Լուսինը
Փափո՜ւկ բարձին
Ննջում է լուսինը,
Թվում է՝ աշխարհում
Ամեն ինչ քառակուսի՛ է…
Պոեզիա
Ուր գնացի,
Պոեզիա է,
Աշխարհ անցա՝
Պոեզիա՜ է…
Քանզի
Պոեզիայի մեջ
Ուրիշ տեղ չկա
Բացի…
Պոեզիայից:
Միրաժ
Օրը դեղի համ ունի…
Ուռին դեղին ծամ ունի,
Ամե՜ն ինչ, դեղին,
ու դեղին, միրաժ:
Մրջյունի բախտ
Տո՜ւր ինձի, տե՜ր,
Մրջյունի՜… բախտ:
Առանց գրիմի
Սիրտս:
Նե՛գր է
Առանց
Գրիմի…
Հազարամյակը
Աստղանավ է հազարամյակը,
Դարը՝ ինքնաթիռ,
Տարին կանցնի
Ավտոմեքենայի պես…
Լարերը սիրո
Եկավ… ձմե՛ռը,
Պետական պաշտոնյայի պես,
Ու պոզահարեց
Լարե՜րը… սիրո:
Քրիստոնեություն
Լուլաքաբաբի հոտը
Տարածվում է
Քրիստոնեության պես…
Անաստվածությո՜ւն է
Չընդունելը:
Խորոված
Շեղջում է կրակը
Ու հրաշագործում,
Երկար շամփուրը
Շուտ արա… բեր:
Մշմշում է միսը,
Ու երգում է գինի՜ն:
Շուտ արա բե՛ր
Խորովածը:
Տերևները
Մերկանում են ծառերն աշնան…
Չորանում են տերեւները,
Վայր են ընկնում ոսկեղենիկ
Վայրկյանի պես,
Կամ թե մեռնում
ճյուղի՜ց… կախված:
Թիթեռը
Թիթեռն անատամ
Պառավի պես
Կառչում է
Ծաղկին,
Գարո՜ւն է…
Ո՜ւշ է…
Փառաբանենք
Կյանքը:
Էլեգիա
Մայր է մտնում գիշերը,
Ու ղողանջում է առավոտը:
Գառան ճերմա՜կ գանգուրների պես
Աղոթում են ծովում
Ճերմա՜կ
Ամպերը:
Չակերտների մեջ
Բանաստեղծներին…
«Դագաղ»
Պետք չէ:
Արևածաղիկը
Հանգավ արևը…
Հեթանոսի
Կրակի պես:
Գլխահակ ենք
Ծաղի՜կն ու ե՛ս:
Բնություն ես
Սիրված դերասան եմ…
Հայտնի դրամատուրգ:
Իսկ դո՜ւ… իսկ դո՛ւ
Բնություն ես:
Կատուն
Մռռո՜ւմ է
Անվերջ
Կատուն
Ժամացույցի՛ պես:
Վայրկյանը
Ընկնում, քնքուշ
Բազմած թիթեռի
Ծաղկազարդ թեւին,
Օրհնո՜ւմ է… դարձյալ
Ծաղիկ ու ճյուղին:
***
Գարո՜ւնը… ձնծաղիկ է հավաքում
ընծա, ընծա
Այս քարահողից աստվածընծա՛:
Ծաղիկը
Ծաղիկը ծաղկել է նորից,
Ծաղիկը ծնվել է հողից,
Ծաղիկը ճգնել է ցողից,
Ձեռքի՜դ… այս քառատողից:
Հեռագրի պես
Կգա, մի օր սերս
Հեռագրի պես:
Սակայն թող գա
Թեկուզ սայլո՜վ…
Հիմարություն է
Ամեն ինչ հիմարություն է:
Վեպ,
Պոեմ,
Բանաստեղծություն…
Հիմարությո՜ւնն էլ տաղանդ է:
Զեփյուռը
Զեփյուռը ծաղիկներ է հավաքում
Տեսա՜կ, տեսա՜կ,
Հովիվը սրինգ է փչում
Գո՜ւյն առ գո՜ւյն,
Գառները արոտ են անում
Մեկի՜կ, մեկի՜կ,
Իսկ սիրտս քեզ է արարում
Մենա՜կ, մենա՜կ…
Բժիշկը
Ծաղիկները մեղր են շինում:
Իսկ մեղո՜ւն ոսկեթեւ
Զննում է բժշկի պես
Ծաղի՜կ առ… ծաղիկներ:
Լճակ
Նա փռեց անվերջ
Վարսերը կապույտ,
Ու դարձյալ ջահել
Թովիչ ու ծավի:
Լիզեց լուսնահատ
Ավազը կարծես,
Կապույտ աչքերո՜վ…
Հմայեց հավերժ,
Ծովի պես անդուլ:
Նատյուրմորտ
Լույսը արձագանքում է մթության մեջ,
Ու դեղձի պես կիսում գիշերը…
Խաղողի նման կախվել են աստղերը,
Դեղձ ու չամի՛չ է, իմ չքնաղ սերը:
Քթիդ տակ
Ուրիշ այլ սերեր
Քշո՜ւմ եմ փայտով,
Օ՜րս, կիսում հացի պես,
Եվ այս ամե՜նը…
Եվ այս ամե՛նը
Քթիդ տակ:
Կարինե
Խալեր
Ունես
Երեսիդ,
Թոնրի՛
Հացի պես:
Թող մի
«Հալալ»
