…կուրացող հոգուս ստվերվող ժամին
Խենթությանդ հետ քո դարն ես ապրում,
Էջերն ես թերթում
շատ թանկ հուշերի,
Զու~ր կյանքի կոչում
վայրկյանները այն,
Որ հանկարծակի
մերը դարձան:
Խուլ ափսոսանքով անձրեւ է մաղվում
Ու կոտրում հոգիս անուրջներ ապրող,
Մինչ Դու բաղձալին քնքուշ նվիրում,
Աշնան գույներով,ավա~ղ, հեռանում:
Ու խաղ ես անում՝անզգու~յշ,քիչ խելառ,
Բախտի ոստայնի ոսկե թելերով,
Անկարելիին ձգվու~մ ու տանում,
Որբացած սրտիս խարույկը վառում:
…կուրացող աչքիս
ստվերվող ժամին,
Խենթություններիդ
ցնորքի առաջ,
Ծնկի է գալիս
ժամանակն անկանգ
Անկեղծությունդ անձրեւում` անսպառ
Վախի սահմանում կոկորդիս կանգնած:
Նելլի Ռումելյան