Ինքնագրին ներկայացվող շարքս հրապարակելով, մի գաղտնիք եմ ուզում բացել. որ սա իմ առաջին չափածո գործս չի. ուրեմն, Բնագիր և Ինքնագիր հանդեսների ծագման ժամանակշրջանում հեղինակային բազմազանություն ստեղծելու համար մի քանի շարք հրապարակել եմ Զաս Սուպերպոետ մականունով:
.
խխունջ (1)
մենք խխունջներ ենք առանց խեցու
երբ վախենում ենք սեղմվում ենք,
կծկվում այնտեղ ուր չկա ապաստան
.
երբ պատյանդ կորցնես
կպաշտպանվես միայն կոպերով
իջացրու կոպերդ
որ
չնայես ոստիկանի աչքերին
նա քեզ կբռնի
չնայես գողականի աչքերին
նա քեզ կկոտրի
չնայես շան աչքերին
նա քեզ կհոշոտի
չնայես առաջնորդի աչքերին
նա քեզ կզոհաբերի
չնայես զինկոմի աչքերին
նա քեզ կզորակոչի
չնայես հիսուսի աչքերին
նա քեզ գեհենի կրակին փայ կանի
չնայես բժշկի աչքերին
նա քեզ հիվանդ կհանի
չնայես ադրբեջանցու աչքերին
նա քեզ կկացնահարի
չնայես ակտիվիստի աչքերին
նա քեզ ամոթանք կտա
.
չնայես հեռացածի աչքերին
նա քեզ չի ճանաչի
.
քո միակ զրահը
կոպերդ
կիջացնես
.
խխունջ (2)
ինձ դիակի հետ մի համեմատի
նայի
խխունջներ են մարմինս լիզում որդերի տեղակ
չես ուզո՞ւմ նայել
ես ի՞նչ իմանամ աչքերս փակ են
մնում է սպասել
սպասել
թե երբ ես գալու ու թաքուն բացես կոպերս
ու տակը տեսնես վախեցած գազան՝ ո՜նց է վնգստում
պատմել են նրան դիակի երազը՝
դագաղի մեջ փակել են նրան
որ խխունջները մոտիկ չգնան,
հանկարծ դուրս չգան խեցի-ապաստաններից
ու կակղամորթով չփայլեցնեն այդ անպատկանին
չդարձնեն հայելի ինքն իրեն նայող
.
խխունջ (3)
ի՞նչ անես, երբ դուռը կողպել ես վերջնական
բայց ուզում ես դուրս պրծնես տնից
կակղամորթ դառնաս,
բնակարանդ խեցի
սեղմվելով փափկորեն դուրս պրծնես խեցուդ դռան արանքից
ու սողաս, սողաս, սողաս
շենքերի ֆասադների ու ասֆալտի հատման անկյունագծով
զգույշ, պատերին քսվելով, որ հանկարծ ոտքի տակ չտրորվես
սողաս, սողաս, սողաս
փողոցի բորդյուրի ու ասֆալտի հատման անկյունագծով
զգույշ բազալտին քսվելով, որ հանկարծ անիվների տակ չընկնես,
սողաս, սողաս, սողաս
մինչև հրապարակ
և երբ կծարավես կսողաս ցայտաղբյուրն ի վեր
նախշերի մեջ սեղմվելով, որ չնկատվես
բայց, մեկ է, տոնելու ես ողբերգությունը
երբ հպարտ քաղաքացին կտրորի քեզ ցայտաղբյուրի նախշի ելուստին
ու դու կլխճվես մանուկ դեմոկրատիայի երկրում
և քեզնից կմնա միայն լորձահետքը արվարձանից հրապարակ ձգվող
և խեցին կարոտախտ
.
ավազի ժամացույց (խխունջ 4)
արյո՞ւնն է ցնցում, թե՞ ավազ է հոսում
որ ծակծկում է մարմինս ներսից
նրանն եմ դարձել
էլ ինձ չեմ ենթարկվում,
ներսից բզբզող հոսանքն է տանում
փռում է հատակին բնակարանիս
ու անշարժացնում
-ավազ է ավազ,-ասում է ալլան մատները պուլսիս
նա մասնագետն է թունելների միջով հոսող նյութերի,-
կակղամորթերի հիվանդություն է
մի օր պարզվում է, որ նրանք մարդ չեն ու չունեն արյուն
ավազ է այնտեղ
եթե ելք չտաս, թույլ չտաս դուրս գա
քսմսվելու է երակներիդ պատերին
ու կտաշվի այնքան ժամանակ
մինչև կդառնա ապակի
և պայթեցնելով մարմինդ
դուրս է պրծնելու….
այդպես կմնա քեզնից հիշատակ պայծառ մի խեցի
ուր անդրադարձնում են այցելուներին
պատերին խրված ապակե փայլակները
.
-հա, ճիշտ ես ասում, ավազ է ավազ
տես, ելք տվեցի
բացված մի երակ
-ըհը, հերիք է
-տես, ավազը ինչպես է լցվում
ու տարածվում է սենյակովս մեկ
սորում, սորում է
ու չի վերջանում
սորում, սորում է
մաշկս ծակծկվում է ներսից ու դրսից
ավազը տարածվում, տարածվում է
հատակ էլ չկա
խորտակվեց գնաց
ավազ է տակս
ու բարձրանում է,
լցվում է վրաս
դրսից ու ներսից մեղմ սեղմում, սեղմում
սեղմում ու քաշում իր ներսը
քաշում ու ծակծկում ներսից ու դրսից
տանում, տանում է այնտեղ
այնտեղ որտեղից ես դուրս եմ եկել
տանում հետ, հետ, հետ,
հետ
մինչև հայրենիք
.
լվացքատուն (խխունջ 5)
պարաններից հիմա դանակներ են կախված
դանակների ծայրին սապնաջրի կաթիլ
դանակների շեղբից նրանց դեմքերն են փայլում
սապնաջրի հայելում իմ դեմքերն են-կոպերն իջած
պարաններից հիմա խեցիներ են կախված
.
այն օվկիանոսով
նապաստակները թատրոն չեն գնում
աթոռները թափուր են մնում
դահլիճը դատարկ
բեմ է բարձրանում ինչ որ արքայազն
ու արտասանում դատարկ դահլիճին
մենախոսություն՝ վրեժի,
կյանքի իմաստի և այլնի միասին
իսկ նապաստակները հավաքվում են
թատրոնի մուտքի մոտ
նավամատույցին
նստում նավակներ ու նավարկում են
խխունջների օվկիանոսով
եվ բարձրախոսներն հաղորդում են դատարկ դահլիճում
նավակների ու խխունջների շփման ձայնը
vaxuc kardacel ei u txrel vor vor esqan qeznman en es xxunjnery
apsos vor es Charenc em sirum isk du Teryan
pasos vor mardn ir dem eladz xndirneri mej ashxarhn e mexavor tesnum u iren poqr, chnayadz mer poqrutyan mer miji ansahman hzor ujy ev vor menq anmah enq,
nayev apsos vor vor irakan Astco goyutyuny jxteluc baci, mardkanc mi masn yntrum e thaj tarapanqy ev mernelov aprum, isk mi masy mernelov aprum,,,
erani haverj aprely ynreir, u tesneir inchqan hamachap eu original amboxj imastnutyunn u kyanqy…….
a
testing 123