Համբուրե՜մ…
Հատկություն
Գլխա՛րկը
Տղամարդու
Պատիվն է,
Հատկությունն է…
Տարբե՜ր:
Սերը
Կոճղ է
Սերը,
Կյանքը
Պառավ,
Կարճավի՜զ…
Գարուն
Ու արձագանքում է գարունը,
Ու արծարծում են ճնճղուկները…
Ու առավոտը արծաթից է,
Ու բարեւը՝ ոսկուց:
Տե՛ս, գալիս եմ ես՝
Ադամա՜նդ հագած:
Գիշերվա մեկին
Գիշերվա մեկին
Կանչում եմ մեկին,
Գիշերվա մեկին
Տանջում է մի կին,
Գիշերվա մեկին
Սիրո՜ւմ… եմ մեկին,
Թակում են դուռս
Գիշերվա մեկին,
Ամե՜ն ինչ կարծես
Լցվում է…
Մեկեն:
Սիրտս
Սիրտս, արեգակ,
Արեգակս վանդակում,
Հանդարտ մի ծով
Փոթորիկս հատակում:
Արծիվ
Սարի կատարին
Արծիվ է բազմել,
Թևերի տակ…
Քամի է սանձել:
Քամու պես
Սիրտս
Սրտնեղեց,
Երբ շնկշնկացիր
Ու անցար…
Քամու պես:
Նժույգները
Թամբը փռեց
Գիշերը,
Քունը խմեց
Աչքերս,
Թեւեր առան
Նժույգնե՜րը…
Երազիս:
Երգ իմ
Գարնան նման փերի ես,
Ամռան նման դյուցազուն,
Բանաստեղծ ես աշնան նման
Ձմռան նման դերասան:
Ե՛րգ իմ,
Դու կլո՜ր… տարի ես:
Քո աչքերի մթության մեջ
Քո աչքերի մթության մեջ,
Իմ արեւն է մոլմրվել,
Դո՛ւ, Ժաննա դ՛Արկ…
Ես ճգնավոր դատարկ:
Աստվածային
Աստվածային մի տառ նկարեց հոգիս,
Աստվածային մի բառ նկարեց հոգիս,
Եթե անգամ Աստված ծախվեց…
Սակայն բառը ծառից կախվեց,
Աստվածային մի իրիկուն:
Դու
Դու վայելքներից ես խոսում,
Ես… վերելքներից:
Դու ապրելուց ես խոսում,
Ես… ապրումներից:
Դու սրտի՛ց ես խոսում,
Ես… սրտո՜վ սիրելուց:
Նոյ
Իմ ծառն աշո՜ւն է…
Ջրհեղեղ թող լինի,
Իմ ծառն աշո՜ւն է,
Ո՜ւշ է… Նոյ…
Ապակիները
Արտասվում են… ապակիները,
Անձրեւն է պարում
Պատուհանից դուրս,
Արտասվում են ապակիները,
Պատերի շքե՜րթ,
Պատուհանից ներս:
Արտասվում են ապակիները…
Ինքնամոռա՜ց
Անձրեւ,
Անձրե՜ւ…
Պոլոզ Մուկուչ
Այնտե՜ղ… այդպես է:
Սարերը
Պոլոզ են,
Ծառերը
Պոլոզ,
Մարդիկ
Պոլոզ են,
Մուկուչը՝ պոլո՛զ:
Այնտե՜ղ… այդպես է:
Գիշերվա կեսին
Գիշերվա… կեսին
Շունը բռնե՜լ է
Լուսնի կոկորդից:
Հանգիստ
Ամպերի երկունքից
Ծնվեց անձրև,
Երակների նման բաժանվեց
Հոգնած ասֆալտի վրա:
Նորածնի պես շնչում է օրը,
Հանգի՜ստ…
Ազատ է միտքը
Որոնումների ու տքնության լծից:
Եղեգնական
Ժամանակն ազդվում է մեծերից
Եվ դառնում եղեգնական:
Դալար,
Ինչպես փոքրը,
Եվ մշտադալար
Մեծե՜րն են…
Ինչպե՛ս:
***
Հավը
Ջուր է խմում
Ու շնորհակալություն
Հայտնում
Արարչին…
Մասիսը
Կորավ Մասիսը
Ընկույզի պես:
Կորած ընկույզը
Թանկագի՜ն է…
Պատուհաններիդ լույսը
Պատուհաններիդ լույսը
Խտտո՜ւմ է… կեսգիշերը
Կարճատեսի ակնոցի պես:
Խոկում ենք,
Ես՝ այդտեղ,
Դու՝ այստեղ,
Ճակատագիրը՝ վերեւում:
Սուրբ Էջմիածին
Սե՜ր… միածին…
Մարդ միածին,
(Բանաստեղծ)
Գառ… միածի՜ն,
Սո՛ւրբ, Էջմիածին:
Մարմինս
Աստծո տաճարը
Վերածվեց «թղթի»…
Ու աղավաղվե՜ց
Այսպե՜ս:
Նոր տարին
Տարին անցնում է,
Գալիս է նորը,
Մաշվում է ինչպես,
Մաշվում է շորը,
Հինը մեռնում է,
Ծնվում է նորը,
Ածխանում է…
Կյանքիս մեկ օ՜րը: