պատվիրեցի իմ լոգոն
ԶԱՍ
ես ցանկանում եմ լոգո պատվիրել
խնդրեմ երեք օրից
եվրոպական ոճի
սծիլնի
սևուկապույտի երանգներով
իմ լոգոն
ես ստացա ճիշտ ժամկետում
իմ կնիքը
իմ կյանքը
նստեց վրաս 200 դոլար
աշխատանքի համեմատ շատ էժան
ուրիշ տեղ կգցեին ու խալտուրա կանեին
կամ ռաբիզ-մաբիզ
իսկ փրինթմանեժ ֆիրման բարեխիղճ է
գիտե՞ք
ժամկետների մեջ չխաբեց
իմ լոգոն
իմ կյանքը
ԶԱՍ
իմ հոգու կնիքը
որ մարմին է ստացել
ինֆորմացիոն
լոգոս ծոցատետրերի վրա
լոգոս
ամեն էջի վերին տողում
ԶԱՍ
Զաս
կապույտ ու սև
ձիգ տառեր
ZAS
պայուսակներին
լոգոս
կարմիր պայուսակը
վրան թեքությամբ
ԶԱՍ
ու հաստ տառերով
ԶԱՍ
թղթապանակներին
լոգոս
ԶԱՍ
ZAS
գրիչներին
ԶԱՍոս
ZASES
լոգոս
բաժակներին
լոգոս
T shirt-ներին
ԶԱՍ դեպի փայլուն ապագա
լոգոյովս նադկլեյկաներ
որ կփակցնես ուզածդ սառնարանին
այցեքարտիս աջ անկյունը
ZAS
Ansharzh klri gortsakalutyun
Mail: zas_superpoet@yahoo.com
լոգոս օֆիսիս դռանը
ԶԱՍ
անշարժ կլրի առուվաճառք և այլ
ծառայություններ
Web site-ում
մեր մասին
աշխատակազմ
կոնտակտներ
ծրագրեր
և
լոգոս
ԶԱՍ
հայերեն քլիք
ZAS
անգլերեն քլիք
ЗАС
ռուսերեն քլիք
միայն
միայն
միայն ինչքան էլ քունեմ
քո պցին չի մնում
լոգոս
իմ կյանքը,
հոգուս պատկերը
ԶԱՍ
ու դու միշտ ինձ լքում ես
առանց լոգո
առանց լոգո
***
Ես խնդրեցի Գալուստ Սահակյանին
որ ինձ նվիրի մի ամբողջ մարշրուտնու գիծ
Գալուստ Սահակյանին դիմում
խնդրում եմ ձեր ընտրողին նվիրել մի մարշրուտնու գիծ
երջանիկ լինելու համար
ու Գալուստ Սահակյանը
հանրապետական
ու ցեղակրոն
նվիրեց ինձ մի ամբողջ մարշրուտնու գիծ
մեքենաներով
30 գազել
10 ռաֆ
40 վարորդ
ես շարեցի բոլոր մարշրուտնիները իրար ետևից
առաջին մարշրուտնու վարորդի կողքը նստեցի
ու ասի քշի
40 մարշրուտնի ազդանշանները միացրած
քշեցին ավտոկայանից
էջմիածնի խճուղով
Մաշտոցի պողոտայով
Մատենադարանի մոտով
Կորյունով որ առաջ Գորկին էր
Աբովյանով որ շատ առաջ մինչ իմ ծնունդը Աստաֆյան էր
Երիտասարդական պալատի ոլորապտույտներով
Մոնումենտով
Ազատության պողոտայով
Մինչև
Մինչև
Մինչև
Սուրբ Ներսես Մեծ հիվանդանոց
(ժողովուրդն ասում է «Ոռի» հիվանդանոց)
Վերցրու
վերցրու
վերցրու իմ հետույքը
և արա նրա հետ ինչ ուզում ես
սիրելի բժշկուհի։
***
Ես սիրում եմ յանկիներին,
նրանք դիվիլոփմենթ են անում մեր երկրում,
ես սիրում եմ յանկիներին,
նրանք համակարգիչներ են նվիրում մեր դպրոցներին,
ու հայ գյուղացիները կարողանում են օգտվել www ցանցից
ու e-mail գրել աշխարհով մեկ սփռված հարազատներին,
գյուղերում ինետով պատանիները համարձակորեն աղջիկ են կապում,
իսկ պարմանուհիները կոկետություն անում,
ես սիրում եմ յանկիներին,
նրանք երկարաժամկետ վարկեր են տրամադրում
գյուղատնտեսությունը դիվիլոփմենթ անելու համար
ջրագծեր են կառուցվում, ու խոնավություն չտեսած հողեր են ոռոգվում,
այսպես թեթևանում է հայ գյուղացու վիճակը,
իսկ հիմա յանկիները մարտահրավեր են նետել հազարամյակին,
ու նաև ծրագրի շրջանակներում մեր երկրում կկառուցվեն ճանապարհներ,
զարկ կտրվի կրկին գյուղատնտեսությանը,
կհաղթահարվի աղքատությունը,
ես սիրում եմ յանկիներին,
նրանք ոչ թե ձուկ են տալիս,
այլ կարթ,
որ հայերն իրենք ձուկ որսալ սովորեն,
ես սիրում եմ յանկիներին,
նրանք կրթական ծրագրեր են իրականացնում
և մեր մասնագետներին ուղարկում են ԱՄՆ վերապատրաստման.
բժիշկներ,
ուսուցիչներ,
լեզվաբաններ,
երաժիշտներ,
մաթեմատիկոսներ ու ֆիզիկոսներ,
լրագրողներ, փոքր ու միջին բիզնեսի մասնագետներ, տնտեսագետներ,
երկրաբաններ ու էկոլոգներ,
նրանք ստանում են թոշակ և երկու տարի կրթվում համալսարաններում,
ես սիրում եմ յանկիներին,
նրանք ընտանեկան բռնությունից տուժածներին
ծեծված ու բռնաբարված կանանց կացարան են տրամադրում,
ես սիրում եմ յանկիներին,
նրանք զարգացնում են ՀԿ սեկտորը,
հասարակական կազմակերպություններն ատաղձն են դեմոկրատիայի,
ես սիրում եմ յանկիներին,
նրանք ամեն ինչ անում են, որ մեր երկրում ընտրությունները թափանցիկ անցնեն,
իրենց մասնագետներն օգնում են, որ օրենքները կատարյալ լինեն,
իսկ երբ կեղծիքներ են լինում,
ԱՄՆ-ի պետդեպարտամենտը
իր տարեկան զեկույցում այդ մասին հաղորդում է,
ԱՄՆ-ի աչքից չի վրիպում
կոռուպցիան
թրաֆիքինգը
մարդու իրավունքների խախտումները
ես խնդրում եմ յանկիներին
մի
մի
մի
մի ռմբակոծեք Իրանը
ռեքվիեմ
երբ աղբամանների ուտելիքը վերջանում է
ու բուրժույ կատուները պառկում են քնելու
նախանձից ճաքում են աբիժնիկները
ու ռագատկեքով դուրս են գալիս քնած կատվի որսի
կատուներ, չաղ ու բախտավոր,
ձեզ քիչ է մնացել ապրել
ռագատկով աբիժնիկը էսօր կհանի ձեր աչքերի թայերը
ու կես-կույր չեք կողմնորոշվի երևանի անփույթ երթևեկում
ու չեն լինի բարի կանայք որ ձեր քոռացող աչքերը բուժման տանեն
նրանք հեռացան ցուրտումութ տարիներին
և երկիրը մնաց աբիժնիկ ռագատկավորներին
ու կատուները հերթով ձախից չեն նկատի համերները
(աբիժնիկ լիբերալները թափում են ձախ աչքը )
ու հերթով կվայնասունեն հուժկու ակերի տակ
մեռնելուց առաջ ձեզ չեն թաղի կիրթ տիկինները
նրանք հեռացան ցուրտումութ տարիներին
երկիրը թողնելով աբիժնիկ ռագատկավորներին
և ասֆալտը կլղոզվի միաչքանի կատուների լորձուարյունով
ու կարմիր լույսի տակով անցնող քաղքենիները սոտ կտան
և հաջորդ համերները կանցնեն ընկած քաղքենիների վրայով
ու երկիրը կվերածվի մի մեծ սահադաշտի
բարեկամները տարբեր ու միանման
Հին ընկերները խինկալի ուտելուց հետո եթե չգխտան
ուրեմն անկեղծ չէ նրանց ընկերությունը
գխտացեք իմ լավ ընկերներ,
գխտոցը հետ մի գցեք
ես կարող եմ հասկանալ ձեր հոգու պոռթկումը
գխտացեք
մեկն այսօր բիզնեսմեն է
մյուսը համբալ է դարձել
մեկն հիմա պրոֆեսոր է
մյուսը զուռնա է փչում
10 բ դասարանը
խինկալու շուրջն է իրեն գտնում
ու հնչում է հիմնը բոլոր ժամանակների ախպերության
գխտոցը
աներկբա ու անկեղծ
հին ընկերները հելնում են միմինոյից
հաշիվը փակել է ամենամտավորականը
ու հին ընկերները ընկեր չէին լինի
եթե հաշվի փակմանը մասնակցեր համբալը
նրանք տարբեր են,
նրանք ուրիշ են
անցածը հետ չես բերի
երբ ապագա համբալը գանյատ էր անում ապագա պրոֆեսորին
բայց նրանք դեռ չեն կորցրել ընդհանրությունը
հետխինկալիական գխտոցը սրբազան