բալլադ ալպինիստի մասին
ուսապարկը ուսիս հելնում եմ մասիս
ուսապարկը ուսիս հելնում եմ մասիս
իմ մուրճիկը մխրճել եմ չոր սառույցի մեջ
և անհույս սպասում եմ որ պարանը կնետես
տուրուրու րու րու րու րում
տուրուրու րու րու րու րում
քո վարսերը խառնվում են
քո վարսերը ինձ հուզում են
քո մազերը փաթաթվում են
նրանք արդեն ինձ խեղդում են
իմ բջիջը մոլորվել է քո մազերի մեջ
իմ բջիջը խորտակվել է քո ոսկրերի մեջ
ցուրտ գիշերը կրկնվում է
ցուրտ գիշերը մթագնում է
ցուրտ գիշերը մոտենում է
իսկ արեգակը թաքնվում է
ես գիտեմ իմ վրան կգաս
բայց հետո դու կհեռանաս
ես գիտեմ որ դու կգաս
բայց ինչու դու կհեռանաս
ամպիկ
խոհանոցում կիսամութ էր
ու կիսատ լույսն էր շատ սառը
աթոռը փչում էր քամին
ու ամառ էր դրսում
ծառերը խոսում էին իրար հետ
ու սերիալներ էին նայում
նրանց քունը չէր տանում
նրանք մտածում էին քո մասին
լուսինը մեջտեղից կտրած էր
լուսավոր կեսը չէր երևում
ամպերը դեբիլացել էին
ամպ պամ մապ պմա ապմ
մ ա պ ա մ պ մ ա մ պ
ամպիկ
պուճուրիկ
* * *
առավոտ մենակ
ձեռքդ բարձի տակ
արևն ակնոցում
հանգիստ չի թողնում
տարբեր տեղերում
աչքերը բացում
մենք միշտ արթնանում
իրար ենք փնտրում
* * *
պլաստիկ շրթերի վերանորոգում
մերի
մերին նայում էր աստղերին աչքերին
մերին ապրում էր տանիքում երկնքում
մերին կառլսոնի հարսն էր օ մալիշ
բայց կառլսոնը չէր վերադառնում
մերին շռում էր պոդյեզդում ուուուհու
մերին դնում էր արևային ակնոց
մերին ուտում էր խնձոր կարմիր
բայց կառլսոնը չէր վերադառնում
մերին նայում էր հեռուստացույց անտենայով
մերին ծխում էր չիբուխ
մերին քնում էր մալիշի հետ
բայց կառլսոնը բայց կառլսոնը
բայց կառլսոնը բայց կառլսոնը
բայց կառլսոնը չէր վերադառնում
անձրև
անձրև է գալիս երկնքից
անձրև է կաթում տանիքից
անձրև անձրև անձրև անձրև
անձրևի ձայնն եմ լսում
ու կարծես հանգստանում
փողոցից շենքերից մարդկանցից աշխարհից
փողոցից աղմուկից ինձանից
փիփըլից սթրենջըրից ֆենդըրից
պատռիր շապիկդ արագ օօ
ու վազիր անձրևի տակ
երգելու պարելու գժվելու սիրելու x2
* * *
ամառվա շոգին տոթ միջօրեին
մառշուտկի մեջ խեղդված ուղեղով
ուզում եմ շռել ուղիղ հատակին
նստատեղերին ապակիներին
մարդկանց ձեռքերին
նրանց սետկեքին կեղտոտ փողերին
վարորդի վրա ու նրա կողքին
ապակիներին փոշոտ ակնոցին
շարժիչի վրա պատուհանից դուրս
ոստիկաններին նախագահներին
այրվող ասֆալտին վառվող մայթերին
վերամբարձ կռունկ
վերամբարձ կռունկ վերամբարձ կռունկ
դու մեծ դեղին արևի տակ ես ապրում
վերամբարձ կռունկ վերամբարձ կռունկ
քո թևերը երկնքում են սավառնում
* * *
երբ լացում էր իմ սիրտը
արցունքների միջից դու ժպտում էիր
բայց դեռ գարունը չէր եկել
ու հարսնյակում մենք քնած էինք
միասին հավերժ
երջանիկ
ես փոթորկի մեջ եմ
ես փոթորկի մեջ եմ
հիմա
ես զգում եմ բախտն ինձ կժպտա
սպանիր ինձ լիլիթ
սպանիր նորից սիրով
սա կլինի փառավոր օր
դուրս քաշիր ինձ փոթորկից
դուրս հանիր ինձ ավիավթարից
ես քո սուպերհերոսն եմ
թողնում եմ քեզ եզրին կանգնած
քաղաքագլուխը դիմում է ինձ անունով
բայց ես ժամանակ չունեմ նրա համար
սա կլինի փառավոր օր
ես զգում եմ բախտն ինձ կժպտա
կիսատ
կիսատ աստղեր կիսատ լուսին
կիսատ մի սեր ընկած գետնին
որ չես գտնի դու էլ երբեք
կիսատ կիսատ կիսատ հույսեր
* * *
և իմ ներսի ձայնը
խաղաղությամբ մի բութ
սկսում է ճնշել ու մամլել ինձ այնպես
ուրիշ գործ եմ ուզում
իսկ ինչ
այդ էլ աստված գիտի
պատացել է մութը վաղուց
օրվա այս պահին
մեղք է զբաղվել
իմ սենյակի մեջ
փշաքաղվում է մաշկն այնպես
ինչպես զգայուն լճակը քամուց
և իմ ձեռքով ահա խմբավարի նման
գուցե այն ինքնալար ժամացույցի նման
ես շարժվում եմ այնտեղ
ու ես դառնում եմ
համատարած սիրտ
շարժումներս ամեն սրտի բաբախում
բոլոր ձևերս շարժումներ սրտի
ինչպես ծառը հողում
ես ճոճվում եմ տեղում…
աղաչում եմ
դու մի հիշիր իմ դեմքն այնպես
ինչպիսին է այս վայրկյանին…
քներակիդ զարկը կաթոցի է նման
և ստիպում է ռունգով էլ զգալ…
ու ձեռքերս հիմա չեն թվում ինձ
ինչ-որ հավելվածներ անհարկավոր
և որովհետև ես այսուհետև
կարիքը չունե՞մ իմ այս ձեռքերի
եթե նա չկա…
մեր կարմիր եղբայրները
ծաղիկները չորանում են ասֆալտի տակ
ծաղիկները խեղդվում են ասֆալտի տակ
ծաղիկները մահանում են ասֆալտի տակ
ծաղիկները չեն կարող ապրել ասֆալտի տակ
մենք ծնվել ենք պայքարի մեջ
մեր աչքերում խոյանք ու տենչ
մեր սլացքին մարքսն է մեծ
տվել երկինք տվել թևեր
և ուր էլ որ լինենք
քո անմար աստղերն են
մեր վառվող աչքերում
մեր կարմիր եղբայրները մահացել են
մեր կարմիր եղբայրները էլ չկան
թող գազազեն ուժերը մութ
արևելքից մինչ արևմուտք
մենք կերտում ենք հաստատակամ
կոմունիզմի մեծ ապագան
հետդարձի ճամփեքը բոլորը փակ են
հետդարձի ճամփեք էլ չկան
մենք զվարթ ու խնդուն
քո վառ սերը մեր սրտում
մեր հոգում կրակներ
և ուրախ զնգուն երգեր
միշտ անվեհեր միշտ դեպի վեր
միշտ աննահանջ քայլենք առաջ
քայլենք հպարտ քայլենք հաստատ
մենք սերունդ ենք երիտասարդ