Ձյունը հանդարտ իջնում է
Ու մեղմ դիզվում իմ ճամփին
Ճերմակ վարդի թերթեր է
Պոկում, թափում իմ ուղղին:
Ու ծածկում է անտառներ,
Կածաններն իմ երազի
Ու ծածկում է քարափներ
Ու լեռները մեգ մշուշի:
Ու թվում է ինձ մի պահ
Որ աշխարհն է ճերմակել
Որ գալիք ջահել օրերս էլ
Արդեն վաղուց են անցել: