Ի՞նչ ա պետք:

Հիվանդի ֆոտո, քանոն, ծառի ճյուղեր՝ մի քանի հատ 7-8 մմ, դանակ, սղոց, մկրատ, պռովուլկա, մեխ, պլասկագուբցի, կուսաչկա, բամբակ, կտոր՝ ցանկալի ա հիվանդի սիրած գույն, կարի ասեղ, թել՝ բարակ, հիվանդի մարմնի մազերի գույն ու սպիտակ, թել՝ բրդից, սպիտակ ու էլի հիվանդի գլխի մազերի գույն, կլեյ:

Հիվանդ ա, բա ինչ ա, որ ինձ չի սիրում, իմ պես աղջկան ո՞նց չի սիրում: Ուրեմն ֆոտո, լրիվ ֆոտոները երկուսով ենք, մենակ ֆոտո չկա մոտս: Չնայած պտի որ լինի: Լավ քրքրեմ: Հա կա, բայց ստեղ շատ ջահել ա, ոնց որ ինքը չլնի: Էլի լավ ա: Աչքերը փակ չի ու ուղիղ նայում ա ապարատին:

Քանոն հաստատ ունեմ, Ըհն: Էս էլ քանոն: Դանակ-մկրատ սրեմը խոհանոցում կա: Բամբակ, ասեղ, թել էլի կա ընդեղ: Թելերի գույնը էնքան էլ իրա մազերի հետ չի բռնում, բայց կարեւորը էս գործում հավատն ա: Դե բա ես առանց իրա կմեռնեմ, իմանամ կողքս չի ըլնելու՝ հենց հիմա երակ կփռթեմ, ո՞նց կարամ էս գործը հավատքով չանեմ:

Ok, հիմա սաղ բերեմ հավաքեմ իրար գլխի: Ճուղ չունեմ: Ինչ անեմ: Դանակը առա, հիշեցի որ հարևանի խաղողը հասնում էր մեր լուսամուտին: Ձգվեցի, մի ճուղին ձեռս հանգիստ հասավ, կտրեցի, բաժանեցի լիքը մասի, էս էլ ինձ փեդեր:

Մնաց մնացածը` հավատով սարքելը ու կոֆե սարքելը, որ էս գործը առաջ էթա:

Բաժակ, գդալ, 2 հատ կոֆե, 1 հատ պեսոկ, ջուր, մուր (կողքից երեխու լաց, միացրած TV-ի՝ ցանկալի ա Թուրքիայի ալիք, հարեւանի տնից՝ շխկ-թրխկ, նարդու զառի ձեն, կռանթի կաթոց՝ կլներ Թունջբոյաջանի գործերից)։

Սիգարետ կպցրեցի, մի մուխ արեցի, որ հավատս ավելի տեղը գա ու անցա գործի:

Պտի սկսեմ կմախքի սարքելուց, հետո ներքին օրգանները կսարքեմ, հետո մաշկը, գլուխը, մազերը հերթականությամբ, վերջում էլ մնացած պակաս-պռատ մանրուքները՝ մատներ, չլեն, խալեր (կուկլա սարքելու ադաթ կա, բան կա)։

Այ տենո՞ւմ ես՝ ինչ արեցիր, հիմա դաժե եթե էս էլ օգնի ու հետ գաս, սաղ կյանք պտի մտածեմ, որ իմ մոտ չես էկել. կուկլան ա քեզ բերել, ոտիցդ քաշ ա տվել:       Բայց ինձ մեկ ա: Կարեւորը կողքս լինես, բարձիս քնես, վերմակը վրիցս ամենացուրտ գիշերով քաշես, ծեծես, ջարդես, օրերով քաղցր խոսք չասես, մենակ հետս լինես: Իմս լինես: Ախր առանց քեզ ես նորից նպատակ չեմ ունենա, կդառնամ բարձրագույն մաթեմատիկա իմացող բոզ… էլի մուխ… մեծ կում կոֆե:

Եթե էս կուկլաս կմախք չունենա, կդառնա մեշոկի պես մի բան, քեզ պետք ա ողնաշար, ուսեր, թեւեր, գոտկատեղ, քամակ, ոտներ□ Նայում եմ նկարիդ, մինչեւ հիմա չէի նկատել, որ ոտներդ էսքան կարճ են, իսկ ողնաշարդ՝ էսքան երկար: Փաստորեն բադի եմ սիրում էս քանի տարի:

Էս քեզ ողնաշարի փեդ: Վերեւից կպցրեցի մի հատ էլ ուսերինը, տակից էլ գոտկատեղինը, նոր սրա 2 ծերերից կապեցի ոտների փեդերը: Եղավ անգլուխ բադ-ձիավոր, դաժե վիզ չկա, վզի տեղն էլ փեդի կտոր կտրեցի կպցրի:

Մի հատ էլ վառեցի սիգարետ: Հիմա պտի ամենակարեւոր բանը սարքեմ՝ սիրտը: Էն ախմախ սիրտը, որ ինձ չի սիրում: Սարքեմ ու նենց ճմռթեմ, որ իմիս ցավը զգա: Սիրտ, թոք, ստամոքս, լյարդ, միզապարկ: Ամեն օրգանը բամբակով լցրած տոպրակ եմ սարքում ու թելով կապում ողնաշարին: Սիրտը մեջտեղ ընկավ, դե ոչինչ, մաշկը ավելի հեշտ կսարքվի, սպիտակ թելով ուղղակի սաղ կփաթաթեմ ու ֆսյո:

Գլուխ-գլուխ-գլխակեր: Այ սրա համար էր բրդի կծիկը: Գլուխ էր դառնալու քո պես անասունի: Կծիկը խրեցի վզի վրա: Սեւ բրդից մազեր ամրացրի կատարին: Մնաց ամենաէականը սարքեմ, որ քեզ վատություն անեմ, առանց իրա յոլա չես գնա: Իրան կավից եմ ծեփելու: Միջին չափի, իրար կպած ձվերով: Կավս նախօրոք լավ թաց էր՝ երկար չորացավ:

Չորացավ, կպցրեցի ոտների արանքում: Էս էլ մեջտեղ չեղավ, ձախոտ կպավ: Այ իրականում հենց սրան եմ սիրում ես, ոչ թե բադին: Էլ ո՞նց վատություն անեմ. որ էլ չկանգնի, էլ ում պետք կլնես: Չեմ ուզում կուկլա: Քեզ էլ չեմ ուզում: Ձախոտ պուպուլդ էլ չեմ ուզում, որ չպտի կայնի, որ ինձ ուզենաս: Կարճ ասած՝ լավ ա չլնես, քան թե լինես:

Էլի մի քանի մուխ: Ու ես պատրաստվում եմ հլը երեխա ունենամ: Մատիտով աչքեր, ունքեր, բերան: Դնչիկին խալ:

Տենաս՝ հիմա ո՞ւր ես: Ո՞ր մի ծտի տանը, ո՞ւմ հետ կաֆեում: Շորեր էլ կարեցի, հագցրեցի, Ճիշտ նկարի պես: Մնաց ամենամնացածը։

Մոմեր վառեցի ֆոտոյի դեմը, կավ ցանեցի սեղանին, ջուր, փչեցի, որ քամի ըլնի: Ասեղը զգույշ տաքացրի ու ուղիղ կավից պուպուլի մեջ կոխեցի: Պուպուլը չդիմադրեց:

***

Իրա համար նստած էր, մեկ էլ մեկը թռավ վրեն, սկսեց զասել: Մենակ էն տեսավ, որ սիրուն չուվ ա՝ երկար մազերով, պինդ ծիծիկներով, դնչին խալով: Չուվը մայկան հանեց, լիֆը արձակեց: Ինքը էլ ո՞նց դիմանար, ձեռը գցեց՝  յուբկան բարձացրեց, տռուսիկը հագից քաշեց գցեց մի յան, ինքն էլ հանվեց: Այ քեզ բան, Էս խի՞ ա ձախ կայնել: Չհասցրեց կարգին նայի, չուվը թռավ նստեց վրեն, զգացվում ա՝ իրա գործը լավ գիտի, հետն էլ Ճկուն, հեսա կպրծնի: Մեկ էլ զգաց՝ չվի մկանները ձգվեցին, էլ չկարեցավ շարժվի, ստոպ տվեց։ Պուպուլի տիրոջ դեմքի արտահայտությունը մթնեց, ճնշումը իջավ 30, ու իրար կպած ձվերը տրաքեցին: Ցավից ուշքը գնաց: Չուվը խռխռոց լսեց, մի կերպ վրից իջավ, հասավ հեռախոսին, զանգեց, հագնվեց :

Սկոռին եկավ, մեքենա, լիքը լույսեր, խալաթով ու դնչկալներով մարդիկ, գիտակցություն չկա, մի մոմենտ եկավ, տեսավ՝ ձվերն են հավաքում, որ կարեն, էլի գնաց:

***

Կավից էր՝ չդիմացավ, միանգամից փշրվեց: Վերջին կումը արեցի կոֆեիս: Աշկիս բան էլ չեղավ, դուռն էլ ծեծող չկա:

Մատներս թրջեցի, կավ վերցրի սեղանից ու հետ ծեփեցի:

Ծեփեցի ու վերջում էլ պաչեցի:

Ախր սխալ ա, մի բան չի աշխատում: Դաշտանի արունը չի օգնում: Քանի անգամ եմ լցրե բաժակիդ մեջ: Էս խի պտի կատարվի: Պինոկիո՝ կլոր օ-ով:

Իսկ գլխավոր բժիշկ Թոզ Դումանյանը էս գիշեր հանգիստ կքնի՝ իմանալով, որ մեկին էլ աստծու պես Ադամ սարքեց:

Ողբ

Մեր մոտ որ մեկը երեխա ա ունենում, լացում ենք, տենց եղել ա միշտ, տատուս օրոք, պապուս օրոք: Լացել են իմ ծնվելուց, հորս ծնվելուց ու ամեն ծանոթ-բարեկամի ծնունդ գնալ-գալուց: (Տատուս օրոքը պապուս օրոքից ահագին հեռու օրոք ա)։

Պապս տատուցս փախել էր, որտեւ տատս այլանդակ ղդիկ ուներ, հլը չկպած՝ սկսում էր խնդալ: Պապս էլ դե մտածելով ադաթ կա, բան կա, սիրո պահերին զսպել ա պետք ամեն կիրք, տատուս սկսել ա բռան մեջ հավքել, բայց տատս յաման կնիկ էր, երկար մազերը խնդալով տվել էր քամուն ու երկու ոտը մի կոշիկից չէր հանել՝ չէր փոխվել:Դե կողքից ինչ ասես չեն խոսացել տատուս մասին, պապուս մտքափոխ են արել, պապս էլ հելել ու փախել էր ուրիշ սովորական լացող կնգա մոտ: Տենց ապրել են, լացել են, լացել են, ապրել են:

Տատս էլ մնալով մենակ 10 մանր-մունր երեխեքի հետ, երեխեքի ծնունդների օրերը խառնել ա իրար: Ու հիմա իմ հերը ծնունդ չունի, որ էդ օրը հավքվենք ու լացենք: Մենակ գիտենք, որ աշնան կոմ ա տատուս ցավերը բռնել, երբ որ բերք էին հավաքում: Տենց աշունից աշուն հերս մեծացել ա, սիրահարվել, ամուսնացել մորս հետ, հետո ծնվել եմ ես ու տենալով, որ սաղ լացում են, ես էլ եմ լացել: Հետո լացել եմ ախպորս ծնվելուց, քրոջս ծնվելուց: Հլը շատ կլացեմ, որտեւ մենք մեծ բարեկամություն ունենք, հլը ես էլ շատ երեխեք պտի ունենամ, մեր ցեղում քիչ երեխա ունեցող չկա:

Հիմա պապս ծնունդից ծնունդ ծերացել ա ու պտի գնա ուրիշ աշխարհ: Մեր մոտ մարդու մեռնելուց միշտ ծիծաղում են: Խնդացել են տատուս հոր ու մոր մեռնելուց, պապուս մատղաշ քրոջ մեռնելուց, մորս հերանց վրա:

Տատս ոչ մի կերպ չի կարում կողմնորոշվի՝ ոնց իրան պտի պահի, որտեւ ոնց խնդա ու ճամփու դնի մի մարդու, որ իրան թողեց փախավ ուրիշի մոտ: Ոնց ուրախանա, որ պապս պտի գնա հասնի իրա մուրազի աշխարհ, որտից զոռով ու  լացով էր եկել: Բայց դե տատս բարի կնիկ ա, կների…

Տեսակետ

Սերիալ նայելու ժամանակ էր պետք, գլխից մեծ քաք ուտելու համար գլուխ էր պետք, կամ էլ գոնե՝ ուտել, որ գլխի չափը իմանար: Նախրի մեջ ամենաէշը տուն էր գալիս թե չէ, առաջին ոտից մինչեւ դիվան հասնելը կռացած ոտի տեղերն էր մաքրում:

Գիշերները հոտը խեղդում էր: Վերմակով հա ծածկում էր, հա բացվում էր: Բաց էր թողում պանրի գործարան, խռխռոց, խռմփոց… Սուսուփուս ռադը քաշում էր վաննա, որ գոնե ձենը չլսի:

Անհաջող սեքսի հետեւանքներից հետո պառկում էր վաննայում, որ քերեր լրիվ էն կեղտը, որ հավաքվել էր մեջը: Քերում էր մեջը, քերում մինչեւ արունլվիկ չլներ: Ժամերով արուն չէր տեսնում, որ հանգստանար□ Ամսվա կեսը սպասում էր էլի արունի, հետո մի քանի օրով հանգիստ էր, գիտեր՝ երեխա չկա, որտեւ ատում էր թե չեղած երեխուն, թե հորը:

Դավաճանելը՝ չէր դավաճանում, բայց ուշք ու միտքը ուրիշի մոտ էր: Ուրիշի պատճառով էլ ծեծ ու ջարդ էր ամբողջ օրը: Սեքսից բան չէր ջոկում, թե չէ հաստատ կդավաճաներ:

Նախրի մեջ ամենաէշը լիքը ընկեր տղեք ուներ: Ազատ ժամանակ գալի կարտ էին խաղում: Ամենաէշը հոգնում, գնում քնում էր: Մնացածը խաղում էին: Առաջին անգամ աշխարհը շաքարակալեց, հենց ընկերներից մեկը րոպեական պոռթկման պահին մտավ խոհանոցից բաժակ տանելու: Տեսավ կռացած Մարալին ու չդիմացավ: Դրանից հետո հալած յուղի պես հերթով էկան անցան ամիսներ: Մարալը Նախրի մեջ ամենաէշին պատմեց, որ ուզում ա գնա: Պատմեց, ու պառկեցին…

Մարալը զարթնեց, զգաց, որ տակը թաց ա: Ձեռը տարավ տրուսիկի մեջ, հանեց տարավ բերանը՝ արուն: Տեսավ Նախրի մեջ ամենաէշը, կողքը նստած, սիրուց դեղնել ա:

– Ի՞նչ ես արել: Ի՞նչս ես կտրել:

– Դավաճանելը մնում ա դավաճանել: Հազիվ դիմացա, որ չտամ-սպանեմ,

ռամկեք եմ արել, որ ռամկեքիցդ դուրս չգաս:

Նախրի տեսակետ

Օրը 24 ժամ ոռ էր տալիս, որ գոնե գար տուն տենար՝ սոված չի մնա, կնիկը սպասում ա, տունը լիքն ա: Երեխա չկար, բայց դե կլներ: Աստված Մարալին առողջություն տար՝ 6-8 հատ կունենային:

Գալիս էր տուն հոգնած, կոշիկները առանց հանել միանգամից պառկում էր դիվանին:

Շաբաթվա մի օրը ընկեր տղեքի հետ հավաքվում էին խմում, խաղում:

– Իմ կնիկն իմ աստվածն ա, Մարալից սիրուն չկա:

Մարալին ծեծում էր, որտեւ Մարալը ուզում էր ծեծ ուտեր: Տարրական բաներ չէր հասկանում: Հյուր գնալուց երկար էր մնում, խանութից ուշ էր գալիս: Բայց դե կնիկը իրա համար աստված էր, սիրում էր կնգան:

Դավաճանելն էր, դե մեկ-մեկ ընգերներով տեղ-մեղ էին գնում: Բայց դե էդ ուրիշ էր, Էդ Մարալից ու տնից տանող բան չէր:

Մարալն էլ գնալով սիրունանում էր: Ամիսներ կլներ արդեն, ինչ թթու խոսք չէր ասել, թարս չէր նայել: Մեկ էլ.

– Ես ուզում եմ գնամ, սենց ապրել չի լինում։

– Քնենք, հոգնած սատկում եմ, առավոտը կխոսանք:

Ասեց ու պառկեցին: Պառկեց ու մտածեց, որ հաստատ ուրիշի հետ ա եղել իրա աստվածը: Դրա համար էլ ուզում ա գնա: Հազիվ դիմացավ, որ չխեղդի: Կամաց քաշեց վերմակը: Մարալի ոտերը բացվեցին՝ կանչեցին:

Ձեռները թացացան: Հանգստացավ:

Մարալը զարթնեց, զգաց որ տակը թաց ա: Ձեռը տարավ տրուսիկի մեջ, հանեց տարավ բերանը՝ արուն:

– Ի՞նչ ես արել: Ի՞նչս ես կտրել:

– Դավաճանելը մնում ա դավաճանել: Հազիվ դիմացա, որ չտամ սպանեմ, ռամկեք եմ արել, որ ռամկեքիցդ դուրս չգաս: Սենց հաստատ էլ տեղ չես գնա:

Դուրս ու ներս անողի տեսակետ

Իրանց կլիպին չի մարալ, եղնիկ, թե ուրիշ անասուն:

Show Comments Hide Comments

Leave a Reply

Your email address will not be published.