Հորինված Սեր
Զբոսայգի:Ես նստած եմ նստարանին և նախանձով նայում եմ դիմացովս անցնող զույգերին:Ես մենակ եմ:Արդյոք ես երբ կունենամ մեկին,ում հետ կարող եմ զբոսնել այգում:Ես շարունակ երազում եմ նրա մասին,պատկերացնում նրան և ցանկանում իրականությունում տեսնել այդ ամենը:Ես նրան հորինում եմ….
Կանաչ աչյա,գեղեցիկ,թիկնեղ պատանի:Անունը Տիգրան է:Նա բժիշկ է:Սովորել է Երևանի Պետական Բժշկական Համալսարանում:երկրորդ կուրսից նրան որպես լավագույն ուսանող տեղափոխում են Ամերիկայի Միացյալ Նահանգներ,իր ուսումն այնտեղ ավարտելու համար:Տիգրանը լավ է սովորում:5 տարի այնտեղ ուսանելուց հետո նա բազմաթիվ երիտասարդների մեջից ստացավ իրավունք զեկավարելու Ամերիկայի լավագույն կլինիկաներից մեկի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում::Տիգրանը վերադարջավ Հայաստան:Նա ղեկավարում է <> կլինիկան:Արդեն հայտնի բժիշկ,մանկաբարձ-գինեկոլոգ Տիգրան Սարգսյանը Հայաստանում շատ արագ մեծ համբավ ձեռք բերեց:Նրան ճանաչում էին բոլորը:Ամերիկայի տեխնոլոգիաներով վերապատրասված բժշկին վստահում էին և նախանձում ժամանակի երբեմնի վետերան բժիշկները:
Զարմանալի կլիներ եթե ես այցելեի նրա մոտ և ծանոթանայի նրա հետ:Նա էլ կսիրահարվեր իմ վրա և ես կհասնեի իմ երազին:Բայց մի թե սա երազ է:Մի Թե ես քնած եմ և երազում եմ տեսնում այս ամենը:Բայց չէ:Ես նստաց եմ նստարանին և իմ շուրջը քայլում եմ բազմաթիվ մարդիկ:Եվ ահա մի զույգ էլ ժպտալով անցնում է իմ առաջով և ես նորից սկսում եմ տեղափոխվել…
Երևանի Պետական Համալսարանի հայտարարությունների բաժնում հայտարարություն էր փակցված:Այնտեղ գրված էր ,որ վաղը մեր համալսարան էին գալու Երևանի հայտնի կլինիկաներից մեկի բուժ-անձնակազմը:Նրանց այցելության նպատակն էր տեղեկանալ երիտասարդների`կանանց կամ աղջիկներին հուզող բոլոր հարցերի պատճառները:Կազմակերպությունների մեջ կար նաև Տիգրան Մեծ կլինիկայի անունը:Այսինքն դա նշանակում է,որ Տիգրան Սարգսյանը նույնպես կգա և ես կարող եմ նրան տեսնել:Նշանակված օրը եկան այդ կազմակերպությունները:Նրանց մեջ էր նաև Տիգրանը:Նա եկավ մեր լսարան,խոսեց ընդհանուր մի քանի թեմաներով և տղաներին դուրս հրավիրեց:Աղջիկներին հերթով խնդրեց մոտենալ իրեն և հղել մեզ անհանգստանցնող հարցերը:Հերթը իմն էր:Հանգիստ քայլերով գնացի և նստեցի նրա դիմաց:Բարևեցի:Բարևեց:Հարցրեց իմ անունը ու ես հանգիստ ձայնով պատասխանեցի:Խորհրդավոր ժպտաց:Չգիտեմ ես նրա հայացքում նկատեցի իմ նկատմամբ համակրանք,որովհետև դա էր իմ երազանքը,թե իսկապես դա այսպես էր:Ես ոչ մի հարց չուղղեցի նրան,որովհետև քաշվեցի խոսել նրա հետ:Նա էլ նկատել իմ կաշկանդվածությունը և խնդրեց,որ առանց ամաչելու հարցնենք այն,ինչը մեզ անհանգստացնում է:Այն,ինչը մենք չգիտենք սակայն ցանկանում ենք իմանալ:Ինձ դուր եկավ նրա ասած հետևյալ արտահայտությունը.
-,խնդրում եմ ձեզ մի ամաչեք ինձնից,մի կաշկանդվեք ինչ-որ բան հարցնել ինձ:Դա բնավ էլ ամոթ չէ:Ամոր է այն,ինչը դուք չգիտեք և չեք ուզում իմանալ.իսկ չիմանալով հարցնելը երբեք ամոթ չէ:
Ավարտվեց մեր հանդիպումը բժիշկների հետ և մենք տուն էին վերադառնում:Ես ամբողջովին մտքերի մեջ էի.
Հիշում էի նրա հայացքը,նրա աչքերը,նրա ժպիտը և խոսքերը:Կարծում էի թե նրա դուրը կգամ և նա կհրապուրվի ինձնով:Բայց դա էլ էր երազանք:
Այսպես երազելով քայլում էի,երբ հետեվից ինձ մի խանոտ ձայն շշնջաց.
-.կկանգնես մի րոպե?
Ինձ այդքան ծանոթ ձայնը շփոթեցրեց և ես վախով հետ նայեցի:Հետեվս նա էր կանգնած:Իր գեղեցիկ մեծ աչկերով նայում էր ինձ և ժպտում էր:Ես շփոթվեցի,բայց և ուրախությամբ կանգնեցի:Նա հայտնեց ինձ,որ ինձ շատ էր հավանել և կցանկանար որ մենք շփվեինք:Ու ավելացրեց նաև ,որ մերժում չի ընդունի:Ես ժպտացի և մեծ սիրով ընդունեցի նրա առաջարկը:
Արդեն 2 ամիս էր շփվում էի Տիգրանի հետ:Ինչպես իրեն էին դիմում Պարոն Սարգսյանի հետ:Նա համարրյա միշտ գալիս էր ինձ տեսնելու և մենք միասին գնում էինք զբոսանքի:Ամեն ինչ լավ էր անցնում և ժամանակը Տիգրանի հե ինձ համար շատ արագ էր անցնում:Մեր մշտական հանդիպումների պատճառով ես կորցրել էի իմ երբեմնի ազատությունը,բայց և ձեռք էի բերել ինձ համար մի շատ կարևոր բան.իմ կյանքի կեսին…..
Մեր հանդիպումները գնալով ավելի էին լրջանում և մի օր մենք որոշեցինք դրա մասին հայտնել մեր ծնողներին:Ծնողներս թեև տեղյակ էին իմ հանդիպումների մասին և ինձ թույլատրում էին հանդիպել Տիգրանի հետ,բայց նրան չէին տեսել հարազանտներիցս և ոչ մեկը:Մենք որոշեցինք ծանոթանալ նախ իմ ծնողների հետ և հետո ծանոթանալ Տիգրանի ծնողների հետ:Մեր պլանավորած ծրագրերը լիովին կատարվեցին:Մեր տանը ծնողներս Տիգրանին ընդունեցին շատ բարեհամբույր ձևով և շատ հավանեցին իմ ընտրյալին:Տիգրանենց տուն գնալը ինձ համար մի փոքր ավելի բարդ էր,բայց ես Տիգրանի ծնորհիվ հաղթահարեցի վախս և գնացի նրանց տուն:Տիգրանի մայրը բարեհամբույր կին էր և ինձ շատ ջերմորեն ընդունեց իրենց տուն:Իսկ Տիգրանի քույրիկի և եղբոր հետ անմիջապես մտերմացա և մենք դարձանք շատ լավ ընկերներ:Տիգրանի հայրիկը առաջարկեց տալ մեր հարաբերություններին այլ ընթացք:Նա առաջարկեց մեզ ավելի լրջացնել մեր հարաբերությունները:Մի որոշ ժմանակ անց մենք նշանվեցինք:Նշանին հաջորդեց ամուսնությունը և մենք դարձանք երջանիկ ընտանիք…………….
Վերջ:Կարծում եմ արդեն բավական է:Թե չէ արդեն ստեղծվեց իմ մոտ տպավորություն.թե ես գժվել եմ:Բայց միթե երազել չի կարելի?
Կարելի է,սակայն երազներով ապրել չի կարելի…
Այսպիսով անցան տարիներ:Ես սրճարանում նստած սպասում եմ իմ ընկերուհուն,իսկ նա կարծես ուշացավ:Տեսնես բայց կգա:Չնայաց դա նրա սովորույթն է,հուսամ կգա:Այսպես նստած ես մտածում էի ընկերուհուս գալու-չգալու մասին,երբ ինձ մոտեցավ բարի –պիով մի տղա:Նա ինձ ներկայացավ Սարգիս անունով:Նրա դեմքը առաջին հայացքից ինձ ծանոթ թվաց,սակայն երբ ավելի ուշադիր նայեցի նրան հասկացաթոր ինչ-որ բան շփոթել էի:Այդ համակրելի երիտասարդը ժպետը դեմքին մոտեցավ ինձ և քաղաքավարի ձևով խնդրեց նստել:Ես բնականաբար թույլ տվեցի,այլապես ինձ անքաղաքավարի մարդու պես կպահեի:Երբ նա նստեց ես ուշադիր նայեցի նրա աչքերին,հագուստին,խոսելաձևին:Նա ուներ գեղեցիկ սև աչքեր,սև մազեր ու շատ բարի խոսելաձև:Ես կարելի է ասել նրան շատ հավանեցի:Երիտասարդը մոտեցել էր ինձ ասելու,որ մի համերգի ժամանակ տեսել էր ինձ և շատ էր հավանել:Նա խնդրեց ինձ,որ եթե ես ցանկանամ մենք շփվենք իրար հետ:Քանի որ ես նրան չեի ճանաչում,բայց ուզում էի ծանոթանալ նրա հետ.միակ ճանապարհը շփվելն էլ:Ես համաձայնվեցի:Նա ոստիկան էր:Աշխատում էր ոստիկանությունում որպես քննիչ:Մենք հանդիպում էինք հաճախ և ես ինձ նրա հետ շատ պաշտպանված էի զգում:Մեր հարաբերությունները գնալով լրջացան և մենք որոշեցինք մեր հանդիպումների մասին տեղյակ պահել մեր ծնողներին:Իմ ծնողները շատ էին հավանել նրան:Սարգիսի ծնողները նույնպես հավանեցին ինձ և խնդրեցին մեզ,որ եթե կարող ենք արագացնենք մեր հարսանիքը:Նրանք պետք է մեկնեին արտերկիր:Մենք այդպես էլ արեցինք:Հարսանիքը շատ համեստ,բայց և շատ աշխույժ անցավ և մենք շատ ուրախ և երջանիկ էինք:
Ամեն ինչ շատ լավ էր:Ես չեի կարող պատկերացնել,որ կյանքում քո երազանքները ուղիղ իմաստով միայն երազանք են մնում:Քո հորինած հերոսները միայն մի պահ քեզ երջանակացնում են,բայց իսկական կյանքի երազը դա այն է ինչ դու ունես և երջանիկ ես:Ես իսկապես երջանիկ էի:Ուրախ,որ իմ կոխքը կար ն,ում ես չեմ երազել,բայց հանդիպել եմ…..
Մի առավոտ արթնացա դռան զանգից:Արագ հագնվեցի և շտապեցի դուռը բացելու:Դռան առաջ մի երիտասարդ էր կանգնած:Կանաչ աչքերով երիտասարդը ինձ ժպտաց և ներկայացավ Տիգրան անունով:Ես շշմած կանգնել էի և նայում էի նրան`իմ երազների ասպետին.որին ես երազել էի և վերջապես նա հայտնվել էր:Սա երազ էր թե իրականություն:Ես այդպես էլ կկանգնեի,եթե կիսուր-մայրիկս չգար դռան մոտ և չդիմավորեր մեր հյուրին:Նա ներս մտավ իսկ ինձ դեռ ոչ մի բան հասկանալի չէր:Ես զարմացած հայացքով հարցրեցի թե ով էր մեր հյուրը և ստացա շատ զարմանալի պատասխան:Պարզվում է Տիգրանը Սարգիսի հորեղբոր տղան է:Նա բժիշկ էր և մեկնել էր ԱՄՆ-ում իր ուսումը շարունակելու և այդպես էլ չէր վերադարձել:Երկար տարիներ հետո նա վերջապես եկել էր և որոշել աշխատել իր հայրենիքում:
Փաստորեն հրաշքներ լինում են և երազանքները անպայման իրականանում են:Միայն պետք է շատ երազել և հավատալ,որ քո երազն էլ կիրականանա: