Գիտեմ` քո մտքում
Ինձ ու քեզ կապող
Մի ապագա ես եզրագիծ արել,
Անգամ ներկել ես այն տան տանիքը,
Որ քո պատրանքի սին արգասիքն է.
Գիտեմ նաև այն,
Որ հենց այս պահին նստած եմ կողքիդ ,
Մինչդեռ երազիդ պատումը գունեղ
Հայացքիս կողքով անգամ չի անցնում,
Ու ականջներս խուլ են ձևանում.
Ինչպես ասեմ քեզ,
Որ կեսգիշերին տեսած երազում
Ուրիշին տեսա,
Եվ ուրիշի հետ չմարած կիրքս
Քեզ հետ եմ մարում,
Ուրիշի առաջ կուրծքս չբացած,
Բանում եմ քո դեմ ես առատորեն.
Որ համբուրելով շուրթերդ այրող`
Ես մեկ ուրիշի շուրթերն եմ քամում,
Որ ատամներով արյունդ զգալով`
Ես ուրիշին եմ սանձազերծ անում…
Եվ ծանրությունդ իմ մարմնի վրա
Շնչառությունս արգելակում է,
Ուղեղիս մեջ էլ մի վայրկենաչափ
Համաչափ,արագ զարկում-զարկում է…
Եվ բազուկներիդ արանքում միայն
Եվ հառաչանքիդ, հևոցիդ ներսում
Ես հանկարծ զգացի` կորցրի նրան,
Ում կեսգիշերին տեսա երազում…
հետարքիր էր, բայց ավելի հետաքրքիր կլիներ, եթե նույն զգացողությունները արձակ լինեին