2002, հունիսի 26
Վերադարձա տուն, նստեցի բազկաթոռին ու ծածկվեցի վերմակով։ Արդեն երեկո է։ Անցած գիշերը արթնացրեց հիշողությունները։ Հիշեցի Անդրեի պատշգամբը, ինչ-որ մեկի ծննդյան օրը իմ խելագարությունը։ Աղաչում էի նրան, որ խաչ փորագրի իմ մարմնի վրա խոհանոցային դանակով։ Նա չէր համաձայնվում, իսկ հետո նրա դուրն էլ եկավ։ Երկուսս էլ հարբած, հյուրերից փախած։ 9-րդ հարկն էր, ես գլուխս դուրս հանեցի ու նայում եմ երկնքին։ Իմ ուսից ներքև նա կտրեց արյունոտ մի խաչ, լիզում էր իմ արյունը։ Խաչն ուներ սուր ու անհամաչափ անկյուններ։ Նրա հետքերը դեռ չեն անցել մարմնիս վրայից։ Ցավը բոլոր զգացմունքների սկի՞զբն է։ Ողջը մեռածից տարբերվում է ցավի զգացողությամբ։ Մի ժամանակ հաճույքը առաջացել է ցավից, իսկ ավելի վաղ դրանք իրարից չեն տարբերվել։ … Մոտեցա հայելուն՝ խաչի և վառվածի տեղերը դեռ պահպանվում են, դեռ հիշեցնում են ցավի մասին… Ժպտացի…
2002, հունիսի 28
Նամակ Լալային
Չէի կարողանում քնել ամբողջ գիշեր……
Դու հետաքրքիրն ես…
Դու չես հարցնում՝ ո՞վ եմ ես, որտեղի՞ց քեզ գիտեմ, ինչո՞ւ եմ գրում քեզ:
Երևի դա էդքան էլ կարևոր չի…
Ի՞նչ իմաստ ունի քանդել հմայքը:
Որտե՞ղ ա իրականության սահմանը:
Դու հազվադեպ ես խոսում քո մասին:
Էդ էլ ա երևի ճիշտ……
Իրականում այն, ինչ մեր մասին գիտենք, այն, ինչ պատմում ենք՝ էն ա, ինչ որ մեր մասին հորինում ենք և հետո այդ հորինվածի հետ՝ մեր ես-ի հետ, վազվզում ենք, ինչպես՝ սիրած բալիկի:
Ստիպված ենք վազվզել, որովհետև մարդիկ չեն սիրում ներել քեզ, երբ դու փոխում ես քո ես-երը այն հերթականությամբ, որով ուզում ես:
Դա լուրջ բան չի…
Լուրջը էն ա, երբ չես խանգարում նրանց հանգիստը:
Ինչի՞ մասին ես դու լռում, երբ որ լռում ես:
Գիտե՞ս, իսկական ընկերը նա է, ում հետ կարող ես երկար լռել ու անհարմար չզգալ դրա համար:
Ինչի՞ մասին դու չես քնում, երբ որ չես քնում:
Ո՞ւմ մասին ես մտածում, երբ փակում ես աչքերդ այն պահին, երբ արթուն ես նրա հետ, ում հետ սովորաբար քնում ես:
Ո՞ւմ ես դու նկարում նրա տեղը…
Թե՞ դու առհասարակ չես նկարում…
Գնում եմ քնելու, գրի, մի մոռացի ինձ։
2002, հուլիսի 13
Գեղեցիկ օր էր։ Հրաշք արևային պատանի, ասես դուրս եկած լիներ առասպելների աշխարհից։ Նա անընդհատ համբուրում էր իմ ոտքերը, լվանում էր դրանք հարևան կրպակից գնված թթվաշ գինու մեջ և լիզում էր գինու կաթիլներն ու գինուց կարմրոտած իմ ոտնաթաթերը։ Ասում էր, որ նրան դուր է գալիս համը։ Իմ ոտքերը երբեք ոչ ոք չի պաչել։ Այդ գաղափարը ժպիտ առաջացրեց, իսկ նրա գրգռվածությունը պատասխան զգացում առաջացրեց իմ մարմնում։ Նա կարդացել էր չինական մի տրակտատ և ասում էր՝ կնոջ մարմնի այդ մասը, որը մենք արհամարհում ենք մեր էրոտիկ խաղերում, ունի իր գերզգայուն կետերը։ Նա ասում էր նաև, որ կնոջ մարմնին չի կարող լինել ոչ-էրոտիկ մաս։ Որ մարմնի ոչ-էրոտիկ մասերի մասին պատկերացումը ունի հասարակական ծագում:Որպեսզի մարմինը ծառայեցվի հասարակության պահանջներին, պետք էր էրոտիզմը տեղադրել հատուկ իր համար սահմանված կետերում։
Ես չգիտեմ, ես համարյա չեմ լսում նրա ասածները։ Ես ապրում եմ մի երեկոյից մյուսը։ Ես որսում եմ պահը՝ հանդարտ արևամուտը և անհավատալի տղան, որը հաճույք է ստանում իմ ոտքերը գինով լվանալուց։ Պահը երազային է, ինչպես և երեկոն, ինչպես և արևամուտի գույները և ճառագայթների խաղերը տների պատերի վրա։ …Մի օր ես կգնա՞մ կուսանոց։ Ես ուզում եմ նրան նկարել։ Նա ինքը նման է արևամուտին։ Այդ պահը պետք ա հավերժացնել։ … Բարի կուպեում հանկարծակի ներս մտած մատուցողուհին, տեսարանի անսպասելիությունից աչքերն իջեցրած, ժպտում է։ Օօօօօօօ,- կարծես ուզում է ասել,- ինչպիսի՜ տեսարան, ասես ֆրանսիական կինոյից լինի։ Նա մտավ ճիշտ այն պահին, երբ տղան արձակում էր իմ կոշիկների կապերը և ոտքերս իր շրթունքներին էր մոտեցնում հերթական անգամ։ Մեր հանդիպումներն ասես իրոք տեսարան լինեն մի ինչ-որ չնկարահանված կինոյի փորձերից։ Կինոն երբեք չի նկարվելու, բայց փորձերն արվում են։ Բայց նա գնալու է շատ շուտով։ …»Էլ ո՞վ կհամբուրի իմ ոտքերը»,- ասում եմ ես ապուշ ֆրազը հրաժեշտ տալուց։ Բայց նա չի ջղայնանում… Չէ, երևի ես չնկարեմ իրեն։ Մեր պատմությունն ինքը մի նկար էր, որ խզբզվեց քաղաքի հիշողության մեջ։
2002, հուլիսի 17
Մի նկարի մեկնաբանություն՝ ստացված էլեկտրոնային փոստով
Այս նկարը պատմում է մեզ իր յուրահատուկ պատմությունը։ Դա պարզ ու անպաճույճ, քչախոս ու զուսպ, «ճապոնական» մի պատմություն է՝ արտահայտված մեկ կամ մի քանի բառերով, մեկ հպումով, չգունազարդված, բայց միաժամանակ բազմաթիվ ակնարկներով, գաղտնի անցքերով ու անցումներով, հնարավոր ճյուղավորումներով և զարգացումներով ունկնդրի երևակայությանը տեղ թողնող։ Մտահղացման պարզության մեջ կա մանկականություն։ Այն բազմաշերտ է՝ իր թվացյալ միաշերտությամբ հանդերձ։ Լուսանկարը իրականում լիցքավորված է մեծ էրոտիկութայմբ, բայց դա այնպիսի էրոտիզմ է, որ կարող էր լիներ, ասենք, միջնադարյան ճապոնական գրաֆիկայում։ Ուժեղ էներգետիկա՝ մինիմալ միջոցներով։ Մի կողմից թվում է, թե մեր առաջ երեխա է, կամ, ավելի ճիշտ, դեռահաս, որի մեջ երևան են գալիս զգացմունքայնության առաջին ծիլերը՝ դեռևս պարզունակ արտահայտությամբ։ Մյուս կողմից՝ այդ պարզունակությունն առավել գրավիչ է։ Սակայն նկարը, այդուհանդերձ, միամիտ չէ, այլ հաշվարկված։ Որ այստեղ մեր առջև պարզ իմաստ չէ, ասում է մեզ հազիվ երևացող հայելային պատկերը։ Ընդ որում, լուսանկարը հուշում է նաև մի կոպիտ պատմություն։ Հետևից պատկերվածը ասոցիացիաներ է առաջացնում էրոտիզմի և հետևից տիրանալու հետ։ Պատկերը սպասում է ինչ-որ մեկին, որը կմոտենա հետևից, կառչելով կգրկի, կգուրգուրի, կխաբի և կտիրանա։ Սակայն դա չի լինի անսպասելի, որովհետև իրականում իրավիճակը վերահսկելի է՝ հայելու արտացոլանքի շնորհիվ։ Իրականում տիրացումը կլինի խաբուսիկ։ Ինչպես միշտ՝ կնոջը կարելի է տիրանալ այնքանով, ինչքանով նա թույլ կտա վայելել տիրելու խաբկանքը։ Հենց դրա մասին է պատմում մեզ լուսանկարը։ Կնոջ իրական իշխանության մասին՝ հակառակի նմանակեղծմամբ հանդերձ:Եվ ինչքան շատ է այդ թաքուն իշխանությունը, այնքան ավելի հստակ է հակառակի նմանակեղծումը:Ֆեմինիզմը սպանում է այդ գաղտնիքը:
2002, hուլիսի 23
Խաղողի հատիկի և մի կլիտորի պատմությունը
Իմ արգանդը իրա համար ոնց որ փոքր երեխայի խաղալիք լինի։ Ասում է, որ արգանդը նման է փղիկի։ Բացի մատներից, պաղպաղակից, դանակի կոթից ու թեյի գդալից՝ այնտեղ մուտք են գործում նաև մրգատեսակներ՝ ելակ, կեռաս, խաղողի հատիկ։ Առավոտյան գործի գնալուց առաջ երեք հատ խաղող «ներդրեց» այնտեղ ու լուրջ տեսքով պատվիրեց, որ մնան այնտեղ մինչև իր վերադարձը։ Այդպիսով խաղողը պետք է, ըստ իրեն, վերածվեր իմ արգանդում պատրաստված գինու, որը նա պետք է հետագայում դեգուստացներ։ Ես իհարկե հանեցի հատիկները նրա գնալուց հետո և «տեղը» դրեցի՝ անմիջապես նրա գալուց առաջ։ Փորձելով հատիկները՝ նա զարմացավ, որ այդքան քիչ փոփոխության են ենթարկվել, կասկածեց, որ խաբում եմ իրեն, բայց չասեց։ Հաջորդ առավոտ հատիկների պատմությունը կրկնվեց։ Բայց այս անգամ նա ինքը երկար չդիմացավ։ Նա ինձ «ստիպում» է նախաճաշել և, առհասարակ, իր ներկայությամբ բնակարանով մեկ ման գալ միայն բացարձակ մերկ վիճակում։ Ասում է, որ գեղարվեստական հաճույք է ստանում մանավանդ իմ կրծքերից, որ նայում է ինձ քանդակագործի աչքերով։ Նախաճաշից հետո, երբ դեռ նստած էի աթոռին, մոտեցավ ու հանեց հատիկները, մաքրեց մեկի կեղևը և զգուշորեն սկսեց շոյել իմ զգայուն տեղերը հատիկի՝ կեղևից մաքրված փափուկ մասով։ Մի քիչ էլ օգնում էր լեզվով։ Ես երբեք չէի վերջացրել խաղողի հատիկից մինչև այդ օրը։
2002, հուլիսի 28
Պազոլինիի «Մեդեան»
Մարդկային զոհաբերության տեսարանը կոլխերի մեջ։ Դեռահաս պատանուն զոհաբերում են, նա ժպտում է, քրմուհին նրա մարմինը ներկում է կարմիր և սպիտակ ներկերով, նրան կապում են սյունին, խեղդում են ու մասնատում։ Մնացուկները վառում են, արյունը քսում են ծառերին, պարում են և տոնում, թքում են քրմերի և առաջնորդների երեսներին… Բացվում է գարունը։
Դավաճանելով Մեդեային՝ Յասոնը դավաճանում է իր գաղտնի ուժին, որով նա տարբերվում է աշխարհի մարդկանցից դեռ մանկության տարիներից, երբ դաստիարակվում էր կենտավրոսների մոտ։ Նա «հասունանում է», այսինքն՝ գորշանում, դառնում է սովորական և ընտրում է «երկրային» կին, որն իրենից առանձին բևեռ չի ներկայացնում, այլ միայն հավելված է տղամարդուն։ Նա առաքինի է և շատ գեղեցիկ ու լավը, սակայն զուրկ է մոգական ուժից, որի հետ միացումով տղամարդը կարողանում է ձեռք բերել ոսկե գեղմը։ Մեդեան մնում է «ներքևում»՝ քաղաքից դուրս, իսկ Յասոնը բարձրանում է վերև՝ քաղաք և հասարակություն։ Նրա ու Մեդեայի միջև տարածվում են հրդեհի բոցերը, որոնց մեջ օրինաչափորեն մահանում են նաև նրա երեխաները Մեդեայից, երեխաներ, որ նա չէր կարող ունենալ այլ կնոջից։ Մեդեան կարող է տրվել տղամարդուն, բայց մնում է անկախ ու ինքնաբավ բևեռ։ Քաղաքակրթությունը ժխտում և վտարում է նրան՝ որպես չվերահսկվող մասի։
2002, օգոստոսի 3
«Ես ունեմ դավաճանվելու գաղտնի ցանկություն։ Դրանից է գալիս նաև իմ խանդը։ Դրա համար հաճախ ես ամեն չնչին առիթ օգտագործում եմ քեզ կասկածելու համար, մի պատահական բառից հորինում եմ հեռու գնացող պատմություններ։ Ես կուզենայի վկա լինել, թե ինչպես ես դու ինձ դավաճանում։ Այդ տեսարանը ինչ շատ կգրգռեր… Գուցե մի անգամ փորձե՞նք իրականացնել մի շատ համեստ ծրագիր այդ առումով։ Այդ ցանկությունը, եթե հնարավոր լինի այն ընտելացնել, վայրի գազանից վերածել ընտանի կենդանու, կարող է մեզ որոշ հաճելի պահեր շնորհել՝ փոխանակ այն կռիվների, որ ունենում ենք իմ հորինած տեսարանների պատճառով։ Օրինակ, դու կարող ես զանգել քո նախկին ընկերներից մեկին, որն հիմա այստեղ չի, հեռու է, և հատուկ քնքուշ ու կոկետ ձևով խոսես նրա հետ, իսկ ես այդ պահին համբուրեմ քո կրծքերը կամ քո ոտքերը, բայց դու զբաղված լինես նրա հետ խոսակցությունով՝ ուշադրություն չդարձնելով ինձ վրա… Սա կլինի «վերահսկելի» և խաղային դավաճանություն։ Ամեն մի այդպիսի ցանկություն, եթե գիտակցվում է և վերածվում խաղային սցենարի, դառնում է ավելի անվտանգ և չի խանգարում կյանքի ընթացքին։
…
Գուցե նաև ես կուզենայի որ դու բո՞զ լինես…
Նաև ուզում եմ, որ դու հեռանաս ինձանից, լքես, սիրես ուրիշին։ Բայց մենք կշարունակեինք ընկերություն անել, և դու կպատմեիր ինձ գաղտնիքներդ, ես կարող էի դառնալ խորհրդատուի նման մի բան։ Բաժանումը, խզման կետը շատ որոշակի հետաքրքրություն են ներկայացնում՝ ապրումների ուժգնության հնարավորությամբ, բայց նաև՝ բնազանցական խորքով… Հետո դու կվերադառնայի՞ր…»:
Էս հեղինակը ցմահ խեռի կարոտ ունի: Սա ի՞նչ ա, Հայաստանում գրականություն ա՞ համարվում: Եթե սա գրող ա հաշվվում, ուրեմն ես դուրս եմ գալիս հայերի ցուցակից: Չէ, սրա ականջները կտրել ա պետք, ուրիշ ոչինչ: