Վախենում եմ գնաս,
Ու ես էլի մնամ
Անուժ ու ավերակ,
Հաղթված ինքս ինձնից.
Իմ մեծ սերը թողած,
Ընկած քո հետևից`
Փութալով ստվերդ որսալ…
Վախենում եմ գնաս,
Ու ես մնամ մենակ
Իմ հայելու առաջ,
Իմ աչքերի առաջ
Ու խորտակված լույսի
Ճառագայթի առաջ…
Վախենոմ եմ գնաս,
Ու ես մնամ պարարտ,
Ու ես լինեմ պատրաստ
Քո վերադարձին.
Ու որոշած լինեմ
Փայել իմ ափերում
Արդեն դարը ապրած,
Բայց տակավին մատղաշ
Անուրջները քո հին…
Վախենում եմ գնաս
Ոի ինձ թողես կարոտ,
Եվս մի կես կարոտ
Կարոտներիս պարկում,
Եվս մի կես անուրջ,
Եվս քառորդ վայրկյան,
Եվս մի մեծ անկում,
Երբ վերելքներ չկան…