, նոր կանգնեցնի, որ հնարավորինս բավարարի ադրբեջանցիներին։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, պարզվեց, ավելի մտահոգ է Ղարաբաղի համար, ասաց թե հոկտեմբերի 19֊ին առաջրկել էր պատերազմը կանգնեցնել այն պայմաններում, որ Շուշին էլ մնում է հայերի հսկողության տակ, և Ադրբեջանի առաջ քաշած միակ պայմանն այն էր, որ Շուշի են վերադառնում ադրբեջանցի փախստականները, բայց Փաշինյանը մերժել է։ Ինչո՞ւ, երբ հարցնում են Փաշինյանին պատասխանում է՝ Շուշին դժբախտ և դժգույն քաղաք էր, բա մեզ պե՞տք էր Շուշին, մեկ ուրիշ առիթով էլ ասում է Շուշին ադրբեջանական քաղաք է(բառացի՝ «Ուզում եք ասել, որ 90 և ավելի տոկոս ադրբեջանական բնակչություն ունեցած Շուշին հայկակա՞ն է»)։ Կարծես դիմացդ թուրք է, որ կոտորելով տեղի բնակչությանը, գալիս ասում է՝ այս քաղաքը հայկական չի, այստեղ հիմա ադրբեջանցիներ են ապրում (1920թվին Շուշիում արդբեջանցիք կոտորել են 20հազար հայ)։
Եթե համաձայնվեր, հոկտեմբերի 19֊ին ստորագրվեր զինադադարը, ոչ միայն Շուշին կմնար հայկական, Շուշին չէր դառնա Ադրբեջանի մշակութային կենտրոն, Էրդողանը այնտեղ հյուպատոսարան չէր բացի, այլև բազմաթիվ հայ երիտասարդների կյանք կփրկվեր, ասում են հոկտեմբերի 20 ֊ից հետո 1000֊ից ավել երիտասարդ է զոհվել։ Այս բոլոր զոհերը ուղղակիորեն Փաշինյանի մեղքով են։
Ու աղետից դեռ մի քանի օր էր անցել, մեկ էլ Փաշինյանական շրջանկները սկսեցին խոսել Ադրբեջանի ու Թուրքիայի հետ բարեկամության մասին։ Ինչ սիրտ պիտի ունենան երկրի ղեկավարները, որ դեռ արյունը չչորացած, աճյունները հողին չհանձնած՝ խոսեն Ադրբեջանի ու Թուրքիայի հետ բարեկամության մասին։
Այ սենց տգետ, եսամոլ անպատասխանատու մեկը, որի համար մարդկային կյանքը որևէ արժեք չունի։ Տգե՞տ է։ Տգետը, եթե իր չիմացած բանն անելու պատճառով զոհ տա, խիղճը կտանջվի, տգետ էր, բայց պատասխանտվության զգացում մեջը կլինի, քիթը խոթել է չիմացած բանի մեջ, բայց տուն, տեղ, դաստիրակություն է ստացել, մի քիչ խիղճ կունենա։ Սրանք անպատասխանատու տգետներ են, ինչպես ասենք, օրանգուտանը որի ձեռքը ավտոմատ տան, կսկսի կրակել բոլորի վրա, բայց չի հասկանա, որ վատ բան է անում։ Չէ, օրանգուտանից էլ բեթար, օրանգուտանը չի հասկանում, որ կրակելով սպանում է աջ ու ձախ, իսկ սրանք հասկանալով, որ մարդկանց սպանդի մեջ են մտցրել, մի գրամ մեղքի զգացում չեն ունենում։ Հակառակը, կարծես գոհ են, ԱԺ փոխխոսնակ, իմքայլական Լենա Նազարյանը ասում է. «Գուցե հիմա լավ շանս կա, որ Թուրքիայի հետ թշնամանք չլինի»: Շանսը հանձնված բնակավայրե՞րն էին, էն բնակավայրերը, որոնք հազարամյակներով սերնդեսերունդ ժառանգել են արցախցիները, որ մի դավադրության արդյունքում, հանձնե՞ք։ Բա ինչու զոհեցի՞ք մի ամբողջ սերունդ։ Ժամանակակից աշխարհում որևէ պատերազմ այսքան զոհ չի տանում։
Լավ շանսի համար բնակավայրերը քի՞չ էին, տղաների կյանքն էլ մատա՞ղ էր, որ թուրքերը ավելի համոզվեն բարեկամության անկեղծությանը, «իրական հայրենքը» զոհաբերելը նրանց չի՞ հագեցնում, պիտի նաև իրական մարդի՞կ զոհաբերեիք, որ Բաքվում զոհված զիվնորների սաղավարտներով հաղթանակի պուրա՞կ կառուցեն, հայ զինվորների խրտվիլակներ սարքեն ու ծաղրեն, որ շանսերը շատանա՞ն։ Թուրքի հետ բարեկամության շանս փնտրողը պիտի պատերազմ հաղթե՞ր։ Պարզ է արդեն, որ պարտությունը շանսի հետ իրենց հոգում էր արդեն։ Ու սրանց վերընտրեցին։
Ընտրությունները կեղծել են, ամեն օր կեղծիքի նորանոր փաստեր են ի հայտ գալիս, մի տեղամասում Հայաստան դաշինքի ստացած ձայների դիմաց մի զրո պակաս գրելով 10անգամ իջեցրել են ձայների թիվը, մեկ այլ տեղ «Հայաստան» դաշինքը ստացել է 258 քվե, սակայն ԿԸՀ 0 ձայն է մուտքագրել: Մեկ այլ տեղեկություն հայտնում է որ զինվորներին 5 հազարական դրամ են տվել ՔՊ֊ին քվերկելու համար, մեկ այլ տեղ՝ տեսագրություն է որտեղ զինվորները նախապես ծրարված քվեաթերթիկը վերցնում, տանում գցում են արկղի մեջ։ Գումարած ամբողջ ընտրարշավի ընթացքում ընդդիմադիր դաշինքների շտաբների անդամների նկատմամբ ուժային հաստատությունների ճմշումները, իսկ ընտրության ու նախորդ օրերին արդեն բացհայտ՝ ոստիկանները ներխուժում էին ընդդիամդիրների շտաբներ, խուզարկում ու անդամներին բերման ենթարկում։
Մասսայական կեղծիքներ, և պարզ է արդեն, որ եթե այս կեղծիքների կեսը չլիներ, ՔՊ֊ն 50տոկոսը չէր անցնի, իսկ եթե մաքուր անցնեին ընտրությունները կապիտույլանտը կթռներ իշխանությունից։
Այսուհանդերձ, կեղծիքներով հանդերձ, հազարավոր մարդիկ ընտրել են Փաշինյանի գլխավորած Քաղաքացիական պայմանգիրը, Հասարակությունը հանդուրժում է այս կեղծված հաղթանակը, ոււրեմն, հանդուրժում է Արցախի պետականության ավերումը, հնամենի բնակավայրերի հանձնումը, հազարվոր երիտասարդների սպանությունը։
Русская жизнь ժուրնալի խմբագիր Դմիտրի Օլշանսկի գրում է.
«Հայրեը հոգնել են հայ լինելուց, նրանք հոգնել են լինել փոքրաթիվ բայց ուժեղ անկախ ազգ, Նրանք հոգնել են Ղարաբաղից, լեռներից, հին ժողովուրդ լինելուց։ Նրանք այլևս չեն ուզում պայքարել իրենց համար, բայց ուզում են լինել մասը ինչ որ խաբեության, անհոգ ապագայի։ Հայրեը ընկան։ Նրանք գլորվեցին իրենց լեռների խորը անդունդը»։
Ի՞նչ լեզվով է խոսում այս հոգնած ընտրողը, այդ հոգնած ժողովուրդը, հայերե՞ն։
Նրանք, ովքեր ձգտում էին կապիտուլյանտին հեռացնել առանց ընտրության, չէին ուզում հայ ժողորդին մի այնպիսի փորձության ենթարկել, որի պատճառով բացահայտվեր, որ հայրենակից են նրանց, ովքեր պարտությունն ու աղետն են ընտրում, կապիտուլյանտին երկրի ղեկավար են վերընտրում։
Ընտրությունը եղավ, ինչ անել Եթե էնքան անտանելի է, որ նախնյաց փառաց ոգեկոչումն էլ չի մխիթարում, բացում ես Պավիչի գիրքը, ու անցնում մայրենի լեզուն մոռանալու դասընթացը։
Եսասիրության հաղթանակը և արդարության պայքարի պարտությունը
Տարիներ առաջ մի միջավայրում ծանոթացա պատանի քույր և եղբոր՝ մեկը 14, մյուսը 15տարեկան կլինեին, Մոսկվայից էին, հայերեն խոսում էին՝ սև աչք ու ունքով, ազգանունները՝ Գրադսկի: Ասեցին, որ հայրը հայկական ազգանունը փոխել է, որ կյանքում դժվարություններ չունենան։ Հայ լինելը դժվարություն է։ Արևմուտքում քաղաքական ապաստան մուրացող հայերից շատերը էմիգրացիոն մարմիններին ասում են, թե իրենց մայրը ադրբեջանցի է, Հայաստանում իրեն հայրեը ճնշել էին, ստիպված փախել է։ Երկու եղբայրներ գիտեի, մեկը Գերմանիայում ասել էր, թե քուրդ է, հայերը իրեն ճնշում էին, մյուսը ԱՄՆ֊ում ասել էր, թե մայրը ադրբեջանցի է, հայերը իրեն ճնշում էին։ Ինչ որ թոշակի, ինչ որ կացարանի համար պատրաստ լինել դառնալու ամեն ինչ, նաև էն ազգի ներկայացուցիչ, որը իր հայենակիցներին կոտորել է։
Գրպանը ուռեցնելուն, փորը հաստացնելուն, բանկի հաշիվը վեր թռցնելուն, եթե ինչ որ գաղափար խանգարում է, ապա նրանից պետք է հրաժարվել։ Ազգանո՞ւնդ է խանգարում, փոխիր, հիշողությո՞ւնդ է խանգարում, հրաժարվիր, նախնիներիդ արդար դա՞տն է խանգարում, ուրացիր, Արցա՞խն է խանգարում, հանձնիր։
Սա գաղափարախոսություն է, եսասիրության գաղափարախոսությունը, կամ մաքուր ազատականությունը, որը հունիսի 20֊ի ընտրությունների միջոցառումով հաղթեց Հայաստանում։
Այդ գաղափարախոսության դեմքը պատկերանում է Գռզոյով, Վիվառոյի Վիգենով, Նիկոլը ուղղակի սրանց քաղաքական ներկայացուցիչն է, իսկ ԼՏՊ֊ն էլ գաղափարախոսը։
Էս գաղափարախոսության դավանողների համար կյանքի իմաստը փողն ու ունեցվածքն է, տեսլականը՝ սպառողական հասրակությունը, ես֊ի ֆիզիկական պահանջները չբավարարող ամեն մի գաղափար՝ մերժելի։ Արցա՞խ, ցեղասպանության ճանաչում, էն կողմ տարեք, ծանրաբեռնում եք որ ի՞նչ, չեք տեսնում թուրքը ներվայնանում է, սահմանները չի բացում, յան տվեք էդ խառը խշտիք բաներից, որ թուրքը սահմանը բացի, մեր հետ քիրվայանա։
Եսասիրության այս հաղթարշավի հաջողությունը միայն ազգ ու հայրենիք ջնջող ժեխը չի, միայն Գռզոյի փողով չի, այդ եսասիրությունը սնում, հագցնում, պճնում է հզոր Արևմտուքը՝ առաջին հերթին ԱՄՆ֊ն ու Մեծ Բրիտանիան միլիարդավոր դոլարներ են ծախսում՝ բուծելով ngo֊ներ, բևեռներ, եվրոպական ու ինքնիշխան կուսակցություններ, պատանի հասակից տանում են սեմինարների, գլուխները լցնում անհատի ազատությունը վեր է ամեն ինչից, մարդկությունը անձնական շահն է առաջ տանում, ազգս որն է, մարդս մարդ լինի, թուրք, հայ ինչ տարբերություն, նացիոնալիստական բաներ են՝ Արցախ, ցեղասպանության ճանաչում, հո քարանձավում չեք, վազն անցեք, թուրքի հետ ախպերություն արեք, ռուսն էլ սահմանին չի կանգնի, կգնա, Բայդենն ու Ջոնսոնն էլ ձեր ժողովրդին կասեն հալալ է, բռնապետ Պուտինին տեղը դրեցիք։ Եվ Սաքունց ու Գայանե Այվազյանը իրենց երգչախմբերով հոգեզմայլանքի մեջ կընկնեն։
Սրան հակառակ Հայաստանում դեռ շնչում է մյուս գաղափարախոսությունը, որ մարդը որոճացող անասուն չի, որ միայն իր առաջ դրված խոտի մասին մտածի, որ հասարակական էակ է, մշակույթ, հիշողություն, պատմություն, մայրենի լեզու և ընդհանուր հիշողություն, լեզու, պատմություն, մշակույթ, հայրենիք ունեցողների հետ մաս է կազմում մի հավաքակնության, որն էլ ավելի մեծ հավաքականության մասն է։ Որ հայ լինելը պարտքի զգացում է իր նախնիների հանդեպ, որոնք մեծ ոճրի զոհը դարձան, Արցախի հայրենակիցների հանդեպ, որոնք ձգտում են իրենց հայրենիքում ապրել անկախ, պաշտպանված՝ ցեղասպանության սուրը իրենց գլխներին օրորող ոճրագործներից, ընդհանրապես աշխարհով մեկ սփռված այն հայրենակիցների հանդեպ, որոնք նեղության մեջ են, կարիքն ունեն քո աջակցության։ Որ պարտքի զգացումը, արդարության ձգտումը բեռ չեն, այլ միտք, բանականություն, որոնք կյանքին իմաստ են հաղորդում։
Ցավոք, այս գաղափարախոսությունը աշխարհում միայնակ է, չունի հովանավորներ, հզոր աջակցիներ, և պարտվում ու պարտվում է:
Ճակատի լուսանկարը՝ տեսարան Հադրութի Մեծ Թաղեր գյուղից։ Գյուղի ժողովուրդը փախստական դարձավ, գյուղն էլ հանձնված Ադրբեջանին։